Ուժիցե (սերբ.՝ Ужице, Užice), քաղաք Սերբիայի արևմտյան հատվածում։ 2002 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմել է 102 463 մարդ։ Կլիման մայրցամաքային է[1]։

Բնակավայր
Ուժիցե
սերբախորվաթ․՝ Титово Ужице
սերբ.՝ Ужице
սերբ.՝ Ужице
ռուս.՝ Ужице
ռուս.՝ Титово-Ужице
ռուս.՝ Ужице
Զինանշան

ԵրկիրՍերբիա Սերբիա
Առաջին հիշատակում1329
Մակերես667 կմ²
ԲԾՄ411 մետր
Բնակչություն59 747 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ031
Փոստային դասիչ31000, 31102, 31103, 31104, 31105, 31106, 31107, 31108 և 3110
Ավտոմոբիլային կոդUE
Պաշտոնական կայքgraduzice.org(սերբ.)(անգլ.)
Ուժիցե (Սերբիա)##
Ուժիցե (Սերբիա)

Ուժիցե համայնքի և Զլատիբորսկի շրջանի վարչական կենտրոնը։ Տեղակայված է Դետինա գետի ափին։

Պատմություն խմբագրել

Հին դարեր խմբագրել

Սերբիայի այս շրջանի առաջին բնակիչները համարվում են իլլիրիացիները։ Այդ ցեղերի դամաբարանները այս շրջանում հանդիպում են ամենուրեք։ Հետագայում շրջանը մտել է Հռոմեական կայսրության կազմի մեջ՝ դառնալով Դալմաթիա գավառի մասը։

1990-ական թվականներ խմբագրել

1990-ական թվականներին քաղաքական անկայունության և պատերազմի պատճառով Ուժիցեի տնտեսությունը անկում է ապրել։

199պ թվականին քաղաքը մի քանի անգամ ռմբակոծվել է ՆԱՏՕ-ի ավիացիայի կողմից։ Ամենաշատ ավերումները եղել են 1999 թվականի մայիսի 6-ին, երբ ռմբակոծվել են բազմաթիվ փողոցներ և մայրուղիներ, օդանավակայանը, քաղաքացիական օբյեկտներ և կառավարական շենքեր։ Երկար ռմբակոծություններից հետո, Ուժիեցի հազարավոր բնակիչներ դուրս են եկել գլխավոր հրապարակ՝ բողոքելով ռմբակոծությունների, քաղաքի ավերման և խաղաղ բնակչության սպանությունների դեմ։

Ժամանակակից քաղաք խմբագրել

Այժմ Ուժիցեն համարվում է երկրամասի տնտեսական զարգացման կենտրոնը։ Ավելի զարգացող ճյուղերն են գունավոր մետալուրգիան և տեքստիլ արդյունաբերությունը։

Արդյունաբերությունից զատ, Ուժիցեում զարգանում են նաև այնպիսի ճյուղեր, ինչիպիսիք են տների և քաղաքացիական շինությունների շինարարությունը, փոխադրումները, առևտուրը, գյուղատնտեսությունը, բանկային գործը, բժշկական ծառայությունները և այլն։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Ուժիցեի ամրոց,
  • Էլեկտրակայարան-թանգարան, որը կառուցվել է Նիկոլա Տեսլայի նախագծով,
  • «Ուժիցեի զենքի և զինամթերքի գործարան» (FOMU),
  • ուժիցական ծածան։

Ազգային կազմ խմբագրել

Ուժիցե համայնքի բնակչությունը՝ ըստ 2002 թվականի տվյալների՝

  • սերբեր - 81 375;
  • չեռնոգորացիներ - 278;
  • հարավսլավներ - 149;
  • այլազգիներ - 20 661։

Մշակույթ խմբագրել

Ուժիցեն հարուստ պատմությամբ քաղաք է։ Գլխավոր հրապարակում գտնվում են գրադարանը և թատրոնը։ Կենտրոնում են գտնվում նաև թերթերի խմբագրությունները, ռադիո և հեռուստակայանները, ինչպես նաև մի քանի այլ հրատարակչություններ։

Քաղաքում շատ են Ուժիցեի հերոսներին նվիրված արձանները և կոթողները, որոնք շատ են հատկապես քաղաքի արևելյան՝ Դովարե կոչվող հատվածում։ Ուժիցեի գիմնազիան Սերբիայի ամենահին բարձրագույն կրթական հաստատություններից է։ Գիմնազիայի մոտ են գտնվում մի քանի տարրական և միջին կրթական հաստատություններ։ Գրող Միլուտին Ուսկոկովիչն Ուժիցեից ճանաչվել է Սերբիայում առաջին մոդեռնիստական վեպի հեղինակ։

Հայտնի բնակիչներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Climate: Užice, Serbia». Climate-Data.org. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուժիցե» հոդվածին։