Ռոբերտ Նեստա (Բոբ) Մառլի (անգլ.՝ Robert Nesta "Bob" Marley, փետրվարի 6, 1945(1945-02-06)[1][2][3][…], Նայն Մայլ, British West Indies, Բրիտանական կայսրություն[3] - մայիսի 11, 1981(1981-05-11)[1][2][3][…], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), միջազգային լայն ճանաչման արժանացած ճամայկացի ռեգգի երգիչ, երաժիշտ, կիթառահար և կոմպոզիտոր։ Չնայած նրան, որ Բոբ Մառլիի մահից անցել է երկար ժամանակ, միևնույն է նա այսօր էլ համարվում է ամենահայտնի և ամենալավ ռեգգի երգիչը։

Բոբ Մառլի
Bob Marley
Դիմանկար
Մառլին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ունեցած համերգի ժամանակ (մայիսի 30, 1980)
Ծնվել էփետրվարի 6, 1945(1945-02-06)[1][2][3][…]
ԾննդավայրՆայն Մայլ, British West Indies, Բրիտանական կայսրություն[3]
Մահացել էմայիսի 11, 1981(1981-05-11)[1][2][3][…] (36 տարեկան)
Մահվան վայրՄայամի, Ֆլորիդա, ԱՄՆ
ԳերեզմանBob Marley birthplace in Nine Mile[4]
Քաղաքացիություն Ճամայկա
Մայրենի լեզուանգլերեն
Կրոն կաթոլիկ (1945–66)
ռաստաֆարական (1966–80)
եթովպական ուղղափառ (1980–81)
ԿրթությունStepney Primary and Junior High School?
Ազդվել էCurtis Mayfield?, Jackie Wilson?, Laurel Aitken?, The Skatalites?, Ֆեստ Դոմինո, Prince Buster?, The Isley Brothers?, Smokey Robinson?, Joe Higgs?, Մարկուս Գարվի, Coxsone Dodd?, Ջեյմս Բրաուն, The Flamingos, John Holt? և The Paragons?
ՄասնագիտությունԵրգիչ, երգերի հեղինակ, երաժիշտ, կիթառահար
Գործունեություն1962–1981
ԱմուսինԱլֆարիտա Անդերսոն Մառլի (1966-1981)
ԾնողներՆորվալ Սինքլեյր Մառլի
Սեդելա Մալքոլմ Բուքեր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունThe Upsetters? և Bob Marley & The Wailers?
ԵրեխաներՇերոն Մառլի Պրենդերգաստ (որդեգրված)
Սեդելա Մառլի
Դեյվիդ Նեստա «Զիգի» Մառլի
Սթիվեն Ռոբերտ Նեստա Մառլի
Ռոհան Էնթոնի Մառլի
Ջուլիան Ռիկարդո Մառլի
Քա-Մանի Մառլի
Դեմիան Ռոբերտ Նեստա Մառլի
Կայքbobmarley.com
 Bob Marley Վիքիպահեստում

Բոբ Մառլին պանաֆրիկանիզմի և ռաստաֆարիական շարժման առավել հայտնի կողմնակիցներից մեկն էր[5]։

Կենսագրություն

խմբագրել

Բոբ Մառլին ծնվել է Նայն Մայլ գյուղում, Ճամայկայում։ Հայրը, Նորվալ Մառլին, ազգությամբ հրեա, Մեծ Բրիտանիայի բանակում ծառայել է որպես գեներալ, իսկ հետո ղեկավարել Ճամայկայի պլանտացիաներից մեկը։ 60 տարեկանում ծանոթացել է Ռոբերտի մոր հետ` 16-ամյա Սեդասա Բուքերի հետ։ Կյանքի ընթացքում Ռոբերտը հորը տեսել է ընդամենը 2 անգամ։ 1955 թվականին, երբ Բոբ Մառլին 10 տարեկան էր, հայրը մահացել է։ Երբ դեռ Բոբը չէր տարվել ռեգգի ուղղությամբ, երիտասարդ տարիքում ռուդ-բոյ էր։ 1950-ականների վերջին Մառլին, ինչպես և Ճամայկայի գավառների շատ այլ բնակիչներ, մոր հետ տեղափոխվել է Ճամայկայի մայրաքաղաք Քինգսթոն, որտեղ բնակություն է հաստատել Թրենչթաուն աղքատ շրջանում։ Այնտեղ նա ծանոթացել է Բաննի մականունով Նևիլ Լիվինգստոնի հետ, որի հետ սկսել է երաժշտության մեջ առաջին քայլերն անել։ Դպրոցն ավարտելուց հետո Մառլին աշխատանքի է անցել որպես զոդող, իսկ ազատ ժամանակ կատարելագործել է իր երաժշտական հմտությունները։ Այդ հարցում նրան օգնել է ճամայկացի հայտնի երաժիշտ Ջո Հիգսը, որը Մառլիին և Բաննին վոկալի անվճար դասեր է տվել։ Շուտով նա ծանոթացել է Պիտեր Մակինթոշի հետ, որը հետագայում հայտնի է դարձել որպես Պիտեր Տոշ։

 
Բոբ Մառլիի հարզատ տունը, Ճամայկա

Գործունեության սկիզբ

խմբագրել

16 տարեկանում «Judge Not» սինգլով տեղի է ունեցել Բոբ Մառլիի դեբյուտը, որը գրել է Ջո Հիգսի հետ։ 1962 թվականին Բոբը և նրա ընկերները՝ Բաննի Լիվինգսթոնը և Պիտեր Տոշը, լսումների են մասնակցել Լեսլի Կոնգի մոտ, որը նրանց հետ ստուդիայում ձայնագրել է մի քանի երգեր։

1963 թվականին նույն Հիգսի օգնությամբ Բոբ Մառլին հիմնադրել է վոկալային խումբ, որին բացի իրենից մասնակցում էին Պիտեր Տոշը, Բաննի Լիվինգսթոնը, Ջունիոր Բրեյթուեյթը, Չերրի Գրինը և Բևեռլի Կելսոնը։ Սկզբում նրանք հանդես են եկել «The Teenagers» («Պատանիներ») անվան ներքո, որից հետո «The Wailing Rudeboys», որից հետո «The Wailing Wailers», և վերջապես «The Wailers» («Լացողներ»)։ Խմբի երաժշտական տնօրեն է դարձել բաս կիթառահար Աստոն «Family Man» Բարրետը։

«Simmer Down» խմբի առաջին սինգլը (1964) գլխավորել է Ճամայկայի հիթ շքերթը և վաճառվել ավելի քան 80 հազար օրինակով։ 1965 թվականին Բրեյթվեյթը, Քելսոն և Սմիթը հեռացել են խմբից. The Wailers-ի կազմը կրճատելով մինչև տրիո, և չնայած երգերի հաջողությանը (օրինակ՝ «Rude Boy»-ն մտել է տեղական «Թոփ 10»), 1966 թվականին խումբը փլուզվել է։

Որոշ ժամանակ Բոբ Մառլին աշխատել է ԱՄՆ-ի ավտոմոբիլային գործարանում որպես օժանդակ աշխատող, որտեղ տեղափոխվել է նրա մայրը, սակայն շուտով վերադարձել է Ճամայկա և վերստեղծել The Wailers-ը։ Խումբն աշխատել է ամենատարբեր ժանրերում՝ սկա, կալիպսո, ֆյուժն, բայց կղզու սահմաններից դուրս նրա ժողովրդականությունը չի տարածվել։

1971 թվականին երաժիշտները կազմակերպել են սեփական «Tuff Gong» ձայնագրման լեյբլը, բայց այդ ձեռնարկությունը նույնպես հաջողություն չի ունեցել։ Սակայն 1971 թվականի վերջին Բոբ Մառլին պայմանագիր է կնքել ամերիկացի երգիչ Ջոնի Նեշի հետ և նրա համար երկու երգ է գրել, որոնք հիթ են դարձել՝ «Guava Jelly» և «Stir It Up»։ 1972 թվականին «The Wailers»-ը վերջապես պայմանագիր է ստորագրել Island Records միջազգային ընկերության հետ և թողարկել է Catch a Fire ալբոմը, ինչը դարձել է նրանց առաջին արտադրանքը, որը դուրս է եկել Ճամայկայի սահմաններից։ Խմբի հանրաճանաչությունն աճել է. շատ առումներով երաժիշտներին օգնել է Էրիկ Քլեփթոնը, որը ձայնագրել է «I Shot The Sheriff» երգի իր տարբերակը, որը դարձել է միջազգային հիթ։

1973 թվականին խումբը հյուրախաղեր է նախաձեռնել ԱՄՆ-ում։ Դրանից կարճ ժամանակ անց Տոշն ու Լիվինգսթոնը լքել են խումբը՝ սկսելով անհատական գործունեություն։

Bob Marley & The Wailers

խմբագրել

Բոբ Մառլին The Wailers-ի կազմում ընդգրկել է I Threes կանացի վոկալ տրիոն (որի կազմում ընդգրկված էին Բոբի կինը՝ Ռիտա Մառլին, ինչպես նաև Մարսիա Գրիֆիտսը և Ջուդի Մովաթը), փոխել է խմբի անվանումը «Bob Marley and The Wailers»-ի և իր նախկին մարզիչ Հիգսի հետ մեկնել է շրջագայության Աֆրիկա, Եվրոպա և երկու Ամերիկաներ։ 1970-ական թվականներին Բոբ Մառլին և նրա խումբը դարձել են ռեգգիի ճանաչված առաջնորդներ և ներառվել են «Թոփ 40» («No Woman, No Cry», 1975, «Exodus», 1977, «Waiting In Vain», 1977, «Satisfy My Soul», 1978) և «Թոփ 10» («Jamming», 1977; «Is This Love», 1978)։

ԱՄՆ-ում, սակայն, միայն «Roots, Rock, Reggae» կոմպոզիցիան է հայտնվել  «փոփ» կարգի հիթ-շքերթում (1976, 51-րդ տեղ), իսկ «Could You Be Loved» ստեղծագործությունն անցել է սոուլ կատեգորիայում (1980, 56-րդ տեղ), սակայն խմբի ալբոմները մշտապես բարձր տեղեր են զբաղեցրել, իսկ «սիրո, հավատի և ընդվզման» երգերը, ինչպես անվանել են նրանց ստեղծագործությունները լրագրողները, անհավանական ժողովրդականություն են վայելել մտավոր էլիտայի շրջանում։

Ճամայկայում Բոբ Մառլին դարձել է իսկական պաշտամունքային կերպար, նրա քաղաքական և կրոնական ելույթները հանդիսատեսը ընկալել է որպես սրբի հայտնություններ։ 1976 թվականի դեկտեմբերին նրա վրա, որն ակամայից ներքաշված Էր տեղական քաղաքականության մեջ, մահափորձ է կատարվել։ Բոբ Մառլիի սեփական տանը, նրա կնոջը և նրա մենեջեր Դոն Թեյլորին անհայտ անձինք կրակել են «Smile Jamaica»-ի (Ժպտա, Ճամայկա) համերգից ընդամենը երկու օր առաջ։ Բոբը փամփուշտից այրվածք է ստացել կրծքավանդակի և ձեռքի հատվածում։ Այդ անվճար համերգը, հույս ունենալով հաշտեցնել կղզու երկու պատերազմող քաղաքական ուժերը, կազմակերպել է Ճամայկաի վարչապետ Մայքլ Մենլին, որին աջակցում էր Մառլին։ Չնայած կրծքավանդակի և ձեռքի այրվածքներին, նա անցկացրել է բոլոր նախատեսված համերգները՝ բացատրելով, որ «աշխարհում չափազանց շատ չարիք կա» և նա «իրավունք չունի ծախսել առնվազն մեկ օր իզուր»։ Ճամայկայի գլխավոր համերգին նա սկզբում համաձայնել է երգել մեկ երգ, սակայն արդյունքում մեկուկես ժամանոց ելույթ է ունեցել Zap Pow խմբի հետ 80-հազարանոց լսարանի առջև[6]։

1978 թվականին Բոբ Մառլին վերադարձել է Ճամայկա, որպեսզի ևս մեկ քաղաքական համերգ տա, որը կոչված է կանխելու քաղաքացիական պատերազմը՝ «One Love Peace Concert»-ը (Մեկ սիրո աշխարհի համերգ)։ Այդ ելույթի ավարտին Մառլիի խնդրանքով բեմ են բարձրացել հակամարտող խմբերի առաջնորդներ՝ սոցիալիստ Մայքլ Մենլին (իշխող Ժողովրդական ազգային կուսակցության առաջնորդ) և պահպանողական Էդվարդ Սեագան (ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ), և միմյանց ձեռք են սեղմել[7]։

Հիվանդություն և կյանքի վերջին տարիներ

խմբագրել

1977 թվականի հուլիսին Մառլիի մոտ հայտնաբերվել էր չարորակ մելանոմա ոտքի մեծ մատի վրա, որը զարգացել էր ֆուտբոլ խաղալիս վնասվածքից հետո, որը երգչի վաղեմի մոլուցքն էր։ Նա հրաժարվել է ամպուտացիաից՝ պատճառաբանելով, որ վախենում է կորցնել ֆուտբոլ խաղալու հնարավորությունը և բեմի վրա պլաստիկան, բացի այդ ռաստամանները հավատում են, որ մարմինը պետք է մնա «ամբողջական».

Ռաստան չի ընդունում ամպուտացիա։ Ես թույլ չեմ տալիս, որ մարդուն մասերի բաժանեն[8]։

1980 թվականին Մառլին ելույթ է ունեցել Զիմբաբվեում, որն այդ տարի անկախություն է ստացել Մեծ Բրիտանիայից։ Այդ ժամանակ Մառլին Աֆրիկյան միասնության խորհրդանիշ էր, հատկապես նախկին գաղութատիրական երկրներում (Զիմբաբվեն Աֆրիկյան առաջին երկիրն է, որտեղ ելույթ է ունեցել Բոբ Մառլին, նույն թվականին դարձել է նաև Գաբոնը)։ Հետո հաջող հյուրախաղերի է ունեցել Գերմանիայում։ Սակայն նախատեսված ամերիկյան շրջագայությունն ընդհատվել է, երբ Մեդիսոն Սքվեր-Գարդենում երկու համերգ անցկացնելուց հետո երգիչը կորցրել է գիտակցությունը Նյու Յորքի կենտրոնական զբոսայգում վազքի ժամանակ։ 1980 թվականի ձմռանը Բոբ Մառլին բուժման կուրս է անցել Մյունխենում քաղցկեղային հիվանդությունների մասնագետ Յոզեֆ Իսսելսի մոտ, բայց ապարդյուն։ Քիմիաթերապիայի արդյունքում Մառլիի մոտ սկսել են ընկնել դրեդերի մեջ հյուսված մազերը, և նրանք ստիպված են եղել կտրել։

1981 թվականի մայիսի 4-ին Բոբ Մառլին մկրտվել է Քինգսթոնի Եթովպիական ուղղափառ եկեղեցում՝ Արևմտյան կիսագնդի արքեպիսկոպոս Աբունա Յիշակի ձեռքով։ Նոր մկրտության ժամանակ նա վերցրել է Բերհան Սելասի անունը (ամհարերենով`Սուրբ Երրորդության լույս)։ Այնուհետև նրան շնորհվել է ճամայկայի Պատվո շքանշան։ Մառլին ցանկացել է իր վերջին օրերն անցկացնել Ճամայկայում, բայց առողջական վիճակի պատճառով Գերմանիայից թռիչքը ընդհատվել է Մայամիում (Ֆլորիդա, ԱՄՆ)։ Քաղցկեղն այդ պահին պատել է նրա թոքերը և ուղեղը։ Չնայած ինտենսիվ բուժմանը, 1981 թվականի մայիսի 11-ին Բոբ Մառլին մահացել է հիվանդանոցում։ Վերջին խոսքերը, որ նա ասել է իր որդի Զիգգիին, հետևյալն էին. «Money can’t buy life» (բառացիորեն «Փողերով կյանք չես գնի»)։

Բոբ Մառլին թաղվել է Ճամայկայում, նրա հուղարկավորությունը անցկացվել է Եթովպական ուղղափառ միաբնակ եկեղեցու օրենքների համաձայն՝ պահպանելով ռաստաֆարիզմի ավանդույթները։ Նրա հետ դրված էր «Gibson Les Paul» կիթառը, ֆուտբոլային գնդակը, մարիխուանայի մի փաթեթ, Աստվածաշունչ և մատանի, որը նա անընդհատ կրում էր (նվեր եթովպացի արքայազնից՝ Հայիլ Սելասի I-ի ավագ որդուց)։

Սկավառակագրություն

խմբագրել

Ուսանողական ալբոմներ

խմբագրել
 

Համերգային ալբոմներ

խմբագրել
  • 1975 — Live! («Lyceum Theatre» համերգի ձայնագրությունը, Լոնդոն, հուլիս 1975)
  • 1978 — Babylon by Bus (Եվրոպայում տեղի ունեցած համերգի ձայնագրությունը, 1978)
  • 1991 — Talkin' Blues («Record Plant» համերգի ձայնագրությունը, Սան-Ֆրանցիսկո, 1973)
  • 2003 — Live at the Roxy («Roxy» համերգի ձայնագրությունը, Ուեսթ-Հոլիվուդ, 26 մայիս 1976)
  • 2011 — Live Forever: The Stanley Theatre, Pittsburgh, PA, September 23, 19

Ընտանիք

խմբագրել
  • Իմանի Կէրոլ Մառլի (ծ. 1963) — առաջին դուստրը
  • Շէրոն Մառլի (ծ. 1964) — որդեգրած դուստրը (երգչուհի)
  • Սիդելլա Մառլի (ծ. 1967) — երկրորդ դուստրը (դիզայներ)
  • Դևիդ Նէստա «Զիգգի» Մառլի (ծ. 1968) — առաջին որդին (երաժիշտ)
  • Սթիվեն Մառլի (ծ. 1972) — երկրորդ որդին (երաժիշտ)
  • Ռոբերտ «Ռոբբի» Մառլի (ծ. 1972) — երրորդ որդին
  • Ռոէն Մառլի (ծ. 1972) — չորրորդ որդին (ֆուտբոլիստ)
  • Կարեն Մառլի (ծ. 1973) — երրորդ դուստրը
  • Ստեֆանի Մառլի (ծ. 1974) — որդեգրած դուստրը
  • Ջուլիան Մառլի (ծ. 1975) — հինգերորդ որդին (երաժիշտ)
  • Կայ-Մանի Մառլի (ծ. 1976) — վեցերորդ որդին (երաժիշտ)
  • Դէմիան «Գոնգ-մլ.» Մառլի (ծ. 1978) — յոթերորդ որդին (երաժիշտ)
  • Մադեկա Մառլի (ծ. 1981) — չորրորդ դուստրը

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Հաճախ Բոբ Մառլիի երգացանկում էին հայտվում այլ երգիչների երգեր
  • Bobby McFerrin — «Don’t Worry, Be Happy»
  • UB40 — «Red Red Wine»
  • Laid Back — «Sunshine Reggae»
  • Max Romeo — «I Chase the Devil»
  • Damian "Jr. Gong" Marley — «Welcome to Jamrock», «Reggi»
  • Big Mountain — «Baby, I Love Your Way»
  • Majek Fashek — «Hotel California»
  • Guerrillafinga — «Ganja Ganja»
  • 2012 թվականին Քեվին Մակդոնալդը հրապարակեց վավերագրական-կենսագրական ֆիլմ «Բոբ Մառլի:Հավերժ ռեգգի»։ Այն ստացավ բարձր գնահատական, ինչպես երկրպագուների, այնպես և ընտանիքի անդամների կողմից
  • 2015 թվականի փետրվարի 6-ին Բոբ Մառլիի ծննդյան օրը, Ճամայկայի պառլամենտը ընդունեց օրենք մարիխուանայի ապաքրեականացման մասին[9]։

Մրցանակներ

խմբագրել
  • 1978 հուլիսին պարգևատրվել է «երրորդ աշխարհ» մեդալով
  • 1981 փետրվարին պարգևատրվել է «Բարեկամություն» շքանշանով, Ճամայկայի պատմության մեջ ունեցած ներդրման համար
  • 1992 հուլիսին Եթովպական կայսերական աքսորում հետմահու պարգևատրվել է Հայլի Սելասիի I-ի հրամանով[10].
  • 1994 մարտին անդամակցել է Ռոքնռոլի փառքի սրահին
  • 2001 փետրվարին ստացել է «Հոլիվուդի փառքի ծառուղի» աստղը
  • 2001 փետրվարին պարգևատրվել է Գրեմմի մրցանակով
  • 2010 «Catch a Fire» երգը դարձավ Գրեմմի մրցանակների դափնեկիր

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.theguardian.com/music/2011/apr/24/bob-marley-funeral-richard-williams
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 https://www.theguardian.com/music/2005/feb/04/bobmarley60thanniversary.bobmarley
  4. https://www.findagrave.com/memorial/1732/bob-marley
  5. Smith, W. Alan, Songs of Freedom: The Music of Bob Marley as Transformative Education Արխիվացված 2010-10-09 Wayback Machine(անգլ.)
  6. Rolling Stone #230: Bob Marley
  7. One Love Peace Concert (thing)
  8. Timothy White ISBN 0-8050-6009-X, Catch a Fire: The Life of Bob Marley(անգլ.)
  9. «A Timeline of Bob Marley's Career». Thirdfield.com. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 3-ին.
  10. «The Order of Emperor Haile Selassie I». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել