«My Heart Is Open», ամերիկյան Maroon 5 փոփ ռոք խմբի երգն է, համագործակցությամբ երգչուհի Գվեն Ստեֆանիի հետ։ Այն թողարկվել է 2014 թվականի օգոստոսի 29-ին և ընդգրկվել է խմբի «V» անվանումը կրող հինգերորդ ստուդիական ալբոմում։ Երգը գրվել է Ադամ Լևինի, Բենի Բլանկոյի, Սիա Ֆուրլերի, Ռոդնի Ջերկինսի և Անդրե Լինդալի կողմից։

«My Heart Is Open»
Maroon 5-ի և Գվեն Ստեֆանիի երգը «V» ալբոմից
ԹողարկվածԱպրիլի 17, 2015 (2015-04-17)
Ձայնագրված2014
ԺանրԲալլադ, փոփ
Տևողություն3:57
Լեյբլ222 Records, Interscope Records
ՀեղինակԱդամ Լևին, Բենի Բլանկո, Սիա Ֆուրլեր, Ռոդնի Ջերկինս, Անդրե Լինդալ
ՊրոդյուսերԲենի Բլանկո, Ռոդնի Ջերկինս, Անդրե Լինդալ, Ադամ Լևին
V ալբոմի երգացանկ
«Feelings»
(10)
«My Heart Is Open»
(11)

Կենդանի կատարումներ

խմբագրել

2015 թվականի փետրվարի 8-ին Ադամ Լևինը և Գվեն Ստեֆանին երգը կատարել են Գրեմմիի 57-րդ մրցանակաբաշխությունում[1]։ Երգը նաև ընդգրկվել է Maroon 5-ի 2015 թվականի համաշխարհային շրջագայության երգացանկում։

Հիթ շքերթներ

խմբագրել
Հիթ շքերթ (2015) Զբաղեցրած
տեղ
Կանադա (Canadian Hot 100) 94
Հարավային Կորեա (Gaon International Chart) 13
ԱՄՆ (Billboard Bubbling Under Hot 100 Singles) 7

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Feeney, Nolan. «Watch Adam Levine and Gwen Stefani Duet at the Grammys». www.time.com. TIME. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.