Կրուշևաց

քաղաք Սերբիայում

Կրուշևաց (սերբ.՝ Крушевац [krûʃeʋat͡s]), քաղաք Սերբիայում։ Միջնադարում եղել է Սերբիայի մայրաքաղաքը։ Բնակչությունը 2002 թվականի մարդահամարի տվյալներով 75.256 մարդ է, իսկ Կրուշևաց համայնքի բնակչությունը՝ 130.000:

Բնակավայր
Կրուշևաց
Դրոշ Զինանշան

ԵրկիրՍերբիա Սերբիա
Հիմնադրված է1371 թ.
Մակերես854 կմ²
ԲԾՄ137 մետր
Բնակչություն58 745 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ037
Փոստային դասիչ37000
Պաշտոնական կայքkrusevac.org.rs
Կրուշևաց (Սերբիա)##
Կրուշևաց (Սերբիա)

Կրուշևաց համայնքը ներառում է 101 բնակավայր։ Կրուշևաց քաղաքը համայնքի տնտեսական, քաղաքական, արդյունաբերական, վարչական, մշակութային, կրթական, մարզական կենտրոնն է։ Կրուշևաց համայնքը զբաղենում է 854 կմ² մակերես։

Քաղաքը գտնվում է Կրուշևիցյան գոգահովտում, որ փռված է Արևմտյան Մորավիայում։ Այն հյուսիսում հարում է Լևչային ու Տեմնիչային, հյուսիսում` Ժուպեին, Կոպաոնիկին, հարավում` Յաստրեբացին, իսկ արևմուտքում` Կրալևի և Իբարսկի գոգահովիտներին։

Պատմություն խմբագրել

Կրուշևացը որպես մայրաքաղաք 1371 թվականին հիմնադրել է իշխան Լազար Խլեբելյանովիչը։ Առաջին անգամ հիշատակվել է 1387 թվականին։ Ավանդության համաձայն` Կրուշևացն իր անունը ստացել է կրուշցա քարի անունից, որից էլ հիմնականում կառուցվել են քաղաքի շինությունները։

Կոսովոյի ճակատամարտից հետո Կրուշևացը դարձել է Սերբիայի մայրաքաղաքը։ Այդ ժամանակ երկիրը կառավարում էր Միլիցան, իսկ նրանից հետո` Լազարի որդին` Ստեֆանը, ով հետագայում մայրաքաղաք է հռչակում Բելգրադը։ Թուրքերը բազմիցս հարձակվել են Կրուշևացի վրա, սակայն այն նվաճել են միայն 1427 թվականին՝ Ստեֆանի մահից հետո։

1444 թվականից Կրուշևացն անցնում է Գեորգի Բրանկովիչի ձեռքը, սակայն թուրքերն այն վերջնականապես նվաճում են 1454 թվականին։ Այն ժամանակ քաղաքը կրում էր «Ալաջ Հիսար» թուրքական անունը։ Ավստրիա-թուրքական պատերազմի ժամանակ` 1689 թվականին, քաղաքն ազաագրվել է թուրքերից։ Հետագայում քաղաքը կրկին հետ է վերադարձվել թուրքերին 1791 թվականի Սվիստովի համաձայնագրով։ Կրուշևացը թուրքերից վերջնակապես ազատագրվել է 1833 թվականին։ Ազատագրումից հետո քաղաքն սկսել է արագ զարգանալ` դառնալով ժամանակի Սերբիայի կարևոր կենտրոններից մեկը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիները Բագդալա լեռան վրա գնդակահարել են Կրուշևացի 1692 պարտիզանի` իրենց վրեժը լուծելով Կրուշևացի ճակատամարտում ունեցած կորուստների համար։ Պատերազմից հետո այդ տեղը վերածվել է հուշահամալիր-այգու` «Սլոբոդիշտե» (Ազատագրում) անվանումով։

Արդյունաբերություն խմբագրել

Կրուշևացը արդյունաբերական կենտրոն է` զարգացած մետաղամշակման և քիմիական արդյունաբերությամբ։ Այստեղ գործում են ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների «Ռուբին» ֆաբրիկան, մոտ 1200 այլ ընկերություններ։

Ժողովրդագրություն խմբագրել

Կրուշևացում ապրում է 46.395 չափահաս բնակիչ, բնակչության միջին տարիքը 39.2 է։ Քաղաքում հաշվվում են 19.342 ընտանիք, ընտանիքի անդամների միջին քանակը` 2.95:

Բնակիչները հիմնականում սերբեր են։

Պատկերասրահ խմբագրել

Նշանավոր բնակիչներ խմբագրել

  • Միոդրագ Չկալյա
  • Բոյան Միլանդինովիչ
  • Ռադմիլա Սավիչևիչ
  • Վլաստիմիր Ստոիլկովիչ
  • Ռադմիլա Ժիվկովիչ
  • Տաշկո Նաչիչ
  • Ռադոշ Բայիչ
  • Լյուբինկա Բոբիչ
  • Միլիյա Վուկովիչ
  • Վոյին Չետկովիչ
  • Նատաշա Շոլակ
  • Նեբոյշա Բրադիչ
  • Դոբրիցա Չոսիչ
  • Ստանիսլավ Բինիչկի
  • Լիլյանա Ջյուրովիչ
  • Միլան Միլովանովիչ
  • Գորան Ռաիչևիչ

Քույր քաղաքներ խմբագրել

Կրուշևացը համագործակցում է հետևյալ քաղաքների հետ.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրուշևաց» հոդվածին։