Ռայան Սեսենյոն (անգլ.՝ Ryan Sessegnon, մայիսի 18, 2000(2000-05-18)[1], Ռոեհեմպթոն, Ուոնդսուերտ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Տոտենհեմ Հոտսպուրի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի կամ ձախ վինգերի դիրքում[2]։

Ռայան Սեսենյոն
Ryan Sessegnon
Սեսենյոնը Ֆուլհեմի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Kouassi Ryan Sessegnon
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 18, 2000(2000-05-18)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Ռոեհեմպթոն, Ուոնդսուերտ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 178 սմ
Քաշ 71 կգ
Դիրք ձախ պաշտպան, ձախ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Տոտենհեմ Հոտսպուր
Համար 19
Պատանեկան կարիերա
2008-2016 Անգլիա Ֆուլհեմ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2019 Անգլիա Ֆուլհեմ 106 (22)
2019-ներկա Անգլիա Տոտենհեմ Հոտսպուր 0 (0)
Ազգային հավաքական
2015-2016 Անգլիա Անգլիա Մ16 10 (2)
2016 Անգլիա Անգլիա Մ17 5 (0)
2016-2017 Անգլիա Անգլիա Մ19 14 (4)
2018-ներկա Անգլիա Անգլիա Մ21 10 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 30-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 30-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Ֆուլհեմ խմբագրել

Սեսենյոնը Ֆուլհեմի ակադեմիայի սան է[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի օգոստոսի 9-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Լեյտոն Օրիենտի դեմ խաղում[4][5]՝ 16 տարեկան և 81 օրական հասակում։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնշիպում անցկացրեց օգոստոսի 16-ին՝ Լիդս Յունայթեդի դեմ խաղում[6][7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց օգոստոսի 20-ին՝ Կարդիֆ Սիթիի դեմ խաղում[8]՝ դառնալով 2000-ական թվականներին ծնված առաջին ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել անգլիական առաջնություններում ակումբի առաջին թիմի կազմում խաղալիս[9], ինչպես նաև՝ դառնալով պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլ է խփել Չեմպիոնշիպի խաղում[10]։ Սեսենյոնը գոլի հեղինակ դարձավ 2017 թվականի հունվարի 8-ին՝ Անգլիայի գավաթի իր առաջին՝ Կարդիֆ Սիթիի դեմ խաղում[11]՝ հաղթանակ պարգևելով Ֆուլհեմին[12]։ Անգլիայի գավաթի հաջորդ՝ Հալ Սիթիի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ[13]։ Մարտի 11-ին Սեսենյոնը դուբլ ձևակերպեց Նյուքասլի դեմ խաղում[14][15], ինչից հետո Նյուքասլի նախկին ֆուտբոլիստ Ալան Շիրերը նրա ելույթը «փայլուն» անվանեց[16]։ Իր առաջին մրցաշրջանում անգլիացին անցկացրեց 30 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի հեղինակ[17] և դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[18], ով ընդգրկվել է Չեմպիոնշիպի տարվա խորհրդանշական հավաքականում[19]։ Թեև Էվերտոնի[20][21][22], Լիվերպուլի[23][24][25][26], Մանչեսթեր Յունայթեդի[27][28][29], Բավարիայի[30] և ՌԲ Լայպցիգի[31] կողմից հետաքրքրությանը, Սեսենյոնը կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը Ֆուլհեմի հետ՝ նախատեսված մինչև 2020 թվականը[32]։

2017 թվականի հուլիսի 28-ին Ֆուլհեմը հայտարարեց, որ Սեսենյոնը կկրի 3 համարի մարզաշապիկը՝ նախկին 30-ի փոխարեն[33]։ Իր առաջին գոլը 2017-18 մրցաշրջանում խփեց սեպտեմբերի 9-ին՝ Կարդիֆ Սիթիի դեմ խաղում[34][35]։ Նոյեմբերի 21-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Շեֆիլդ Յունայթեդի դեմ խաղում[36][37][38]՝ դառնալով առաջին 17 տարեկան ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Անգլիայի բարձրագույն 4 դիվիզիոններում՝ Դելե Ալիից հետո, ով նման հաջողության հասել էր 2014 թվականին[39]։ 2018 թվականի հունվարին Սեսենյոնը դարձավ 6 գոլի հեղինակ՝ հունվարի 2-ին, 20-ին և 27-ին դուբլներ ձևակերպելով համապատասխանաբար Իպսվիչ Թաունի[40], Բուրտոն Ալբիոնի[41] և Բարնսլիի[42] դեմ խաղերում։ Սրա համար նա ճանաչվեց PFA[43][44] և Չեմպիոնշիպի[45] ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Փետրվարի 9-ին ճանաչվեց աշխարհի 10-րդ ամենախոստումնալից մինչև 20 տարեկան ֆուտբոլիստը CIES-ի կողմից[46]՝ ցանկում հայտնվելով Ջանլուիջի Դոնարումայի և Կիլիան Մբապպեի կողքին[47][48]։

2018 թվականի ապրիլին անգլիացին դարձավ առաջին Չեմպիոնշիպի ֆուտբոլիստը[49], ով առաջադրվել է ՊՖԱ-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակաբաշխությանը[50][51]։ Ապրիլի 15-ին Սեսենյոնը հաղթեց նախադեպը չունեցող 5 մրցանակ[52][53]՝ ճանաչվելով Չեմպիոնշիպի լավագույն ֆուտբոլիստ[54][55], Չեմպիոնշիպի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[56], Չեմպիոնշիպի տարվա բացահայտում[57], ինչպես նաև ընդգրկվելով Չեմպիոնշիպի[58] և EFL-ի ակումների խորհրդանշական հավաքականներում[59]։ 2017-18 մրցաշրջանում Սեսենյոնը անցկացրեց 52 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[60]։ Նա օգնեց Ֆուլհեմին զբաղեցնել 3-րդ տեղը առաջնությունում և հաղթել Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆի խաղերը[61]՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ դառնալով կիսաեզրափակչի Դերբի Կաունտիի դեմ երկրորդ խաղում[62][63]։ Այս մրցաշրջանից հետո Սեսենյոնի տրանսֆերով սկսեցին հետաքրքրվել Պրեմիեր Լիգայի խոշոր ակումբները՝ Տոտենհեմը[64][65][66][67], Լիվերպուլը[68][69][70][71], Մանչեսթեր Յունայթեդը[72][73][74][75], Մանչեսթեր Սիթին[76][77][78][79], ինչպես նաև՝ Պարի Սեն-Ժերմենը[80][81][82] և Ռեալ Մադրիդը[83][84][85][86]։

Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում Սեսենյոնը անցկացրեց 2018 թվականի օգոստոսի 11-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Քրիսթալ Փելասի դեմ խաղում[87][88]։ Անգլիայի բարձրագույն առաջնությունում իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 20-ին՝ Կարդիֆ Սիթիի դեմ խաղում[89][90]՝ դառնալով 2000-ական թվականներին ծնված առաջին ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Պրեմիեր Լիգայում[91][92][93]։ Նոյեմբերի 24-ին Սեսենյոնը 2 գոլային փոխանցում տվեց Սաութհեմպտոնի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[94][95]։ Դեկտեմբերի 26-ին անգլիացին գոլ խփեց Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[96][97]։ 2018-19 մրցաշրջանում Ֆուլհեմը դուրս մնաց Պրեմիեր Լիգայից[98]՝ զբաղեցնելով 19-րդ հորիզոնականը առաջնությունում[99] և վերադառնալով Չեմպիոնշիպ[100][101]։ Ակումբի կազմում Սեսենյոնը անցկացրեց 120 հանդիպում՝ դառնալով 25 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ[102][103]։

Տոտենհեմ Հոտսպուր խմբագրել

2019 թվականի օգոստոսի 8-ին Սեսենյոնը 6 տարվա պայմանագիր կնքեց Տոտենհեմ Հոտսպուրի հետ[104][105][106]։ Ակումբը նրա համար վճարեց 25 միլիոն ֆունտ ստերլինգ[107][108][109]։

Միջազգային կարիերա խմբագրել

Սեսենյոնը ներկայացրել է Անգլիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[110]։ Անգլիայի Մ17 հավաքականի կազմում նա մասնակցեց 2016 թվականի Եվրոպայի առաջնության բոլոր 4 հանդիպումներին[111], սակայն Անգլիան դուրս մնաց քառորդ եզրափակչից[112]։ 2017 թվականին նա Մ19 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[113]՝ այստեղ դառնալով 3 գոլի հեղինակ և օգնելով Անգլիային պատմության մեջ առաջին անգամ հաղթել այս մրցաշարը[114][115]։ Սեսենյոնը ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում[116], ինչպես նաև դարձավ առաջնության միացյալ լավագույն ռմբարկուն։ 2019 թվականին նա մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[117][118][119]՝ անցկացնելով 2 հանդիպում[120], իսկ Անգլիան դուրս մնաց խմբային փուլից[121][122][123]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ[124]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ֆուլհեմ 2016–17 Չեմպիոնշիպ 25 5 3 2 2 0 30 7
2017–18 46 15 1 0 5 1 52 16
2018–19 Պրեմիեր Լիգա 35 2 1 0 2 0 38 2
Ընդհանուր 106 22 5 2 0 0 9 1 120 25
Տոտենհեմ Հոտսպուր 2019–20 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 106 22 5 2 0 0 9 1 120 25

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ֆուլհեմ

Միջազգային խմբագրել

Անգլիա Մ19

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն. 2017[115]

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «England - R. Sessegnon - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  3. «Ryan Sessegnon 2018/19 – scout report». Football Bloody Hell (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 20. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  4. «Leyton Orient - Fulham FC, Aug 9, 2016 - EFL Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  5. «Leyton Orient 2-3 Fulham». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  6. «Leeds United - Fulham FC, Aug 16, 2016 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  7. «WOOD STRIKES TO CLINCH LATE POINT». www.leedsunited.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  8. «Fulham FC - Cardiff City, Aug 20, 2016 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  9. «Fulham 2-2 Cardiff City». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  10. «Man United Enter Transfer Race With Liverpool to Sign Fulham Starlet Ryan Sessegnon». 90min.com (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  11. «Fulham's 16-year-old starlet Sessegnon marks FA Cup debut with a goal». Evening Standard (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  12. «Cardiff City - Fulham FC, Jan 8, 2017 - FA Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  13. «Fulham FC - Hull City, Jan 29, 2017 - FA Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  14. «Newcastle United - Fulham FC, Mar 11, 2017 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  15. «Newcastle United 1-3 Fulham | Fulham Football Club». www.fulhamfc.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  16. «He was brilliant, as was his captain Tom Cairney». Twitter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  17. «Ryan Sessegnon | Football Stats | Fulham | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  18. «Ryan Sessegnon becomes youngest ever player in PFA Championship Team of the Year». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  19. 19,0 19,1 «PFA teams of the year: Chelsea and Tottenham dominate Premier League XI». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 20. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  20. «Everton tracking highly rated Championship youngster». Royal Blue Mersey. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  21. Kirkbride, Phil (2017 թ․ մարտի 10). «Everton watched Fulham's Ryan Sessegnon - but more interested in brother Steven». liverpoolecho. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  22. O'Donovan, Ryan (2017 թ․ մարտի 9). «Everton the latest club to be linked with Ryan Sessegnon». getwestlondon. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  23. Wilson, Jack (2017 թ․ մայիսի 6). «Ryan Sessegnon to Liverpool: The one big factor that could help Reds sign Fulham star». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  24. «Ryan Sessegnon EXCLUSIVE: This is who Fulham star wants to play for next season». Dailystar.co.uk (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 27. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  25. Rimmer, Joe (2017 թ․ մարտի 17). «Who is Liverpool target Ryan Sessegnon?». liverpoolecho. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  26. «REPORTS: Liverpool Have Won The Race For Ryan Sessegnon» (անգլերեն). 2017 թ․ մարտի 17. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  27. Jones, Matt. «Manchester United Transfer News: Latest on Ryan Sessegnon Bid Rumours». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  28. «Manchester United keeping track of Fulham teenager Ryan Sessegnon». Mail Online. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  29. «Jose Mourinho personally rates teenage star and requests Man Utd sign him». Metro (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունիսի 1. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  30. «Ryan Sessegnon in focus: Fulham teenager is the next English star». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  31. «Who is the English 16-year-old who scored twice against Newcastle?». Dream Team FC (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մարտի 11. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  32. «Sess Turns Pro | Fulham Football Club». www.fulhamfc.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  33. «Squad Numbers | Fulham Football Club». www.fulhamfc.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  34. «Fulham FC - Cardiff City, Sep 9, 2017 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  35. «Fulham 1-1 Cardiff City». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  36. «Sheffield United - Fulham FC, Nov 21, 2017 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  37. «Sheffield United 4-5 Fulham». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  38. «Ryan Sessegnon hat-trick leads Fulham to 5-4 win». Mail Online. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  39. «17 - Ryan Sessegnon was the first 17-year old to score a hat-trick within the top four tiers of English league football since Dele Alli in March 2014». Twitter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  40. «Fulham FC - Ipswich Town, Jan 2, 2018 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  41. «Fulham FC - Burton Albion, Jan 20, 2018 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  42. «Barnsley FC - Fulham FC, Jan 27, 2018 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  43. «Sess Wins Player of the Month | Fulham Football Club». www.fulhamfc.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  44. 44,0 44,1 «Sessegnon wins PFA Championship player of the month award». HammyEnd.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  45. «Player of the Month: Ryan Sessegnon - Fulham» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  46. «Top 10 promising U20 players in European Football by CIES - Vivaro News». Vivaro News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  47. «Gianluigi Donnarumma: AC Milan keeper named top under-20 European prospect». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ փետրվարի 19. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  48. «Stars of the future: The 50 most promising under-20 players in Europe revealed by experts». Dailystar.co.uk (անգլերեն). 2018 թ․ փետրվարի 20. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  49. «Sessegnon is first player outside of Prem to be up for Young Player of the Year». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 14. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  50. Pringle, Ben (2018 թ․ ապրիլի 14). «PFA Young Player of the Year 2018 nominees: Full shortlist revealed – Rashford, Sessegnon». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  51. «Shock inclusion on PFA Young Player of the Year shortlist». Metro (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 14. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  52. Whaling, James (2018 թ․ ապրիլի 15). «Sessegnon wins five gongs at EFL awards including Championship Player of Year». mirror. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  53. «Ryan Sessegnon bags five EFL Awards as Fulham youngster cleans up». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.(չաշխատող հղում)
  54. 54,0 54,1 «Ryan Sessegnon: Fulham winger named Championship Player of the Season». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 15. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  55. «Ryan Sessegnon named Championship Player of the Season». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  56. Abayomi, Tosin. «17 -year-old Ryan Sessegnon scoops Championship player of the year» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  57. 57,0 57,1 «Ryan Sessegnon Receives LFE Championship Apprentice of the Year Prize». LFE (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  58. 58,0 58,1 «PFA Championship Team of the Year: Wolves & Fulham trios named in line-up». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 18. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  59. «Warnock manages Terry and Sessegnon in EFL Team of the Season». Mail Online. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  60. «Ryan Sessegnon | Football Stats | Fulham | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  61. 61,0 61,1 «Aston Villa 0-1 Fulham». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 26. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  62. «Fulham FC - Derby County, May 14, 2018 - Championship Play-offs - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  63. Dean, Sam (2018 թ․ մայիսի 14). «Ryan Sessegnon blows Derby County away to fire Fulham into play-off final». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  64. «Report: Tottenham to sign with Ryan Sessegnon». SI.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  65. Kajumba, Adrian (2018 թ․ մարտի 7). «Fulham;s Sessegnon picks Tottenham move over Manchester Utd, City and Liverpool». mirror. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  66. «Tottenham Sessegnon transfer chances dented by Khan Wembley bid». Evening Standard (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  67. «Tottenham's deal with Fulham for Ryan Sessegnon 'agreed'». Football (soccer) greatest goals and highlights | 101 Great Goals (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 7. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.(չաշխատող հղում)
  68. Wilson, Jack (2018 թ․ մարտի 7). «Ryan Sessegnon wants Liverpool move despite Man Utd, Spurs, Chelsea interest - EXCLUSIVE». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  69. Jones, Matt. «Ryan Sessegnon Reportedly Prefers Liverpool Transfer Amid Exit Rumours». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  70. «Liverpool will not give up on Ryan Sessegnon transfer hopes». Rush The Kop (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունվարի 6. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.(չաշխատող հղում)
  71. «Man United plotting move for £50m wonderkid, but he prefers Liverpool». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 3. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  72. «Man United want to sign Championship star, but Tottenham are still favourites». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 26. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  73. Kelly, Ciaran (2018 թ․ ապրիլի 27). «Fulham boss asked about Manchester United interest in Ryan Sessegnon». men. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  74. Otway, Jack (2018 թ․ ապրիլի 25). «Man Utd transfer news: Jose Mourinho expects Ryan Sessegnon to make big decision». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  75. Hirst, Paul (2018 թ․ ապրիլի 25). «Manchester United want to sign Fulham's Ryan Sessegnon». The Times (անգլերեն). ISSN 0140-0460. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  76. «Man City join United and Spurs is race for £40m-rated Fulham ace Sessegnon». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մարտի 3. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  77. «Man City 'join race for Fulham wonderkid Ryan Sessegnon'». Mail Online. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  78. Jones, Matt. «Manchester City Transfer News: Ryan Sessegnon Linked in Latest Rumours». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  79. «Huge blow for Man Utd as big-spending giants enter race for Ryan Sessegnon». Metro (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մարտի 3. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  80. «PSG hoping to beat Tottenham and Man United in race for Fulham's Ryan Sessegnon». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 10. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  81. Jacob, Gary (2018 թ․ մայիսի 10). «PSG join the hunt for Fulham teenager Ryan Sessegnon». The Times (անգլերեն). ISSN 0140-0460. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  82. Jones, Matt. «PSG Reportedly Join EPL Giants in Ryan Sessegnon Transfer Pursuit». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  83. AS, Diario (2017 թ․ դեկտեմբերի 26). «Ryan Sessegnon: Real Madrid keeping tabs on Fulham starlet». AS.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  84. «Real Madrid join Manchester United in race for Fulham prodigy Ryan Sessegnon». The Sun (բրիտանական անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  85. Sunderland, Tom. «Real Madrid Transfer News: Ryan Sessegnon Race Reported Amid Tottenham Rumours». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  86. «Real Madrid could beat Tottenham to the signing of new left-back». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  87. «Fulham FC - Crystal Palace, Aug 11, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  88. «Fulham 0-2 Crystal Palace» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  89. «Cardiff City - Fulham FC, Oct 20, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  90. «Cardiff City 4-2 Fulham: Bluebirds move off bottom with first win of season» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  91. «Premier League news: Ryan Sessegnon makes history with landmark goal for Fulham | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  92. «Premier League stats: Ryan Sessegnon and the millennium babies making an impact» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  93. «Ryan Sessegnon makes Premier League history with goal at Cardiff». Onefootball English (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  94. «Fulham FC - Southampton FC, Nov 24, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  95. «Claudio Ranieri has dream Fulham start with win vs. Southampton». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  96. «Fulham FC - Wolverhampton Wanderers, Dec 26, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  97. Prentki, Tom (2018 թ․ դեկտեմբերի 26). «Romain Saiss's late goal for Wolves denies Fulham victory after Ryan Sessegnon opener in scrappy affair». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  98. Dean, Sam (2019 թ․ ապրիլի 2). «Fulham relegated from Premier League after resounding defeat at Watford». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  99. «The final 2018-19 Premier League table as Man City clinch title». The Independent (անգլերեն). 2019 թ․ մայիսի 12. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  100. Road, Simon Burnton at Vicarage (2019 թ․ ապրիլի 2). «Fulham relegated after Watford's Will Hughes opens the floodgates». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  101. «Fulham relegation from Premier League confirmed after Watford defeat». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  102. «Sess Joins Spurs». www.fulhamfc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  103. «Spurs complete £25m signing of Ryan Sessegnon from Fulham». Metro (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  104. «Sessegnon completes move». Tottenham Hotspur (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  105. «Tottenham Sign Ryan Sessegnon From Fulham on 6-Year Deal». 90min.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  106. Blanchette, Rob. «Ryan Sessegnon Signs with Tottenham, Leaves Fulham Ahead of Transfer Deadline». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  107. «Tottenham sign winger Ryan Sessegnon for £25m and midfielder Giovani lo Celso on loan» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  108. «Tottenham sign Sessegnon and Lo Celso but miss out on Dybala». The Guardian (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 8. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  109. «Tottenham complete Sessegnon signing from Fulham on six-year deal». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  110. Rimmer, Joe (2017 թ․ մարտի 17). «Who is Liverpool target Ryan Sessegnon?». liverpoolecho. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  111. «Duo On England Duty | Fulham Football Club». www.fulhamfc.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  112. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - England – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  113. Association, The Football. «Young Lions squad for U19 Euro». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  114. «England win Euro Under-19 Championship with win over Portugal». Evening Standard (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  115. 115,0 115,1 «European Under-19 Championship: England beat Portugal in final». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հուլիսի 15. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  116. 116,0 116,1 uefa.com (2017 թ․ օգոստոսի 1). «Under-19 - Technical report - The UEFA technical team – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  117. Association, The Football. «England U21s squad named by Aidy Boothroyd for this summer's Euro Finals in Italy». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  118. «England U21s hand Gibbs-White first call-up as he joins Maddison and Foden in Euro squad». The Sun (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  119. Flanagan, Aaron (2019 թ․ մայիսի 27). «England Under-21 squad for UEFA Under-21 European Championships announced». mirror. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  120. UEFA.com. «England - U21 EURO - Squad». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  121. «European Under-21 Championship: England knocked out by late Romania flurry» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  122. Wallace, Sam (2019 թ․ հունիսի 21). «England Under-21s crash out of Euros after shipping four late goals to Romania». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  123. «England Under-21's all but out of Euro 2019 after Romania loss». The Independent (անգլերեն). 2019 թ․ հունիսի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  124. «Ryan Sessegnon». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայան Սեսենյոն» հոդվածին։