Պապիս Դեմբա Սիսսե (ֆր.՝ Papiss Demba Cissé, հունիսի 3, 1985, Դակար, Սենեգալ), սենեգալացի ֆուտբոլիստ։ Անգլիական «Նյուքասլ Յունայթեդ»-ի և Սենեգալի ազգային հավաքականի հարձակվող։

Պապիս Սիսսե
ֆր.՝ Papiss Cissé
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Պապիս Դեմբա Սիսսե
Ազգությունը Սենեգալ սենեգալացի
Քաղաքացիությունը  Սենեգալ և  Ֆրանսիա[1]
Ծննդյան ամսաթիվ հունիսի 3, 1985 (38 տարեկան)
Ծննդավայր Դակար, Սենեգալ Սենեգալ
Հասակ 181 սմ
Քաշ 72,3 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Նյուքասլ Յունայթեդ
Համար 9
Պատանեկան կարիերա
2000-2003 Սենեգալ Դուան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003-2004
2005-2009
2004-2005
2005-2006
2008
2009-2012
2012-
Սենեգալ Դուան
ՖրանսիաՄեց
Ֆրանսիա   Մեց Բ
Ֆրանսիա   Շերբուր
Ֆրանսիա   Շատորու
Գերմանիա Ֆրայբուրգ
Անգլիա Նյուքասլ Յունայթեդ
26 (23)
95 (35)
13 (3)
28 (11)
15 (4)
65 (37)
96 (34)
Ազգային հավաքական
2009- Սենեգալ Սենեգալ 36 (17)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Պապիս Սիսեն իր ֆուտբոլային կարիերան սկսել է Սենեգալական «Դուան» ակումբում։ 2005 թվականին տեղափոխվեց ֆրանսիական «Մեց»։ Դեբյուտը եղել է Ֆրանսիայի առաջնությունում՝ ՊՍԺ[2] դեմ խաղում։ 2004-2005 թվականներին հանդես է եկել «Մեց Բ»-ում, մրցաշրջանում խփեց 12 գոլ։

2005 թվականի վերջում նա արդեն հանդես չէր գալիս «Մեց»-ի հիմնական թիմում, այլ վարձավճարով տեղափոխվել էր «Շերբուր»։ 2007-2008 թվականներին նա շարունակեց իր վարձավճարով կարիերան և տեղափոխվեց «Շատորու»։ 2009-2012 թվականներին հանդես է եկել գերմանական «Ֆրայբուրգ»-ում։ 2012 թվականի հունվարին նա 5,5 տարվա պայմանգաիր է կնքել Անգլիայի Պրեմիեր Լիգայի «Նյուքասլ Յունայթեդ»-ի հետ։ Ակումբում դեբյուտը եղել է փետրվարի 5-ին, որտեղ Նյուքասլը եղել է տան տիրոժ կարգավիճակով, ընդդեմ «Աստոն Վիլլա»-ի, իր նոր թիմում նա խփեց առաջին գնդակը և հաղթեց Նյուքասլը 2։1 հաշվով]][3]

Կարիերան հավաքականում խմբագրել

Սենեգալի հավաքականի կազմում նա սկսել է խաղալ 2009 թվականից։ 2010 թվականի հոկտեմբերի 19-ին, Աֆրիկայի գավաթի խաղարկությունում, նա դարձավ հեթ-տրիկի հեղինակ Մավրիկիոսի դեմ խաղում[3]։

Վիճակագրությունը հավաքականում խմբագրել

Արդյունք։ 36 խաղ / 17 գոլ; 15 հաղթանակ, 10 ոչ-ոքի, 11 պարտություն.

Ձեռքբերումներ խմբագրել

  • 2007/08 թվականի Ֆրանսիայի 2-րդ լիգայի հաղթող
  • EFFIFU-ի վարկածով Գերմանիայի առաջնության ամենաարդյունավետ խաղացող 2010/11

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.ligue2.fr/joueur?id=papiss-demba-cisse
  2. «Transfermarkt» (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին.
  3. 3,0 3,1 «Transfermarkt» (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պապիս Սիսե» հոդվածին։