Անդրե Իգուադալա
Անդրե Թայլեր Իգուադալա (անգլ.՝ Andre Tyler Iguodala, ծնվ.` հունվարի 28, 1984 թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Գոլդեն սթեյթ Ուորիորս» ակումբում՝ որպես թեթև հարձակվող և հարձակվող պաշտպան։ Հանդիսանում է թիմի ավագը։
![]() Andre Iguodala | |||||
![]() | |||||
Ակումբ | ![]() | ||||
---|---|---|---|---|---|
Դիրքը | թեթև հարձակվող/ հարձակվող պաշտպան (սվինգմեն) | ||||
Համար | № 9 | ||||
Ի ծնե տրված անունը | Անդրե Իգուադալա Andre Iguodala | ||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 28, 1984 (35 տարեկան) | ||||
Ծննդավայր | ![]() | ||||
Հասակ | 1,98 մ | ||||
Քաշ | 94 կգ | ||||
Դպրոց | Լանֆիեր (Սպրինգֆիլդ, Իլինոյս) | ||||
համալսարան | Արիզոնա (2002–2004) | ||||
Դրաֆթի տարի | 2004 / ռաունդ` 1 / ընտր.` 9-րդ | ||||
Դրաֆթ ակումբ | Ֆիլադելֆիա Սեվնթի Սիքսերս | ||||
Կարիերայի պատմություն
| |||||
![]() ![]() ![]() | |||||
Մրցանակներ
| |||||
| |||||
|
Ծնվել է Սպրինգֆիլդում (Իլինոյս նահանգ), որտեղ գտնվող Լանֆիերի ավագ դպրոցում էլ անցկացրել է ավագ դպրոցի բասկետբոլային կարիերան՝ մինչ տեղափոխվելը Արիզոնայի համալսարան։ Համալսարանային առաջնություններում 2 տարի ներկայացնելով «Արիզոնա Ուայլդքեթս» թիմը՝ Իգուադալան 2004 թվականին պաշտոնապես մուտք է գործում NBA-ի դրաֆթ, որտեղ ընտրվում է 9-րդը առաջին ռաունդում՝ «Ֆիլադելֆիա Սեվնթի Սիքսերսի» կողմից։ 2004 թ.-ից մինչև 2012 թվականը Իգուադալան անցկացնում է «Սիքսերսի» կազմում՝ կարիերայի սկզբնամասում լինելով Ալեն Այվերսոնի թիմակիցը։ 2012 թվականի օգոստոսի 10-ին Իգուադալան փոխանակվում է Դենվեր Նագեթսի հետ։ Փոխանակման մեջ ներառված են լինում նաև Էնդրյու Բայնեմը, ով տեղափոխվում է «Ֆիլադելֆիա» և Դուայթ Հովարդը, ով էլ իր հերթին հայտնվում է «Լոս Անջելես Լեյքերսում»։
2015 և 2017 թվականներին, «Գոլդեն սթեյթ Ուորիորսի» կազմում դարձել է NBA չեմպիոն, ընդ որում՝ առաջին տարում արժանացել է գերեզրափակչի ամենաարդյունավետ խաղացողի (MVP) մրցանակին։
Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի անդամ է, որի կազմում դարձել է ոսկե մեդալակիր Լոնդոնի 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերում և ՖԻԲԱ-ի 2010 թվականի աշխարհի առաջնությունում։ Եղել է նաև մինչև 18 տարեկանների ազգային հավաքականի անդամ, որի կազմում էլ դարձել է բրոնզե մեդալակիր 2002 թվականի ամերիկյան առաջնությունում։
Արտաքին հղումներԽմբագրել
- Էջը NBA.com կայքում(անգլ.)
- Պաշտոնական կայք(անգլ.)