NBA բոլոր աստղերի պաշտպանության հավաքական
NBA բոլոր աստղերի պաշտպանության հավաքական (անգլ.՝ NBA All-Defensive Team), սիմվոլիկ հավաքական, որը կազմված է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի լավագույն պաշտպանողական խաղացողներից։ Ընտրվում է 1968/1969 մրցաշրջանից։ Հավաքականի կազմը որոշվում է ասոցիացիայի գլխավոր մարզիչների քվեարկությամբ, որոնց չի թույլատրվում քվեարկել իր ակումբի խաղացողների օգտին[1][2]։ Հավաքականը կազմված է երկու հնգյակ խաղացողներից՝ առաջին և երկրորդ։ Քվեարկությունը ընթանում է հետևյալ կերպ․ յուրաքանչյուր քվեարկողը հայտարարում է իր նախընտրած 10 բասկետբոլիստից կազմված հավաքականը։ Առաջին հնգյակի մեջ ընդգրկվելու համար խաղացողը վաստակում է 2 միավոր, իսկ երկրորդ հնգյակի մեջ՝ 1 միավոր։ Ըստ իրենց հավաքած միավորների քանակի բասկետբոլիստները ընդգրկվում են առաջին կամ երկրորդ հավաքականի մեջ։ 5-րդ տեղի համար հավակնորդների միավորների հավասարության դեպքում, երկուսն էլ ընդգրկվում են առաջին կամ երկրորդ հավաքականի մեջ։ Բոլոր աստղերի հավաքականի նման այս քվեարկության ժամանակ դիրքերում բաշխում տեղի չի ունենում։
Հավաքականի մեջ ընդգրկումների քանակով առաջինը համարվում է Թիմ Դանքանը։ Նա ընտրվել է 13 անգամ, սկսած NBA-ում իր առաջին տարվանից (1998)[3]։ Քարիմ Աբդուլ-Ջաբարը ընտրվել է 11 անգամ, իսկ Քևին Գառնեթը, Սկոտի Պիպենը և Կոբի Բրայանտը ընտրվել են 10 անգամ։ Մայքլ Ջորդանը և Գերի Փեյթոնը բաժանում են առաջին հնգյակի մեջ ընդգրկումների քանակով ռեկորդը։ Նրանք առաջին հնգյակի մեջ ընտրվել են 9 անգամ։ Պիպենը, Բոբի Ջոնսը, Գառնեթը և Բրայանտը առաջին հնգյակի մեջ ընդգրկվել են 8 անգամ, իսկ Ուոլթ Ֆրեյզերը և Դենիս Ռոդմանը՝ 7 անգամ[3]։ Ընդմանեը 6 օտաերկրյա խաղացողներ են ընդգրկվել հավաքականի մեջ՝ Հակիմ Օլաջուվոնը Նիգերիայից, Պատրիկ Յուինգը Յամայկայից, Դիկեմբե Մուտոմբոն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից, Անդրեյ Կիրիլենկոն Ռուսաստանից, Թիմ Դանքանը և Ռաջա Բելը Ամերիկյան Վիրջինյան կղզիներից։ Չնայած դրան, որ Դանքանը և Բելը ԱՄՆ-ի քաղաքացիներ են, նրանք NBA-ում այնուամենայնիվ համարվում են օտարերկրյա խաղացողներ[4]։
ՀաղթողներԽմբագրել
Ցույց է տալիս, որ խաղացողը դեռ հանդես է գալիս NBA-ում | |
Խաղացողներ, որոնք ընդգրկված են Բասկետբոլի փառքի սրահի մեջ | |
Խաղացող (X) | X, բոլոր աստղերի պաշտպանության հավաքականի մեջ ընդգրկումների քանակ |
Խաղացող (թավատառ) | Խաղացողներ, որոնք այդ նույն տարի գրավել են NBA Լավագույն պաշտպանողական խաղացողի տիտղոսը[a] |
Ընդգրկումների քանակովԽմբագրել
Աղյուսակում ներկայացված են այն խաղացողները, որոնք ամենաքիչը 4 անգամ ընդգրկվել է NBA բոլոր աստղերի պաշտպանության առաջին հավաքականի մեջ։
Նշմարված են այն խաղացողները, որոնք ընտրվել են Բասկետբոլի փառքի սրահ | |
Նշմարված են այն խաղացողները, որոնք մինչ օրս հանդես են գալիս NBA-ում |
№ | Խաղացող | Առաջին հնգյակ | Երկրորդ հնգյակ | Ընդամենը | Լավագույն պաշտպանողական խաղացող |
---|---|---|---|---|---|
1 | Քևին Գառնեթ | 9 | 3 | 12 | 1 |
1 | Կոբի Բրայանտ | 9 | 3 | 12 | 0 |
3 | Մայքլ Ջորդան | 9 | 0 | 9 | 1 |
3 | Գերի Փեյթոն | 9 | 0 | 9 | 1 |
5 | Թիմ Դանքան | 8 | 7 | 15 | 0 |
6 | Սկոտի Պիպեն | 8 | 2 | 10 | 0 |
7 | Բոբի Ջոնս | 8 | 1 | 9 | 0 |
8 | Դենիս Ռոդման | 7 | 1 | 8 | 2 |
9 | Ուոլթ Ֆրեյզեր | 7 | 0 | 7 | 0 |
10 | Դենիս Ջոնսոն | 6 | 3 | 9 | 0 |
11 | Քրիս Փոլ | 6 | 2 | 8 | 0 |
12 | Դեյվ Դեբուշե | 6 | 0 | 6 | 0 |
13 | Քարիմ Աբդուլ-Ջաբար | 5 | 6 | 11 | 0 |
14 | Հակիմ Օլաջուվոն | 5 | 4 | 9 | 2 |
15 | Մայքլ Կուպեր | 5 | 3 | 8 | 1 |
15 | Բրյուս Բոուեն | 5 | 3 | 8 | 0 |
15 | Ջոն Հավլիչեկ | 5 | 3 | 8 | 0 |
18 | Լեբրոն Ջեյմս | 5 | 1 | 6 | 0 |
18 | Բեն Ուոլես | 5 | 1 | 6 | 4 |
20 | Ջեյսոն Քիդ | 4 | 5 | 9 | 0 |
21 | Դևիդ Ռոբիսոն | 4 | 4 | 8 | 1 |
22 | Ջերի Սլոուն | 4 | 2 | 6 | 0 |
23 | Մորիս Չիկս | 4 | 1 | 5 | 0 |
23 | Ջո Դումարս | 4 | 1 | 5 | 0 |
23 | Դուայթ Հովարդ | 4 | 1 | 5 | 3 |
23 | Սիդնի Մոնկրիֆ | 4 | 1 | 5 | 2 |
23 | Ջերի Ուեսթ | 4 | 1 | 5 | 0 |
28 | Դոն Բաս | 4 | 0 | 4 | 0 |
29 | Դրեյմոնդ Գրին | 3 | 1 | 4 | 1 |
30 | Ջիմի Բատլեր | 0 | 4 | 4 | 0 |
ՆշումներԽմբագրել
- [a] NBA լավագույն պաշտպանողական խաղացողի տիտղոսը շնորհվում է 1983 թվականից։
- [b] Մինչ 1971/1972 մրցաշրջանի սկիզբը Լյու Ալսինդորը ընդունեց իսլամը և անունը փոխեց Քարիմ Աբդուլ-Ջաբար։.[5]
- [c] Երբ Օլաջուվոնը տեղափոխվեց ԱՄՆ, Հյուստոնի համալսարանում նրան անվանում էին Ակիմ (անգլ.՝ Akeem), բայց 1991 թվականի մայիսի 9-ին նա հայտարարեց, որ իր անվանը ավելացնեն Հ (անգլ.՝ H) տառը[6][7][8]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Ben Wallace Tops 2005-06 NBA All-Defensive Team Selections»։ NBA.com։ Turner Sports Interactive, Inc։ May 11, 2006։ Արխիվացված օրիգինալից 2012-07-08-ին։ Վերցված է 3 января 2011
- ↑ «Camby, Bryant, Bell round out All-Defensive team»։ ESPN.com։ April 30, 2007։ Արխիվացված օրիգինալից 2012-07-08-ին։ Վերցված է 3 января 2011
- ↑ 3,0 3,1 «All-Defensive Selections by Player»։ basketball-reference.com։ Sports Reference LLC։ Արխիվացված օրիգինալից 2012-07-08-ին։ Վերցված է 3 января 2011
- ↑ «Bargnani becomes first European top NBA draft pick»։ People's Daily Online։ June 29, 2006։ Արխիվացված օրիգինալից 2012-02-09-ին։ Վերցված է 3 января 2011
- ↑ «Kareem Abdul-Jabbar Bio»։ NBA.com։ Turner Sports Interactive, Inc։ Արխիվացված օրիգինալից 2012-02-09-ին։ Վերցված է 3 января 2011
- ↑ «Hakeem Olajuwon Bio: 1992-93»։ NBA.com։ Turner Sports Interactive, Inc։ Արխիվացված օրիգինալից 2012-02-09-ին։ Վերցված է 3 января 2011
- ↑ Dufresne Chris (March 11, 1991)։ «Hakeem Still Can Be Called 'the Dream'»։ Los Angeles Times։ էջ 2
- ↑ Olajuwon and Knobler. pg. 207
Արտաքին հղումներԽմբագրել
- All-Defensive Teams
- NBA & ABA All-Defensive Teams Archived 2012-05-27 at the Wayback Machine.