Գվեն Ռենե Ստեֆանի (անգլ.՝ Gwen Renée Stefani, հոկտեմբերի 3, 1969(1969-10-03)[3][4][5], Fullerton, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, երգահան, նորաձության դիզայներ և դերասանուհի։ «No Doubt» խմբի վոկալիստ (սկսած 1986 թվականից)։ 2002 թվականին ստացել է Գրեմմի մրցանակ։

Գվեն Ստեֆանի
Գվեն Ստեֆանի (2011)
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունGwen Stefani
Ի ծնե անունԳվեն Ռենե Ստեֆանի
Ծնվել էհոկտեմբերի 3, 1969 (54 տարեկան)
Անահայմ, Կալիֆորնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ԺանրերԴանս-փոփ, սկա, հիփ հոփ
ՄասնագիտությունԵրգչուհի, երգահան, նորաձևության դիզայներ, դերասանուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
Գործունեություն1986-ներկա
ԼեյբլInterscope Records
ԿրթությունԿալիֆոռնիայի Ֆուլերտոն համալսարան
ԱնդամակցությունNo Doubt
ԿապվածNo Doubt
ԱմուսինԳևին Ռոսդեյլ[1] և Բլեյք Շելթոն[2]
Պարգևներ
Կայքgwenstefani.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Gwen Stefani Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գվեն Ռենե Ստեֆանին ծնվել է Կալիֆոռնիայի Օրունջ շրջանի հյուսիսում գտնվող Ֆուլերտոն քաղաքում։ Նրա հայրը՝ Դենիս Ջեյմս Ստեֆանին, իտալական ծագմամբ ամերիկացի է, Yamaha ընկերությունում զբաղվում էր մարքեթինգային հետազոտություններով։ Մայրը՝ Փեթի Ֆլինը, ով ունի իռլանդական ու շոտլանդական արմատներ, աշխատել է որպես հաշվապահ, բայց թողել է աշխատանքը և զբաղվել երեխաների դաստիարակությամբ[6]։ Գվենն ընտանիքի չորս երեխաներից երկրորդ է։ Նա ունի կրտսեր քույր՝ Ջիլը, և երկու եղբայր՝ Էրիկ և Թոդ։ Իր անունը երգչուհին ստացել է ի պատիվ Արթուր Հեյլիի «Օդանավակայան» (1968) վեպի հերոսուհու՝ Գվեն Մեյգենի։ Նրա երկրորդ անունը՝ Ռենե, վերցվել է The Left Banke խմբի Walk Away Renée երգից (1966)[7]։

Գվենը երգել սկսել է դեռ վաղ տարիքում։ Նա հաճախ էր երգերը կատարում դաշնամուրի նվագակցությամբ, որ կատարում էր աղջկա ավագ եղբայրը՝ Էրիկը։ Այդ ժամանակ էլ ի հայտ է եկել հագուստի մոդելավորման նրա տաղանդը. Գվենը մորից սովորել էր ձեռագործել և գնված հագուստները հաճախ վերափոխում էր՝ դրանց տալով անկրկնելի ոճ[8]։

Սկավառակագրություն խմբագրել

Անհատական ստուդիական ալբոմներ խմբագրել

  • 2004 «Love. Angel. Music. Baby»
  • 2006 «The Sweet Escape»
  • 2016 «This Is What the Truth Feels Like»

Ֆիլմագրություն խմբագրել

Դերակատարումներ խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանրը Ռեժիսոր Խաղընկերներ
2004 Ավիատոր The Aviator Ջին Հարլոու Դրամա,
Կենսագրական
Մարտին Սկորսեզե Լեոնարդո ԴիԿապրիո,
Քեյթ Բլանշետ,
Քեյթ Բեքինսեյլ,
Ալեք Բոլդուին,
Ջուդ Լոու

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.hellomagazine.com/celebrities/2020103099996/gwen-stefani-gavin-rossdale-blake-shelton-engagement-reaction/
  2. https://people.com/music/blake-shelton-gwen-stefani-married-oklahoma-wedding/
  3. Internet Movie Database — 1990.
  4. Dutch Top 40
  5. GeneaStar
  6. Hooper, Joseph. (2007 թ․ փետրվարի 16). ""L.A.M.B. Chops". Elle (258): 220" (in անգլերեն). Hachette Filipacchi Media U.S. Արխիվացված from the original on 2013 թ․ օգոստոսի 15. Retrieved 2013 թ․ հուլիսի 29.
  7. Entertainment Weekly, выпуск 910 (8.12.2006), P. 94
  8. Krohn, Katherine. Gwen Stefani. Twenty-First Century Books (2007). Pp. 16-17