Քոլդուել «Փոփս» Ջոնս (անգլ.՝ Caldwell "Pops" Jones, օգոստոսի 4, 1950(1950-08-04), McGehee, Դեշայի շրջան, Արկանզաս, ԱՄՆ - սեպտեմբերի 21, 2014(2014-09-21)[1], Ատլանտա), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով հանդես է եկել ABA և NBA առաջատար ակումբների կազմում։

Քոլդուել Ջոնս
Caldwell Jones

Քոլդուել Ջոնը 1982 թվականին «Ֆիլեդելֆիա Սևնթի Սիքսերս»-ի կազմում
Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Կենտրոնական/Ծանր հարձակվող
Ի ծնե տրված անունը Քոլդուել «Փոփս» Ջոնս
Caldwell "Pops" Jones
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 4, 1950(1950-08-04)
Ծննդավայր McGehee, Դեշայի շրջան, Արկանզաս, ԱՄՆ
Մահացել է սեպտեմբերի 21, 2014(2014-09-21)[1] (64 տարեկան)
Վախճանի վայրը Ատլանտա
Հասակ 2,11 մ
Քաշ 98 կգ
Դպրոց Դեշի կենտրոնական դպրոց (Ռոուեր, Արկանզաս)
համալսարան Օլբանի Սթեյթ (1969—1973)
Դրաֆթի տարի 1973 / ռաունդ` 2 / ընտր.` 32-րդ
Դրաֆթ ակումբ Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս
Կարիերա սկիզբ 1973 թվական
Կարիերա ավարտ 1990 թվական
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
  • NBA բոլոր աստղերի պաշտպանության առաջին հավաքական (1981, 1982)
  • ABA բոլոր աստղերի խաղ (1975)
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 1068
  • Միավորներ՝ 6589 (6,2 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 7663 (7,2 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 1347 (1,3 փ/խ)
  • Խլումներ՝ 480 (0,4 խ/խ)
  • Բլոկշոտ՝ 1517 (1,4 բ/խ)

Խաղացողի կարիերա խմբագրել

Խաղացել է կենտրոնականի և ծանր հարձակվողի դիրքերում։ Սովորել է Օլբանիի համալսարանում։ 1973 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Ֆիլադելֆիա-76» ակումբի կողմից՝ 32-րդ համարի ներքո, բայց ակումբի կազմում սկսել է հանդես գալ միայն 1976/1977 մրցաշրջանից։ Հետագայում հանդես է եկել «Հյուստոն Ռոքեթս», «Չիկագո Բուլս», «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս» և «Սան Անտոնիո Սփըրս» ակումբների կազմում։ Երկու անգամ ընդգրկվել է NBA բոլոր աստղերի պաշտպանության առաջին հավաքականի մեջ (1981-1982)։ NBA կարիերայի ընթացքում ընդհանուր առմամբ խաղացել է 1068 խաղ, որոնցում հավաքել է 6589 միավոր (6,2 մ/խ), կատարել է 7663 անդրադարձ, 1347 փոխանցում, 480 խլում և 1517 բլոկշոտ[2]։

Ջոնսը իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին երեք մրցաշրջանը անցկացրել է ABA-ում՝ հանդես գալով «Սան Դիեգո Կոնկիստադորզ», «Սան Դիեգո Սեյլզ», «Կենտուկի Կոլոնելս» և «Սփիրթս օֆ Սենթ Լուիս» ակումբների կազմում։ ABA կարիերայի ընթացքում ընդհանուր առմամբ խաղացել է 231 խաղ, որոնցում հավաքել է 3652 միավոր (15,8 մ/խ), կատարել է 3022 անդրադարձ, 453 փոխանցում, 205 խլում և 790 բլոկշոտ։ 1975 թվականին մասնակցել է ABA բոլոր աստղերի խաղին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոլդուել Ջոնս» հոդվածին։