Բացել գլխավոր ցանկը

«Moves like Jagger», ամերիկյան Maroon 5 փոփ ռոք խմբի երգն է, համագործակցությամբ ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերայի հետ։ Այն թողարկվել է 2011 թվականի հունիսի 21-ին A&M Octone Records լեյբլի կողմից՝ որպես Maroon 5-ի «Hands All Over» անվանումը կրող երրորդ ստուդիական ալբոմի չորրորդ սինգլ։ Երգը գրվել է Ադամ Լևինի, Բենի Բլանկոյի, Ամեր Մալիկի և Shellback-ի կողմից։

«Moves like Jagger»
«Moves like Jagger» սինգլի շապիկը (Maroon 5-ի և Քրիստինա Ագիլերա, )
Maroon 5-ի և Քրիստինա Ագիլերայի սինգլը
«Hands All Over» ալբոմից
ԹողարկվածՀունիսի 21, 2011 (2011-06-21)
ՖորմատCD սինգլ, թվային ներբեռնում
Ձայնագրված2011
ԺանրԴանս-փոփ, էլեկտրոփոփ
Տևողություն3:21
ԼեյբլA&M Octone Records
ՊրոդյուսերShellback, Բենի Բլանկո
Maroon 5-ի սինգլների ժամանակագրություն
«Never Gonna Leave This Bed»
(2011)
«Moves like Jagger»
(2011)
«Payphone»
(2012)
Քրիստինա Ագիլերայի սինգլների ժամանակագրություն
«Show Me How You Burlesque»
(2010)
«Moves like Jagger»
(2011)
«Your Body»
(2012)

Երգը հիմնականում դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների կողմից, ովքեր բարձր են գնահատել երգի կրկներգը։ Երգը գլխավորել է մի շարք երկրների ազգային հիթ շքերթներ, այդ թվում ամերիկյան հայտնի Billboard Hot 100-ը։ 2014 թվականի դրությամբ երգը վաճառվել է ավելի քան 15 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում և համարվում է բոլոր ժամանակների ամենավաճառված սինգլներից մեկը։

Երգի տեսահոլովակը նկարահանվել է 2011 թվականի հուլիսին և ներկայացվել է օգոստոսին։ Տեսահոլովակի ռեժիսորն է Յունաս Օկերլունդը։ Երգը առաջին անգամ կատարվել է The Voice նախագծի շրջանակներում 2011 թվականի հունիսին։ 2012 թվականին երգը առաջադրվել է Գրեմմի մրցանակաբաշխության «Խմբի/դուետի լավագույն փոփ կատարում» անվանակարգում, սակայն չի հաղթել։

ՆախապատմությունԽմբագրել

 
Երգի համահեղինակներից է գլխավոր վոկալիստ Ադամ Լևինը

«Moves like Jagger» երգը գրել են Ադամ Լևինը, Բենի Բլանկոն, Ամեր Մալիկը և Shellback-ը[1]։ Երգը այն մասին է, թե ինչպես է կատարողը (տվյալ դեպքում Լևինը) փորձում տպավորություն թողնել իր սիրած աղջկա վրա՝ կատարելով անգլիական The Rolling Stones ռոք խմբի վոկալիստ Միք Ջագգերի պարային շարժումները։ Երգի ձայնագրման աշխատանքները կայացել են Լոս Անջելեսում 2011 թվականի մայիսին։ «Moves like Jagger»-ը դանս փոփ և էլեկտրոփոփ ժանրերի երգ է,[2][3][4] սակայն նաև ներառում է դիսկո, փոփ, ռոք և սոուլ ժանրերի էլեմենտներ[5]։ Billboard-ի հետ զրույցում Ադամ Լևինը նշում է.

  Դա այն երգերից մեկն էր, որը միանշանակ ռիսկային էր՝ դա համարձակ հայտարարություն է։ Մենք իսկապես երբեք այդպիսի երգ չէինք թողարկել։ Բայց հետաքրքիր է անել ինչ-որ բան այլ, ինչ-որ բան նոր։ Ես պարզապես ուրախ եմ, որ բոլորը հավանում են այն։  


Քննադատների արձագանքներԽմբագրել

Երգը հիմնականում դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների կողմից։ About.com կայքի լրագրող Բիլ Լեմբը երգին տվել է չորս ու կես աստղ հինգ աստղից։ Բիլը, երգին անվանելով «բացառիկ ամառային երգ», նաև նշում է որ այն թեթև, պարային և մեքենայի մեջ հիանալի լսվող երգ է[6]։ Pop Crush-ի Սքոթ Շելթերը երգին նույնպես տվել է հինգ աստղից չորս ու կես աստղ։ Նա երգը անվանել է «պարային և զվարճալի», և իր հոդվածում գրում է. «Երգը կարող էր նույնիսկ հիանալի լինել առանց Ագիլերայի, բայց նրա կրակոտ մասնակցությունը այն շատ ավելի լավ է դարձնում»[7]։

Անվանելով երգը 2011-ի ամառվա երգի թեկնածու՝ MTV Newsroom-ի Ջեյմս Դինհը գրում է. «Ադամ Լևինը և Քրիստինա Ագիլերան NBCThe Voice-ի իրենց ընկերական մրցակցությունը ձայնագրման ստուդիայում դարձրել են ինչ-որ հատուկ մթնոլորտի»[8]։

ՏեսահոլովակԽմբագրել

Նախապատմություն և թողարկումԽմբագրել

 
Տեսահոլովակը նկարահանվել է Լոս Անջելեսի թատրոնում։

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Յոնաս Ակերլանդը, նկարահանվել է Լոս Անջելեսի թատրոնում 2011 թվականի հուլիսի 8-ին[9][10]։ Ակերլանդը 2007 թվականին նաև եղել է խմբի «Wake Up Call» երգի տեսահոլովակի ռեժիսորը[11]։ Հուլիսի 9-ին Ագիլերան իր Թվիթթերի էջում հրապարակեց լուսանկար տեսահոլովակի նկարահանումներից, և գրեց․ «Միշտ հրաշալի է տեսնել Յոնաս Ակերլանդին։ Նա ստեղծել է հիանալի զգացում երգի համար։ Սպասեք զվարճալի տեսահոլովակի»[12]։ Դրան հաջորդող մի քանի օրերին համացանցում տեղադրվեցին նկարահանման ընթացքի մյուս լուսանկարները[13]։ Տեսահոլովակում Միք Ջագերը հայտնվում է իր արխիվային տեսանյութերից մեկի միջոցով[14]։ MTV News-ին տված հարցազրույցում Ադամ Լևինը ասել է, որ այս տեսահոլովակով ցանկացել են ցույց տալ թե «ինչքան հրաշալի» երաժիշտ է Ջագերը, քանի որ ըստ Լևինի՝ ոչ բոլորն են ծանոթ նրա երաժշտությանը, հատկապես՝ նոր սերնդի մարդիկ[14]։ Տեսահոլովակը ներկայացվել է օգոստոսի 8-ին[14]։ Այն մինչև այժմ ՅուԹյուբում 300 միլիոնից ավել դիտում է հավաքել[15]։

ՍյուժեԽմբագրել

 
Կարդ տեսահոլովակից, որտեղ Լևինն ու Ագիլերան երգում են կանգնած ամերկյան դրոշի առջև։

Տեսահոլովակը սկսվում է թատրոնի սև-սպիտակ կադրերով, որտեղ մարդիկ միացնում են լույսերը, դիմահարդարվում են և ընտրում հագուստներ։ Այնուհետև ցուցադրվում է Ջագերի երիտասարդ տարիքում տված հարցազրույցներից մի հատված, որտեղ նրան հարց է ուղղվում թե մինչև երբ է պատրաստվում երաժշտությամբ զբաղվել, որին Ջագերը պատասխանում է այս կերպ․ «Չգիտեմ։ Ես երբեք չեմ մտածել, որ նույնիսկ դա կանեի երկու տարուց էլ ավելի շատ»։ Maroon 5-ի վոկալիստ Լևինը կադրում հայտնվում է առանց վերնաշապիկի և մարմնի վրա բազմաթիվ դաջվածքներով։ Տեսահոլովակի ամբողջ ընթացքում նա կրում է ռետրո ոճի կիպ սև տաբատ։ Երբ Ագիլերան հայտնվում է կարդում, նա սև լայնեզր գլխարկով ու հաստ թարթչաներկով է։ Տեսահոլովակի վերջին մասում Լևինն ու Ագիլերան կանգնած են ամերիկյան դրոշի առջև և կատարում են կրկներգը։ Տեսահոլովակը ընդհանուր այն մասին է, թե ինչպես են մարդիկ փորձում կատարել Ջագերի պարային շարժումները[14]։

Կենդանի կատարումներԽմբագրել

«Moves like Jagger»-ը առաջին անգամ կենդանի կատարվել է 2011 թվականի հունիսի 21-ին ամերիկյան The Voice տաղանդների նախագծում, որտեղ Քրիտինան և Ադամը ընդգրկված էին նաև ժյուրիի կազմում։ Maroon 5-ը առանց Քրիստինայի երգը կատարել է Ամերիկան ունի տաղանդներ նախագծի ընթացքում օգոստոսի 3-ին, 2011[16]։ Երգը կատարվել է նաև Ֆուտբոլի ազգային լիգայի 2011-ի նախնական շոուից առաջ սեպտեմբերի 8-ին, 2011[17]։ Նույն ամսում խումբը Քրիստինայի հետ երգը կատարել է նաև Էլեն Դեջեներեսի շոու հեռուստահաղորդման ժամանակ, այնուհետև նոյեմբերի 5-ին Saturday Night Live-ում և նոյեմբերի 20-ին Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ։ Նոյեմբերի 30-ին Maroon 5-ը առանց Քրիստինայի երգը կատարել է Վիկտորիա Սիքրեթ 2011 նորաձևության շոուի ժամանակ։

Մրցանակներ և առաջադրումներԽմբագրել

Տարի Մրցանակաբաշխություն Անվանակարգ Արդյունք
2012 People's Choice Awards Տարվա սիրված երգ Առաջադրված
Billboard Music Awards Թոփ 100 երգ Առաջադրված
Թոփ սթրիմ երգ Առաջադրված
Թոփ թվային երգ Առաջադրված
Թոփ փոփ երգ Առաջադրված
Gaon Chart K-Pop Awards Տարվա միջազգային երգ Հաղթանակ
Grammy Awards Դուետի/խմբի լավագույն փոփ կատարում Առաջադրված
MTV Video Music Awards Japan Լավագույն խմբի տեսահոլովակ Առաջադրված
Լավագույն համագործակցություն Առաջադրված
MuchMusic Video Awards Տարվա միջազգային տեսահոլովակ - Խումբ Առաջադրված
Myx Music Awards Սիրված միջազգային տեսահոլովակ Առաջադրված
Premios 40 Principales Լավագույն միջազգային երգ Առաջադրված
Teen Choice Awards Երաժշտական ընտրություն։ Խմբի սինգլ Առաջադրված

Ստեղծագործական անձնակազմԽմբագրել

ԵրգացանկԽմբագրել

Թվային ներբեռնում
  1. «Moves Like Jagger» – 3։21
Գերմանական CD սինգլ
  1. «Moves Like Jagger» – 3։21
  2. «Moves Like Jagger» (Soul Seekerz Radio Edit) – 3։25

Հիթ-շքերթներ և հավաստագրերԽմբագրել

Հիթ-շքերթներԽմբագրել

Հիթ-շքերթ (2011-2012) Ամենաբարձր
հորիզոնական
  ARIA[18] 2
  Ö3 Austria Top 75[19] 1
  Ultratop Flanders[20] 4
  Ultratop Wallonia[21] 4
  Hot 100[22] 1
  IFPI[23] 1
  Canadian Hot 100[24] 1
  HRT[25] 1
  IFPI[26] 2
  Tracklisten[27] 1
  European Hot 100 Singles[28] 1
  Suomen virallinen lista[29] 1
  SNEP[30] 3
  Media Control AG[31] 2
  Greek Airplay Chart[32] 1
  Rádiós Top 40[33] 1
  FIMI[34] 2
  IRMA[35] 1
  Media Forest[36] 1
  Japan Hot 100[37] 30
  Billboard[38] 1
  Mexican Airplay Chart[39] 1
  Dutch Top 40[40] 2
  Mega Single Top 100[41] 2
  RIANZ[42] 1
  VG-lista[43] 1
  Polish Airplay Top 20[44] 1
  Russian Airplay Chart[45] 1
  General Airplay Chart[46] 1
  2M[47] 1
  Scottish Singles Top 40[48] 1
  IFPI[49] 1
  GAON[50] 1
  PROMUSICAE[51] 3
  Sverigetopplistan[52] 1
  Schweizer Hitparade[53] 5
  UK Singles Chart[54] 2
  ФДР TOP 40[55] 4
  Billboard Hot 100[56] 1
  Adult Contemporary (Billboard)[56] 7
  Adult Pop Songs (Billboard)[56][57] 3
  Hot Dance Club Songs (Billboard)[56][57] 27
  Latin Pop Songs (Billboard)[56][57] 37
  Pop Songs (Billboard)[56] 1

ՀավաստագրերԽմբագրել

Երկիր Հավաստագիր Վաճառք
Նոր Զելանդիա ոսկե[58] 15,000
Ավստրալիա պլատինե[59] 70,000
ԱՄՆ պլատինե[60] 1,000,000

Թողարկման ժամանակագրությունԽմբագրել

Երկիր Ամսաթիվ Ձևաչափ
Կանադա[61] 21 հունիսի, 2011 թվային ներբեռնում
Միացյալ Նահանգներ[62]
Ավստրալիա[63] 22 հունիսի, 2011
Դանիա[64]
Ֆրանսիա[65]
Նիդերլանդներ[66]
Նոր Զելանդիա[67]
Շվեդիա[68]
Մեծ Բրիտանիա[69] 14 օգոստոսի, 2011
Գերմանիա[70] 26 օգոստոսի, 2011 CD սինգլ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Shellback – Discography»։ Maratone.se։ Վերցված է հուլիսի 19, 2011 
  2. «For the Record: Maroon 5, Chris Brown, Dirty Projectors»։ Chicago Phoenix։ հունիսի 26, 2012։ Վերցված է սեպտեմբերի 5, 2012 
  3. «CP to Maroon 5: Why the sudden change?»։ Pittsburgh Post-Gazette։ հուլիսի 12, 2012։ Վերցված է սեպտեմբերի 5, 2012 
  4. «Billboard Bits: Christina Aguilera & Adam Levine Release 'Jagger' Single, J. Cole Announces Debut Album»։ Billboard։ Prometheus Global Media։ հունիսի 21, 2011։ Վերցված է հուլիսի 12, 2011 
  5. Daw Robbie (հուլիսի 12, 2011)։ «Adam Levine And Christina Aguilera Move like Jagger On ‘The Voice’»։ Idolator։ Buzzmedia։ Վերցված է հուլիսի 9, 2011 
  6. Lamb Bill։ «Maroon 5 -Moves like Jagger featuring Christina Aguilera»։ About.com. The New York Times Company։ Վերցված է հուլիսի 12, 2011 
  7. Schelter Scott։ «Maroon 5, 'Moves like Jagger' Feat. Christina Aguilera – Song Review»։ Pop Crush։ Վերցված է հուլիսի 12, 2011 
  8. Dinh James (հունիսի 22, 2011)։ «Adam Levine And Christina Aguilera Show Off On ‘Moves like Jagger’ Collabo»։ MTV Newsroom. MTV Networks։ Վերցված է հուլիսի 12, 2011 
  9. «Mick Jagger To Appear In Maroon 5 & Christina Aguilera's "Moves like Jagger" Video?»։ Idolator։ Buzzmedia։ Հուլիսի 8, 2011։ Արխիվացված օրիգինալից Նոյեմբերի 1, 2013-ին։ Վերցված է Սեպտեմբերի 24, 2015 
  10. «Christina Aguilera is back to her best as she shoots new music video Moves like Jagger»։ Daily Mail։ Հուլիսի 11, 2011։ Արխիվացված օրիգինալից Հուլիսի 15, 2011-ին։ Վերցված է Սեպտեմբերի 24, 2015 
  11. «Jonas Åkerlund»։ jonasakerlund.com։ Վերցված է Սեպտեմբերի 24, 2015 
  12. «Christina Aguilera and Adam Levine Show Off 'Moves Like Jagger' In Music Video Shoot»։ Huffington Post։ Հուլիսի 10, 2011։ Վերցված է Սեպտեմբերի 24, 2015 
  13. «FIRST LOOK: Christina Aguilera is back to her best as she shoots new music video Moves Like Jagger»։ Daily Mail։ Հուլիսի 11, 2011։ Վերցված է Սեպտեմբերի 24, 2015 
  14. 14,0 14,1 14,2 14,3 «Maroon 5 Go Retro In New 'Moves like Jagger' Video Christina Aguilera appears in new clip, along with archival footage of Mick Jagger himself»։ MTV News։ Օգոստոսի 9, 2011։ Վերցված է Սեպտեմբերի 24, 2015 
  15. «Maroon 5 - Moves Like Jagger ft. Christina Aguilera»։ ՅուԹյուբ։ Օգոստոսի 9, 2011։ Վերցված է Սեպտեմբերի 24, 2015 
  16. «Maroon 5 performa "Moves like Jagger" no America's Got Talent»։ Maroon 5 Brasil։ Վերցված է July −6, 2011 
  17. «Maroon 5's Adam Levine Talks Snapple, NFL Kickoff Show & "Jagger"»։ abcnewsradioonline։ սեպտեմբերի 8, 2011 
  18. Australian-charts.com — Maroon 5 feat. Christina Aguilera — Moves Like Jagger. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է July 31, 2011.
  19. Maroon 5 feat. Christina Aguilera — Moves like Jagger Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է August 11, 2011.
  20. Ultratop.be — Maroon 5 feat. Christina Aguilera — Moves like Jagger (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է July 19, 2011.
  21. Ultratop.be — Maroon 5 feat. Christina Aguilera — Moves like Jagger (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է July 19, 2011.
  22. «Billboard Brasil Hot 100 Airplay»։ Billboard Brasil (BPP) (21): 78–79։ 2012։ ISSN 977-217605400-2  
  23. Airplay Top5 - 6.11.2012-.13.11.2012 Airplay Top 5. Bulgarian Association of Music Producers.
  24. «Canadian Hot 100: Chart History of "Moves Like Jagger"»։ Billboard։ Prometheus Global Media։ July 9, 2011։ Վերցված է August 10, 2011 
  25. «Maroon 5 feat Christina Aguilera– Moves like Jagger - Croatia's Radio Airplay Chart»։ Croatian Radiotelevision։ Վերցված է January 5, 2013 
  26. ČNS IFPI (չեխ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiální. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201141. Ստուգվել է 2011-09-15..
  27. Danishcharts.com — Maroon 5 feat. Christina Aguilera — Moves Like Jagger. Tracklisten. Hung Medien. Ստուգվել է July 17, 2011.
  28. «Eurochart Hot 100 Singles»։ World Charts։ Musicharts.et։ August 28, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-13-ին։ Վերցված է August 28, 2011 
  29. Finnishcharts.com — Maroon 5 feat. Christina Aguilera — Moves like Jagger. Finland’s Official List
  30. Lescharts.com — Maroon 5 feat. Christina Aguilera — Moves like Jagger (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է August 15, 2011.
  31. Musicline.de — Chartverfolgung — Maroob 5 feat. Christina Aguilera — Moves like Jagger (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
  32. «ΤΟP 100 RADIO AIRPLAY ΓΙΑ ΤΟ 2011» (Greek)։ E-tetradio.gr։ 5 January 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-26-ին։ Վերցված է 8 January 2012 
  33. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Rádiós Top 40 játszási lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է 22 September 2011.
  34. Italiancharts.com — Maroon 5 feat. Christina Aguilera — Moves Like Jagger (իտալ.). Italian Singles Chart. Hung Medien. Ստուգվել է September 2, 2011.
  35. "Chart Track: Week 33, 2011". Irish Singles Chart.
  36. Maroon 5 feat. Christina Aguilera – Moves like Jagger Media Forest. Israeli Airplay Chart. Media Forest.
  37. «Japan Hot 100 chart (Week: July 25, 2011)»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-13-ին։ Վերցված է July 20, 2011 
  38. 5/chart?f=913 «Maroon 5 - Chart History Luxembourg»։ Billboard.biz. Prometheus Global Media։ Վերցված է January 7, 2013 
  39. «Mexico Airplay»։ 2012-05-05։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-19-ին 
  40. Nederlandse Top 40 - Maroon 5 feat. Christina Aguilera search results (նիդեր.). Stichting Nederlandse Top 40. Ստուգվել է July 30, 2011.
  41. Dutchcharts.nl — Maroon 5 feat. Christina Aguilera — Moves Like Jagger (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է July 30, 2011.
  42. Charts.org.nz — Maroon 5 feat. Christina Aguilera — Moves Like Jagger. Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է August 1, 2011.
  43. Norwegiancharts.com — Maroon 5 feat. Christina Aguilera — Moves like Jagger. VG-lista. Hung Medien.
  44. Listy bestsellerów, wyróżnienia: Związek Producentów Audio-Video. Polish Airplay Top 20. ZPAV. Ստուգվել է 2011-12-04.
  45. tophit.ru: Weekly Airplay Top Hit 100 Russia
  46. tophit.ru: Weekly General Airplay Top Hit 100
  47. «Russian Chart- Moves Like Jagger»։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-13-ին 
  48. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company.
  49. SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201127.
  50. «South Korea Gaon International Chart (Week: June 26, 2011 to July 2, 2011)»։ Gaon Chart։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-09-ին։ Վերցված է July 13, 2011 
  51. Spanishcharts.com — Maroon 5 feat. Christina Aguilera — Moves like Jagger Canciones Top 50. Hung Medien. Ստուգվել է September 28, 2011.
  52. Swedishcharts.com — Maroon 5 feat. Christina Aguilera — Moves like Jagger. Singles Top 60. Hung Medien. Ստուգվել է August 19, 2011.
  53. Maroon 5 feat. Christina Aguilera — Moves like Jagger swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է July 13, 2011.
  54. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  55. Ukraine Top 40 @ Top40-Charts.com — Songs & Videos from 49 Top 20 & Top 40 Music Charts from 30 Countries
  56. 56,0 56,1 56,2 56,3 56,4 56,5 «Moves Like Jagger - Maroon 5»։ Billboard.com։ Prometheus Global Media։ Վերցված է August 30, 2011 
  57. 57,0 57,1 57,2 «Chart Highlights: Dance/Club Play, Country Songs & More»։ Billboard։ Prometheus Global Media։ 2011-08-29։ Վերցված է August 30, 2011 
  58. «Latest Gold / Gold Singles – RadioScope New Zealand»։ Radioscope.net.nz։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-13-ին։ Վերցված է 2011-08-18 
  59. «Top 50 Singles Chart»։ ARIA Charts։ Ավստրալիայի ձայնագրման ստուդիաների ասոցիացիա։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-16-ին։ Վերցված է 21 August 2011 
  60. «Ամերիկայի ձայնագրման ստուդիաների ասոցիացիա»։ RIAA։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-20-ին։ Վերցված է 2011-08-18 
  61. «Moves Like Jagger (The Voice Performance) feat. Christina Aguilera – Single»։ iTunes Store. Apple Inc.։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-13-ին։ Վերցված է July 12, 2011 
  62. «Moves Like Jagger (The Voice Performance) feat. Christina Aguilera – Single»։ iTunes Store. Apple Inc.։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-13-ին։ Վերցված է June 25, 2011 
  63. «Moves Like Jagger (feat. Christina Aguilera) – Single»։ iTunes Store. Apple Inc.։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-13-ին։ Վերցված է July 12, 2011 
  64. «Moves Like Jagger (feat. Christina Aguilera) – Single»։ iTunes Store. Apple Inc.։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-13-ին։ Վերցված է July 12, 2011 
  65. «Moves Like Jagger (feat. Christina Aguilera) – Single»։ iTunes Store. Apple Inc.։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-13-ին։ Վերցված է July 12, 2011 
  66. «Moves Like Jagger (feat. Christina Aguilera) – Single»։ iTunes Store. Apple Inc.։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-13-ին։ Վերցված է July 12, 2011 
  67. «Moves Like Jagger (feat. Christina Aguilera) – Single»։ iTunes Store. Apple Inc.։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-13-ին։ Վերցված է July 12, 2011 
  68. «Moves Like Jagger (feat. Christina Aguilera) – Single»։ iTunes Store. Apple Inc.։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-13-ին։ Վերցված է July 12, 2011 
  69. «Moves Like Jagger: Maroon 5»։ Amazon.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-13-ին։ Վերցված է July 16, 2011 
  70. «Moves Like Jagger: Maroon 5»։ Amazon.de։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-13-ին։ Վերցված է August 10, 2011 

Արտաքին հղումներԽմբագրել