Ալեքսանդար Միտրովիչ (ֆուտբոլիստ)

Ալեքսանդար Միտրովիչ (սերբ.՝ Александар Митровић, սեպտեմբերի 16, 1994(1994-09-16)[1], Սմեդերեվո, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), սերբ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ֆուլհեմի և Սերբիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։

Ալեքսանդար Միտրովիչ
Александар Митровић
Միտրովիչը Սերբիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Սերբիա Սերբիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 16, 1994(1994-09-16)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Սմեդերեվո, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն
Հասակ 189 սմ
Քաշ 90 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Ֆուլհեմ
Համար 9
Պատանեկան կարիերա
2005-2011 Սերբիա Պարտիզան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2011-2012 Սերբիա Տելեօպտիկ 25 (7)
2012-2013 Սերբիա Պարտիզան 28 (13)
2013-2015 Բելգիա Անդերլեխտ 69 (36)
2015-2018 Անգլիա Նյուքասլ Յունայթեդ 65 (14)
2018   Անգլիա Ֆուլհեմ 17 (12)
2018-ներկա Անգլիա Ֆուլհեմ 101 (40)
Ազգային հավաքական
2011-2013 Սերբիա Սերբիա Մ19 13 (5)
2013-2017 Սերբիա Սերբիա Մ21 5 (4)
2013-ներկա Սերբիա Սերբիա 64 (41)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 3-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 3-ի, 2020

Ակումբային կարիերա խմբագրել

Պարտիզան խմբագրել

Միտրովիչը Պարտիզանի ակադեմիայի սան է[3]։ 2011-12 մրցաշրջանում նա հանդես եկավ Տելեօպտիկի կազմում։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2011 թվականի օգոստոսի 27-ին՝ Մլադենովացի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[4]։ 2012 թվականի հունիսի 27-ին Միտրովիչը 4 տարվա պայմանագիր կնքեց Պարտիզանի հետ[5]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 24-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման երկրորդ փուլի Վալետտայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[6][7]։ Իր առաջին հանդիպումը Սերբիայի առաջնությունում անցկացրեց օգոստոսի 18-ին՝ Դոնյի Սրեմի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը առաջնությունում խփեց օգոստոսի 26-ին՝ Յագոդինայի դեմ խաղում[9]։ Սեպտեմբերի 15-ին՝ Հայդուկ Կուլայի դեմ խաղում Միտրովիչը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Պարտիզանին հաղթել 5-2 հաշվով[10]։ Իր դեբյուտը Եվրոպայի Լիգայում նշեց սեպտեմբերի 20-ին՝ ադրբեջանական Նեֆթչիի դեմ խաղում[11][12]։ Մայիսի 2-ին սերբը դուբլ ձևակերպեց Ռադնիչկի Նիշի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով[13]։ Պարտիզանի առաջին թիմի կազմում Միտրովիչը անցկացրեց 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 18 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[14]։ 2012-13 մրցաշրջանում նա դարձավ Պարտիզանի լավագույն ռմբարկուն, ընդգրկվեց Սերբիայի առաջնության տարվա խորհրդանշական հավաքականում[15] և Mozzart Sport ամսագրի կողմից ներառվեց Սերբիայի լավագույն 25 ֆուտբոլիստների ցանկում[16]։

Անդերլեխտ խմբագրել

 
Միտրովիչը Անդերլեխտի կազմում 2014 թվականին

2013 թվականի օգոստոսի 12-ին Միտրովիչը 5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Անդերլեխտ[17]՝ ակումբին միանալով օգոստոսի 30-ին[18]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 1-ին՝ Զյուլտե Վարեգեմի դեմ խաղում՝ այս խաղում տալով 2 գոլային փոխանցում[19]։ Իր առաջին գոլը Անդերլեխտի կազմում խփեց սեպտեմբերի 14-ին՝ դուբլ ձևակերպելով Մեխելենի դեմ խաղում[20]։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց սեպտեմբերի 17-ին՝ Բենֆիկայի դեմ խաղում[21]։ Նոյեմբերի 2-ին Միտրովիչը 2 գոլի հեղինակ դարձավ Աուդ Հեվերլե Լյովենի դեմ խաղում՝ օգնելով Անդերլեխտին հաղթել 3-1 հաշվով[22]։ Դեկտեմբերի 10-ին՝ Օլիմպիակոսի դեմ խաղում սերբը փոխարինեց կարմիր քարտ ստացած Սիլվիո Պրոտոյին դարպասապահի դիրքում, սակայն չկարողացավ ետ մղել Ալեխանդրո Ռոդրիգեսի 11-մետրանոց հարվածը[23][24]։ 2014 թվականի մարտի 16-ին Միտրովիչը դուբլ ձևակերպեց Օստենդեի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով[25]։ Իր առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 39 հանդիպում[26]՝ դառնալով 16 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Անդերլեխտին իր պատմության մեջ 33-րդ անգամ հաղթել Բելգիայի առաջնությունը[27]։

2014 թվականի հուլիսի 20-ին Միտրովիչը գոլի հեղինակ դարձավ Բելգիայի սուպերգավաթի Լոկերենի դեմ խաղում[28]՝ օգնելով Անդերլեխտին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը[29]։ Սեպտեմբերի 24-ին նա դուբլ ձևակերպեց Բելգիայի գավաթի Պատրո Էյսդեն Մասմեխելենի դեմ խաղում[30]։ Նոյեմբերի 4-ին Միտրովիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի Արսենալի դեմ խաղում՝ փրկելով իր թիմին պարտությունից[31][32]։ 2015 թվականի մարտի 22-ին նա գոլ խփեց Բելգիայի գավաթի եզրափակչում՝ Բրյուգգեի դեմ խաղում, սակայն Անդերլեխտը պարտվեց 2-1 հաշվով[33][34]։ 2014-15 մրցաշրջանում Միտրովիչը դարձավ 20 գոլի հեղինակ Բելգիայի առաջնության 37 խաղերում[35]՝ դառնալով առաջնության լավագույն ռմբարկուն[36]։ Անդերլեխտի կազմում անցկացրած 2 մրցաշրջաններում նա անցկացրեց 90 հանդիպում՝ դառնալով 44 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Նյուքասլ Յունայթեդ խմբագրել

 
Միտրովիչը Նյուքասլի կազմում փոխարինման մտնելիս 2015 թվականին

2015 թվականի հուլիսի 21-ին Միտրովիչը 5 տարվա պայմանագիր կնքեց Նյուքասլ Յունայթեդի հետ[37][38]։ Ակումբը նրա համար վճարեց 13 միլիոն ֆունտ ստերլինգ[39][40]։ Իր դեբյուտը Նյուքասլի կազմում նշեց օգոստոսի 9-ին՝ փոխարինելով Պապիս Սիսեին Սաութհեմպտոնի դեմ խաղում և ստանալով դեղին քարտ 22 վայրկյան անց[41][42]։ Օգոստոսի 29-ին Միտրովիչը հեռացվեց խաղադաշտից Արսենալի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 16-րդ րոպեին[43][44]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 3-ին՝ Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[45][46]։ Դեկտեմբերի 13-ին սերբը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Տոտենհեմի դեմ խաղում՝ օգնելով Նյուքասլին հաղթել 2-1 հաշվով[47]։ 2016 թվականի փետրվարի 6-ին Միտրովիչը խփեց Վեստ Բրոմվիչի դեմ խաղի միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[48]։ Ապրիլի 2-ին նա դուբլ ձևակերպեց Նորվիչ Սիթիի դեմ խաղում, սակայն Նյուքասլը պարտվեց 3-2 հաշվով[49][50]։ Մայիսի 15-ին սերբը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Տոտենհեմի դեմ խաղում[51], սակայն հեռացվեց խաղադաշտից հանդիպման 67-րդ րոպեին[52]՝ դառնալով 6-րդ ֆուտբոլիստը, ով դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ, ապա հեռացվել խաղադաշտից Պրեմիեր Լիգայի խաղում[53]։ Իր առաջին մրցաշրջանում Միտրովիչը անցկացրեց 34 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[54], սակայն Նյուքասլը դուրս մնաց Պրեմիեր Լիգայից[55][56]։

Միտրովիչը բաց թողեց 2016-17 մրցաշրջանի առաջին 4 հանդիպումը՝ որակազրկման պատճառով[57]։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնշիպում Նյուքասլի կազմում անցկացրեց 2016 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Քուինս Պարկ Ռեյնջերսի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ[58][59]։ Հոկտեմբերի 25-ին Միտրովիչը դուբլ ձևակերպեց Պրեստոն Նորթ Էնդի դեմ Անգլիայի լիգայի գավաթի խաղում[60][61]։ 4 օր անց նա կրկին դուբլ ձևակերպեց Պրեստոնի դեմ՝ այս անգամ Չեմպիոնշիպի խաղում[62][63]։ 2017 թվականի փետրվարի 11-ին սերբը խփեց Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի դեմ խաղի միակ գոլը՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[64][65]։ 2016-17 մրցաշրջանում Միտրովիչը անցկացրեց 29 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[66], իսկ Նյուքասլը հաղթեց Չեմպիոնշիպը[67][68]՝ վերադառնալով Պրեմիեր Լիգա[69]։ 2017-18 մրցաշրջանի առաջին կեսում նա անցկացրեց ընդամենը 7 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[70]։

Ֆուլհեմ խմբագրել

2018 թվականի փետրվարի 1-ին Միտրովիչը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Ֆուլհեմին[71][72][73]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 3-ին՝ Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում[74]։ Իր առաջին գոլը խփեց փետրվարի 21-ին՝ Բրիստոլ Սիթիի դեմ խաղում[75][76]։ Մարտի 6-ին Միտրովիչը 2 գոլի հեղինակ դարձավ Շեֆիլդ Յունայթեդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով[77]։ Մարտի 10-ին նա դուբլ ձևակերպեց Պրեստոն Նորթ Էնդի դեմ խաղում՝ օգնելով Ֆուլհեմին հաղթել 2-1 հաշվով[78]։ Մարտին և ապրիլին Միտրովիչը 2 ամիս անընդմեջ ճանաչվեց Չեմպիոնշիպի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[79][80]։ 2017-18 մրցաշրջանում նա Ֆուլհեմի կազմում խփեց 12 գնդակ[70]՝ դառնալով ակումբի երկրորդ լավագույն ռմբարկուն Ռայան Սեսենյոնից հետո[81]։ Ֆուլհեմը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը առաջնությունում[82][83]՝ հաղթելով Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆ խաղերը[84][85] և տեղափոխվելով Պրեմիեր Լիգա[86][87]։

2018 թվականի հուլիսի 30-ին Միտրովիչը 22 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Ֆուլհեմ[88][89]։ Նա ակումբի հետ կնքեց 5 տարվա պայմանագիր[90]՝ ստանալով 9 համարի մարզաշապիկը[91][92]։ Իր առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում Ֆուլհեմի կազմում Միտրովիչը անցկացրեց օգոստոսի 11-ին՝ Քրիսթալ Փելասի դեմ խաղում[93][94]։ Օգոստոսի 26-ին սերբը դուբլ ձևակերպեց Բարնլիի դեմ խաղում[95][96]։ Սեպտեմբերի 22-ին նա գոլ խփեց Ուոթֆորդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[97]։ Նոյեմբերի 24-ին Միտրովիչը դուբլի հեղինակ դարձավ Սաութհեմպտոնի դեմ խաղում[98][99]։ Թիմի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ դեկտեմբերի 5-ին՝ Լեսթեր Սիթիի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[100]։ Դեկտեմբերի 29-ին Միտրովիչը խփեց Հադերսֆիլդ Թաունի դեմ հանդիպման միակ գնդակը խաղի վերջին րոպեին՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[101][102]։ 2019 թվականի հունվարի 29-ին սերբը դուբլ ձևակերպեց Բրայթոնի դեմ խաղում[103][104]։ 2018-19 մրցաշրջանում Միտրովիչը անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[105], իսկ Ֆուլհեմը դուրս մնաց Պրեմիեր Լիգայից[106][107][108]։

2019 թվականի հուլիսի 7-ին Միտրովիչը երկարաձգեց իր պայմանագիրը Ֆուլհեմի հետ մինչև 2024 թվականը[109][110][111][112]։ Հոկտեմբերի 1-ին սերբը դուբլի հեղինակ դարձավ Ռեդինգի դեմ խաղում[113][114]։ Հոկտեմբերի 23-ին նա հեթ-տրիկ ձևակերպեց Լուտոն Թաունի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[115][116]։ Նոյեմբերի 9-ին Միտրովիչը խփեց Բիրմինգհեմ Սիթիի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ֆուլհեմին[117]։ Նոյեմբերի 26-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավդ Դերբի Կաունտիի դեմ խաղում[118]։ Նոյեմբերի 29-ին Միտրովիչը դուբլ ձևակերպեց Սուոնսի Սիթիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[119][120]։

Միջազգային կարիերա խմբագրել

 
Միտրովիչը (աջից) Սերբիայի հավաքականի կազմում 2018 թվականի աշխարհի առաջնության ժամանակ

2012 թվականին Միտրովիչը Սերբիայի Մ19 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը, սակայն առաջնության առաջին՝ Ֆրանսիայի դեմ խաղում ստացավ կարմիր քարտ[121] և բաց թողեց մնացած հանդիպումները որակազրկման պատճառով։ Մինչև 19 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում Միտրովիչը մասնակցեց 2013 թվականի Եվրոպայի առաջնությանը՝ օգնելով Սերբիային հաղթել մրցաշարը[122]։ Այստեղ նա դարձավ 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 4 խաղերում[123]՝ ճանաչվելով առաջնության լավագույն ֆուտբոլիստը[124] և ընդգրկվելով խորհրդանշական հավաքականում[125]։

Իր դեբյուտը Սերբիայի ազգային հավաքականի կազմում Միտրովիչը նշեց 2013 թվականի հունիսի 7-ին՝ Բելգիայի դեմ խաղում[126]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 6-ին՝ Խորվաթիայի դեմ խաղում[127]։ Իր երկրորդ գոլը խփեց 2015 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Ֆրանսիայի դեմ ընկերական խաղում[128]։ 2016 թվականի հոկտեմբերի 9-ին Միտրովիչը դուբլ ձևակերպեց Ավստրիայի դեմ խաղում՝ օգնելով Սերբիային հաղթել 3-2 հաշվով[129][130]։ 2018 թվականի մարտի 27-ին՝ Նիգերիայի դեմ խաղում նա դարձավ 2 գոլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[131]։ Հունիսի 9-ին Միտրովիչը հետ-տրիկ ձևակերպեց Բոլիվիայի դեմ ընկերական խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում և օգնելով իր թիմին հաղթել 5-1 հաշվով[132][133]։

2018 թվականի հունիսի 1-ին Միտրովիչը ընդգրկվեց Սերբիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[134][135]։ Իր դեբյուտը առաջնությունում նշեց հունիսի 17-ին՝ Կոստա Ռիկայի դեմ խաղում[136][137]։ Հունիսի 22-ին նա գոլի հեղինակ դարձավ Շվեյցարիայի դեմ խաղում, բայց Սերբիան պարտվեց 2-1 հաշվով[138][139]։ Հունիսի 27-ին Միտրովիչը մասնակցեց Բրազիլիայի դեմ հանդիպմանը[140], սակայն այս խաղում Սերբիան պարտվեց 2-0 հաշվով[141] և դուրս մնաց աշխարհի առաջնությունից[142]՝ իր խմբում զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը[143]։

2018 թվականի սեպտեմբերի 10-ին Միտրովիչը դուբլ ձևակերպեց Ռումինիայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[144]։ Հոկտեմբերի 11-ին նա դուբլի հեղինակ դարձավ Չեռնոգորիայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[145]։ 2018 թվականին Միտրովիչը ճանաչվեց տարվա լավագույն սերբ ֆուտբոլիստ[146][147][148]։ 2018-19 մրցաշրջանում նա դարձավ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի լավագույն ռմբարկուն՝ խփած 6 գոլերով[149][150]։ Հոկտեմբերի 10-ին Միտրովիչը խփեց Պարագվայի դեմ հանդիպման միակ գնդակը խաղի 90-րդ րոպեին[151]։ Հոկտեմբերի 14-ին նա դուբլ ձևակերպեց Լիտվայի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Սերբիային[152]։ Նոյեմբերի 14-ին Միտրովիչը 2 գոլ խփեց Լյուքսեմբուրգի դեմ խաղում[153][154]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 3-ի դրությամբ[155]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Տելեօպտիկ 2011–12 Առաջին Լիգա 25 7 1 0 26 7
Պարտիզան 2012–13 Սուպեր Լիգա 25 10 2 2 9 3 36 15
2013–14 3 3 0 0 3 0 6 3
Ընդհանուր 28 13 2 2 12 3 0 0 42 18
Անդերլեխտ 2013–14 Բելգիայի Պրո Լիգա 32 16 1 0 6 0 0 0 39 16
2014–15 37 20 6 4 7 3 1 1 51 28
Ընդհանուր 69 36 7 4 13 3 1 1 90 44
Նյուքասլ Յունայթեդ 2015–16 Պրեմիեր Լիգա 34 9 1 0 1 0 36 9
2016–17 Չեմպիոնշիպ 25 4 2 0 2 2 29 6
2017–18 Պրեմիեր Լիգա 6 1 0 0 1 1 7 2
Ընդհանուր 65 14 3 0 0 0 4 3 72 17
Ֆուլհեմ 2017–18 Չեմպիոնշիպ 17 12 0 0 3 0 20 12
2018–19 Պրեմիեր Լիգա 37 11 1 0 1 0 39 11
2019–20 Չեմպիոնշիպ 25 18 0 0 0 0 25 18
Ընդհանուր 79 41 1 0 0 0 4 0 84 41
Կարիերայի ընդհանուր 266 111 14 6 25 6 9 4 314 127

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 3-ի դրությամբ[155]

Սերբիա
Տարի Խաղեր Գոլեր
2013 3 1
2014 7 0
2015 8 1
2016 8 5
2017 7 4
2018 13 12
2019 9 11
Ընդհանուր 55 34

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 Սեպտեմբերի 6, 2013 Ռայկո Միտիչ մարզադաշտ, Բելգրադ, Սերբիա   Խորվաթիա 1–1 1–1 ԱԱ 2014 Որակավորում
2 Սեպտեմբերի 7, 2015 Մատմյուտ Ատլանտիկ, Բորդո, Ֆրանսիա   Ֆրանսիա 1–2 1–2 Ընկերական խաղ
3 Մայիսի 25, 2016 Ուժիցե Սիթի մարզադաշտ, Ուժիցե, Սերբիա   Կիպրոս 1–0 2–1
4 Հունիսի 5, 2016 Լուի II մարզադաշտ, Ֆոնվյեյ, Մոնակո   Ռուսաստան 1–1 1–1
5 Հոկտեմբերի 9, 2016 Ռայկո Միտիչ մարզադաշտ, Բելգրադ, Սերբիա   Ավստրիա 1–0 3–2 ԱԱ 2018 Որակավորում
6 2–1
7 Նոյեմբերի 12, 2016 Կարդիֆ Սիթի մարզադաշտ, Կարդիֆ, Ուելս   Ուելս 1–1 1–1
8 Մարտի 24, 2017 Դինամո Արենա, Թբիլիսի, Վրաստան   Վրաստան 2–1 3–1
9 Հունիսի 11, 2017 Ռայկո Միտիչ մարզադաշտ, Բելգրադ, Սերբիա   Ուելս 1–1 1–1
10 Սեպտեմբերի 2, 2017 Պարտիզան մարզադաշտ, Բելգրադ, Սերբիա   Մոլդովա 3–0 3–0
11 Նոյեմբերի 10, 2017 Տյանհե մարզադաշտ, Գուանչժոու, Չինաստան   Չինաստան 2–0 2–0 Ընկերական խաղ
12 Մարտի 27, 2018 Հայվ Ստեդիում, Լոնդոն, Անգլիա   Նիգերիա 1–0 2–0
13 2–0
14 Հունիսի 9, 2018 Լիբենաուեր Ստադիում, Գրաց, Ավստրիա   Բոլիվիա 1–0 5–1
15 3–0
16 5–1
17 Հունիսի 22, 2018 Կալինինգրադ մարզադաշտ, Կալինինգրադ, Ռուսաստան   Շվեյցարիա 1–0 1–2 Աշխարհի առաջնություն 2018
18 Սեպտեմբերի 10, 2018 Պարտիզան մարզադաշտ, Բելգրադ, Սերբիա   Ռումինիա 1–0 2–2 ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2018–19
19 2–1
20 Հոկտեմբերի 11, 2018 Պոդգորիցա մարզադաշտ, Պոդգորիցա, Չեռնոգորիա   Չեռնոգորիա 1–0 2–0
21 2–0
22 Նոյեմբերի 17, 2018 Ռայկո Միտիչ մարզադաշտ, Բելգրադ, Սերբիա   Չեռնոգորիա 2–0 2–1
23 Նոյեմբերի 20, 2018 Պարտիզան մարզադաշտ, Բելգրադ, Սերբիա   Լիտվա 2–0 4–1
24 Հունիսի 10, 2019 Ռայկո Միտիչ մարզադաշտ, Բելգրադ, Սերբիա   Լիտվա 1–0 4–1 Եվրո 2020 Որակավորում
25 2–0
26 Սեպտեմբերի 7, 2019   Պորտուգալիա 2–3 2–4
27 Սեպտեմբերի 10, 2019 Ժոզի Բարտել մարզադաշտ, Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ   Լյուքսեմբուրգ 1–0 3–1
28 3–1
29 Հոկտեմբերի 10, 2019 Մլադոստ մարզադաշտ, Կրուշևաց, Սերբիա   Պարագվայ 1–0 1–0 Ընկերական խաղ
30 Հոկտեմբերի 14, 2019 ԼՖՖ մարզադաշտ, Վիլնյուս, Լիտվա   Լիտվա 1–0 2–1 Եվրո 2020 Որակավորում
31 2–0
32 Նոյեմբերի 14, 2019 Ռայկո Միտիչ մարզադաշտ, Բելգրադ, Սերբիա   Լյուքսեմբուրգ 1–0 3–2
33 2–0
34 Նոյեմբերի 17, 2019   Ուկրաինա 2–1 2–2

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Պարտիզան

Անդերլեխտ

Նյուքասլ Յունայթեդ

Ֆուլհեմ

Միջազգային խմբագրել

Սերբիա Մ19

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն. 2013[122]

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Serbia - A. Mitrović - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  3. McCormick, Sean (2018 թ․ հունիսի 17). «Who is Aleksandar Mitrovic? The Newcastle forward on whom Serbia's World Cup hopes rest». nechronicle. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  4. «FK Teleoptik Zemun - FK Mladenovac, Aug 27, 2011 - Prva liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  5. «Mlade snage nadolaze | FK PARTIZAN». archive.is. 2013 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  6. «FK Partizan Belgrade - Valletta FC, Jul 24, 2012 - UEFA Champions League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  7. UEFA.com. «UEFA Champions League - Partizan-Valletta». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  8. «FK Donji Srem Pecinci - FK Partizan Belgrade, Aug 18, 2012 - SuperLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  9. «FK Partizan Belgrade - FK Jagodina, Aug 26, 2012 - SuperLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  10. «FK Partizan Belgrade - FK Hajduk Kula, Sep 15, 2012 - SuperLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  11. «FK Partizan Belgrade - Neftchi Baku, Sep 20, 2012 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  12. UEFA.com. «UEFA Europa League - Neftçi-Partizan». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  13. «FK Partizan Belgrade - FK Radnicki Nis, May 2, 2013 - SuperLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  14. «Aleksandar Mitrovic | Football Stats | No Club | Season 2012/2013 | 1989- | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  15. 15,0 15,1 «Idealnih 11 Superlige: Partizan pet, Voša tri, Zvezda, Hajduk i Srem po jednog predstavnika! (VIDEO)» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  16. «TOP 25 najboljih fudbalera Superlige u izboru MOZZART Sporta (VIDEO)». www.mozzartsport.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  17. «FK PARTIZAN Beograd  » Saopštenje FK Partizan». www.sr.partizan.rs (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  18. «FK PARTIZAN Beograd  » Saopštenje FK Partizan». www.sr.partizan.rs (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  19. «SV Zulte Waregem - RSC Anderlecht, Sep 1, 2013 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  20. «RSC Anderlecht - KV Mechelen, Sep 14, 2013 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  21. «SL Benfica - RSC Anderlecht, Sep 17, 2013 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  22. «RSC Anderlecht - Oud-Heverlee Leuven, Nov 2, 2013 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  23. «Olympiacos Piraeus - RSC Anderlecht, Dec 10, 2013 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  24. «Olympiakos Piraeus v Anderlecht Live Commentary & Result, 10/12/2013, UEFA Champions League | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  25. «RSC Anderlecht - KV Oostende, Mar 16, 2014 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  26. «Aleksandar Mitrovic | Football Stats | No Club | Season 2013/2014 | 1989- | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  27. 27,0 27,1 «Belgian First Division A Table». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  28. «RSC Anderlecht - KSC Lokeren, Jul 20, 2014 - Belgian Supercup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  29. 29,0 29,1 «Anderlecht soulève sa douzième Supercoupe face à Lokeren». RTBF Sport (ֆրանսերեն). 2014 թ․ հուլիսի 20. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  30. «Patro Eisden Maasmechelen - RSC Anderlecht, Sep 24, 2014 - Beker van Belgie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  31. «Arsenal FC - RSC Anderlecht, Nov 4, 2014 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  32. Hytner, David (2014 թ․ նոյեմբերի 4). «Arsenal 3-3 Anderlecht | Champions League match report». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  33. «Club Brugge KV - RSC Anderlecht, Mar 22, 2015 - Beker van Belgie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  34. UEFA.com. «Bruges arrache la Coupe de Belgique». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  35. «Aleksandar Mitrovic | Football Stats | No Club | Season 2014/2015 | 1989- | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  36. «Aleksandar Mitrovic: We profile the striker after he joins Newcastle». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  37. «Mitrovic Becomes A Magpie». Newcastle United Football Club (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  38. Association, Press (2015 թ․ հուլիսի 21). «Newcastle confirm signing of Aleksandar Mitrovic from Anderlecht». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  39. «Newcastle sign Aleksandar Mitrovic on five-year deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  40. «Aleksandar Mitrovic: Newcastle United sign Anderlecht striker». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ հուլիսի 21. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  41. «Newcastle United - Southampton FC, Aug 9, 2015 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  42. «Newcastle United 2-2 Southampton». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  43. «Newcastle United - Arsenal FC, Aug 29, 2015 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  44. «Newcastle United 0-1 Arsenal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  45. «Manchester City - Newcastle United, Oct 3, 2015 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  46. «Manchester City 6-1 Newcastle United». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  47. «Tottenham Hotspur - Newcastle United, Dec 13, 2015 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  48. «Newcastle United - West Bromwich Albion, Feb 6, 2016 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  49. «Norwich City - Newcastle United, Apr 2, 2016 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  50. «Match report: Norwich City 3 Newcastle United 2». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  51. «Newcastle United - Tottenham Hotspur, May 15, 2016 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  52. «Newcastle United 5-1 Tottenham Hotspur». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մայիսի 15. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  53. «6 - Aleksandar Mitrovic is the sixth player in PL history to score a goal, assist a goal and get sent off in the same game». Twitter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  54. «Aleksandar Mitrovic | Football Stats | No Club | Season 2015/2016 | 1989- | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  55. «Newcastle relegated from the Premier League: What went wrong?». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  56. Davis, Callum (2016 թ․ մայիսի 11). «Newcastle United relegated: Rafa Benitez's team are most expensive Premier League flops ever». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  57. Waugh, Chris (2016 թ․ հունիսի 1). «Aleksandar Mitrovic's ban means Newcastle boss Rafa Benitez will make signing striker a priority». nechronicle. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  58. «Queens Park Rangers - Newcastle United, Sep 13, 2016 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  59. «Queens Park Rangers 0-6 Newcastle United». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  60. «Newcastle United - Preston North End, Oct 25, 2016 - EFL Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  61. «Newcastle United 6-0 Preston North End». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  62. «Preston North End - Newcastle United, Oct 29, 2016 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  63. «Preston North End 1-2 Newcastle United». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  64. «Wolverhampton Wanderers - Newcastle United, Feb 11, 2017 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  65. «Wolverhampton Wanderers 0-1 Newcastle United». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ փետրվարի 11. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  66. «Aleksandar Mitrovic | Football Stats | No Club | Season 2016/2017 | 1989- | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  67. «Newcastle United 3-0 Barnsley». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 7. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  68. 68,0 68,1 Editorial, Reuters. «Newcastle win Championship, Blackburn relegated on dramatic final day». U.K. (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  69. Edwards, Luke (2017 թ․ մայիսի 7). «Newcastle crowned Championship winners after late Jack Grealish Aston Villa equaliser halts Brighton». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  70. 70,0 70,1 «Aleksandar Mitrovic | Football Stats | No Club | Season 2017/2018 | 1989- | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  71. «Mitrović Joins On Loan | Fulham Football Club». www.fulhamfc.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  72. «Fulham: Middlesbrough's Cyrus Christie and Newcastle's Aleksandar Mitrovic join». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ փետրվարի 1. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  73. «Newcastle's Aleksandar Mitrovic joins Fulham after Anderlecht return collapsed». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունվարի 31. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  74. «Fulham FC - Nottingham Forest, Feb 3, 2018 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  75. «Bristol City - Fulham FC, Feb 21, 2018 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  76. «Bristol City 1-1 Fulham». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ փետրվարի 21. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  77. «Fulham FC - Sheffield United, Mar 6, 2018 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  78. «Preston North End - Fulham FC, Mar 10, 2018 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  79. 79,0 79,1 «Cardiff boss Neil Warnock and Fulham striker Aleksandar Mitrovic win Sky Bet Championship March awards». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  80. 80,0 80,1 «Player of the Month: Aleksandar Mitrovic – Fulham» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  81. Bates, Pearce (2018 թ․ մայիսի 25). «The 'killer up front' ready to unsettle Aston Villa». birminghammail. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  82. «Final Championship table: Promotion, playoffs, relegation confirmed». Evening Standard (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  83. «League Table - 2017/18 | EFL Sky Bet Championship | Fulham Football Club». www.fulhamfc.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  84. «Championship play-offs: Fulham win Premier League promotion over Aston Villa in Wembley final | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  85. Dean, Sam; Gibbs, Thom (2018 թ․ մայիսի 26). «Fulham win promotion to Premier League after beating Aston Villa in Championship play-off final». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  86. 86,0 86,1 «Aston Villa 0-1 Fulham». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 26. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  87. MacInnes, Paul (2018 թ․ մայիսի 26). «Fulham promoted to Premier League after play-off win over Aston Villa». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  88. «Aleksandar Mitrovic joins Fulham from Newcastle on five-year deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  89. «Aleksandar Mitrovic: Fulham sign Serbia striker from Newcastle». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 30. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  90. «Fulham sign Aleksandar Mitrovic on permanent deal from Newcastle». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  91. «Mitro Returns | Fulham Football Club». www.fulhamfc.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  92. sport, Guardian (2018 թ․ հուլիսի 30). «Fulham sign Aleksandar Mitrovic and close in on Swansea's Alfie Mawson». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  93. «Fulham FC - Crystal Palace, Aug 11, 2018 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  94. Fifield, Dominic (2018 թ․ օգոստոսի 11). «Wilfried Zaha seals Crystal Palace win and teaches Fulham harsh lesson». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  95. «Fulham FC - Burnley FC, Aug 26, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  96. «Fulham 4–2 Burnley». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  97. «Fulham FC - Watford FC, Sep 22, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  98. «Fulham FC - Southampton FC, Nov 24, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  99. «Fulham 3–2 Southampton». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  100. «Fulham FC - Leicester City, Dec 5, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  101. «Fulham FC - Huddersfield Town, Dec 29, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  102. «Fulham's Mitrovic makes late difference in basement clash with Huddersfield». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  103. «Fulham FC - Brighton & Hove Albion, Jan 29, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  104. «Aleksandar Mitrovic leads storming Fulham comeback». The Independent (անգլերեն). 2019 թ․ հունվարի 29. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  105. «Aleksandar Mitrovic | Football Stats | Fulham | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  106. «Premier League news: Fulham relegated from Premier League | Goal.com». www.goal.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  107. «Fulham relegated from Premier League after resounding defeat at Watford». The Telegraph. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  108. «Fulham relegated from Premier League after Watford thrashing». Metro (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 2. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  109. «New Deal For Mitro». www.fulhamfc.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  110. «Aleksandar Mitrovic: Fulham striker agrees new five-year contract at club». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  111. «Aleksandar Mitrovic signs five-year Fulham contract extension». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  112. «Aleksandar Mitrovic Extends Contract With Fulham Despite Interest From Premier League Clubs». 90min.com (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  113. «Reading FC - Fulham FC, Oct 1, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  114. «Aleksandar Mitrovic and Tom Cairney both struck twice as Fulham cruised to victory against 10-man Reading». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  115. «Fulham FC - Luton Town, Oct 23, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  116. «Fulham 3-2 Luton Town». www.fulhamfc.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  117. «Birmingham City - Fulham FC, Nov 9, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  118. «Fulham FC - Derby County, Nov 26, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  119. «Swansea City - Fulham FC, Nov 29, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  120. «Aleksandar Mitrovic scores twice as Fulham to pile pressure on Swansea». The Telegraph. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  121. «Serbia U19 - France U19, Jul 3, 2012 - European U19 Championship 2012 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  122. 122,0 122,1 UEFA.com. «Under-19 - Serbia savour maiden triumph». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  123. uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - Serbia – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  124. 124,0 124,1 uefa.com (2013 թ․ օգոստոսի 8). «Golden Player 2013 - Aleksandar Mitrovic». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  125. 125,0 125,1 uefa.com (2013 թ․ օգոստոսի 1). «Under-19 - Technical report - The UEFA technical team – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  126. «Belgium - Serbia, Jun 7, 2013 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  127. «Serbia - Croatia, Sep 6, 2013 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  128. «France - Serbia, Sep 7, 2015 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  129. «Serbia - Austria, Oct 9, 2016 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  130. «Serbia v Austria». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  131. «Nigeria - Serbia, Mar 27, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  132. «Serbia - Bolivia, Jun 9, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  133. Editorial, Reuters. «Mitrovic treble helps Serbia to 5-1 rout of Bolivia». U.K. (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  134. Editorial, Reuters. «Krstajic names Serbia's final 23-man World Cup squad». U.K. (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  135. IANS (2018 թ․ հունիսի 5). «Serbia World Cup squad: Krstajic announces his 23-man group for Russia». Business Standard India. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  136. «Costa Rica - Serbia, Jun 17, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  137. «World Cup 2018: Serbia v Costa Rica». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 17. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  138. «Serbia - Switzerland, Jun 22, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  139. «World Cup 2018: Switzerland's Xherdan Shaqiri scores 90th-minute winner against Serbia». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 23. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  140. «Serbia - Brazil, Jun 27, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  141. «World Cup 2018: Brazil into knockouts with win over Serbia». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 27. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  142. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Serbia - Brazil - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  143. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  144. «Serbia - Romania, Sep 10, 2018 - UEFA Nations League C - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  145. «Montenegro - Serbia, Oct 11, 2018 - UEFA Nations League C - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  146. 146,0 146,1 «Fulham's Aleksandar Mitrovic named Serbian Player of the Year». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  147. Association, Press (2018 թ․ դեկտեմբերի 17). «Fulham striker Mitrovic wins Serbian player of the year award». Mail Online. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  148. «Aleksandar Mitrovic named Serbian Player of the Year». Independent.ie (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  149. 149,0 149,1 «Extratime.ie - Top Scorers - 2018-2019 UEFA Nations League». www.extratime.ie. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  150. «UEFA Nations League A - List of goalscorers 18/19». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  151. «Serbia - Paraguay, Oct 10, 2019 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  152. «Lithuania - Serbia, Oct 14, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  153. «Serbia - Luxembourg, Nov 14, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  154. UEFA.com. «Serbia-Luxembourg | European Qualifiers». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  155. 155,0 155,1 «Aleksandar Mitrović». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդար Միտրովիչ (ֆուտբոլիստ)» հոդվածին։