Քենդրիկ Լամար Դակվորտ (անգլ.՝ Kendrick Lamar Duckworth, հունիսի 17, 1987(1987-06-17)[4][5], Քոմփթոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6][5]), ամերիկացի ռեփեր։ Հանդիսանում է 2009 թվականին ձևավորված Black Hippy խմբի անդամ։ Առաջին անգամ մեծ ճանաչում է ձեռք բերել 2010 թվականի սեպտեմբեր ամսին թողարկված իր «Overly Dedicated» միքսթեյպի շնորհիվ։ 2011 թվականի հուլիսի 2-ին թողարկել է իր «Section.80» անվանումը կրող դեբյուտային ստուդիական ալբոմը, իսկ հաջորդ տարվա հոկտեմբերի 22-ին թողարկել է իր «Good Kid, M.A.A.D City» կոչվող երկրորդ ստուդիական ալբոմը, որը առաջին շաբաթում վաճառվել է 242,000 օրինակով և Billboard 200 ալբոմների հիթ շքերթ է մտել երկրորդ հորիզոնականով։ Այդ ալբոմը նաև առաջադրված է եղել Գրեմմիի 56-րդ մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում։ Քենդրիկ Լամարի երրորդ ալբոմը, որը կրում է «To Pimp a Butterfly» անվանումը, թողարկվել է 2015 թվականի մարտին և գլխավորել է Billboard 200-ը։ 2016 թվականի փետրվարին Լամարը ստացել է 5 Գրեմմի մրցանակ։

Քենդրիկ Լամար
Լամարը 2013 թվականի օգոստոսին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունKendrick Lamar
Ի ծնե անունՔենդրիկ Լամար Դակվորտ
Նաև հայտնի է որպեսK-Dot
Ծնվել էհունիսի 17, 1987 (36 տարեկան)
Կոմպտոն, Կալիֆորնիա
Երկիր ԱՄՆ[1][2]
ԺանրերՀիփ հոփ
ՄասնագիտությունՌեփեր, երգերի հեղինակ
Գործիքներվոկալ[3]
Գործունեություն2003-ներկա
ԼեյբլTop Dawg Entertainment, Aftermath Entertainment, Interscope Records (ներկա)
Konkrete Jungle (նախկին)
ԿրթությունCentennial High School?
Պարգևներ

«Գրեմմի» մրցանակ լավագույն ռեփ կատարման համար (2015)

,

«Գրեմմի» մրցանակ լավագույն ռեփ երգի համար (2015)

,

BET Award լավագույն նոր արտիստին (2013)

,

BET Award լավագույն համագործակցության համար (2013)

,

«Գրեմմի» մրցանակ լավագույն մեղեդիական ռեփ կատարման համար (2016)

,

Պուլիցերյան մրցանակ լավագույն երաժշտական ստեղծագործության համար (2018)

,

«Գրեմմի» մրցանակ լավագույն ռեփ կատարման համար (2016)

,

«Գրեմմի» մրցանակ լավագույն ռեփ կատարման համար (2018)

,

«Գրեմմի» մրցանակ լավագույն ռեփ կատարման համար (2019)

և

«Գրեմմի» մրցանակ լավագույն ռեփ կատարման համար (2023)

Կայքkendricklamar.com
 Kendrick Lamar Վիքիպահեստում

Կատարողական արվեստ խմբագրել

Ոգեշնչող կատարողներ խմբագրել

 
Քենդրիկը կատարում է Թուփաքի «Hail Mary» երգը

Քենդրիկ Լամարը նշել է, որ Թուփաք Շակուրը, The Notorious B.I.G.-ը, Ջեյ Զին, Նեսը և Էմինեմը իր ամենասիրելի հինգ ռեփերներն են։ Նա Թուփաք Շակուրին համարում է իրեն ամենաշատը ոգեշնչած կատարողը, ով ազդեցություն է ունեցել ոչ միայն իր երաժշտության վրա, այլ նաև՝ ապրելակերպի[7][8]։ 2012 թվականի սեպտեմբերին տված հարցազրույցներից մեկում, Քենդրիկը նշել է, որ Էմինեմը իրեն ոգեշնչել է լինելու ավելի ագրեսիվ իր երգերում[9][10]։ Մեկ այլ հարցազրույցում նա ասել է, որ նաև ոգեշնչվել է Լիլ Ուեյնի ոճից և բարձր է գնահատում նրա երկարակեցությունը հիփ հոփ երաժշտությունում[11]։ Քենդրիկը նաև ասել է, որ մեծացել է լսելով Ռակիմի, Dr. Dre-ի և Tha Dogg Pound դուետի երգերը[12]։ 2013 թվականի հունվարին տված հարցազրույցներից մեկում, երբ նրան խնդրել են նշել երեք ռեփերների անուններ, ովքեր խաղացել են դեր նրա ոճի վրա, նա նշել է Kurupt-ի, Թուփաքի և Այս Քյուբի անունները[13]։

Երաժշտական ոճ խմբագրել

Իր երաժշտական ոճի մասին խոսելիս նա ասել է․ «Դուք իսկապես չեք կարող դասակարգել իմ երաժշտությունը։ Դա մարդկային երաժշտություն է»[14][15]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Section.80»
«Good Kid, M.A.A.D City»
  • Թողարկված։ Հոկտեմբերի 22, 2012
  • Լեյբլ։ Top Dawg Entertainment, Aftermath Entertainment, Interscope Records
  • Ֆորմատներ։ CD, LP, թվային ներբեռնում
«To Pimp a Butterfly»
  • Թողարկված։ Մարտի 16, 2015
  • Լեյբլ։ Top Dawg Entertainment, Aftermath Entertainment, Interscope Records
  • Ֆորմատներ։ CD, LP, թվային ներբեռնում

Մինի ալբոմներ խմբագրել

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Kendrick Lamar EP»
  • Թողարկված։ Դեկտեմբերի 31, 2009
  • Լեյբլ։ Top Dawg Entertainment
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում

Միքսթեյպներ խմբագրել

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Y.N.I.C. (Hub City Threat: Minor of the Year)»
  • Թողարկված։ 2003
  • Ֆորմատներ։ CD
«Training Day»
  • Թողարկված։ 2005
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«No Sleep 'Til NYC»
(Ջեյ Ռոքի հետ)
  • Թողարկված։ Դեկտեմբեր, 2007
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«C4»
  • Թողարկված։ 2009
  • Լեյբլ։ Intergroove
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Overly Dedicated»
  • Թողարկված։ Սեպտեմբերի 14, 2010
  • Լեյբլ։ Top Dawg Entertainment
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում

Հավաքածու ալբոմներ խմբագրել

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Untitled Unmastered»
  • Թողարկված։ Մարտի 4, 2016
  • Լեյբլ։ Top Dawg Entertainment, Aftermath Entertainment, Interscope Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://espn.go.com/olympics/trackandfield/story/_/id/10760391/prosecutor-criticizes-behavior
  2. http://www.bbc.co.uk/music/artists/381086ea-f511-4aba-bdf9-71c753dc5077
  3. Montreux Jazz Festival Database
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Musik-Sammler.de (գերմ.) — 2005.
  6. 6,0 6,1 Kendrick Lamar Biography
  7. «Kendrick Lamar defines HiiiPower & having a vision of 2pac»։ YouTube։ 2011-07-13։ Վերցված է 2012 թ․ մարտի 29 
  8. «Kendrick Lamar 'HiiiPOWER' OFFICIAL MUSIC VIDEO»։ YouTube։ Վերցված է 2012 թ․ մարտի 29 
  9. «Kendrick Lamar Says Eminem "Definitely" Influenced His Style, Calls Him A "Genius"»։ YouTube։ 2012-09-28։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 22 
  10. «Kendrick Lamar Says 'Backseat Freestyle' Was Influenced By Eminem»։ Vibe։ 2013-10-14։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 22 
  11. Kendrick Lamar Explains How Lil Wayne Influenced His Style | Get The Latest Hip Hop News, Rap News & Hip Hop Album Sales | HipHop DX
  12. Kendrick Lamar Wants To Rap With Jay-Z & Nas, Says He's "On Their Toes" | Get The Latest Hip Hop News, Rap News & Hip Hop Album Sales | HipHop DX
  13. Ryon Sean (2013-01-28)։ «Kendrick Lamar Says He's A Mixture Of Kurupt, Tupac & Ice Cube | Get The Latest Hip Hop News, Rap News & Hip Hop Album Sales»։ HipHop DX։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 22 
  14. «Video: Kendrick Lamar: “You Really Can’t Categorize My Music, It’s Human Music.”»։ youheardthatnew.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-21-ին։ Վերցված է 2015-01-09 
  15. «Kendrick Lamar talks J Cole, XXL Freshmen, Kid Cudi, Human Music»։ Music and Wisdom։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-09-ին։ Վերցված է 2015-01-09 

Արտաքին հղումներ խմբագրել