Հելոուին

տոն
(Վերահղված է Halloweenից)

Հելոուին (անգլ.՝ Halloween, All Hallows' Eve կամ All Saints' Eve)[1], ժամանակակից համաշխարհային տոն, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի տարածաշրջանում սկիզբ առած տոն, որի հիմքում Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներն են[1][2][3]։ Տոնում են հոկտեմբերի 31-ին՝ բոլոր սրբերի օրվա նախօրեին։ Հելոուինը ավանդաբար տոնում են եվրոպական և ամերիկյան երկրներում, սակայն պաշտոնապես հանգստյան օր չի համարվում։

Հելոուին

Սարսափ տոն
Տեսակտոն և հսկում
ԵնթադասHallowmas?
ԱմսաթիվՀոկտեմբերի 31
Տոնվում էgeography of Halloween?
Տոնական կերակուրԴդում (պտուղ) և կոնֆետ
ԿապվածԲոլոր սրբերի օր

20-րդ դարի վերջում գլոբալիզացիայի հետևանքով Հելոուինը սկսել են տոնել նաև ոչ անգլախոս եվրոպական և ԱՊՀ այլ երկրներում։ Հելոուինը ոչ պաշտոնապես տոնում են մի շարք այլ երկրներում, որոնք ունեն սերտ մշակութային կապեր Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Մեծ Բրիտանիայի հետ, օրինակ՝ Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Սինգապուրում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, մի շարք կղզային երկրներում, վերջերս Հայաստանում և ԱՊՀ այլ երկրներում։

Անվան ստուգաբանություն խմբագրել

Ըստ անգլերենի Օքսֆորդյան բառարանի՝ «Հելոուին» բառն առաջին անգամ հիշատակվել է 16-րդ դարում որպես անգլերեն All-Hallows-Even (հայերեն՝ բոլոր սրբերի երեկո, even — evening (հայ.` երեկո) բառի կրճատ ձևը, շոտլանդերեն կարդացվում է որպես «հելլուվին») արտահայտության շոտլանդերեն կրճատ ձև։ Այդպես այն ժամանակ կոչում էր Բոլոր սրբերի օրվան նախորդող երեկոն[4]։ Թեև All Hallows արտահայտությունը հանդիպում է նաև հին անգլերենում (ealra hālgena mæssedæg — հայ.` Բոլոր սրբերի օր), գրավոր աղբյուրներում՝ All-Hallows-Even արտահայտությունը մինչ 1556 թվականը չի հանդիպում[4]։

Պատմություն խմբագրել

 
Հելոուինի դիմակ
 

Պատմաբան Նիկոլաս Ռոջերսը, ուսումնասիրելով Հելոուինի ակունքները, նկատել է, որ չնայած դրա առաջացումը հին հռոմեական Պարենտալիաներ տոնի հետ կապելու ջանքերին, Հելոուինի նախատիպը ամենից հավանական է, որ միայն առաջացել է կելտական հեթանոսական Սամայն տոնից[5], որի բնութագիրը իռլանդական հին գրականության մեջ հայտնվել է 10-րդ դարից սկսած[6]։ Այս տոնի անվանումը առաջացել է հին իռլանդերեն Samhain բառից, որը նշանակում է «ամռան ավարտ» և հետևաբար դարձել է նոյեմբեր ամսվա իռլանդական անվանումը[5][7][8]։

Համաձայն Օքսֆորդի ժողովրդական բանահյուսության բառարանի՝ Սամայնը եղել է տոն միաժամանակ բոլոր Բրիտանական կղզիների համար և ասոցացվել՝ մահվան և գերբնականության հետ։ Դրա հետ մեկտեղ չկա ոչ մի ապացույց, որ հեթանոսական ժամանակներում բացի գյուղատնտեսական և եղանակային նշանակությունից տոնը ունեցել է ինչ-որ այլ հատուկ նշանակություն[9]։ Ավանդաբար համարվում է, որ Սամայնի ըմբռնումը որպես հեթանոսական տոն, կապված է մեռյալների հետ․ այս ըմբռնումը հայտնվել է շնորհիվ 10-11-րդ դարի քրիստոնյա վանականների, ովքեր գրել են դրա մասին «Բոլոր սրբերի օրվա» հաստատումից մոտավորապես երկու հարյուրամյակ անց՝ Իռլանդիայի քրիստոնեության ընդունումից չորս հարյուր տարի անց։ Միաժամանակ 8-րդ դարում «Բոլոր սրբերի օրը» սկսում է աստիճանաբար փոխարինել Սամայնին և շնորհիվ գալիական ավանդույթների և կաթոլիկ ծեսերի փոխներթափանցման՝ սկսվում է կազմավորվել ապագա Հելոուինի առաջին սաղմերը[10]։

Այդ պահից սկսած հաջորդաբար սկսվում է երկու տոների զարգացումը։ Ինչպես Սամայնը, այնպես էլ Հելոուինը ավանդաբար նշվում է հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը։ Շոտլանդիայում և Իռլանդիայում Սամայնը կրել է Oidhche Samhna և Oíche Samhna (համապատասխանաբար շոտլանդերեն և իռլանդերեն) անվանումները, ժամանակակից գալիական լեզուները Հելոուուինը նախկինի պես անվանում են Oíche/Oidhche Samhna, այս անվանումը պահպանվել է նաև Իռլանդերեն Վիքիպեդիայում։ Մինչ այժմ Շոտլանդիայի հյուսիսում և Իռլանդիայում ընդունված են մեռյալների հանգստի ծեսերը, իսկ հոկտեմբերի 31-ի գիշերը նախնիների մասին լեգենդներ են[11][12]։

քաղցրավենիք խնդրելու սովորույթը առաջացել է մոտ 16-րդ դարում։ Երեխաները և մեծահասակները հագնում էին կտորից դիմակներ և մի դռնից մյուսը քայլելով, պահանջում հյուրասիրություն։ Դերերով հանդերձներ հագնելու և իրենց հետ «Ջեքի ջահը» տանելու սովորույթը առաջացել է 19-20-րդ դարերում, ընդ որում գումարի կամ ուտելիքի դիմաց նախօրոք պետք էր առաջարկել տարբեր զվարճալիքներ[13]։ Հետագայում շոտլանդացիների և իռլանդացիների դեպի ԱՄՆ մասսայական արտագաղթի պատճառով, Հելոուինը ժողովրդականցվում է նաև այնտեղ[14]։

Խորհրդանիշեր խմբագրել

Խորհրդանիշների մեծամասնությունն ունի երկար պատմություն։ Օրինակ՝ լուսատու դդումների պատրաստման ավանդույթը առաջացել է լապտերներ պատրաստելու կելտական ավանդույթից, որի միջոցով ըստ ավանդության հոգիները գտնում էին մաքրագործման ուղին[15]։ Շոտլանդիայում Հելոուինի խորհրդանիշը շաղգամն էր[16][17], բայց Հյուսիսային Ամերիկայում դրան արագ փոխարինման է գալիս դդումը՝ որպես ավելի էժան և հասանելի բանջարեղեն[16]։ Առաջին անգամ Ամերիկայում լուսատու դդումների պատրաստումը արձանագրվել է 1837 թվականին[18]։ Այդ արարողությունը, որն ընթանում էր բերքահավաքի ժամանակ, մինչև 19-րդ դարի երկրորդ հարյուրամյակը Հելոուինի հետ որևէ սերտ կապ չուներ[19]։

Հանրաճանաչ էին դասական սարսափ ֆիլմերի կերպարների զգեստները, օրինակ՝ Մումիայի ու հրեշ Ֆրանկենտշտեյնի։ Տների տոնական զարդարանքի մեջ մեծ դեր էին խաղում աշնան խորհրդանիշները, օրինակ՝ գյուղական խրտվիլակները[15]։ Հելոուինի հիմնական թեմաներն են մահը, չարը, օկուլտիզմը և հրեշները։ Ավանդական գույներն են սևը և նարնջագույնը[20]։

Ջեքի լապտեր խմբագրել

 
Բողկից պատրաստված Ջեքի ճրագ, XX դարի սկիզբ, Ավանդական կյանքի թանգարան, Իռլանդիա

Տոնի գլխավոր խորհրդանիշը այսպես կոչված Ջեքի լապտերն է (անգլ.՝ Jack-o'-lantern)։ Այն դդում է, որի վրա փորագրված է չար, բայց միևնույն ժամանակ ծիծաղելի դեմք, իսկ դդմի ներսում տեղադրված է վառվող մոմ։ Առաջին անգամ «Ջեքի ճրագը» հայտնվել է Մեծ Բրիտանիայում, բայց սկզբնական շրջանում պատրաստման համար օգտագործվել է շաղգամ կամ ճակնդեղ[16]։ Համարվում էր, որ Բոլոր սրբերի օրը տան մոտ դրված այդպիսի բանջարեղենները վանում են չար ուժերին[21]։ Երբ Հելոուինի տոնման սովորույթը տարածվեց Ամերիկայում, Ջեքի ճրագը սկսեցին պատրաստել դդմից, որն ավելի հասանելի էր և էժան[16]։

Այդ սովորույթի աղբյուրները կարելի է գտնել ծեսերի ժամանակ բանջարեղենների վրա դեմքեր փորագրելու հին իռլանդական և անգլիական ավանդույթներում[22]։

«Ջեքի ճրագ»-ն իր ժամանակակից տեսքն ստացել է 1837 թվականին։ Հենց այդ ժամանակ էլ այն ստացել է իր անվանումը[23]։ 1866 թվականին այն արդեն ասոցացվում էր Հելոուինի հետ[24]։ Ամերիկայում վրան փորագրված դդումը մինչ Հելոուինի տարածվելը համարվում էր բերքահավաքի խորհրդանիշներից մեկը[25]։ 1990 թվականին տոնի ժամանակ նրա օգտագործումն արդեն դարձել էր սովորական։

 

Օհ, մանկության սիրելի պտուղներ՝ հին օրերը հիշեցնող։
Երբ խաղողի ծառը կարմրում էր և շագանակագույն ընկույզներն ընկնում էին։
Երբ վայրի, տգեղ դեմքերը, որ մեր կողմից փորագրված էին նրա կեղևին,
Մթության մեջ երևում էին իրենց միջի մոմի հետ միասին։

- Ջոն Ուիտեր, «Դդում» (1850)[26]
 

Երաժշտություն խմբագրել

Ինչպես այլ տոները, Հելլոուինը նույնպես ունի իր հայտնի երգերն ու թեմատիկ երաժշտությունը։ Փոփ երգիչ Բոբբի Պիկետի «Monster Mash» հայտնի երգը, մի շարք երաժշտական քննադատների կարծիքով, դարձել է Հելլոուինի ինքնատիպ հիմնը[27]։ Մյուս ամենահայտնի երգերից մեկը համարվում է «This Is Halloween» երգը, որի հեղինակն է Դեննի Հելմանը և որը հնչում է Մղձավանջ Սուրբ Ծնունդից առաջ անիմացիոն ֆիլմում։ Այն մի քանի անգամ երգվել է ոչ միայն ամերիկացի, այլ նաև ճապոնացի երգիչների կողմից[28][29][30]։

Հաճախ տոնի հետ ասոցացվում է Midnight Syndicate խումբը, որի ստեղծագործությունը, որոշ հեղինակների կարծիքով, դարձել է այդ տոնի մի մասը։ Երաժշտական խմբի արվեստը փաստացի կերպով որոշեց «Հելլոուինի երաժշտության» բնորոշ գծերը, նրա չափանիշները և իր ազդեցությունը թողեց նմանատիպ այլ նախագծերի վրա[31][32][33][34]։ 2009 թվականի սեպտեմբերի 11-ին AOL Radio-ն հրապարակեց «10 լավագույն ալբոմները „Հելլոուինի“ ժանրում». Midnight Syndicate այդ ցանկում գրավեց միանգամից երեք տեղ՝ երրորդը, չորրորդը և ութերորդը[35]։ 2010 թվականին խումբը հրատարակեց առանձին հավաքածու՝ Halloween Music Collection:

Հելլոուինի տոնման ժամանակ հաճախ վախեցնող ատրակցիոնների համար օգտագործվում են էմբիենտ ժանրի կոմպոզիցիաներ, որոնք բաղկացած են այնպիսի վախեցնող էլեմենտերից, ինչպիսիք են ճռճռոցները, գայլերի ոռնոցները և այլն։ Առավել հայտնի են Midnight Syndicate խմբի երգերը, որը չափանիշներ է սահմանում այդ երաժշտական արտադրության համար[31][36]։ Հայտնի է Nox Arcana խումբը, որի Grimm Tales-ը ալբոմը ոգեշնչման աղբյուր դարձավ Universal Studios Halloween Horror Nights ստուդիայում Scary Tales: Once Upon A Nightmare այգու ստեղծման համար[37][38][39]։ Երեկույթների ժամանակ օգտագործվում է պարային երաժշտություն, որը ստեղծվել է կատակային ու վախեցնող ոճում, կամ կոմպոզիցիաներ սարսափ ֆիլմերի երաժշտությունից[40]։ Հայտնի կոմպոզիցիա դարձավ Let’s Get Tricky երգը, որը կատարվեց Բելլա Տոռնի և Ռոշոն Ֆեգանի կողմից։ Այն հնչում էր Դիսնեյ ալիքի «Պարային տենդ» հայտնի հեռուստասերիալում։

Ավանդույթներ խմբագրել

 
 
2011 թվական հոկտեմբեր Օտտավա
Զարդարանքը հուշում է, որ սպասում են տանը երեխաներին

Հանդերձանք խմբագրել

Դիմակահանդեսային հանդերձանքներով զգեստավորումը տոնի՝ համեմատաբար վերջերս առաջացած մասնիկն է։ Առաջին անգամ, որպես լիարժեք սովորույթ, այն հաստատվել է 20-րդ դարի սկզբին և պատկանում է հանդերձավորված խնջույքների ամերիկյան սովորույթներին[41]։ Առաջին անգամ դիմակահանդեսային զգեստների կրումը Հելոուինին գրանցվել է 1895 թվականին Շոտլանդիայում[42], երբ երեխաները դիմակներով շրջում էին տներով և ստանում կոնֆետներ, թխվածքներ, մրգեր և գումար[42]։ Նմանատիպ սովորույթների մասին չկա ոչ մի հիշատակում ԱՄՆ-ում, Իռլանդիայում և Անգլիայում մինչ 1900 թվականը[43]։ Շոտլանդիայում այն երեխաներին, որոնք դիմակահանդեսային զգեստներ հագած և հրեշների կամ այլ կերպարների նմանակելով շրջում են մի տնից մյուսը և խնդրում քաղցրավենիք, անվանում են guisers, իսկ սովորույթը՝ Guising («գայզինգ», անգլ.՝ guise՝ դիմակ, հանդերձանք, հումորային վերազգեստավորում կրել)[13][44]։ Հելոուինի համար նախատեսված հանդերձանքները, ինչպես կարգն է, սկսում են վաճառել դեռևս օգոստոսին[45]։

Հելոուինի հանդերձանքները զգալիորեն էվոլյուցիայի են ենթարկվել նախորդ դարի ընթացքում։ Նախապես կոստյումները տգեղ և խիստ նիհար մարդկային դեմքերի կերպարանքով էին։ Դա ավելի շատ երևում էր ոչ տոնական և սարսափեցնող։ Սակայն արդեն 2000 թվականի սկզբին բոլոր կոստյումները կրում էին ավելի վառ կերպարներ, և տոնը վերածվեց շոուի[46]։

ԱՄՆ-ի մանրածախ առևտրի ինստիտուտի հետազոտությունը ցույց է տվել, որ 2005 թվականին ամերիկացիների 53,3 % ծրագրել են գնել դիմակահանդեսային կոստյում Հելոուինի համար և մտադիր էին ծախսել միջինը 38 դոլլար 11 ցենտ։ Կոստյումներից ստացված ընդհանուր եկամուտը կազմել է $3,3 մլրդ. 2005 թվականին և $4,96 մլրդ.՝ 2006 թվականին[47]։ 2009 թվականին՝ տնտեսական ճգնաժամի ժամանակ, միջին քանակը հելուինական հարմարանքերի վրա ծախսված գումարի կրճատվել է 15 % 2008 թվականի համեմատ և կազմել է 56 դոլար 31 ցենտ[48]։

Հելոուինի հանդերձանքների հիմնական թեման տարբեր չար ոգիներն են և գերբնական կերպարները, սակայն տարածված են նաև լրիվ կամայական թեմատիկայի հանդերձանքները, չնայած, որ հիմնական մոտիվը շարունակում է մնալ ամենատարածվածը[49]։ Այսպես 2000-ականներին Հելոուինին կարելի էր տեսնել ոչ միայն վամպիրների, մարդագայլերի կամ վհուկների, այլև փերիների, թագուհիների, փոփ մշակույթի գործիչների և նույնիսկ սեքսուալ թեմայի դերակատարությամբ հանդերձանքներ[50]։

 
Քաղցրավենիք խնդրող երեխան (Trick or Treater)

Քաղցրավենիքի խնդրանքը խմբագրել

Հելոուինի ժամանակ քաղցրավենիք խնդրելն (անգլերեն` Trick-or-treating) ընդունված արարք է, որն անում են զգեստավորված երեխաները։ Նրանք այցելում են տնից տուն, որպես հյուրասիրություն խնդրում են կոնֆետներ (որոշ տեղերում` փող) հարցնելով՝ "Trick or treat?" (Խորամանկություն թե՞ հյուրասիրություն)։

Տոնական սեղան խմբագրել

 
Դդմիկանման մարմելադ

Քանզի տոնը նշվում է խնձորի հավաքի ժամանակ, հիմնական քաղցրավենիքները կապված են խնձորի հետ։ Հատուկ տոնի առթիվ պատրաստում են խնձորից կարամել, խնձորի խյուս (ավելացնում են երբեմն ընկույզ), խնձորի իրիսներ։ Նախկինում կար ավանդույթ տալու երեխաներին խնձորից կոնֆետներ, բայց այն շուտ մոռացվեց քաղաքային լեգենդի պատճառով, որը պատմվում էր, որ այդ կոնֆետների մեջ չար մարդիկ ասեղներ են դնում։ ՉՆայած նմանատիպ պատահարներ եղել են գրանցված մի քանի անգամ, նրանք երբեք չեն բերել լուրջ հետևանքների։ Շատ ծնողներ վստահ էին, որ այդ դեպքերը կազմակերպվել էին ԶԼՄ-ների կողմից, որոնք աճեցրել են հիստերիա սուտ լուրերի հիման վրա։

Հելոուին նշող երկրները խմբագրել

 
Խնձորից չուպա-չուպս

Բուն երկրներում խմբագրել

Որոշ երկրներում խմբագրել

Արգելք խմբագրել

Դպրոցներում՝   Մոնղոլիա

Հելոուինը Հայաստանում խմբագրել

Հելոուինը Հայաստանում նշվում է արդեն մի քանի տարի։ Բայց Հելոուինյան օրենքները դեռևս քիչ են տարածված։ Նշում են հիմնականում երիտասարդները, մարդիկ հանդերձվում են սարսափազդու հագուստներով ու շրջում քաղաքների կենտրոնական փողոցներում[51]։ Հաճախ Երևանի ակումբներում Հելոուինի օրը անցկացվում են տոնախմբություններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Merriam-Webster's Encyclopædia of World Religions». Merriam-Webster. 1999. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31-ին. «Halloween, also called All Hallows' Eve, holy or hallowed evening observed on October 31, the eve of All Saints' Day. The pre-Christian observances influenced the Christian festival of All Hallows' Eve, celebrated on the same date.»
  2. Nicholas Rogers (2002). «Halloween: From Pagan Ritual to Party Night». Oxford University Press. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31-ին. «Halloween and the Day of the Dead share a common origin in the Christian commemoration of the dead on All Saints' and All Souls' Day. But both are thought to embody strong pre-Christian beliefs. In the case of Halloween, the Celtic celebration of Samhain is critical to its pagan legacy, a claim that has been foregrounded in recent years by both new-age enthusiasts and the evangelical Right.»
  3. «Austrian information». 1965. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31-ին. «The feasts of Hallowe'en, or All Hallows Eve and the devotions to the dead on All Saints' and All Souls' Day are both mixtures of old Celtic, Druid and other heathen customs intertwined with Christian practice.»
  4. 4,0 4,1 The Oxford English Dictionary (2nd ed.). Oxford: Oxford Univ. Press. 1989. ISBN 0-19-861186-2.
  5. 5,0 5,1 Rogers, Nicholas (2002). «Samhain and the Celtic Origins of Halloween». Halloween: From Pagan Ritual to Party Night, pp. 11—21. New York: Oxford University Press. ISBN 0-19-516896-8.
  6. Hutton, Ronald. Stations of the Sun: A History of the Ritual Year in Britain. — Oxford: Oxford University Press, 1996. — С. 361. — ISBN 0-19-288045-4
  7. Salomonsen, Jone (2002). Enchanted Feminism: Ritual, Gender and Divinity Among the Reclaiming Witches of San Francisco, p.190. New York: Routledge. ISBN 0-415-22392-X.
  8. Ellwood, Robert S; McGraw, Barabara A. (1999). Many Peoples, Many Faiths: Women and Men in The World Religions, p. 31. Prentice Hall. ISBN 0-13-010735-2
  9. HUTTON, RONALD, The Stations of the Sun: A History of the Ritual Year in Britain (Oxford: Oxford University Press, 1996)
  10. Simpson, John; Weiner, Edmund (1989). Oxford English Dictionary (second ed.). London: Oxford University Press. ISBN 0-19-861186-2. OCLC 17648714.
  11. O’Driscoll, Robert (ed.) (1981) The Celtic Consciousness New York, Braziller ISBN 0-8076-1136-0 pp. 197—216: Ross, Anne «Material Culture, Myth and Folk Memory» (on modern survivals); pp.217-242: Danaher, Kevin «Irish Folk Tradition and the Celtic Calendar» (on specific customs and rituals)
  12. McNeill, F. Marian (1961, 1990) The Silver Bough, Vol. 3. William MacLellan, Glasgow ISBN 0-948474-04-1 pp. 11—46
  13. 13,0 13,1 Bannatyne, Lesley Pratt (1998) Forerunners to Halloween Pelican Publishing Company. ISBN 1-56554-346-7 p. 44
  14. Rogers, Nicholas. (2002) «Festive Rights:Halloween in the British Isles». Halloween: From Pagan Ritual to Party Night. pp.43, p.48. Oxford University Press.
  15. 15,0 15,1 Rogers, Nicholas (2002). Halloween: From Pagan Ritual to Party Night, pp. 29, 57. New York: Oxford University Press. ISBN 0-19-516896-8.
  16. 16,0 16,1 16,2 16,3 The Oxford companion to American food and drink p.269. Oxford University Press, 2007. Retrieved February 17, 2011
  17. «Frank Leslie's popular monthly, Volume 40, November 1895, p. 540—543». Books.google.com. 2009 թ․ փետրվարի 5. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 23-ին.
  18. Nathaniel Hawthorne, «The Great Carbuncle» in «Twice-Told Tales», 1837: Hide it [the great carbuncle] under thy cloak, say’st thou? Why, it will gleam through the holes, and make thee look like a jack-o'-lantern!
  19. As late as 1900, an article on Thanksgiving entertaining recommended a lit jack-o'-lantern as part of the festivities. «The Day We Celebrate: Thanksgiving Treated Gastronomically and Socially», The New York Times, November 24, 1895, p. 27. «Odd Ornaments for Table», The New York Times, October 21, 1900, p. 12.
  20. Simpson, Jacqueline All Saints' Day in Encyclopedia of Death and Dying, Howarth, G and Leeman, O (2001)London Routledge ISBN 0-415-18825-3, p.14 Halloween is closely associated in folklore with death and the supernatural.
  21. Arnold, Bettina (2001 թ․ հոկտեմբերի 31). «Bettina Arnold – Halloween Lecture: Halloween Customs in the Celtic World». Halloween Inaugural Celebration. University of Wisconsin–Milwaukee: Center for Celtic Studies. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 16-ին.
  22. They continue to be popular choices today as carved lanterns in Scotland and Northern Ireland, although the British purchased a million pumpkins for Halloween in 2004. «Pumpkins Passions», BBC, 31 October 2005. Retrieved on 19 October 2006. «Turnip battles with pumpkin for Hallowe’en», BBC, 28 October 2005. Retrieved 23 September 2007.
  23. Nathaniel Hawthorne, «The Great Carbuncle», in Twice-Told Tales, 1837:Hide it [the great carbuncle] under thy cloak, say’st thou? Why, it will gleam through the holes, and make thee look like a jack-o'-lantern!
  24. Daily News (Kingston, Ontario), November 1, 1866: The old time custom of keeping up Hallowe’en was not forgotten last night by the youngsters of the city. They had their maskings and their merry-makings, and perambulated the streets after dark in a way which was no doubt amusing to themselves. There was a great sacrifice of pumpkins from which to make transparent heads and face, lighted up by the unfailing two inches of tallow candle. Agnes Carr Sage, «Halloween Sports and Customs», Harper's Young People, October 27, 1885, p. 828:
    It is an ancient Scottish custom to light great bonfires on Halloween, and carry blazing fagots about on long poles; but in place of this American boys delight in the funny grinning jack-o'-lanterns made of huge yellow pumpkins with a candle inside.
  25. «The Day We Celebrate: Thanksgiving Treated Gastronomically and Socially», The New York Times, November 24, 1895, p. 27. «Odd Ornaments for Table», The New York Times, October 21, 1900, p. 12.
  26. Whittier, John Greenleaf. «The Pumpkin»
  27. «Learn more about "Monster Mash" -- Monster Mash song trivia and information -- All about "Monster Mash"». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 11-ին.Sound effects used on Monster Mash
  28. Nagy, Evie (2006 թ․ հոկտեմբերի 11). «Manson, Fiona, Fall Out Boy Revisit 'Nightmare'». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 4-ին.
  29. Montgomery, James (2008 թ․ օգոստոսի 28). «Fall Out Boy, Panic, Marilyn Manson Add To New 'Nightmare Before Christmas' Soundtrack». MTV. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 4-ին.
  30. «Visual kei bands to take on Disney songs for 'V-ROCK Disney'!». tokyohive.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16-ին.
  31. 31,0 31,1 Cover story on Midnight Syndicate Արխիվացված 2011-02-15 Wayback Machine Leonard Pickel, «Midnight Syndicate: Setting the Mood for an Industry», Haunted Attraction Magazine (Charlotte, NC), June 2006, Pg. 24—28, 38—41
  32. Heather Adler, «Haunted Harmonies», Rue Morgue (Toronto, ON), Issue 50, Pg. 131
  33. Scream Kings Jason Bracelin, Scene Magazine (Cleveland, OH), May 25, 2005, Pg. 10—13.
  34. Trevor Tuminski, «Hymns from the House of Horror», Rue Morgue (Toronto, ON), Issue 100, Pg.49.
  35. Best Halloween Music CDs Sara Anderson, AOL Radio Blog
  36. John Horton, «Scary Music Writers Accomplish Their Ghouls», The Plain Dealer (Cleveland, OH), October 17, 2006, Sec. A, Pg. A1.
  37. «"Scary Tales: Once Upon A Nightmare." Universal Studios's 2008 Haunted Attraction», Flames Rising, Halloween season 2008, Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 15-ին
  38. Koster, Rick (2008 թ․ հոկտեմբերի 7), «Nox Arcana», The Day, New London, CT., Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 12-ին
  39. Teresenza, Serena (2008 թ․ հոկտեմբեր), «Interview with Joseph Vargo», Gothic Gateways, Վերցված է 2009 թ․ օգոստոսի 26-ին
  40. «Halloween Kid's Party Music Ideas». eHOW.com. 2011 թ․ փետրվարի 24. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  41. «Halloween», 2008, p. 63—64.
  42. 42,0 42,1 Addis, November 1895, p. 540—543.
  43. Dunwich, 2007, p. 17.
  44. Rogers, Nicholas. (2002) «Festive Rights:Halloween in the British Isles». Halloween: From Pagan Ritual to Party Night. p.48. Oxford University Press. ISBN 0-19-514691-3
  45. Shellenbarger, Sue. «Saying Boo to Halloween». The Wall Street Journal. Retrieved November 14, 2010.
  46. История костюмов на Хеллоуин
  47. Grannis, Kathy; Scott Krugman (2006 թ․ սեպտեմբերի 20). «As Halloween Shifts to Seasonal Celebration, Retailers Not Spooked by Surge in Spending». National Retail Federation. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 31-ին.
  48. «Halloween - Retail Horror Story?». Orlando Sentinel. 2009 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
  49. Rook, Dennis W. (Dec 1985). «The Ritual Dimension of Consumer Behavior». Journal of Consumer Research (Univ. of Chicago Press) 12 (3): 251—264. Accessed November 14, 2010.
  50. "Halloween, " 2008, p. 63—64.
  51. Հելոուին. արևմտյան տոնի հայկական երանգները
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելոուին» հոդվածին։