Բացել գլխավոր ցանկը
Թուջե լապտերասյուն

Թուջ` երկաթի համաձուլվածք ածխածնի հետ։ Թուջի մեջ ածխածնի պարունակությունը 2,14%-ից ոչ պակաս է, ավելի պակասի դեպքում ստացվում է պողպատ: Ածխածինը երկաթի համաձուլվածքներին հաղորդում է ամրություն, ցածրացնելով առաձգականությունը և դարձնելով այն բեկուն։ Թուջի մեջ ածխածինը կարող է պարունակվի ցեմենտիտի և գրաֆիտի տեսքով։

ԱրտադրությունըԽմբագրել

2019 թվականին թուջի համաշխարհային արտադրությունը կազմել է մոտ 900 միլիոն տոննա։
Թուջ արտադրող երկրների առաջին տասնյակը հետևյալն է` (քանակը միլիոն տոննաներով է)

1   Չինաստան 543,748
2   Ճապոնիա 66,943
3   Ռուսաստան 43,945
4   Հնդկաստան 29,646
5   Հարավային Կորեա 27,278
6   Ուկրաինա 25,676
7   Բրազիլիա 25,267
8   Գերմանիա 20,154
9   ԱՄՆ 18,936
10   Ֆրանսիա 8,105

ՏեսակներըԽմբագրել

  • Սպիտակ թուջ, որում ամբողջ ածխածինը գտնվում է կապված վիճակում (Fe3C)
  • Մոխրագույն թուջ, երկաթի, ծծմբի (1,2÷3,5 %) և ածխածնի համաձուլվածք է։ Այս թուջերի կազմության մեջ ամբողջ ածխածինը կամ նրա մեծ մասը գտնվում է թերթային կառուցվածքի գրաֆիտի տեսքով։
  • Բարձր ամրության թուջն իր կազմության մեջ պարունակում է գնդաձև գրաֆիտ
Թուջի տեսակները[1]
Անունը Բաղադրոթյունը (% ըստ քաշի) Կիրառությունը
Գորշ թուջ C՝3.4, Si՝1.8, Mn՝0.5 Ներքին այրման շարժիչների գլանների բլոկներ, թափանիվներ
Սպիտակ թուջ C՝3.4, Si՝0.7, Mn՝0.6 Առանցքակալներ
Կռվող թուջ C՝2.5, Si՝1.0, Mn՝0.55 Սռնիներ, տրակտորների անիվներ


  1. Lyons, William C. and Plisga, Gary J. (eds.) Standard Handbook of Petroleum & Natural Gas Engineering, Elsevier, 2006