Ադամ Նոա Լևին (անգլ.՝ Adam Noah Levine, մարտի 18, 1979(1979-03-18)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ, մուլտի գործիքավորող և դերասան։ Հանդիսանում է Maroon 5 փոփ ռոք խմբի գլխավոր վոկալիստը։

Ադամ Լևին
Լևինը 2011 թվականի ապրիլի 25-ին Սինգապուրում
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունAdam Levine
Ի ծնե անունԱդամ Նոա Լևին
Ծնվել էմարտի 18, 1979(1979-03-18)[1][2][3] (45 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆորնիա
Երկիր ԱՄՆ
ԺանրերՓոփ ռոք
Մասնագիտություն
Երգչաձայնկոնտրատենոր
Գործիքներ
Գործունեություն1994-ներկա
Լեյբլ
ԿրթությունBrentwood School? և Five Towns College?
ԱնդամակցությունMaroon 5
ԿապվածMaroon 5
ԱմուսինԲեհաթի Պրինսլու
Պարգևներ
Կայքmaroon5.com
 Adam Levine Վիքիպահեստում

Երաժշտական կարիերան սկսել է 1994 թվականին՝ հիմնադրելով Kara's Flowers ալտերնատիվ ռոք խումբը, որի գլխավոր վոկալիստն ու կիթառահարն է եղել[4]։ 1997 թվականին խումբը «The Fourth World» կոչվող առաջին ալբոմի գրանցած վաճառքի ցածր արդյունքի պատճառով այլևս չշարունակեց իր գործունեությունը[5]։ 2001 թվականին խմբի անդամները որոշեցին վերամիավորվել[6], և նրանց միացավ կիթառահար Ջեյմս Վալենթայնը[7]։ Նրանք ձևավորեցին Maroon 5 խումբը, որն ունեցել է զգալի հաջողություններ։ 2002 թվականին խումբը թողարկեց «Songs About Jane» անվանումը կրող առաջին ալբոմը, որը մի քանի անգամ պլատինե սերտիֆիկատ է ստացել Միացյալ Նահանգներում[8]։ Այդ ալբոմին հաջորդեցին «It Won't Be Soon Before Long» (2007)[9], «Hands All Over» (2010)[10], «Overexposed» (2012)[11] և «V» (2014)[12] ալբոմները։ Որպես Maroon 5 խմբի անդամ՝ Լևինը ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ երեք Գրեմմի[13], երեք Ամերիկյան երաժշտական մրցանակ[14][15][16] և մեկ MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակ[17]։

2011 թվականից սկսած Լևինը հանդիսանում է NBC հեռուստաընկերության տաղանդներ փնտրող The Voice նախագծի ժյուրիի անդամ[18]։ Այդ նախագծի առաջին, հինգերորդ և իններորդ եթերաշրջանի հաղթողները եղել են իր թիմից[19][20]։ 2012 թվականին նա նկարահանվել է «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում[21], իսկ նույն տարում ստացել է «Սկսել նորից» ֆիլմի գլխավոր դերերից մեկը[22]։ Maroon 5 խմբից առանձին (որպես անհատ կատարող) համագործակցել է այնպիսի կատարողների հետ, ինչպիսիք են Քանյե Ուեսթ[23], Ալիշա Քիզ[24], Սլեշ[25], Ֆիֆթի Սենթ[26], Gym Class Heroes[27] և այլք։

Լևինը զբաղվում է ձեռնարկատիրությամբ։ 2013 թվականին հիմնադրել է օծանելիքի իր սեփական հավաքածուն[28]։ Նույն տարում համագործակցել է Sears Holdings ընկերության հետ՝ որպեսզի մշակի հագուստի և աքսեսուարների իր հավաքածուն[29]։ Լևինը նաև ունի իր ձայնագրման լեյբլը՝ 222 Records[30]:

Վաղ կյանք

խմբագրել
 
Լևինի ծննդավայր Լոս Անջելես քաղաքը, Կալիֆորնիա:

Ադամ Նոա Լևինը[31] ծնվել է 1979 թվականի մարտի 18-ին Լոս Անջելեսում, Կալիֆորնիա[32]։ Նրա հայրը՝ Ֆրեդ Լևինը, M. Fredric հագուստի ապրանքանիշի հիմնադիրն է, իսկ մայրը՝ Փեթսի Նոան, ընդունարանի խորհրդատու է[33][34]։ Նա ունի երկու եղբայր՝ Մայքլը և Սեմը[35]։ Լևինի ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա 7 տարեկան էր։ Նրանց ամուսնալուծության պատճառով Լևինն անցել է թերապիա, սակայն դա անվանել է «ժամանակի անիմաստ կորուստ»՝ բացատրելով․ «Նրանք (ծնողները) չէին կարող ընդունել այն փաստը, որ ես կարող էի նորմալ վերաբերվել դրան։ Ես լալիս էի, գոռում ու ասում էի. «Ինչու՞»»[36]: Ծնողների ամուսնալուծությունից հետո նա ապրել է մոր հետ, իսկ հանգստյան օրերին՝ հոր հետ[37]։ Լրագրող Թիմոթի Նոան և հեռուստասերիալների պրոդյուսեր Փիթեր Նոան Լևինի քեռիներն են[38][39]։

Լևինն իր ընտանիքը «շատ երաժշտական»[40] է համարում։ Լևինի մայրը, ով The Beatles-ի, Simon & Garfunkel-ի և Fleetwood Mac-ի երկրպագու է, նրա մեջ սերմանել է երաժշտության նկատմամբ սերը[41]։ Ըստ Լևինի՝ The Beatles խումբը ձևավորել է իր երաժշտական ճաշակը[37]։ Լևինը հաճախել է այն նույն մանկապարտեզը, որտեղ նաև հաճախել են դերասաններ Ջեյսոն Սիգելը և Ջեյք Ջիլենհոլը[42]։ Նա սովորել է Լոս Անջելեսի Բրենտվուդի դպրոցում, որտեղ էլ հանդիպել է իր ապագա խմբի անդամներ Ջեսսի Կարմայքլին, Միքի Մեդենին ու Ռայան Դուսիկին[43]։ Դեռահասության շրջանում Լևինը օգտագործել է հալյուցինոգեն թմրամիջոցներ։ «Q» ամսագրին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ օգտագործել է ցնորածին սնկեր, սակայն դրանք անվանել է «աղբ» և նշել է, որ երբեք թմրամիջոցները չի չարաշահել[44][45]։

Լևինի հայրը և մոր կողմից պապը հրեաներ են[37], իսկ նրա մորական կողմից տատը եղել է բողոքական[46]։ Լևինն իրեն նույնպես հրեա է համարում[47]՝ չնայած «The Jewish Chronicle» շաբաթաթերթի հետ հարցազրույցում ասել է, որ մերժում է ձևական կրոնական պրակտիկան և նախընտրում է ավելի ընդհանրացված հոգևոր կյանքի ճանապարհը[37]։ Մանուկ հասակում նա որոշել է չընդունել Բար Միցվա՝ բացատրելով, որ չի կարծում, թե դա Աստծու հետ հաղորդակցվելու ամենահարգալից ձևն է[37]։

Kara's Flowers

խմբագրել

1995 թվականի սեպտեմբերին Լևինը Ջեսսի Կարամայքլի, Միքի Մեդենի և Ռայան Դուսիկի հետ միասին հիմնադրեց Kara's Flowers ալտերնատիվ ռոք խումբը, որտեղ նա հանդես էր գալիս որպես վոկալիստ և կիթառահար[4]։ Նրանք առաջին անգամ ելույթ ունեցան Արևմտյան Հոլիվուդի Whisky a Go Go գիշերային ակումբում[48]։ 1997 թվականին, երբ նրանք ելույթ էին ունենում Մալիբու քաղաքում, խմբին բացահայտեց պրոդյուսեր Թոմի Ալենը, ով առաջարկեց նրանց համագործակցել իր և Ջոն Դենիկոլայի հետ։ Նրանք օգնեցին խմբին երգ ձայնագրել, որն այնուհետև լսեց պրոդյուսեր Ռոբ Կավալլոն և խմբին օգնեց պայմանագիր ստորագրել Reprise Records ձայնագրման լեյբլի հետ[49]։ 1997 թվականի օգոստոսին թողարկվեց խմբի առաջին՝ «The Fourth World» ալբոմը[50]։ Նույն տարում խումբը հայտնվեց «Բևերլի Հիլզ, 90210» հեռուստասերիալի դրվագներից մեկում[33]։ Ալբոմն ունեցավ մոտավորապես 5000 օրինակի վաճառք[51], իսկ ալբոմի գլխավոր սինգլը՝ «Soap Disco» երգը, չունեցավ որևէ կոմերցիոն հաջողություն։ Անհաջողությունից հետո Reprise Records լեյբլը դադարեցրեց խմբի հետ իր աշխատանքը[52], իսկ խմբի անդամները որոշեցին այլևս չշարունակել իրենց համագործակցությունը[5]։

Լևինը ելույթ է ունենում 2007 թվականին։
Maroon 5 խումբը 2011 թվականին։
Լևինը 2011 թվականի մայիսին Հոնկոնգում, Չինաստան։
Լևինը 2013 թվականի օգոստոսին։

Kara's Flowers խմբի գործունեության դադարից հետո Լևինը և Ջեսսի Կարմայքլը որոշեցին լքել Լոս Անջելեսը և հետագա ուսումը շարունակել Նյու Յորքում[48]։ Այնտեղ նրանք ընդունվեցին Ֆայվ Թաունս քոլեջ, սակայն որոշ ժամանակ անց դուրս եկան քոլեջից ու կարճ ժամանակով աշխատեցին որպես մատուցող Johnny Rockets ռեստորանում[53]։ Ավելի ուշ նրանք որոշեցին վերամիավորվել Միքի Մեդենի և Ռայան Դուսիկի հետ՝ ևս մեկ անգամ խումբ ձևավորելով[6]։ Մինչև երաժշտական ժանրն ընտրելը՝ նրանք իրենց փորձում էին մի քանի ժանրերում, այդ թվում՝ քանթրի և ֆոլկ[43]։ Ավելի ուշ Octone Records ձայնագրման լեյբլի աշխատակից Բեն Բերկմանի խորհրդով խմբի հինգերորդ անդամ դարձավ Ջեյմս Վալենթայնը, և խումբը վերանվանվեց Maroon 5[7]:

Այս ընթացքում Լևինն աշխատում էր որպես սցենարիստի օգնական CBS հեռուստաալիքի «Դատելով Էմիին» (անգլ.՝ Judging Amy) շոուի համար, որի պրոդյուսեր Բարբարա Հոլը նրա ընտանիքի բարեկամն էր[33]։ Այդ շոուի ընթացքում Լևինն իր ժամանակն անցկացնում էր գրելով երգեր իր նախկին ընկերուհու՝ Ջեյնի մասին։ Այդ երգերն ընդգրկվեցին խմբի առաջին՝ «Songs About Jane» ալբոմում, որը թողարկվեց 2002 թվականի հունիսին[8]։ Ալբոմը սկզբում շատ դանդաղ էր վաճառվում, սակայն շուտով դարձավ հիթ և Billboard 200 հիթ շքերթում զբաղեցրեց վեցերորդ հորիզոնականը[54]։ 2005 թվականին խումբը ստացավ Գրեմմի մրցանակ «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում[55], իսկ հաջորդ տարի իր «This Love» երգի համար ստացավ Գրեմմի «Լավագույն փոփ վոկալ կատարում զուգերգի կամ խմբի կողմից» անվանակարգում[56]։

2006 թվականին երբ խումբը ձայնագրում էր իր երկրորդ՝ «It Won't Be Soon Before Long» ալբոմը, Ռայան Դուսիկը հայտարարեց խմբից դուրս գալու իր որոշման մասին[57]։ Ալբոմը թողարկվեց 2007 թվականի մայիսին[9]։ Այն Billboard 200 հիթ շքերթում զբաղեցրեց առաջին հորիզոնականը[54], իսկ ալբոմի վաճառքին նպաստելու համար խումբն ունեցավ համերգային շրջագայություն, որի ընթացքում համերգներով հանդես եկավ Բոստոնի, Սան Ֆրանցիսկոյի, Լոս Անջելեսի, Մինեապոլիսի, Մայամիի և Նյու Յորքի փոքրիկ համերգասրահներում[58]։ Ալբոմի «Makes Me Wonder», «Won't Go Home Without You» և «If I Never See Your Face Again» սինգլները առաջադրվեցին Գրեմմի մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում, սակայն միայն «Makes Me Wonder» երգը ստացավ մրցանակ[59][60]։

2009 թվականին խումբը սկսեց ձայնագրել իր երրորդ ալբոմը Շվեյցարիայում, որտեղ համագործակցում էր պրոդյուսեր Ռոբերտ Ջոն Լանգի հետ[61]։ «Hands All Over» ալբոմը թողարկվեց 2010 թվականի օգոստոսին և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը Billboard 200-ում[10][54]։ Ալբոմի առաջին 3 սինգլների հաջողությունից հետո 2011 թվականին «Moves like Jagger» երգը թողարկվեց որպես ալբոմի չորրորդ սինգլ։ Այդ երգը, որը անգլիացի երաժիշտ Միք Ջագերի մասին է, և որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերան, Լևինը համարել է «այն մի քանի երգերից մեկը, որ իսկապես ռիսկ էր»[62]։ Այն գլխավորեց Billboard Hot 100 հիթ շքերթը[63] և դարձավ 2011 թվականի իններորդ ամենաշատ վաճառված թվային սինգլը[64], իսկ 2016 թվականի դրությամբ համարվում է բոլոր ժամանակների ութերորդ ամենավաճառված թվային սինգլը[65]։

2012 թվականին հայտնի դարձավ, որ ստեղնաշարային գործիքներ նվագող ՓիՋեյ Մորտոնը, ով 2010 թվականից սկսած մասնակցել էր խմբի համերգային շրջագայություններին, պաշտոնապես դարձել է խմբի անդամ[66]։ Նույն տարվա հունիսին վաճառքի դուրս եկավ խմբի չորրորդ ալբոմը, որը կրում է «Overexposed» անվանումը։ Ալբոմը Billboard 200 հիթ շքերթում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը[11], իսկ Գրեմմիի 55-րդ մրցանակաբաշխությունում առաջադրվեց «Լավագույն փոփ վոկալ ալբոմ» անվանակարգում[67]։ Ըստ Լևինի՝ այդ ալբոմի երգերը «հին ոճով դիսկո մեղեդի» ունեն։ Ալբոմի «One More Night» սինգլը գլխավորել է Billboard Hot 100 հիթ շքերթը, իսկ «Payphone» սինգլը, որում ռեփ հատվածով է հանդես գալիս Վիզ Խալիֆան, զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը այդ հիթ շքերթում[63]։ Ալբոմը գովազդելու նպատակով խումբը 2012 թվականի օգոստոսից մեկնեց համաշխարհային շրջագայությունների[68], որոնք ավարտվեցին 2014 թվականի հունվարին։ Ըստ «Billboard» ամսագրի կազմած ցանկի՝ այդ շրջագայությունը եղել է 2013 թվականի 18-րդ ամենավաճառված շրջագայությունը[69]։ Խումբը համերգային շրջագայություններով է հանդես եկել նաև ամերիկացի երգչուհի Քելլի Քլարկսոնի հետ[70]։

2014 թվականի օգոստոսին խումբը թողարկեց իր հինգերորդ՝ «V» անվանումը կրող ալբոմը, որը գլխավորեց Billboard 200-ը և դարձավ խմբի երկրորդ ալբոմը, որը գլխավորել է այդ հիթ շքերթը[12]։ Ալբոմի «Animals» և «Sugar» սինգլները դարձան հիթեր և զբաղեցրեցին համապատասխանաբար երրորդ և երկրորդ հորիզոնականները Billboard Hot 100-ում[63]։ Ալբոմի միակ համագործակցությունը՝ «My Heart Is Open» երգը, որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի երգչուհի Գվեն Ստեֆանին, Լևինը և Ստեֆանին կատարել են Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ, որը անցկացվել է 2015 թվականի փետրվարի 8-ին[71]։ Այդ ելույթից մեկ շաբաթ հետո, ալբոմը գովազդելու նպատակով խումբը սկսեց իր նոր համերգային շրջագայությունը[72]։

Այլ աշխատանքներ

խմբագրել

Երաժշտական համագործակցություններ

խմբագրել
 
Լևինը Maroon 5-ի անդամ Ջեսսի Կարմայքլի հետ 2007 թվականին:

Լևինը համագործակցել է բազմաթիվ երաժիշտների հետ։ 2005 թվականին նա իր մասնակցությունն է ունեցել Ying Yang Twins հիփ հոփ դուետի «Live Again» երգում[73]։ Նույն տարում նա նաև իր մասնակցությունն է ունեցել ռեփեր Քանյե Ուեսթի «Heard 'Em Say» սինգլում, որն ընդգրկվել է նրա «Late Registration» ալբոմում[23]։ Այդ երգի գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ Լևինը և Ուեսթը միասին ինքնաթիռով ուղևորվելիս են լինում[74]։ Այդ երգի կրկներգը օգտագործվել է Maroon 5-ի «Nothing Lasts Forever» երգում։ 2005 թվականին Լևինը և երգչուհի Ալիշա Քիզը The Rolling Stones խմբի «Wild Horses» երգով ելույթ են ունեցել միասին, իսկ այդ ելույթը տեղ է գտել երգչուհու «Alicia Keys: MTV Unplugged» համերգային ալբոմում[24]։ 2008 թվականին Լևինն իր մասնակցությունն է ունեցել կանադացի ռեփեր K'naan-ի «Bang Bang» սինգլում[75], իսկ հաջորդ տարի նաև Սլեշի «Gotten» երգում[25]։ 2010 թվականին Լևինը եղել է այն 80 երաժիշտներից մեկը, ովքեր կատարել են Հաիթիի երկրաշարժին նվիրված «We Are the World 25 for Haiti» երգը[76]։ 2011 թվականին Gym Class Heroes ռեփ ռոք խումբը Լևինի հետ համագործակցությամբ թողարկել է իր «Stereo Hearts» սինգլը[27], որը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը և դարձել է այդ խմբի ամենամեծ հաջողություն ունեցած երգը[77]։ 2012 թվականին Լևինն իր մասնակցությունն է ունեցել ռեփեր Ֆիֆթի Սենթի «My Life» սինգլում, որն ընդգրկվել է նրա «Street King» ալբոմում[26]։ 2015 թվականին ամերկյան Rock City պրոդյուսերական դուետը թողարկեց իր «Locked Away» սինգլը, որում Լևինը նույնպես ունի իր մասնակցությունը[78]։ Այդ ստեղծագործությունը Billboard Hot 100-ում զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը[79]։

Հեռուստատեսություն և մամուլ

խմբագրել
 
Լևինը The Voice հեռուստանախագծի ժյուրի Բլեյք Շելթոնի հետ:

2007 թվականին Լևինը մասնակցեց «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» (անգլ.՝ Saturday Night Live) հեռուստածրագրի 33-րդ եթերաշրջանի շնորհանդեսին, որտեղ ներկայացրեց իր, Էնդի Սեմբերգի, Ջեյք Ջիլենհոլի և Ֆրեդ Արմիսենի համատեղ «Iran So Far» հումորային երգը[80]։ 2013 թվականին Լևինը և ամերիկացի ռեփեր Քենդրիկ Լամարը իրենց մասնակցությունն ունեցան Lonely Island հումորային խմբի «YOLO» երգում և այդ երգի տեսահոլովակում, որը ներկայացվել է «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հեռուստածրագրի եթերում[81]։ Այդ երգը զբաղեցրել է 60-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում և ընդգրկվել է Lonely Island-ի «The Wack Album» ալբոմում[82]։

2011 թվականի ապրիլից սկսած Լևինը հանդիսանում է NBC հեռուստաընկերության The Voice նախագծի ժյուրիի անդամ[18]։ Առաջին եթերաշրջանի հաղթող Խավիեր Քոլոնը, հինգերորդ եթերաշրջանի հաղթող Թեսան Չինը և իններորդ եթերաշրջանի հաղթող Ջորդան Սմիթը եղել են նրա թիմից[19][20]։ Երկրորդ եթերաշրջանի ավարտից հետո Լևինը հարցազրույցներից մեկում ասել է, որ հույս ունի, որ այս շոուի միջոցով մարդիկ կփոխեն իր մասին իրենց կարծիքը, քանի որ ըստ նրա՝ հանդիսատեսն իրեն ընկալում է որպես «երգիչ, ով հանդիպում է գեղեցիկ աղջիկների հետ», սակայն նա ցանկանում է, որպեսզի մարդիկ իմանան, որ «ես ունեմ ուղեղ»[35]։ Երրորդ եթերաշրջանում #TeamAdam և @AdamLevine հեշթեգները Թվիթթերում ունեցել են 2 միլիոնից ավել հիշատակում, որն ավելի շատ է, քան մյուս 3 ժյուրիների թիմերի մասին հիշատակումները։ 2013 թվականին «The Hollywood Reporter» ամսագիրը հրապարակել է, որ յուրաքանչյուր եթերաշրջանի համար Լևինը վաստակում է 10-12 միլիոն դոլար[33]։ 2014 թվականին այդ հեռուստաշոուում նկարահանվելու համար նա ստացել է «Լավագույն հեռուստատեսային անձ․ Տղամարդ» մրցանակը Teen Choice Awards մրցանակաբաշխությունում[83]։

2012 թվականին Լևինը նկարահանվել է «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի 5 սերիայում, որոնցում մարմնավորել է Լեո Մորիսոնի կերպարը[21]։ Հարցազրույցներից մեկում նա նշել է, որ չի դիտել իր մասնակցությամբ սերիաները, քանի որ այդ հեռուստասերիալի երկրպագու չէ և չի սիրում սարսափ ժանրի կինոնկարներ[84]։ 2012 թվականին նաև նկարահանվել է ռեժիսոր Ջոն Քարնիի «Սկսել նորից» երաժշտական ռոմանտիկ դրամայում, որտեղ մարմնավորել է Դեյվ Քոլին[22][85][86]։ Կատարել է նաև այդ ֆիլմի սաունդթերքը՝ «Lost Stars» երգը, որը 2015 թվականին առաջադրվել է Օսկար մրցանակաբաշխության «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում, սակայն չի հաղթել[87]։

 
Լևինը «People» ամսագրի «Տարվա ամենասեքսուալ տղամարդ» համարի շապիկին:

2013 թվականի նոյեմբերին «People» ամսագիրը նրան ճանաչել է «Տարվա ամենասեքսուալ տղամարդ»[88]։ Նա դարձել է առաջին երաժիշտը, ով ստացել է այդ տիտղոսը[88]։ 2008 թվականին նա հայտնվել էր այդ ամսագրի «Չամուսնացած սեքսուալ տղամարդիկ» ցանկում[89]։ Լևինը զբաղեցրել է 41-րդ հորիզոնականը «Glamour» ամսագրի կազմած «2012-ի ամենասեքսուալ տղամարդիկ» ցանկում[90]։ 2012 թվականի ապրիլին «Shalom Life» կայքը հրապարակեց իր «Աշխարհի 50 ամենակրակոտ հրեա տղամարդիկ» ցանկը, որում Լևինը զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը[91]։ 2011 թվականի հունվարին նա նկարահանվել է բրիտանական «Cosmopolitan» ամսագրի կազմակերպած քաղցկեղի իրազեկմանը նվիրված մերկ ֆոտոշարքում[92]։

Ձեռնարկատիրական գործունեություն

խմբագրել

2008 թվականի հոկտեմբերին Լևինը համագործակցել է First Act ընկերության հետ և ստեղծել է իր «First Act 222 Guitar» կիթառների հավաքածուն, որոնք վաճառվում էին Target խանութների ցանցում[93]։ Երկու տարի հետո Լաս Վեգասում նա հիմնադրել է իր «222» կոչվող հագուստի ապրանքանիշը, որը ջինսերի, շապիկների և կաշվե բաճկոնների հավաքածու է[94][95]։ Այն հիմնադրելու համար Լևինին օգնել են նրա հայրն ու զարմիկը՝ Սեմի Քուփերը[95][96]։ Այդ հավաքածուն Լևինը անվանել է «պարզ, մաքուր և դիմացկուն»[94]։

2011 թվականի հունիսին Լևինը մասնակցել է Shire ընկերության կողմից կազմակերպված «Own It» կրթական արշավին, որի նպատակն է բարձրացնել իրազեկությունը ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի մասին։ Նախագծի նպատակն է եղել իրազեկել նախկինում դրանով ախտորոշված մարդկանց, քանի որ դա կարող է կրկնվել։ Լևինը, ով դեռահասության տարիքում նույնպես ախտորոշվել է դրանով, ասել է․ «Այս քարոզարշավը շատ կարևոր է ինձ համար, քանի որ այն կարող է օգնել երիտասարդներին և մեծահասակներին՝ գիտակցելու, որ կա հավանականություն, որ նրանք դեռ կարող են ունենալ ADHD, ինչպես որ ունեցել են մանուկ հասակում»[97][98]։ Այս մասին Լևինը նաև հոդված է գրել «ADDitude» ամսագրի համար, որում պատմել է այդ ախտորոշման հետ կապված իր սեփական փորձի մասին[99]։

2012 թվականի փետրվարին Լևինը հիմնադրեց 222 Records անվանումը կրող իր սեփական ձայնագրման լեյբլը[30]։ Այդ լեյբլի առաջին անդամ դարձավ երգչուհի Ռոզի Քրեյնը, իսկ հետագայում նաև «Glee» հեռուստասերիալի դերասան-երգիչ Մեթյու Մորիսոնը, մեքսիկացի երգիչ Դիեգո Բոնետան և The Voice-ի երկրորդ եթերաշրջանի մասնակից Թոնի Լուկան։ Մեթյու Մորիսոնը դարձավ առաջին արտիստը, ով այդ լեյբլի միջոցով թողարկեց ալբոմ («Where It All Began»)[100]: 2013 թվականին Լևինը ID Perfumes ընկերության հետ հիմնադրեց իր օծանելիքի տեսականին[101], որը ներկայացվեց նույն տարվա փետրվարին Լոս Անջելեսում[28]։ Օծանելիքի հավաքածուն, որոնք շշալցված են խոսափողի տեսք ունեցող սրվակներում և նախատեսված են կանանց ու տղամարդկանց համար, վաճառվում էր Macy's խանութների ցանցում։ 2013 թվականին Լևինը դարձավ Proactiv ապրանքանիշի գովազդի խոսնակը, որում նա պատմում է երիտասարդ տարիքում կորյակներ ունենալու մասին և գովազդում է դրանք վերացնող քսուքը[102]։

2013 թվականին հայտնի է դարձավ, որ Լևինը հագուստի հավաքածու ստեղծելու նպատակով համագործակցելու է Sears Holdings ընկերության հետ[29]։ Այդ ընկերությունը, որին պատկանում է Kmart և ShopYourWay խանութների ցանցը, նույն ժամանակահատվածում նաև համագործակցել է ռեփեր Նիքի Մինաժի հետ։ Տղամարդկանց համար նախատեսված հագուստի և աքսեսուարների ապրանքանիշը ներկայացվեց նույն տարվա հոկտեմբերի 1-ին[103]։ Հավաքածուի առաջին տեսականին վաճառքի է ներկայացվում Միացյալ Նահանգներում գործող Kmart-ի 500 խանութներում, ինչպես նաև առցանց տարբերակով[103]։

Կատարողական արվեստ

խմբագրել
Լևինը 2007 թվականին կիթառ նվագելիս։
Լևինը 2013 թվականին ելույթ ունենալիս։

Լևինը երաժշտությամբ սկսել է հետաքրքրվել 10 տարեկանից, երբ սովորում է նվագել կիթառ։ Նա իր առաջին պրոֆեսիոնալ ելույթը հանրության առաջ ունեցել է 12 տարեկանում Արևմտյան Հոլիվուդի Troubadour ակումբում[33][104]։ Մանկության տարիներին ոգեշնչվել է այնպիսի խմբերի երաժշտությամբ, որոնցից են՝ The Beatles, Nirvana, Fleetwood Mac, The Who, Pearl Jam, Soundgarden և Alice in Chains, իսկ ավագ դպրոցում՝ Բոբ Մառլի, Մայքլ Ջեքսոն, Սթիվի Ուանդեր, Բիլ Ուեզերս, Էլ Գրին և Մարվին Գեյ[105][106]։ Լևինն իր երաժշտության մեջ նաև ներառել է տարրեր The Police խմբի և երգիչ Փրինսի երաժշտությունից[107]։ Իրեն ոգեշնչող կատարողների բազմազանության մասին Լևինը «Billboard» ամսագրի հետ հարցազրույցում նշել է, որ սիրում է «ցանկացած տեսակի երաժշտություն»[108]։

Նյու Յորք տեղափոխվելուց հետո Լևինը սկսեց ավելի շատ հետաքրքրվել հիփ հոփ, R&B, գոսպել և սոուլ ժանրերի երաժշտությամբ։ Լևինը հիշում է, որ լսում էր երգչուհի Ալիյայի «Are You That Somebody?» երգը, որի շնորհիվ սկսեց ավելի շատ հոգի դնել Maroon 5-ի երգերում։ Նրա երաժշտական ոճի փոփոխության վրա նաև ազդեցություն է ունեցել Սթիվի Ուանդերը։ Maroon 5-ի դեբյուտային «Songs About Jane» ալբոմի թողարկումից հետո քննադատները սկսեցին խմբի ոճը համեմատել Busted խմբի[109], իսկ Լևինին համեմատեցին Jamiroquai խմբի վոկալիստ Ջեյ Քեյի հետ[110]։

Լևինն ունի չորս օկտավայի հասնող տենոր/կոնտրատենոր ձայն[111][112] և հայտնի է իր ֆալցետներով[113]։ «It Won't Be Soon Before Long» ալբոմի վերլուծական հոդվածում Allmusic կայքի լրագրողներից մեկը գրել է, որ Լևինը ստեղծում է «մեղեդային, նորաձև և հոգուց բխող» երաժշտություն[114]։ Չնայած Լևինի հին երգերի մեծ մասը հիմնականում ֆանկ, սոուլ և ռոք ժանրերի ուղղվածության են եղել[110], սակայն նրա վերջին աշխատանքները ներառում են տարրեր ռեգգի և փոփ ժանրերից[115]։ Քննադատներից ոմանք նրա նոր աշխատանքները համեմատել են Coldplay խմբի երաժշտության հետ[116]։ Լևինը չի ցանկանում իր երաժշտությունը կոնկրետ որևէ ժանրի դասել՝ ասելով, որ երաժշտության մեջ կա մեծ բազմազանություն, և «անհեթեթություն է» կոնկրետ ժանրի պատկանելը[107]։

Լևինին անվանել են «միայնակ կանգնած աստղ» (անգլ.՝ stand-alone star), ում ոչինչ անհրաժեշտ չէ աչքի ընկնելու համար, քանի որ նա արդեն հայտնի է իր սեփական անձով[117]։ Երաժշտական քննադատներից ոմանք նշել են, որ Լևինի հայտնիությունը Maroon 5-ի մյուս անդամներին մղում է հետին պլան, նույնիսկ իրենց սեփական երաժշտության մեջ[118]։ Քննադատներից որոշների կարծիքով էլ խմբի մեծ հաջողություն ունենալու ետևում հենց Լևինի համբավն է[119]։ «The Boston Globe» թերթը գրել է, որ խմբի հաջողությունն ու պարտությունը կախված է Լևինի մատուցման ձևից[120]։

Անձնական կյանք

խմբագրել
 
Լևինն ամուսնացած է նամիբիացի մոդել Բեհատի Փրինսլուի հետ:

2010 թվականին Լևինը սկսել է հանդիպել Victoria's Secret-ի մոդել Աննա Վյալիցինայի հետ, ում հետ ծանոթացել է Maroon 5-ի ելույթներից մեկի ժամանակ Լաս Վեգասում[121]։ Վյալիցինան նկարահանվել է խմբի «Misery» և «Never Gonna Leave This Bed» երգերի տեսահոլովակներում[122]։ 2012 թվականի ապրիլին զույգը հայտարարեց իրենց բաժանման մասին[123], իսկ հաջորդ ամիս Լևինը սկսեց հանդիպել Victoria's Secret-ի նամիբիացի մոդել Բեհատի Փրինսլուի հետ[124][125]։ Նրանք 2013 թվականի մարտին բաժանվեցին[126], սակայն նույն տարվա հուլիսից կրկին շարունակեցին հանդիպել[127][128]։ 2014 թվականի հուլիսի 19-ին Մեքսիկայի Կաբո Սան Լուկաս քաղաքում կայացավ նրանց ամուսնական արարողությունը[129], իսկ 2016 թվականի սեպտեմբերին ծնվեց նրանց դուստրը՝ Դասթի Ռոուզ Լևինը[130]։ Փինսլուն նկարահանվել է Maroon 5-ի «Animals» երգի տեսահոլովակում[131]։

2013 թվականին Լևինի դեմ մեղադրանք է ներկայացվել Լոս Անջելեսի վերադաս դատարանում, որտեղ Universal Music Publishing Group ընկերության անվտանգության աշխատակիցը պնդում էր, որ այդ ընկերության ներսում մարիխուանա են օգտագործում։ Անվտանգության աշխատակիցը պնդում էր, որ կանեփի ծխի հոտը գալիս է ամբողջ գրասենյակից, և երբ բողոքել է այդ մասին, նրան ասել են, որ դա Լևինն է, և եթե նա ցանկանում է ծխել դա, ապա կարող է անել դա, որտեղ ուզի։ Universal Music Publishing Group ընկերությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում այդ մեղադրանքը անվանել է «անհեթեթ»[132][133]։

Լևինը զբաղվում է յոգայով, ինչը նրան օգնում է «ֆիզիկապես հանգստանալ»[134]։ Լևինն ունի բազմաթիվ դաջվածքներ մարմնի վրա։ Նա իր առաջին դաջվածքը արել է 19 տարեկանում, որն ընդամենը մի դատարկ վանդակ էր։ Նա հետագայում այդ վանդակի մեջ թռչնանիշ է դաջել, քանի որ նրա կյանքի նպատակը եղել է երաժշտական կարիերա սկսելը[135]։ Լևինը դաջվածքներից մի քանիսը նվիրվել է իր մորը[136]։

Լևինը, ում եղբայրը համասեռական է, աջակցում է ԼԳԲՏ իրավունքներին[137]։ 2011 թվականին Լևինը տեսանյութ է տեղադրել Maroon 5-ի ՅուԹյուբի պաշտոնական էջում, որում աջակցում է «It Gets Better» ԼԳԲՏ նախագծին[138]։

Սկավառակագրություն

խմբագրել

Սինգլներ

խմբագրել
Սինգլներ, որոնցում Ադամ Լևինը ունեցել է իր մասնակցությունը որպես անհատ կատարող
Տարի Անվանում Ալբոմ
2005 «Heard 'Em Say»[23]
(Քանյե Ուեսթի սինգլը՝ Ադամ Լևինի մասնակցությամբ)
«Late Registration»
2007 «Say It Again»[139]
(Նատաշա Բեդինգֆիլդի սինգլը՝ Ադամ Լևինի մասնակցությամբ)
«N.B.» և «Pocketful of Sunshine»
2008 «Bang Bang»[75]
(K'naan-ի սինգլը՝ Ադամ Լևինի մասնակցությամբ)
«Troubadour»
2011 «Stereo Hearts»[27]
(Gym Class Heroes-ի սինգլը՝ Ադամ Լևինի մասնակցությամբ)
«The Papercut Chronicles II»
2012 «My Life»[26]
(Ֆիֆթի Սենթի սինգլը՝ Ադամ Լևինի և Էմինեմի մասնակցությամբ)
«Street King Immortal»
2013 «YOLO»[81]
(The Lonely Island-ի սինգլը՝ Ադամ Լևինի և Քենդրիկ Լամարի մասնակցությամբ)
«The Wack Album»
2014 «Heavy»[140]
(ՓիՋեյ Մորտոնի սինգլը՝ Ադամ Լևինի մասնակցությամբ)
«New Orleans»
2015 «Locked Away»[78]
(Rock City-ի սինգլը՝ Ադամ Լևինի մասնակցությամբ)
«What Dreams Are Made Of»
2016 «I'm So Humble»[141]
(The Lonely Island-ի սինգլը՝ Ադամ Լևինի մասնակցությամբ)
«Popstar: Never Stop Never Stopping (սաունդթրեք)»

Այլ երգեր

խմբագրել
Ոչ-սինգլ երգեր, որոնցում Ադամ Լևինը ունեցել է իր մասնակցությունը որպես անհատ կատարող
Տարի Անվանում Ալբոմ Այլ կատարող(ներ)
2005 «Live Again»[73] «U.nited S.tate of A.tlanta» Ying Yang Twins
2005 «Wild Horses»[24] «Unplugged» Ալիշա Քիզ
2010 «Gotten»[25] «Slash» Սլեշ
2011 «Stand Up»[142] «Come Through for You» Խավիեր Քոլոն
2014 «Lost Stars»[143] «Begin Again (սաունդթրեք)»
2014 «No One Else Like You»[143] «Begin Again (սաունդթրեք)»
2014 «A Higher Place»[143] «Begin Again (սաունդթրեք)»
2014 «Lost Stars (Into the Night Mix)»[143] «Begin Again (սաունդթրեք)»
2015 «Painkiller»[144] «Space» Ռոզի Քրեյն
2016 «Go Now»[145] «Sing Street (սաունդթրեք)»

Ֆիլմագրություն

խմբագրել

Ֆիլմեր

խմբագրել
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2013 «Սկսել նորից»[22] Begin Again Դեյվ Քոլ
2015 «Միասնություն»[146] Unity պատմող վավերագրական ֆիլմ
2015 «Հիանալի ձայն 2»[147] Pitch Perfect 2 ինքը
2016 «Փոփ աստղ. Երբեք չհանձնվեք, երբեք չկանգնեք»[148] Popstar: Never Stop Never Stopping ինքը

Հեռուստասերիալներ

խմբագրել
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
1997 «Բևերլի Հիլզ, 90210»[33] Beverly Hills, 90210 ինքը 1 սերիա
2009 «30 Ռոք»[149] 30 Rock ինքը 1 սերիա
2012 «Ամերիկյան սարսափ պատմություն․ Հոգեբուժարան»[21] American Horror Story: Asylum Լեո Մորիսոն 5 սերիա
2013 «Գրիֆինների ընտանիքը»[150] Family Guy ինքը (հնչյունավորում) 1 սերիա
2016 «Բրոդ սիթի»[151] Broad City ինքը 1 սերիա

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bauer P. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Dutch Top 40
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 «Kara's Flowers» (անգլերեն). Allmusic. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  5. 5,0 5,1 «Maroon5 Stays Grounded Amid the Hype, Hoopla» (անգլերեն). Orlando Sentinel. 2003 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  6. 6,0 6,1 «Maroon 5 – Bio» (անգլերեն). Maroon 5, Website. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  7. 7,0 7,1 «Maroon 5's James Valentine: 'Adam Levine Is An Amazing Lead Player'» (անգլերեն). Ultimate Guitar Archive. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  8. 8,0 8,1 «Songs About Jane by Maroon 5». iTunes (անգլերեն). Վերցված է 2015 թ․ Հոկտեմբերի 5-ին.
  9. 9,0 9,1 «It Won't Be Soon Before Long by Maroon 5» (անգլերեն). iTunes. Վերցված է 2015 թ․ Հոկտեմբերի 5-ին.
  10. 10,0 10,1 «Hands All Over by Maroon 5» (անգլերեն). iTunes. Վերցված է 2015 թ․ Հոկտեմբերի 5-ին.
  11. 11,0 11,1 «Linkin Park Squeaks By Maroon 5, Hits No. 1 on Billboard 200». Billboard (անգլերեն). 2012 թ․ հուլիսի 4. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  12. 12,0 12,1 «Maroon 5 Tops Billboard 200 With V» (անգլերեն). Billboard. 2014 թ․ սեպտեմբերի 10.
  13. «Watch Adam Levine, Gwen Stefani Get Emotional at Grammys» (անգլերեն). Rolling Stone. 2015 թ․ փետրվարի 8. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  14. «Taylor Swift, Adele, Nicki Minaj Win Big at American Music Awards» (անգլերեն). Rolling Stone. 2011 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  15. «American Music Awards 2012: Complete Winners List» (անգլերեն). MTV. 2012 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2015-01-03-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  16. «American Music Awards 2013: Full Winners List» (անգլերեն). Billboard. 2012 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  17. «MTV VMAs: Maroon 5's Adam Levine Slams the Award Show» (անգլերեն). Hollywood Reporter. 2011 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  18. 18,0 18,1 «Cee Lo Green, Maroon 5's Adam Levine Join NBC's 'The Voice'» (անգլերեն). The Hollywood Reporter. 2011 թ․ փետրվարի 28. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  19. 19,0 19,1 «'The Voice' Season 5 Winner Named». The Hollywood Reporter (անգլերեն). 2013 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  20. 20,0 20,1 «'The Voice' season finale: Jordan Smith crowned winner». NY Daily (անգլերեն). 2015 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2015 թ․ Դեկտեմբերի 16-ին.
  21. 21,0 21,1 21,2 «Adam Levine Confirms American Horror Story Role». E! Online (անգլերեն). 2012 թ․ ապրիլի 2. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  22. 22,0 22,1 22,2 «'The Voice's Adam Levine To Star In 'Can A Song Save Your Life?'» (անգլերեն). Deadline.com. 2012 թ․ հունիսի 14. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  23. 23,0 23,1 23,2 «Move Over, Justin: Adam Levine Is Hip-Hop's New Favorite White Boy» (անգլերեն). MTV News. 2005 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2013-12-30-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  24. 24,0 24,1 24,2 «Alicia Keys - MTV Unplugged [Enhanced]» (անգլերեն). Amazon.com. 2005 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  25. 25,0 25,1 25,2 «Slash solo album interview: the track-by-track guide» (անգլերեն). MusicRadar. 2010 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  26. 26,0 26,1 26,2 «Interview: 50 Cent Talks Working With Eminem, the Threat of Falling Off, and How Social Media Changed Hip-Hop» (անգլերեն). Complex. 2012 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  27. 27,0 27,1 27,2 «Gym Class Heroes' "Stereo Hearts" Single Will Feature Adam Levine» (անգլերեն). About.com. 2011 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  28. 28,0 28,1 «Adam Levine Launches First Fragrance with Arty Installation in LA» (անգլերեն). Haute Living. 2013 թ․ փետրվարի 7. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  29. 29,0 29,1 «Kmart goes glitzy in new fashion deal with Adam Levine and Nicki Minaj» (անգլերեն). American City Business Journals. 2013 թ․ հունվարի 9. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  30. 30,0 30,1 «Adam Levine offered to launch label for aspiring singer/songwriter». World Entertainment News Network (անգլերեն). 2013 թ․ հունիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  31. «California, Birth Index, 1905-1995» (անգլերեն). FamilySearch. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  32. «Monitor» (անգլերեն). Entertainment Weekly. 2013 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  33. 33,0 33,1 33,2 33,3 33,4 33,5 «Inside Adam Levine's $35 Million-Plus a Year Empire» (անգլերեն). The Hollywood Reporter. 2013 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  34. «Maroon 5: They will be loved» (անգլերեն). The Daily Telegraph. 2007 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  35. 35,0 35,1 «Adam Levine: The New King of Pop» (անգլերեն). Details. Հունիս, 2012. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  36. «Adam Levine Talks Marriage Doubts, Divorce in Nylon Guys» (անգլերեն). The Huffington Post. 2012 թ․ ապրիլի 2. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  37. 37,0 37,1 37,2 37,3 37,4 «Interview: Adam Levine». The Jewish Chronicle (անգլերեն). 2011 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  38. «Inaugorophobia, Part 2» (անգլերեն). Slate. 2009 թ․ հունվարի 20. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  39. «Get to Know Adam Levine» (անգլերեն). NBC. Վերցված է 2016 թ․ Փետրվարի 22-ին.
  40. «Maroon 5's Adam Levine's Playlist: Top 5 Songs That Impacted Rocker's Style» (անգլերեն). ABC News. 2011 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  41. «Piers Morgan Tonight Transcript» (անգլերեն). CNN. 2011 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  42. «Adam Levine Turns 36: 25 Interesting Facts and Candid Photos of 'Sexiest Man Alive'» (անգլերեն). International Business Times. 2015 թ․ մարտի 17. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 3-ին.
  43. 43,0 43,1 «Maroon 5 Aspire to Inspire Sexuality, Crying» (անգլերեն). MTV News. 2002 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2013-03-07-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  44. «Adam Levine recalls wasted therapy» (անգլերեն). The Belfast Telegraph. 2012 թ․ հուլիսի 2. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  45. «Maroon 5's Adam Levine opens up about 'beneficial' magic mushroom experience» (անգլերեն). NME. 2012 թ․ հուլիսի 4. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  46. «Happy Valentine's Day Music!» (անգլերեն). InterfaithFamily.com. 2011 թ․ փետրվարի 1.
  47. «Adam Levine on Twitter». Թվիթթեր (անգլերեն).
  48. 48,0 48,1 «Maroon 5 Biography» (անգլերեն). notablebiographies.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  49. «Kara's Flowers – The Fourth World» (անգլերեն). The A.V Club. 2002 թ․ մարտի 29. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  50. «How Maroon 5 found the courage to let its heart show» (անգլերեն). Los Angeles Times. 2010 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  51. «Interview with BEN BERKMAN, A&R at Octone Records for Maroon 5 (US plat)» (անգլերեն). HitQuarters. 2004 թ․ ապրիլի 13. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  52. «Adam Levine speaks» (անգլերեն). CBS News. 2013 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  53. «Adam Levine: 40 facts about the Maroon 5 singer» (անգլերեն). Newsday. 2015 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 3-ին.
  54. 54,0 54,1 54,2 «Maroon 5 - Chart history». Billboard (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ Հոկտեմբերի 5-ին.
  55. «2005 Grammy Award Winners» (անգլերեն). CBS News. 2005 թ․ փետրվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  56. «Grammy Awards 2006: Key winners» (անգլերեն). BBC. 2006 թ․ փետրվարի 9. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  57. «Radio success fuels Maroon5's "Wonder" year» (անգլերեն). Reuters. 2007 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
  58. «Jessica Biel Wants Respect, Plus Nelly Furtado, Hilary Duff, Sum 41, Borat, Eve, Diddy, Ozzy & More in For the Record» (անգլերեն). MTV News. 2007 թ․ մայիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2012-10-21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  59. «Grammy 2009 Winners List» (անգլերեն). MTV News. 2009 թ․ փետրվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2012-01-07-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  60. «Grammy 2008 Winners List» (անգլերեն). MTV News. 2008 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2011-09-09-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  61. «Inside Maroon 5's Sessions for Fall Album 'Hands All Over'» (անգլերեն). Rolling Stone. 2010 թ․ մայիսի 18. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  62. «Adam Levine Calls 'Moves Like Jagger' a 'Risk' for Maroon 5: Video Interview» (անգլերեն). Billboard. 2011 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  63. 63,0 63,1 63,2 «Maroon 5 - Chart history» (անգլերեն). Billboard. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  64. «IFPI DIGITAL MUSIC REPORT 2012 - KEY FACTS AND FIGURES» (PDF) (անգլերեն). International Federation of the Phonographic Industry. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  65. «MAROON 5 PREMIERES LATEST SINGLE "ANIMALS" OFF UPCOMING ALBUM V» (անգլերեն). maroon5.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  66. «Band Announcement - Jesse Carmichael» (անգլերեն). maroon5.com. 2012 թ․ մարտի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
  67. «Maroon 5, fun. among early Grammy nominees» (անգլերեն). Google News. 2012 թ․ դեկտեմբերի 5.
  68. «Maroon 5 postpone UK arena tour due to "scheduling conflicts"» (անգլերեն). DigitalSpy. 2013 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  69. «Top 25 Tours of 2013» (անգլերեն). Billboard. 2013 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 3-ին.
  70. «Maroon 5, Kelly Clarkson Team Up For Honda Civic Tour» (անգլերեն). Billboard. 2013 թ․ ապրիլի 1. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  71. «Watch Adam Levine and Gwen Stefani Duet at the Grammys» (անգլերեն). Time. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
  72. «MAROON 5 announce 2015 world tour + V is aviable now!» (անգլերեն). maroon5.com. 2014 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  73. 73,0 73,1 «Usa (United State of Atlanta)» (անգլերեն). Amazon.com. 2005 թ․ հունիսի 28. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  74. «This Is What Happens When You Share A Plane Ride With Kanye West (And You're Adam Levine)» (անգլերեն). MTV. 2015 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2020-11-15-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  75. 75,0 75,1 «Bang Bang (feat. Adam Levine) - Single by K'naan» (անգլերեն). iTunes. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 2-ին.
  76. «We Are The World: 25 For Haiti' Unites Music's Biggest Names» (անգլերեն). MTV News. 2010 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2012-11-04-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  77. «Gym Class Heroes - Chart history» (անգլերեն). Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.
  78. 78,0 78,1 «Locked Away (feat. Adam Levine) - Single by R. City» (անգլերեն). iTunes. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  79. «R. City - Chart history» (անգլերեն). Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 2-ին.
  80. «Andy Samberg, Adam Levine Serenade Iran President on SNL» (անգլերեն). People. 2007 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  81. 81,0 81,1 «Adam Levine Hosts 'SNL,' Drops 'YOLO' with Lonely Island & Kendrick Lamar» (անգլերեն). Billboard. 2013 թ․ հունվարի 27. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  82. «EXCLUSIVE PREMIERE: THE LONELY ISLAND'S "YOLO" SINGLE, FT. A REMIX BY SAM F» (անգլերեն). Vice. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.(չաշխատող հղում)
  83. «Teen Choice Awards: The Complete Winners List». The Hollywood Reporter (անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  84. «Adam Levine Was Too Scared To Watch His 'American Horror Story' Episodes In Full (VIDEO)» (անգլերեն). The Huffington Post. 2012 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  85. «Can a Song Save Your Life?» (անգլերեն). The Hollywood Reporter. 2013 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  86. «Adam Levine Makes His Movie Debut in Begin Again-Watch the Trailer!». E!. 2014 թ․ մարտի 28. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  87. «The 87th Academy Awards (2015) Nominees and Winners». Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). AMPAS. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  88. 88,0 88,1 «Adam Levine Is PEOPLE's Sexiest Man Alive» (անգլերեն). People. 2013 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  89. «Single & Sexy Men of 2008» (անգլերեն). People. 2008 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  90. «Sexiest Men of 2012: The Results» (անգլերեն). Glamour. Հունիս, 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  91. «Top 50 Hottest Jewish Men (10–1)» (անգլերեն). Shalom Life. 2012 թ․ ապրիլի 20. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  92. «Adam Levine Nude: Maroon 5 Singer Gets Naked For Cancer In Cosmo UK» (անգլերեն). The Huffington Post. 2010 թ․ հունվարի 6. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  93. «ADAM LEVINE BIOGRAPHY» (անգլերեն). realitytvworld.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  94. 94,0 94,1 «Maroon 5's Adam Levine Launches Fashion Line» (անգլերեն). Women's Wear Daily. 2010 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  95. 95,0 95,1 «Adam Levine from Maroon 5 launches fashion line» (անգլերեն). Sun-Sentinel. 2010 թ․ օգոստոսի 17. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  96. «Maroon 5's Adam Levine Launches Fashion Line» (անգլերեն). Women's Wear Daily. 2010 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 2-ին.
  97. «Maroon 5 Lead Singer Adam Levine Raises Awareness of Attention-Deficit/Hyperactivity Disorder in Young Adults and Adults With "Own It"» (անգլերեն). PR Newswire. 2011 թ․ հունիսի 20. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  98. «Pills Don't Teach Skills» (անգլերեն). Psychology Today. 2011 թ․ հունիսի 30. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  99. «Maroon 5's Adam Levine: "ADHD Isn't a Bad Thing"» (անգլերեն). ADDitude. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  100. «Where It All Began by Matthew Morrison» (անգլերեն). iTunes. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  101. «Adam Levine Launches Eponymous Line of Fragrances» (անգլերեն). US Weekly. 2013 թ․ փետրվարի 6. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  102. «Inside Adam Levine's $35 Million-Plus a Year Empire» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  103. 103,0 103,1 «Adam Levine is Back in Fashion With New Menswear Line» (անգլերեն). Billboard. 2013 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  104. «How Adam Levine finds strength, focus and balance» (անգլերեն). Men's Health. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  105. «Michael Jackson Remembered: Adam Levine on the Rhythm King» (անգլերեն). Rolling Stone. 2009 թ․ հուլիսի 9. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  106. «Hot Tracks: Adam Levine» (անգլերեն). Vanity Fair. 2013 թ․ փետրվար. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  107. 107,0 107,1 «Catching Up With Maroon 5's Adam Levine» (անգլերեն). Out. 2011 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  108. «Q&A With Maroon5's Adam Levine» (անգլերեն). Billboard. 2005 թ․ հունիսի 4. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  109. «Maroon 5, Songs About Jane» (անգլերեն). The Guardian. 2003 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  110. 110,0 110,1 «Maroon 5 - Songs About Jane» (անգլերեն). Rolling Stone. 2003 թ․ մարտի 11. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  111. http://www.criticofmusic.com/2013/06/vocal-range-and-profile-adam-levine.html
  112. «Macho Rock on the Surface, With Wimpiness Underneath» (անգլերեն). The New York Times. 2005 թ․ ապրիլի 8. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  113. «Maroon 5's Falsetto Singing: An Act of Cultural Defiance (?!)» (անգլերեն). The Atlantic. 2012 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  114. «Review by Stephen Thomas Erlewine» (անգլերեն). Allmusic. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  115. «Maroon 5 – Overexposed» (անգլերեն). MusicOMH. 2012 թ․ հունիսի 25. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  116. «Album Review: Overexposed by Maroon 5» (անգլերեն). The Herald Sun. 2012 թ․ հունիսի 20. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  117. «Overexposed (2012)» (անգլերեն). Entertainment Weekly. 2012 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  118. «Quick spin: 'Overexposed,' by Maroon 5» (անգլերեն). The Washington Post. 2012 թ․ հունիսի 26. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  119. «Voice Male» (անգլերեն). Paper. 2013 թ․ ապրիլի 23. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  120. «They sound glad to be sad» (անգլերեն). The Boston Globe]. 2010 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  121. «Adam Levine, Anne Vyalitsyna split: Maroon 5 frontman and Victoria's Secret model call it quits after two years together» (անգլերեն). New York Daily News. 2012 թ․ ապրիլի 2. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  122. «'Die Hard 5' casts Adam Levine's ex Anne Vyalitsyna for acting debut» (անգլերեն). Digital Spy. 2012 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
  123. «Adam Levine and Anne V Split» (անգլերեն). People. 2012 թ․ ապրիլի 2. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  124. «Adam Levine, Behati Prinsloo Engaged: Why He Proposed So Quickly» (անգլերեն). US Weekly. 2013 թ․ հուլիսի 17. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  125. «Adam Levine and Behati Prinsloo Attend First Event as a Couple» (անգլերեն). US Weekly. 2012 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  126. «Adam Levine Dating Nina Agdal After Behati Prinsloo Split» (անգլերեն). US Weekly. 2013 թ․ մայիսի 28. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  127. «Adam Levine Engaged to Behati Prinsloo» (անգլերեն). People. 2013 թ․ հունվարի 14. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  128. «Behati Prinsloo engaged to Maroon 5's Adam Levine» (անգլերեն). The Daily Telegraph. 2013 թ․ հուլիսի 17. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  129. «Adam Levine and Behati Prinsloo Are Married!». E! News (անգլերեն). 2014 թ․ հուլիսի 19. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  130. «Adam Levine and Behati Prinsloo's Baby Girl Is Healthy, Happy and Looks Just Like...». E! (անգլերեն). 2014 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2016 թ․ Սեպտեմբերի 23-ին.
  131. «Adam Levine Plays Behati Prinsloo's Stalker in Maroon 5's Creepy, Bloody "Animals" Music Video». Us Weekly (անգլերեն). 2014 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 1-ին.
  132. «Universal Music Group West Coast Office Alleged to Be Drug Hotspot» (անգլերեն). The Hollywood Reporter. 2013 թ․ ապրիլի 10. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  133. «Adam Levine + T.I. Linked to Drug Lawsuit» (անգլերեն). PopCrush. 2013 թ․ ապրիլի 12. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  134. «Adam Levine's Rock-Star Yoga» (անգլերեն). Details. 2011 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  135. «'The Voice' Contestants: Coach Adam Levine Had 'An Integral Part' In Matt McAndrew's Check Mark Tattoo [VIDEO]» (անգլերեն). ENSTARZ. 2015 թ․ փետրվարի 14. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  136. «Blake Shelton and Adam Levine Explain Their Tattoos» (անգլերեն). Cambio. 2013 թ․ հունիսի 5. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  137. «Adam Levine And Maroon 5 Boycotting Mexican Restaurant For Anti-Gay Marriage Stance» (անգլերեն). The Huffington Post. 2012 թ․ հունվարի 25. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  138. «Adam Levine (Maroon 5) – It Gets Better» (անգլերեն). ՅուԹյուբ. 2011 թ․ հուլիսի 11. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  139. «Whether solo or in collaboration, Natasha Bedingfield is one prolific artist» (անգլերեն). AXS. 2014 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 2-ին.
  140. «New Orleans (Deluxe Version by PJ Morton» (անգլերեն). iTunes. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 2-ին.
  141. «I'm So Humble (feat. Adam Levine) - Single by The Lonely Island» (անգլերեն). iTunes.
  142. «Come Through for You by Javier Colon» (անգլերեն). iTunes. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 2-ին.
  143. 143,0 143,1 143,2 143,3 «Begin Again (Music From and Inspired By the Original Motion Picture) [Deluxe Version] by Various Artists» (անգլերեն). iTunes. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 2-ին.
  144. «Space - EP by Rozzi Crane» (անգլերեն). iTunes. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 2-ին.
  145. «Sing Street (Original Motion Picture Soundtrack) by Various Artists» (անգլերեն). iTunes. Վերցված է 2016 թ․ Ապրիլի 10-ին.
  146. «Documentary 'Unity' Set for Aug. 12 Release with 100 Star Narrators» (անգլերեն). Variety. 2015 թ․ ապրիլի 22. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 4-ին.
  147. «Video: Watch Pitch Perfect 2's Surprise Scene: Adam DeVine's Voice Audition» (անգլերեն). People. 2015 թ․ մայիսի 18. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 4-ին.
  148. «Lonely Island Takes Down Music Industry in 'Popstar: Never Stop Never Stopping' Trailer» (անգլերեն). 2016 թ․ մարտի 10. Վերցված է 2016 թ․ Հունիսի 1-ին.
  149. «30 Rock, "Kidney Now!": Sheryl Crow, Adam Levine, Clay Aiken and company come to save Alan Alda» (անգլերեն). NJ.com. 2009 թ․ մայիսի 15. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 4-ին.
  150. «Family Guy - Season 12, Episode 3: Quagmire's Quagmire» (անգլերեն). TV.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 4-ին.
  151. «Broad City Season Finale Recap: Mohel Chai Club» (անգլերեն). Vulture. 2016 թ․ ապրիլի 20. Վերցված է 2016 թ․ Հունիսի 23-ին.

Գրականություն

խմբագրել
  • Դեն Քիմփել (2006), «How They Made It: True Stories of How Music's Biggest Stars Went from Start to Stardom!». Location unknown:Hal Leonard Corporation. ISBN 0-634-07642-6

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ադամ Լևին հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ Լևին» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ Լևին» հոդվածին։