Construcciones y Auxiliar de Ferrocarriles (կրճատ` CAF), իսպանական ընկերություն, որն աշխատում է մեքենաշինության բնագավառում։ Գլխավոր շտաբ-գրասենյակը գտնվում է Բեասայնում, իսկ կենտրոնական գրասենյակը` Մադրիդում[1]։

Construcciones y Auxiliar de Ferrocarriles
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն
Հիմնադրված է1917
ՎայրBeasain, Goierri, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա
Երկիր Իսպանիա
Արդյունաբերությունարդյունաբերական արտադրություն և rolling stock manufacturing?
Աշխատողների թիվ2000 մարդ
Կայքcaf.net(իսպ.)(բասկ.)(անգլ.)(ֆր.)(գերմ.)
ԲորսաCAF
 CAF Վիքիպահեստում

CAF ընկերությունը համարվում է ռելսային շարժակազմեր արտադրող խոշորագույն ընկերություններից մեկը աշխարհում, թողարկում է գնացքներ մետրոպոլիտենի, երկաթուղու համար, տրամվայներ, ճեպընթաց գնացքներ[2]։

Պատմություն խմբագրել

Fábrica de Hierros San Martín խմբագրել

1860 թվականին Դոմինգո Գոթիան (Domingo Goitia), Մարտին Ուսաբիգան (Martín Usabiaga) և Խոսե Ֆրանսիսկո Արանը (José Francisco Aran) հիմնել են ընկերություն, որը զբաղվում էր թուջի մշակման մետալուրգիական գործընթացով և գլանների պատրաստմամբ։

La Maquinista Guipuzcoana խմբագրել

1892 թվականին Ֆրանսիսկո գոթիան` Դոմինգո Գոթիայի որդին ու ժառանգորդը, միավորվել է Marquis of Urquijo-ի հետ` հիմնելով La Maquinista Guipuzcoana (Գիպուսկոնի մեքենաներ) ընկերությունը, որի գործունեության ոլորտը դառնում է ռելսային շարժակազմերի արտադրությունը։

1898 թվականին գործարան է հիմնվում Բեասայնում և Գիպուսկոայում (ներկայումս այնտեղ են գտնվում գլխավոր գործարանն ու շտաբ-գրասենյակը։

1905 թվականին ընկերության անվանումը փոխվում է` Fábrica de Vagones de Beasain (FVB, Բեասայնի` վագոնների գործարան)։

Compañía Auxiliar de Ferrocarriles խմբագրել

1917 թվականին ձևավորվում է Compañía Auxiliar de Ferrocarriles (CAF) ընկերությունը (այս տարեթիվը համարվում է CAF-ի հիմնադրման տարեթիվը), որը մասնագիտացած էր բեռնատար վագոնների արտադրության մեջ։ Գործարանն ուներ 1.600 աշխատակից։

1940 թվականին քաղաքացիական պատերազմից հետո Իսպանիայի պահանջմունքները բավարարելու համար գործարան է բացվում Իրունում։

1954 թվականին ընկերությունը ստանում է Material Móvil y Construcciones (MMC) ընկերության նկատմամբ վերահսկողություն. այս գործարանը գտնվում էր Սարագոսայում և մասնագիտացված էր երկար ուղևորության գնացքների և մետրոյի վագոնների արտադրության մեջ։

1969 թվականին ընկերությունում բացվում է R&D բաժանմունքը, որպեսզի ամրապնդվեն ընկերության դիրքերը տեխնոլոգիաներում։

Construcciones y Auxiliar de Ferrocarriles խմբագրել

1971 թվականին CAF-ը (այդ պահին` Compañía Auxiliar de Ferrocarriles) ստանում է ժամանակակից կարգավիճակը։

1988-1994 թվականներին ընկերությունն անցնում է վերաձևավորման ու մոդեռնիզացման փուլ, իսկ 1990 թվականին TGV Atlantique-ի բազայով, բայց CAF-ի միջոցով մասնակցում է AVE արագընթաց գծի գնացքների պատրաստմանը[3]։

1992 թվականից CAF-ն աշխատում է միջազգային շուկայի ընդարձակման հարցերով, սկսում են արտադրանքն արտահանել երկրից դուրս և ստեղծել տեխնիկական բազա դրա համար։ 1990-ական թվականների վերջերին ընկերությունը շահում է մի քանի կարևոր մրցույթներում` այդ թվում իրավունք ստանալով իր արտադրանքը արտահանել ԱՄՆ` Վաշինգտոն, Հիթրոու և Հոնկոնգ։

Բաժնետերեր խմբագրել

Բաժնետոմսերի առքուվաճառքը անցկացվում է Մադրիդի ֆոնդային բիրժայում։

Ստորեև բերված աղյուսակում ներկայացված են գլխավոր բաժնետերերը, որոնք ունեն 3 %-ից ավել բաժնետոմսեր[4]։

Բաժնետեր Բաժնետոմս Ընկերություն
BNP Paribas 5,473% BNP PARIBAS SECURITIES SERVICES LUX A/C CEDA
Աշխատակիցներ 29,56% CARTERA SOCIAL, S.A.
Kutxabank 19,06% CK Corporación Kutxa, S.L.
Banca Cívica 3,010% Compañía Andaluza de Rentas e Inversiones, S.A.

Արտադրանք խմբագրել

Մետրոյի վագոններ խմբագրել

CAF-ի նախագծերը մետրոպոլիտենի բնագավառում
Քաղաք Քանակություն Պատվերի ամսաթիվ Առանձնահատկություններ Պատկեր
  Ալժիր
Ալժիրի մետրոպոլիտեն
14[5] 2006
Մատակարարում։ 2010
վեցվագոնանոց շարժակազմեր

Բացի վագոնների մատակարարումից` CAF-ը զբաղվում է գծերի սարքավորումներով (ազդանշանային համակարգեր, էլեկտրամատակակրարում և այլն)[6]։

 
  Բելգիա
Բրյուսելի մետրոպոլիտեն
15+6[7] 2004, 2006
Մատակարարում։ 2011
վեցվագոնանոց շարժակազմեր, գիծ 2  
  Բրազիլիա
Սան Պաուլուի մետրոպոլիտեն
17[8] Մատակարարում։ 2010 վեցվագոնանոց շարժակազմեր, գիծ 1 և 3  
25[9] 2011
Մատակարարում։ 2013 թվականից
վեցվագոնանոց շարժակազմեր, գիծ 5
  Վենեսուելա
Կարակասի մետրոպոլիտեն
48 շարժակազմ[10] յոթվագոնանոց շարժակազմեր, գիծ 1[11]

Բացի վագոններով ապահովելուց` CAF-ը զբաղվել է գծերի սարքավորումներով (լուսային ազդանշաններ, էլեկտրական ենթակետեր և այլն)

 
  Հնդկաստան
Կալկաթայի մետրոպոլիտեն
14 շարժակազմ[12] 2012[13]
Մատակարարում։ 2014 թվականից
վեցվագոնանոց շարժակազմեր, գիծ 2
  Իսպանիա
Բարսելոնայի մետրոպոլիտեն
Թողարկում 1000. Դուրս են բերվել շահագործումից։  
Թողարկում 1100. Դուրս են բերվել շահագործումից։  
Մատակարարում:1997-2001[14] Թողարկում 2000, 2100, 500 (2100 թողարկման մոդիֆիկացիա գիծ 11-ի համար), հինգվագոնանոց շարժակազմեր  
42 շարժակազմ` երկու թողարկումների Թողարկում 3000,4000[15]  
39 շարժակազմ[16] 2003 Թողարկում 5000, հինգվագոնանոց շարժակազմ  
տասը շարժակազմ[17] 2005
Մատակարարում:2007-2008
Թողարկում 6000, հինգվագոնանոց շարժակազմ  
  Իսպանիա
Բիլբաոյի մետրոպոլիտեն
24 շարժակազմ Մատակարարում։ 1995-1996 Թողարկում 500, չորսվագոնանոց շարժակազմեր` 5-րդ վագոնն ավելացնելու հնարավորությամբ[18]  
13 շարժակազմ Մատակարարում։ 2000-2001 Թողարկում 550, չորսվագոնանոց շարժակազմեր` 5-րդ վագոնն ավելացնելու հնարավորությամբ[19]
9 շարժակազմ Մատակարարում։ 2009-2010 Թողարկում 600, հինգվագոնանոց շարժակազմ[20]
  Իսպանիա
Մադրիդի մետրոպոլիտեն
Մատակարարում։ 1985 թվականից Թողարկում 2000  
Մատակարարում։ 1995 թվականից Թողարկում 2000B, 2000 թողարկման կատարելագործված տարբերակ Bombradier հետ համատեղ  
90 շարժակազմ[21] 2004
Մատակարարում։ 2006-2008
Թողարկում 3000  
130+65+24+36 Մատակարարում։ 1974-1976, 1982-1986, 1987, 1993 (1991 թվականի պատվեր) Թողարկում 5000, երկվագոնանոց շարժակազմեր։ Շահագործվել է մինչև 2011 թվականը։  
Մատակարարում։ 1998 Թողարկում 6000. Երկվագոնանոց շարժակազմեր, մշակվել է Alstom և Siemens ընկերությունների հետ համատեղ։  
Մատակարարում։ 2001-2003[22], 2008-2011 Թողարկում 8000, 8100, 8400.
Մշակվել է Alstom, Bombardier և Siemens ընկերությունների հետ համատեղ։
 
  Իսպանիա
Պալմա դե Մալյորկայի մետրոպոլիտեն
6 շարժակազմ
Մատակարարում։ 2007
Թողարկում 3000, երկվագոնանոց շարժակազմեր  
  Իտալիա
Հռոմի մետրոպոլիտեն
45[23] 2001
Մատակարարում։ 2004-2006
վեցվագոնանոց շարժակազմեր  
15[24] 2012
նոր վեցվագոնանոց շարժակազմեր B և B1 հատվածների համար
  Կոլումբիա
Մեդելյինի մետրոպոլիտեն
12 շարժակազմ[25] 2009[25]
Մատակարարում։ 2011 թվականից
երեքվագոնանոց շարժակազմեր  
  Մեքսիկա
Մեխիկոյի մետրոպոլիտեն
15 շարժակազմ[26] 1992
Մատակարարում։ 1992-1994
NE-92 մոդել, ինըվագոնանոց շարժակազմեր  
45 շարժակազմ[27] 2002
Մատակարարում։ 2004-2006
NM-02 մոդել, ինըվագոնանոց շարժակազմեր։ Ստեղծվել ու արտադրվել են Bombardier ընկերության հետ համատեղ  
9 շարժակազմ[28] 2007
Մատակարարում։ 2009 թվականից
FE-07 մոդել, ինըվագոնանոց շարժակազմեր
30 շարժակազմ[29] 2010
Մատակարարում։ 2012 թվականից
FE-10, յոթվագոնանոց շարժակազմեր  
  Ռումինիա
Բուխարեստի մետրոպոլիտեն
16[30] 2011
Մատակարարում։ 2013
վեցվագոնանոց շարժակազմեր, գիծ 5
  ԱՄՆ
Վաշինգտոնի մետրոպոլիտեն
96[31] Մատակարարում։ 2001-2004 երկվագոնանոց շարժակազմեր  
  Թուրքիա
Ստամբուլի մետրոպոլիտեն
30 շարժակազմ[32] 2009
Մատակարարում։ 2011-2012
չորսվագոնանոց շարժակազմեր, գիծ M4  
  Ֆինլանդիա
Հելսինկիի մետրոպոլիտեն
20[33] 2012
Մատակարարում։ 2014 թվականի վերջից
Դիզայնը մոտ կլինի Հելսինկիում օգտագործվող M200 մոդելին, նախատեսում է ավտոմատ շարժում[34]։
  Չիլի
Սանտյագոյի մետրոպոլիտեն
20+12 составов[35] 2007
Մատակարարում։ 2009-2010, ?
ինըվագոնանոց շարժակազմեր  

Տրամվայներ խմբագրել

Տրամվայների շարքը ներկայացված է Urbos ընտանիքով։ 2013 թվականի հուլիսի դրությամբ Urbos-ի երեք սերունդները ներկայացված են Իսպանիայի 22 քաղաքներում, Թուրքիայում, Բրազիլիայում, Սերբիայում, Հունգարիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Թայվանում և ԱՄՆ-ում։

Թեթևռելսային համակարգեր խմբագրել

CAF-ի նախագծերը թեթռելսային համակարգերի համար
Քաղաք Քանակություն Պատվերի տարեթիվ Առանձնահատկություններ Պատկեր
  Արգենտինա
Բուենոս Այրես
9 շարժակազմ[36] Մատակարարում։ 1995 Թեթևռելսային երկաթուղային համակարգի շարժակազմեր Tren de la Costa, երկվագոնանոց շարժակազմեր` թափանցիկ մուտքով։  
  Իսպանիա
Վալենսիայի մետրոպոլիտեն
40 շարժակազմ ~1987-1994 (?) Թողարկում 3700։ Կիրառվում է Վալենսիայի մետրոպոլիտենում, սակայն արտադրողն այն որակում է ոչ թե որպես մետրոյի համար արտադրանք, այլ թեթևռելսային տրանսպորտի միջոց[37]։  
  Իսպանիա
Կադիս
7 շարժակազմ[38] 2009 Շարժակազմերը Կադիսի թեթևռելսային նոր համակարգի համար են, որը նաև ծառայելու է որպես քաղաքային մետրո` քաղաքը կապելով օդանավակայանի և Անդալուզիայի այլ քաղաքների հետ։ Տեխնիկական շարժակազմերը նախագծվել են Urbos ընտանիքի կազմերի հիման վրա, սակայն դրանք ցածրահատակ չեն (55% ցածր հատակ)։ Նախագծված են սովորական երկաթգծերով շարժվելու համար։ Հետաքրքիր առանձնահատկություն է, որ վագոնի դռները տարբեր մակարդակների վրա են` երկաթգծի և տրամվայի կառամատույցներից նստելու համար։
  Մեքսիկա
Մոնտերեյ
22 շարժակազմ Մատակարարում։ 2004 - 2005[39] MM93 մոդելը քաղաքային արագընթաց տրանսպորտի համար է։ Շարժակազմերը երկվագոնանոց են` թափանցիկ մուտքով։  
  Նիդերլանդներ
Ամստերդամի մետրոպոլիտեն
37 շարժակազմ Մատակարարում։ 1996 - 1997[40] Թողարկում M4 / S3: S3-ն ունի լիարժեք պանտոգրաֆ, իսկ M4-ը նախատեսված է երրորդ ռելսից սնուցման համար։ պաշտոնապես գնացքները վերաբերում են Ամստերդամի մետրոպոլիտենին, սակայն գծերը, որոնցով շահագործվում են գնացքները, կարելի է դասել թրպես թեթև մետրոյի և արագընթաց տրամվայի միջին օղակ։ Շարժակազմերը երկվագոնանոց են` թափանցիկ մուտքով։  
  ԱՄՆ
Փիթսբուրգ
28 շարժակազմ[41] 2000
Մատակարարում։ 2003-2004
Երկվագոնանոց շարժակազմերը` թափանցիկ մուտքով, Փիթսբուրգի թեթևռելսային համակարգի համար են նախատեսված։ Բացի 28 նոր շարժակազմերից` CAF-ը մոդեռնացրել է այն շարժակազմերը, որոնք կառուցվել էին 1980-ական թվականներին։  
  ԱՄՆ
Սակրամենտո
20 շարժակազմ[42] Մատակարարում։ 2003 Թողարկում 200` Սակրամենտոյի թեթևռելսային համակարգի համար։ Երկվագոնանոց շարժակազմեր են` թափանցիկ մուտքով։  

Արագընթաց գնացքներ խմբագրել

CAF-ի արագընթաց գնացքներ
Երկիր Մոդել Պատվերի տարեթիվ Քանակություն Առանձնահատկություններ Պատկեր
  Իսպանիա Թողարկում 104 RENFE 2003 20 շարժակազմ Մշակվել է Alstom ի հետ համատեղ (կիրառվել ենPendolino տեխնոլոգիաներ) իսպանական երկաթուղու համար (RENFE): Առավելագույն արագությունը` 250 կմ/ժ։ Կիրառվում է RENFE Avant-ում։  
Серия 120 RENFE 2001
Շահագործվում է 2006 թվականից
12 շարժակազմ[43] Առավելագույն արագությունը 250 կմ/ժ։ Շարժակազմը բաղկացած է 4 վագոններից, շահագործվում է երկուսն իրաի միացրած։ Կիրառվում է RENFE Alvia-ում։  
Թողարկում 121 RENFE 2004
Շահագործվում է 2009 թվականից
29 շարժակազմ[44] Նման է 120-րդ թողարկման արտադրանքին. տարբերությունը էլեկտրամատակարարումն է և առաջին կարգի բացակայությունը(գնացքում բոլոր տեղերը 2+2 մեխանիզմով են)։

Կիրառվում է RENFE Avant-ում։

 
  Թուրքիա[45] TCDD HT65000 2005
Մատակարարում։ с 2007
12 շարժակազմ Մոդելը Թուրքիայի երկաթուղու համար է, համարվում է 120 RENFE թողարկման տարբերակը։ Առավելագույն արագությունը 250 կմ/ժ է։ Շարժակազմերը բաղկացած են վեց վագոններից, որոնք ունեն ավելանալու հնարավորություն մինչև ութը։
Սպասարկում են Ամկարա—Էսքիշեհիր և Անկարա—Կոնիա ուղղությունները։
 
CAF Oaris Նախատիպը թողարկվել է 2011 թվականին։ Ներկա պահին գնացքը փորձարման շրջանում է։ Առավելագույն արագությունը 350 կմ/ժ է[46]։ հնարավոր է հետևյալ քանակությամբ վագոնների կցումը` 4, 6 և 8։ Ենթադրվում է, որ պատվիրատուն կլինի RENFE ընկերությունը, և իսպանական դասակարգմամբ գնացքը կունենա RENFE 105 անվանումը։

Գործարաններ խմբագրել

CAF-ի գործարաններ[47]
Գործարան Ընդհանուր մակերես (մ2) Շինությունների մակերես (մ2) Գործունեություն
  Իսպանիա: Բեասայն 446.000 180.800 Կենտրոնական գործարան
Բոլոր տեսակի արտադրանքների թողարկում, այդ թվում` անիվներ, առանցքակալներ։
  Իսպանիա: Սարագոսա 300.000 93.200 Երկաթուղային տարբեր տեխնիկաների արտադրություն (նման է Բեասայնի գործարանին, միայն չի արտադրում անիվներ, առանցքակալներ)։
  Իսպանիա: Իրուն 55.800 21.000
  Ֆրանսիա: Բանիեր դե Բիգոր 42.000 23.500
  ԱՄՆ: Էլմիրա 154.000 36.500
  Բրազիլիա: Օրթոլանդիա 200.000 47.500
  Մեքսիկա: Ուեուետոկա 77.600 12.000
  Իսպանիա: Կաստեխոն 40.000 19.000
  Իսպանիա: Լինարես 18.190 11.000 Գնացքների տեղափոխում ու փորձարկում
  Իսպանիա: Լերիդա 18.190 9.000 Տեխնիկական սպասարկում, վերանորոգում, շարժակազմի մոդեռնացում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  2. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
  3. Bolsa de Madrid - Data of CONST.Y AUXILIAR DE FERROCARRILES S.A
  4. Главные акционеры
  5. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  6. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  7. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  8. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  9. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  10. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  11. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  12. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions Արխիվացված 2013-09-27 Wayback Machine
  13. «CAF to supply Kolkata metro trains - Railway Gazette». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
  14. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  15. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  16. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  17. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  18. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  19. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  20. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  21. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  22. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  23. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  24. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  25. 25,0 25,1 CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  26. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  27. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  28. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  29. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  30. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  31. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  32. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  33. «CAF selected for Helsinki metro train contract - Railway Gazette». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
  34. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  35. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  36. Легкорельсовые составы для Большого Буэнос-Айреса
  37. Легкорельсовые составы для Валенсии Արխիվացված 2013-09-27 Wayback Machine
  38. Легкорельсовые составы для Кадиса
  39. Легкорельсовые составы для Монтеррея
  40. Легкорельсовые составы для Амстердама
  41. Легкорельсовые составы для Питтсбурга
  42. Легкорельсовые составы для Сакраменто
  43. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  44. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  45. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
  46. CAF Oaris
  47. CAF-Construcciones y Auxiliar de Ferrocarriles, your railway solutions
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Construcciones y Auxiliar de Ferrocarriles» հոդվածին։