Ջրու Հոլիդեյ
Ջրու Ռենդալ Հոլիդեյ (անգլ.՝ Jrue Randall Holiday, հունիսի 12, 1990, Chatsworth, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, խաղարկող։ Վերջին անգամ հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Նյու Օռլեանս Պելիկանս» ակումբում։ 1990-ականների սերնդի առաջին ներկայացուցիչն է NBA-ում[1]:
![]() Jrue Holliday | ||
![]() | ||
Ակումբ | ![]() | |
---|---|---|
Դիրքը | Խաղարկող | |
Համար | № 11 | |
Ի ծնե տրված անունը | Ջրու Ռենդալ Հոլիդեյ Jrue Randall Holiday | |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 12, 1990 (29 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Ազգություն | ![]() | |
Հասակ | 193 սմ | |
Քաշ | 93 կգ | |
Դպրոց | «Քեմբել Հոլ» ավագ դպրոց (Ստուդիո սիթի, Կալիֆորնիա) | |
համալսարան | Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարան (2008–2009) | |
Դրաֆթի տարի | 2009 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 17-րդ | |
Դրաֆթ ակումբ | Ֆիլադելֆիա Սեվնթի Սիքսերս | |
Կարիերայի պատմություն
| ||
![]() ![]() | ||
Մրցանակներ
| ||
| ||
Համալսարանային առաջնություններում ներկայացրել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանը, որի կազմում մեկ տարի անցկացնելուց հետո 2009 թվականի NBA դրաֆթում ընտրվել է 17-րդ համարի ներքո՝ «Ֆիլադելֆիա Սեվնթի Սիքսերսի» կողմից։
2013 թվականի հուլիսի 12-ին «Սիքսերսի» և «Պելիկանսի» միջև տեղի ունեցած փոխանակման արդյունքում տեղափոխվել է «Պելիկանս», որն իր հերթին զիջում է Նեռլենս Նոելին և հաջորդ տարվա դրաֆթի առաջին ռաունդում ընտրելու իրավունք։
Ամուսնացած է Միացյալ Նահանգների կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպանուհի Լոուրեն Չենիի հետ[2]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «NBA և ABA բասկետբոլիստներ՝ ծնված 1990-ին»։ «Բասկետբոլ-ռեֆերենս»։ Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 8–ին
- ↑ [1]