Լուոլ Դենգ (անգլLuol Deng, ապրիլի 16, 1985(1985-04-16)[1][2][3], Wau, Հարավային Սուդան[4][5]), հարավսուդանցի և բրիտանացի նախկին բասկետբոլիստ, բասկետբոլային մարզիչ։ Հայտնի է Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) անցկացրած մարզական տարիներից[6]։ Ներկա պահին զբաղեցնում է Հարավային Սուդանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի և Հարավային Սուդանի բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնները։

Լուոլ Դենգ

Դիրքը Թեթև հարձակվող
Համար № 9
Ի ծնե տրված անունը Luol Deng
Լուոլ Դենգ
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 16, 1985 (39 տարեկան)
Ծննդավայր Սուդան Վաու, Սուդան
(այժմ մտնում է Հարավային Սուդանի կազմում)
Ազգություն Միացյալ Թագավորություն Բրիտանացի
Հասակ 2,06 մ
Քաշ 100 կգ
Դպրոց Բլեյրի ակադեմիա (Բլեյրսթաուն, Նյու Ջերսի)
համալսարան Դյուկ (2003–2004)
Դրաֆթի տարի 2004 / ռաունդ` 1 / ընտր.` 7-րդ
Դրաֆթ ակումբ Ֆինիքս Սանս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՉիկագո Բուլս (2004–2014)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԿլիվլենդ Կավալիերս (2014)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄայամի Հիթ (2014-2016)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼոս Անջելես Լեյքերս (2016–2018)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄինեսոտա Թիմբերվուլվզ (2018–2019)
Մրցանակներ

  • 2× NBA աստղ (2012–2013)
  • NBA All-Defensive երկրորդ թիմ (2012)
  • NBA All-Rookie առաջին թիմ (2005)
  • NBA սպորտային պահվածքի մրցանակ (2007)
  • Ջ. Ուոլթեր Քենեդիի անվան քաղաքացիության մրցանակ (2014)
  • USBWA տարվա համազգային առաջինկուրսեցի (2004)

Ծնվել է Վաու քաղաքում, որն այժմ մտնում է Հարավային Սուդանի կազմի մեջ։ Պատկանում է Դինկա կոչվող էթնթլեզվական խմբին։ Փոքր տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Եգիպտոս, այնուհետև՝ Մեծ Բրիտանիա։ Հաճախել է Լոնդոնի հարավում գտնվող Սուրբ Մարիամի կաթոլիկ ավագ դպրոցը, որտեղ սկսել է հետաքրքվել ֆուտբոլով, ընդ որում մասնակցել է Անգլիայի մինչև 15 տարեկանների ֆուտբոլային առաջնությանը[7]։ 14 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգ և հաճախել Բլեյրի ակադեմիան, որի բասկետբոլային թիմում հանդես գալով՝ թիմակցել է NBA-ի ներկայիս բասկետբոլիստ Չառլի Վիլանուևայի հետ։

Ուսանողական առաջնությունում մեկ ուսումնական տարի ներկայացրել է Դյուկի համալսարանը, որից հետո մասնակցության հայտ է ներկայացրել NBA-ի 2004 թվականի դրաֆթում, որտեղ ընտրվել է առաջին ռաունդի 7-րդ համարով՝ «Ֆինիքս Սանսի» կողմից և միանգամից տեղափոխվել «Չիկագո Բուլս»։ Տասը տարի «Չիկագոյում» հանդես գալուց հետո փոխանակվել է Էնդրյու Բայնեմի հետ և տեղ գտել «Կլիվլենդ Կավալիերսում»։

Մասնագիտական կարիերայի ընթացքում 2 անգամ ճանաչվել է NBA աստղ (2012 թ., 2013 թ.), ինչպես նաև ընդգրկվել «NBA All-Defensive» և «NBA All-Rookie» խորհրդանշական հավաքականներում։

Ակումբային կարիերայից զատ հանդես է եկել նաև Մեծ Բրիտանիայի բասկետբոլի ազգային հավաքականում։ Իրականացնում է բարեգործական գործունեություն և հանդիսանում է Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) խոսնակը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://espn.go.com/nba/player/photos/_/id/2429/luol-deng
  2. http://espn.go.com/nba/player/splits/_/id/2429/luol-deng
  3. http://espn.go.com/nba/player/videos/_/id/2429/luol-deng
  4. 4,0 4,1 http://ca.sports.yahoo.com/nba/news?slug=ycn-8357803
  5. 5,0 5,1 http://www.foxsports.com/nba/luol-deng-player-stats
  6. «Դենգը համաձայնում է £40 միլիոն արժողությամբ պայմանագիր կնքել «Չիկագոյի» հետ». «BBC». 2008 թ․ հուլիսի 30. Վերցված է 2008 թ․ հուլիսի 30-ին.
  7. «ԲՈՒԼՍ։ Եռակի վտանգ»

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուոլ Դենգ» հոդվածին։