Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նիրվանա (այլ կիրառումներ)

Նիրվանա (МФА։ [nɪɹˈvɑnə]), ամերիկյան ռոք խումբ, ստեղծված կիթառահար և վոկալիստ Կուրտ Քոբեյնի, բասսիստ Քրիստ Նովոսելիչի կողմից 1987 թվականին Աբերդինում։ Նիրվանան փոխել է մի քանի հարվածահար, որոնցից հիմնական կազմի մեջ մտավ Դեյվ Գրոլ1990 թվականին։ Նրանց առաջին ալբոմը «Bleach»-ն էր, որը թողարկվեց 1989 թվականին։ Խմբին ճանաչում բերեց Smells Like Teen Spirit երգը, որը երկրորդ Nevermind ալբոմից է։ Խումբը թողարկել է երեք ստուդիական ալբոմ «Bleach» (1989), «Nevermind» (1991), «In Utero» (1993)։ Խումբը նաև թողարկել է երկու կենդանի կատարմամբ ալբոմներ. «MTV Umplugged» (1994), «From the muddy bunks of Whishkah» (1996) և «Live at the Reading» (2009

Նիրվանա
Նիրվանան 1992 թվական
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունNirvana
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրերգրանջ, ալտերնատիվ ռոք[1]
Գործունեություն1987 - 1994
ԼեյբլSub Pop Records
DGC Records
ԿապվածFecal Matter

Flipper

Foo Fighters

Melvins

Sweet 75

Queens of the Stone Age

Them Crooked Vultures
Պարգևներ
Կայքnirvana.com
Նախկին անդամներ
Ահարոն Բուրկհարդ
 Nirvana (musical group) Վիքիպահեստում

Կարճ ժամանակ անց խմբի վառ պատմությունը ընդհատվեց՝ 1994 թվականի ապրիլի 5-ին Կուրտ Քոբեյնի մահով, բայց հաջորդ տարիներին խմբի համբավը բավականին բարձրացավ։

Խմբի պատմություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Կուրտ Քոբեյնը և Քրիստ Նովոսելիչը առաջին անգամ հանդիպել են Աբերդինի ավագ դպրոցում (անգլ.՝ Aberdeen High School), բայց Քոբեյնի խոսքերով նրանք երկար ժամանակ չեն շփվել միմյանց հետ։ Նրանք դարձան ընկերներ, քանի որ հաճախ այցելում էին The Melvins խմբի փորձերին։ Քոբեյնը ուզում էր Նովոսելիչի հետ բացեր իր սեփական երաժշտական խումբը, բայց Նովոսելիչը երկար ժամանակ չէր համաձայնվում այդ մտքի հետ։ Նրանց ծանութությունից երեք տարի անց Քրիստը վերջապես լսեց Fecal Matter-ի ձայնագրութոյւնը, որը Կուրտի առաջին նախագիծն էր և սկսեց Կուրտի հետ երգել այդտեղ։ Խմբի առաջին թմբկահարը եղավ Բոբ Մակֆեդենը, որը մի քանի ամիս անց մենակ թողեց նրանց։ 1987 թվականի ձմռանը նրանք վարձում են նոր թմբկահար՝ Ահարոն Բուրկխարդին։ Սկզբում եռյակը կատարել է Fecal Matter-ի երգերից, սակայն շուտով նրանք սկսեցին գրել նոր նյութ։

 
1988 թվականի մարտին տեղի ունեղած համերգի պլակատը

Մի քանի ամիս անց Բուրկխարդը լքում է խումբը, որին ժամանակավորապես փոխարինում է The Melvins-ի անդամ Դեյլ Կրովերը։ Նրա մասնակցության ժամանակ ստեղծվում է խմբի առաջին դեմոձայնագրությունը։ Կրովերին փոխարինում է նոր թմբկահար Դեյվ Ֆոստերը։ Առաջին ամիսներին խումբը ուներ մի քանի անվանում. «Skid Row», «Pen Cap Chew», «Bliss Throad Oyster», «Windowpane» և «Ed Ted Fred»։ Վերջապես 1988 թվականին խմբի անդամները կանգ են առնում Nirvana անվան վրա, քանի որ, ինչպես ասում էր Քոբեյնը, «մտածեք այնպիսի անուն, որը լինի գեղեցիկ, հաճելի և քնքուշ, ավելի շուտ կոպիտ, ինչպիսին է Angry Samoans-ը»։ Նրանց առաջին ելույթը այդ անվանումով տեղի ունեցավ Community World Theater-ում մարտի 19-ին։ Մի քանի ամիս անց հայտնվեց նրանց մշտական թմբկահարը՝ Չեդ Չեննինգը։

Առաջին սկավառակների թողարկումը խմբագրել

Նիրվանայի առաջին պաշտոնական սկավառակը եղավ «Love Buzz/Big Cheese» երգը, որը թողարկվեց 1988 թվականին։ 1989 թվականի հունիսին խումբը թողարկում է իր առաջին ալբոմը՝ Bleach-ը, որը լույս է տեսնում Sub Pop լեյբլում։ Ալբոմի պրոդյուսերն էր Ջեկ Էնդինոն։ Ալբոմի հնչողությունը մեծ ազդեցություն ունեցավ The Melvins, Mudhoney խմբերի վրա և 1970-ական թվականների այնպիսի հանրահայտ խմբերի ինչպիսիք էին Black Sabbath-ը և Led Zeppelin-ը։ 1989 թվականի հունիսին Նիրվանան շրջագայությամբ եղավ ավելի քան 26 քաղաքներում։ 2001 թվականին Նավասելիչը Rolling Stone ամսագրի հարցազրույցում ասաց, որ այս շրջագայության ժամանակ նրանք նստած իրենց առանձնասենյակում լսում էին մի սկավառակ, որը թողարկել էր The Smithereens խումբը և մեկ այլ սկավառակ՝ Celtic Frost խմբի ալբոմներից, որոնք բլեք մետալ ժանրի էին, և նշեց, որ այս համակցությունը կարող էր բավականին ազդել Նիրվանայի հետագա գործունեության վրա[2]։ Bleach-ը միանգամից դարձավ ամենափոփյուլար ալբոմը՝ ամերիկյան փոքր ռադիոկայաններում[3]։ Ալբոմի ձայնագրումից սատցված գումարից 606 դոլլար և 17 ցենտ տրվեց Ջեյսոն Էվերմանին։ Կոբեյնի հետ նրան ծանոթացրել էր Դիլան Կարլսոնը, իսկ Չեննինգ Էվերմանին նա գիտեր հինգերորդ դասարանից։ Էվերմանը սկսեց իր ազատ ժամանակը հատկացնել խմբին, և երբ երաժիշտները ստացան Bleach-ի թողարկման գումարը, նա ժամանակ առ ժամանակ ամառային սեզոնին աշխատում էր, որպես ձկնորս Ալյասկայում և պարտքով նրանց էր տալիս այդ գումարը։ Ալբոմի կազմի վրա երաժիշտների ցուցակն էր, ներգրավված էին ձայնագրությունները, նշված էր. «Ջեյսոն Էվերման՝ կիթառ», թեև Էվերմանը ձայնագրությանը չէր մասնակցել։ Հետագայում Քրիստ Նովոսելիչը պատմում էր, որ Նիրվանայի անդամները ուզում էին որ Էվերմանը լիներ իրենց խմբում։ Ձայնագրությունը ավարտելուց հետո Էվերմանը ոչ երկար ժամանակ մնաց խմբի կազմում, որպես երկրորդ կիթառահար, բայց հետո նա գնաց նրանց ամերիկյան առաջին շրջագայությանը։ Քիչ ուշ նա ստանձնեց Soundgarden խմբի բաս-կիթառիստի պաշտոնը, իսկ ավելի ուշ անդամակցեց Mind Funk խմբին։ Նիրվանայի ալբոմի գումարները նա այդպես էլ չվերադարձրեց։

1989 թվականի վերջերին Քոբեյնը հարցազրույցում նշեց, որ. «Մեր առաջին երգերը իսկական չարիք էին... Սակայն ժամանակի ընթացքում նրանք դարձան փոփ, և ես դարձա ավելի ու ավելի երջանիկ։ Հիմա երգերը մարդկանց կոնֆլիկտային հարաբերությունների, էմոցիաների մասին են»[4]։ 1990 թվականից սկսած Նիրվանան սկսեց աշխատել նոր ալբոմի նյութի վրա՝ պրոդյուսեր Բուտչեմ Վիգի հետ, Smart Studios ստուդիայում՝ Մեդիսոն քաղաքում։ Այս ժամանակ Կուրտը և Քրիստը հասկացան, որ Չեդը այն թմբկահարը չէր, որը պետք էր խմբին. Չեննինգը արտահայտեց իր դժգոհ կարծիքը այն մասին, որ նա գրեթե ոչ մի ազդեցություն չի ունեցել երգեր գրելու գործում։ Արդյունքում Չեդը լքեց խումբը։ Մի քանի շաբաթ որպես թմբկահար հանդես եկավ Դեյլ Կրովերը The Melvins-ից, իսկ նրան փոխարինեց Mudhoney խմբի հարվածահար Դեն Պիտերսը։ Նրա հետ Նիրվանան գրեց «Sliver» երգը, որը 1990 թվականին լույս տեսավ սինգլի կարգավիճակով։ Մի քանի ամիս անց Բազ Օզբորնը՝ The Melvins խմբից, Դեյվ Գրոհլի միջոցով ծանոթացավ Կուրտի և Քրիստի հետ։ Նա այդ ժամանակ երգում էր Scream խմբում, որը 1990 թվականի սեպտեմբերին կազմալուծվեց։ Չանցած մի քանի օր՝ Գրոհլի ժամանումից հետո, Սիետլում Կուրտը և Քրիստը կատարեցին նրա հորդորը, և ինչպես ասում էր Նովոսելիչը «երկու րոպեի ընթացքում հասկացա, որ նա պիտանի թմբկահար է»

Հաջողություններ խմբագրել

Smart Studios-ի հետ աշխատանքը ավարտելուց հետո Նիրվանան մտածում էր հիմնական լեյբլ փնտրելու մասին։ Հաջորդ առաջարկությունը եղավ Կիմ Գորդոնից, որը Sonic Youth խմբից էր։ Խումբը 1990 թվականին կնքեց պայմանագիր DGC Records-ի հետ և սկսեց ձայնագրել իր հաջորդ՝ Nevermind ալբոմը։ Այս ալբոմի պրոդյուսորը եղավ Բուտչա Վիգան։ Այս անգամ երաժիշտները ցանկացան ձայնագրվել ոչ թե Մեդիսոնում, այլ տեղափոխվեցին Sound City, որը գտնվում էր Լոս Անջելեսի Վան-Նայս շրջանում։ Երկու ամիս աշխատելով ստուդիայի հետ Նիրվանան ստեղծեց մի շարք երգեր։ Դրանցից էր օրինակ «In Bloom»-ը, «Breed»-ը, որոնք մասնակցել են խմբի ռեպերտուարի ձևավորմանը մի քանի տարի շարունակ։ Այս ստուդիայում գրված երգերից են նաև «On a Plain»-ը և «Stay Away»-ը և մի քանի ավարտուն տեքստեր։ Ձայնագրությունները ավարտելուց հետո Վիգը և խմբի անդամները սկսեցին կատարել միքսեր, սակայն դրանք գրավեցին բավականին մեծ ժամանակ և արդյունքում ստացվեցին ոչ բավարար միքսեր։

Bleach խմբագրել

Նիրվանայի առաջին ալբոմը Bleach-ն է՝ թողարկված 1989 թվականին։ Ալբոմից առաջին սինգլը, որը նաև հանդիսանում է խմբի առաջին սինգլը "Love Buzz"-ն է։ Ալբոմը հիմնականում Black Sabbath խմբի ազդեցության տակ է։ Ալբոմի երգերի բառերը հիմնականում քիչ են կամ կրկնվում են, քանի որ Քոբեյնը չէր կարողանում հիշել երկար տեքստերը։

Nevermind խմբագրել

Nevermind-ը երկրորդ ստուդիական ալբոմն է։ Մեծ աղմուկ բարձրացրած ''Smells like teen spirit''-ը հենց այս ալբոմից է։ Ալբոմը 1991 թվականի Ծննդյան տոներին ԱՄՆ-ում շաբաթը 400.000 օրինակ էր վաճառվում։ Nevermindը գրավել էր տարբեր շքերթների առաջին հորիզոնականը, ներառյալ Billboard-ի։

In Utero խմբագրել

In Utero-ն Նիրվանայի վերջին ստուդիական ալբոմն է՝ թողարկված 1993 թվականին։ Այն նույնպես գրավել է բազմաթիվ հիթշքերթների առաջին հորիզոնականը։ In UteroԱՄՆ-ում վաճառվել է 3,5 միլիոն օրինակ քանակով։

Վերջին տարիները և Քոբեյնի մահը խմբագրել

1993 թվականի նոյեմբերին Նիրվանան Սմիրնի հետ MTV Unplugged-ում ակուստիկ համերգ է ունենում։ Խումբը կատարեց երկու հիթ՝ «All Apologies» և «Come as You Are»։ Գրոլը հետագայում ասաց. «Մենք գիտեինք, որ չենք կարող ստեղծել Teen Spirit-ի ակուստիկ տարբերակը... դա սարսափելի անմտություն կլիներ»[5]։ 1994 թվականի սկզբին Եվրոպական հյուրախաղերի ընթացքում Հռոմում Կուրտ Քոբեյնը ինքնասպանության փորձ է իրականացնում։ Նույն թվականի, ապրիլի 8-ին Քոբեյնին գտնում են մահացած իր Սիեթլի տանը. պաշտոնական տվյալներով նա ինքնասպանություն է գործել, բայց շատերը մինչը այսօր կասկածում են սպանության վարկածի վրա։ Կուրտ Քոբեյնի սպանության գործը մինչև այսօր բաց է։ Խումբը դադարեց գոյություն ունենալ վոկալիստ Քուրտ Կոբեյնի մահվանից հետո՝ 1994 թվականից։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Համերգային ալբոմներ խմբագրել

  • 1994՝ MTV Unplugged in New York
  • 1996՝ From the Muddy Banks of the Wishkah
  • 2009՝ Live at Reading

Ժողովածուներ խմբագրել

  • 1992՝ Incesticide
  • 2002՝ Nirvana (Greatest Hits)
  • 2004՝ With the Lights Out
  • 2005՝ Sliver։ The Best of the Box

Խմբի կազմը խմբագրել

Կլասիկ կազմ խմբագրել

Հիմնական կազմը տարբերի տարիներին խմբագրել

Խմբի անդամները շրջագայության ժամանակ խմբագրել

Ժամանակավոր սանդղակ խմբագրել

Պարգևներ և անվանակարգեր խմբագրել

Պարգևներ
Տարի Մրցանակ Կատեգորիա Ինչի համար
1992 MTV Video Music Awards Լավագույն ալտերնատիվ տեսահոլովակ «Smells Like Teen Spirit»[7]
1992 MTV Video Music Awards Լավագույն կատարող[7]
1993 MTV Video Music Awards Լավագույն ալտերնատիվ տեսահոլովակ «In Bloom»[7]
1993 BRIT Awards Լավագույն միջազգային կատարող[8]
1994 MTV Video Music Awards Լավագույն ալտերնատիվ տեսահոլովակ «Heart-Shaped Box»[7]
1994 MTV Video Music Awards Ռեժիսորի լավագույն աշխատանք «Heart-Shaped Box»[7]
1995 American Music Awards Հարդ-ռոքի լավագույն կատարող[9]
1996 Գրեմմի Ալտերնատիվ երաժշտության լավագույն կատարող MTV Unplugged in New York[10]
2008 NME Awards Լավագույն երաժշտական DVD MTV Unplugged in New York[11]
Նոմինացիաներ
Տարի Մրցանակ Կատեգորիա Ինչի համար
1992 American Music Awards Հարդ ռոքի լավագույն կատարող[12]
1992 Grammy Ալտերնատիվ երաժշտության լավագույն կատարող Nevermind[13]
1992 MTV Video Music Awards Տարվա լավագույն տեսահոլովակ «Smells Like Teen Spirit»[7]
1992 MTV Video Music Awards Հեռուստադիտողի համկրանք «Smells Like Teen Spirit»[7]
1993 BRIT Awards Լավագույն միջազգային խումբ[14]
1993 Grammy «Գրեմմի» մրցանակ՝ լավագույն ռոք երգ «Smells Like Teen Spirit»[7]
1994 BRIT Awards Լավագույն միջազգային խումբ[14]
1994 Grammy Ալտերնատիվ երաժշտության լավագույն կատարող In Utero[15]
1994 MTV Video Music Awards Տարվա լավագույն տեսահոլովակ «Heart Shaped Box»[7]
1994 MTV Video Music Awards Լավագույն օպերատորային աշխատանք «Heart Shaped Box»[7]
1994 MTV Video Music Awards Հեռուստադիտողի համակրանք «Heart Shaped Box»[7]
1995 Grammy Լավագույն վոկալային խումբ «All Apologies»[16]
1995 Grammy Լավագույն ռոք երգ «All Apologies»[16]
2005 NME Awards Լավագույն երաժշտական DVD With the Lights Out[17]
2010 NME Awards Լավագույն DVD Live at Reading[18]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Stephen Thomas Erlewine & Greg Prato. «Nirvana» (անգլերեն). Allmusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
  2. Fricke, David. «Krist Novoselic». Rolling Stone. 2001 թվական, սեպտեմբերի 13.
  3. Young, Charles; O’Donnell, Kevin. (11.04.2010). ««Nirvana: Album guide»» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Robb, John. «White Heat.» Sounds. 1989 թվական, հոկտեմբերի 21
  5. Di Perna, Alan. «Behind Unplugged». Guitar World. 1995 թվական, մարտ.
  6. Strong, Martin C. (2001) The Great Metal Discography, MOJO Books, ISBN 1-84195-185-4, p. 189
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 «Nirvana Timeline» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  8. «The Brit Awards» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  9. «22nd American Music Awards» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  10. «38th Grammy Awards - 1996» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  11. «Who won what at NME Awards?» (անգլերեն). Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  12. «19th American Music Awards» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  13. «34th Grammy Awards - 1992» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  14. 14,0 14,1 «History of the BRIT Awards» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  15. «36th Grammy Awards - 1994» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  16. 16,0 16,1 «37th Grammy Awards - 1995» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  17. «NME awards winners» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  18. «Muse & Kasabian win big» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.

Գրականություն խմբագրել

  • Azerrad, Michael. Come as You Are։ The Story of Nirvana. - Doubleday, 1994. - ISBN 0-385-47199-8.
  • Cross, Charles. Heavier Than Heaven։ A Biography of Kurt Cobain. - Hyperion, 2001. - ISBN 0-7868-8402-9.
  • DeRogatis, Jim. Milk It!։ Collected Musings on the Alternative Music Explosion of the 90's. - Da Capo, 2003. - ISBN 0-306-81271-1.
  • Gaar, Gillian G. In Utero. - Continuum, 2006. - ISBN 0-8264-1776-0.
  • Morell, Brad. Nirvana & The Sound Of Seattle. - Omnibus Press, 1996. - ISBN 0-7119-5221-3.
  • Rocco, John. The Nirvana Companion։ Two Decades of Commentary. - Schirmer, 1998. - ISBN 0-02-864930-3.
  • Галин А. В. Жизнь и смерть Курта Кобейна. - Мерлон, 2001. - ISBN 5-900312-41-0.
  • Климовицкий, Сергей. 100 страниц группы «Нирвана». - Нота-Р, 2004. - ISBN 5-85929-090-X.
  • Everett True. Nirvana։ The True Story. 2006

Արտաքին հղումներ խմբագրել