Անդրեյ Կիրիլենկո (բասկետբոլիստ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրեյ Կիրիլենկո (այլ կիրառումներ)
Անդրեյ Գենադևիչ Կիրիլենկո (ռուս.՝ Андрей Геннадьевич Кириленко, փետրվարի 18, 1981, Իժևսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս նախկին բասկետբոլիստ, թեթև հարձակվող։
![]() Андрей Кириленко | ||
![]() | ||
Դիրքը | Թեթև հարձակվող | |
---|---|---|
Համար | № 47 | |
Ի ծնե տրված անունը | Ալեքսանդր Վլադիմիրովիչ Վարնակով Андрей Геннадьевич Кириленко | |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 18, 1981 (42 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Ազգություն | ![]() | |
Հասակ | 206 սմ | |
Քաշ | 102 կգ | |
Դրաֆթ | 1999 / ռաունդ` 1 / ընտր.` 24-րդ | |
Կարիերայի պատմություն
| ||
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() | ||
Մրցանակներ
| ||
| ||

Մասնագիտական կարիերան սկսել է 15 տարեկանում[1]՝ ելույթ ունենալով ռուսական «Սպարտակ» և «ԲԿՄԱ» ակումբներում։ Ավելի ուշ մուտք է գործել Բասկետբոլի ազգային ասոցիացիա (NBA)՝ ընտրվելով «Յութա Ջազի» կողմից՝ 1999 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 24-րդ համարով՝ այդ կերպ դառնալով NBA-ի դրաֆթի առաջին ռաունդում ընտրված ռուս մարզիկը։ «Ջազի» կազմում 2004 թվականին մասնակցել է Բոլոր աստղերի հանդիպմանը, ինչպես նաև արժանանում մի շարք անհատական մրցանակների և ընդգրկվել խորհրդանշական հավաքականներում։ 2011 թվականին ստացել է Միացյալ Նահանգների քաղաքացիություն։
Բազմաթիվ առիթներով Կիրիլենոկոյին անվանում են «AK47», ոչ միայն այն փաստի համար, որ նրա անվան և ազգանվան սկզբնատառերն են Ա և Կ, իսկ մարզաշապկի համարը՝ 47, այլ նաև առ այն, որ ծնվել է Իժևսկ քաղաքում, որտեղ առաջին անգամ արտադրվել էին AK47 ինքնաձիգները։
Կենսագրություն Խմբագրել
Վաղ տարիներ Խմբագրել
Անդրեյ Կիրիլենկոն ծնվել է 1981 թվականի փետրվարի 18-ին Օլգա և Գենադի Կիրիլենկոների ընտանիքում։ Անդրեյի հայրը, ով նախկինում սպերտսմեն էր, «Իսկրա» կանանց ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչն է[2]։ Օլգա Կիրիլենկոն զբաղվել է բասկետբոլով և հանդես է եկել կանանց «Բուրևեստնիկ», «Սպարտակ», «Սերպ ի մոլոտ» և «Սկորոխոդ» թիմերում։ Գենադի Կիրիլենկոն Օլգայի հղիության շրջանում ծառայում էր բանակում, և Օլգան մեկնում է մոր մոտ Իժեվսկ՝ ծննդաբերելու[3][4]։ Ծնվելուց չորս ամիս անց մայրը ապագա բասկետբոլիստին բերում է Սանկտ Պետերբուրգ։
Մանուկ հասակում Անդրեյը զբաղվում էր լողով, ֆուտբոլով, հանդբոլով։ Բասկետբոլով սկսել է զբաղվել Սանկտ Պետերբուրգի Ֆրանսիական շրջանում՝ առաջին դասարանում, առաջին մարզիչը Ալեկսեյ Վլադիմիրովիչ Վասիլեվն էր[5]։ 1995 թվականին քաղաքային թիմի կազմում դարձել է բասկետբոլի Ռուսաստանի չեմպիոն՝ 1981 թվականին ծնված խաղացողների մեջև[1][6]։
Կիրլենկոյի տաղանդը երևում էր դեռ վաղ մանկությունից, բացի այդ նա ուներ կամքի ուժ և իր վրա աշխատելու ցանկություն։ - Ալեքսեյ Վլադիմիրովիչ Վասիլև, Անդրեյ Կիրիլենկոյի առաջին մարզիչը[7]
|
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 «Andrei Kirilenko Bio Page»։ NBA.com։ Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ հոկտեմբերի 27-ին։ Վերցված է 2013 թ․ մարտի 5
- ↑ ««Искра» Ленинградская область, г.Гатчина»։ Санкт-Петербургская ассоциация женского мини-футбола։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 27
- ↑ Дмитрий Иванов. (18 февраля 2004)։ «Кириленко учился баскетболу в животе у мамы»։ Комсомольская правда։ Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 2-ին։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 27
- ↑ Рауш В. (21 августа 2003)։ ««Фирменные» стельки для Андрея Кириленко»։ Советский спорт։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 27
- ↑ Мария Кравченко. (1998-11-11)։ «Андрей Кириленко: За границу нужно уезжать уже сложившимся игроком»։ Спорт-Экспресс։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-02-ին։ Վերցված է 2013-03-08
- ↑ Васильев А.В. Путь к мечте. — М.: фонд "Кириленко-Детям", 2011. — 200 с. — ISBN 978-5-91021-022-0
- ↑ Кирилл Шварев. (2011-12-16)։ «Баскетболист Андрей Кириленко презентовал книгу «Путь к мечте»»։ ИТАР-ТАСС։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-04-ին։ Վերցված է 2013-03-05
Արտաքին հղումներ Խմբագրել
- Պաշտոնական կայք Archived 2003-12-03 at the Wayback Machine.(ռուս.)(անգլ.)
- Էջը Բասկետբոլ-ռեֆերենսում Archived 2013-04-05 at the Wayback Machine.(անգլ.)