Bombardier Inc. (ֆրանս․՝ bɔ̃baʁdje) - կանադական բազմազգ կորպորացիա է, որը զբաղվում է բիզնես դասի ինքնաթիռների և ռելսերի արտադրությամբ։ Նախկինում զբաղվել է հանրային տրանսպորտի, առևտրային ինքնաթիռների, ավտոմեքենաների ու գնացքների արտադրությամբ (ներկայումս Bombardier Transportation-ը գտնվում է ֆրանսիական Alstom]] Transport ընկերության հետ միաձուլման փուլում և կարգավորման ընթացակարգերը շարունակական փուլում են)։ Ընկերության Bombardier Aviation բաժնի գլխամասային գրասենյակը գտնվում է Մոնրեալում, իսկ Bombardier Transportation-ինը՝ Բեռլինում։

Bombardier
Изображение логотипа
Տեսակհանրային ընկերություն և ինքնաթիռաշինական ընկերություն
Անվանված է ի պատիվJoseph-Armand Bombardier?
Հիմնադրված էհունվարի 29, 1942
ՀիմնադիրJoseph-Armand Bombardier?
ՎայրDorval, Մոնրեալի քաղաքային ագլոմերացիա, Մոնրեալի շրջան, Քվեբեկ, Կանադա[1]
ԵրկիրFlag of Canada (Pantone).svg Կանադա
ՏնօրենÉric Martel?
Արդյունաբերությունավիատիեզերական արդյունաբերություն և rolling stock manufacturing?[2]
Աշխատողների թիվ13 800 մարդ
Դուստր ընկերություններBombardier Aerospace?, Bombardier (Germany)?, Bombardier (United Kingdom)? և Learjet?
Կայքbombardier.com
ԲորսաBBD.A[3][4]
Commons-logo.svg Bombardier Վիքիպահեստում
Bombardier ձնավագոն, արտադրվել է 1952 թ․
Bombardier BR100+ Groomer
1990 Bombardier Global 6000 GLEX

Ընկերությունն արտադրում է կորպորատիվ ինքնաթիռների մի քանի շարք՝ Bombardier Global 7500, Bombardier Global Express, Bombardier Challenger 600, Bombardier Challenger 300 և Learjet 70/75։

Ընկերությունը հիմնադրվել է 1942 թ․ Ժոզեֆ-Արմանդ Բոմբարդիեի կողմից՝ իր կողմից հայտնագործված ձնագնացի արտադրման նպատակով, այդ արտադրանքի գիծը վաճառվեց 2003 թ․։

ՊատմությունԽմբագրել

Ժամանցային արտադրանքԽմբագրել

1934 թ․ հունվարին ձնաբուքը խոչընդոտեց Ժոզեֆ-Արմանդ Բոմբարդիեին հասցնել իր երկու տարեկան տղային՝ Իվոնին, մոտակա հիվանդանոցը, և նա մահացավ ապենդիցիտից առաջացած պերիտոնիտից[5][6]։

Բոմբարդիեն մեխանիկ էր, ով երազում էր ստեղծել մեքենա, որը կսահեր ձյան վրայով[6]։ 1935 թ․ Վանկուվերի նորոգման կետում նա նախագծեց և արտադրեց առաջին ձնագնացը։

1937 թ․ նա պատենտավորեց և վաճառեց 7 տեղանոց B7 տեսակի ձնագնացներից 12-ը[7]։ Դրանք օգտագործվում էին Քվեբեկի գյուղական հատվածներում՝ երեխաներին դպրոց հասցնելու, բեռներ կրելու, փոստային առաքման նպատակով, ինչպես նաև որպես շտապօգնության փոխադրման միջոց։ 1941 թ․ Բոմբարդիեն բացեց գործարան Վանկուվերում[8]։

1942 թ․ Վանկուվերում ստեղծվեց L'Auto-Neige Bombardier Limitée ("Bombardier Snow Car Limited") ընկերությունը[9]։

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Կանադայի կառավարությունը հրապարակեց պատերազմի ժամանակ պաշարների կարգավորումները։ Բոմբարդիեի հաճախորդները ձնագնաց գնելիս ստիպված էին ապացուցել, որ դրանք կարևոր էին իրենց ապրուստի համար։ Այդ ժամանակ ընկերությունը սկսեց զբաղվել զենքերի արտադրությամբ[8]։

1947 թ․ Սասկաչևանում ձնաբքի ժամանակ ընկերության գործունեությունը մամուլում դրական արձագանք գտավ, երբ բանակային ձնագնացները կարողացան դուրս բերել ռադիո հաղորդակցության աշտարակները մեկուսացումից[10]։

1948 թ․ Քվեբեկի կառավարությունն ընդունեց օրենք համաձայն որի բոլոր ճանապարհները պետք է մաքրվեին ձյունից։ Բոմբարդիեի վաճառքը մեկ տարում գրեթե կիսով չափ նվազեց։ Ուստի նա որոշեց դիվերսիֆիկացնել իր արտադրությունը՝ առաջին հերթին արտադրելով անվավոր ձնամաքրման մեքենաներ, որոնք պետք է օգտագործվեին համայնքային մայթերը մաքրելու համար և փոխարինեին ձիաքարշներին, ապա արտադրելով ամենագնաց մեքենաներ հանքարդյունաբերության, նավթամշակման և անտառտնտեսության ոլորտների համար[8]։

Մեքենաներն ունեին առջևից ամրացվող դահուկներ, որոք կարելի էր փոխարինել առջևի անիվներով հարթ և պինդ մակերեսներին երթևեկելու համար։ 1951 թ․ մեքենաների փայտյա կմախքը փոխարինվեց պողպատով, զինվեցին Քրայսլերի (Chrysler) վեց մխոցով շարժիչներով և 3 արագություն ունեցող մեխանիկական փոխանցման տուփով։

1950-ականների սկզբներին Բոմբարդիեն կենտրոնացավ 1 կամ 2 տեղանոց ձնագնացների արտադրության վրա։ Վաճառքի ծավալները աճեցին 1957 թ․, երբ նա մշակեց մեկ ամբողջական կտորից ձուլածո թրթուրավոր շարժող մեխանիզմ, որը բավականաչափ ամուր էր և թեթև մեքենաների համար ապահովում էր քարշումը ձյան պայմաններում։ Մեքենան կոչվում էր Ski-Dog, որովհետև այն փոխարինում էր որսորդների համար նախատեսված շնասահնակներին։ Սակայն 1958 թ․ Ski-Doo ձնասգնացը անսպասալիորեն դարձավ հայտնի[5]։

Մարդիկ շուտով բացահայտեցին ձյան վրայով արագ սրացող մեքենաների հաճույքը, և Քվեբեկում ծնվեց նոր ձմեռային սպորտաձև։ Առաջին տարում Բոմբարդիեն վաճառեց 225 Ski-Doo ձնագնաց, իսկ չորս տարի անց՝ 8210 հատ։ Նա պակասեցրեց Ski-Doo ապրանքային գծի գովազդումը, որպեսզի այն դուրս չմղի այլ ընկերությունների արտադրանքը՝ միևնույն ժամանակ ձնագնացների արդյունաբերությունում[11]պահպանելով գերիշխող դիրքը մրցակից Polaris Industries և Arctic Cat ընկերությունների հանդեպ։

1963 թ․ Քվեբեկի Ռոքսթոն Ֆոլզ քաղաքում ստեղծվեց Roski ընկերությունը, որը արտադրելու էր բարդ մասեր Ski-Doo ձնագնացի համար։ Վերջինս ստացավ ութ մխոցով շարժիչ։

Բոմբարդիեն մահացավ քաղցկեղից 1964 թ․ փետրվարի 18-ին՝ 56 տարեկան հասակում։ Մինչև այդ նա վերահսկում էր աշխատանքի բոլոր ոլորտներն ու հսկում հետազոտական բաժինը, ինքն անձամբ էր գծում նաև բոլոր գծագրերը։ Ընկերությունն անցավ նրա որդիներին և փեսաներին, որոնք վերակազմավորեցին ու ապակենտրոնացրին ընկերությունը։ Այն զինվեց համակարգչային սարքավորումներով, ստեղծվեց հաշվապահություն և ապրանքագրում։ Բարելավվեցին և ընդլայնվեցին բաշխիչ ցանցը, վաճառքի աշխատակազմի համար մշակվեցին վաճառքի խթանման միջոցներ[12]։ That year, a survey was mailed to Ski-Doo owners to find out how the product was being used.[13]1964 թ․ Բոմբարդիեի մահվանից հետո նրա տղան՝ Գերման Բոմբարդիեն, սկսեց ղեկավարել ընկերությունը։ Սակայն 1966 թ․ նա հեռացավ և վաճառեց իր բաժնեմասը իր ընտանիքի անդամների հետ անհամաձայնություններից հետո։ Լորեն Բոդուանը՝ Բոմբարդիեի փեսան, դարձավ նախագահ և ղեկավարեց ընկերությունը մինչև 1999 թ․[12]։

1967 թ․ ընկերությունը վերանվանվեց Bombardier ՍՊԸ։ Այդ ժամանակ ձնագնացները շատ օգտակար էին ինուիտների համար[14]։

1968 թ․ Քլեյտոն Ջեյքոբսոն II-ը հնարեց սկուտերը, և ընկերությունը նրա արտոնագրերի համար լիցենզիա ստացավ Sea-Doo սկուտերի արտադրման համար[15]։

1969 թ․ հունվարի 23-ին ընկերությունը դարձավ հասարակական և գրանցվեց Մոնրեալի և Տորոնտոյին արժեթղթերի բորսայում[9]։

1969-1970 թթ․ Chrysler Industrial-ի 318 շարժիչներն ունեցան Loadflite տեսակի ավտոմատ փոխանցման տուփեր[15]։

1970 թ․ Bombardier-ը ձեռք բերեց շարժիչների արտադրությամբ զբաղվող Rotax ընկերությունը, որը գտնվում էր Ավստրիայի Գունկիրխեն քաղաքում։

1971 թ․ Bombardier-ը ձեռք բերեց Moto-Ski ընկերությունը[16]։ 1971 թ․ ընկերությունը գործարկեց Operation SnoPlan ծրագիրը՝ խթանելու ձնագնացների անվտանգությունը այն բանից հետո, երբ ձնագնացների վթարների հետևանքով ավելացել էր մահացությունների թիվը[17]։

1970-ականներին ընկերությունը սկսեց արտադրել Can-Am մոտոցիկլետներ, որոնք աշխատում էին Rotax շարժիչով[15]։

2003 թ․ ընկերությունը 875 դոլլարով վաճառեց Bombardier Recreational Products-ը ներդրողների խմբին՝ Bain Capital (50%), Bombardier Family (35%) և Caisse de dépôt et placement du Québec (15%)[18]։

ԱվիացիաԽմբագրել

 
Bombardier Global Express Global 6000-ը վայրէջք է կատարում Մոնրեալի միջազգային օդանավակայանում
 
Bombardier C Series CS100 փորձնական թռիիչքների համար օդանավը (FTV1) Միրաբելում

1986 թ․ Bombardier-ը 120 միլիոն դոլլարով գնեց Canadair ընկերությունը Կանադայի կառավարության համար այն բանից հետո, երբ այդ ընկերությունը գրանցեց ամենամեծ կորպորատիվ կորուստը Կանադայի պատմության մեջ[19]։

1989 թ․ Bombardier-ն գնեց Short Brothers ընկերությունը[20]։

1990 թ․ այն գնեց Learjet ընկերությունը, իսկ 1992 թ․՝ de Havilland Canada ընկերությունը Boeing-ից[21]։

1995 թ․ ստեղծվեց Flexjet ընկերությունը։ 2013 թ․ դեկտեմբերին այն վաճառվեց 195 միլիոն դոլլարով[22]։

 
Bombardier CSeries (Airbus A220) օդանավը Swiss International Air Lines-ի հանդերձանքով

2016 թ․ հունիսի 29-ին Bombardier-ն մատակարարեց իր առաջին CSeries CS100 օդանավը (այժմ՝ Airbus A220) Swiss International Air Lines-ին։ Air Canada-ն պատվիրել էր օդանավը մեկ օր շուտ[23]։

2016 թ․ ապրիլին Delta Air Lines-ը պատվիրեց վերոնշյալ օդանավը[24][25]։2017 թ․ սեպտեմբերի 26-ին, երբ Boeing-ը բողոքեց, որ Bombardier-ն Կանադայի և Քվեբեկի կողմից հատկացված սուբսիդիայի շնորհիվ ավելի էժան էր վաճառում CS100 օդանավը Delta Air Lines-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների առևտրի նախարարությունն օդանավի համար առաջարկեց 219% սակագին։ Boeing-ի բողոքում նշվում էր, որ CS100 օդանավերը վաճառվում էին յուրաքանչյուրը 19,6 միլիոն դոլարով, որը ցածր էր արտադրանքի գնից (33,2 ԱՄՆ դոլլար)[26][27]։Կանադայի և Միացյալ Թագավորության կառավարությունները սպառնացին, որ կդադարեն պատվիրել Boeing-ի օդանավերը, քանի որ ընկերությունը վտանգում էր ոդատիեզերական ոլորտի աշխատատեղերը[28][29]։2018 թ․ հունվարի 26-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների առևտրի համաշխարհային հանձնաժողովը չեղարկեց սակագները[30]։ Boeing-ը չբողոքարկեց այդ որոշումը[31]։

2018 թ․ հուլիսին Airbus-ը ձեռք բերեց CSeries-ի ակցիաների 50.01%-ը 1 կանադական դոլլարով՝ մինչև 2024 թ․ մնացած տոկոսը գնելու տարբերակով[32][33]։ Airbus-ը պատրաստեց իր երկրորդ CSeries հավաքակցման գիծը Ալաբամայի Մոբիլ քաղաքում տեղակայված իր A320 հավաքակցման գործարանում[34]։

2018 թ․ նոյեմբերին ընկերությունը հայտարարեց Viking Air-ի մասնաճյուղին իր տուրբոպտուտակային շարժիչով աշխատող մարդատար օդանավրի վաճառքի մասին։ Այն հայտարարեց նաև, որ 5000 աշխատատողներ մատնվել են հարկադրված գործազրկության[35]։

2019 թ․ մարտին ընկերությունը 645 միլիոն դոլլարով վաճառեց իր Business Aircraft Training բիզնեսը CAE Inc. ընկերությանը։ Բիզնեսը ներառում էր ավիացրոն մարզասարքեր և վերապատրաստման սարքեր Bombardier-ի Learjet, Challenger և Global արտադրանքի գծերի համար[36]։

2019 թ․ հունիսի 25-ին Bombardier-ն պայմանավորվեց Mitsubishi Heavy Industries-ի հետ CRJ ծրագրի վաճառքի շուրջ, ակնկալվում է, որ հաստատման դեպքում գործարքը կավարտվի 2020 թ․ սկզբին[37]։Bombardier-ն կպահպանի հավաքակցման գործարանն ու կարտադրի CRJ-ը Mitsubishi-ի անվան ներքո մինչև որ ավարտվեն ներկա իրականացվելիք պատվերը[38]։

2020 թ․ փետրվարին Airbus-ը 591 միլիոն ԱՄՆ դոլլարով ձեռք բերեց A220-ի ակցիաների 25%-ը։ Այս գործարքը Bombardier Aviation-ին կոմերցիոն օդանավերի արդյունաբերությունից դուրս մղելու վերջնական քայլն էր[39]։

ՌելսերԽմբագրել

 
MR-73 գնացքը ուղևորվում է դեպի Lucien-L'Allier կայարան, 2009 թ․ փետրվար

Երբ 1970-ական թվականների ճգնաժամը նվազեցրեց ձնագնացների պահանջարկը, ընկերությունը դիվենսիֆիկացրեց իր արտադրանքը՝ ընդգրկելով ռելսային տրանսպորտը։

1974 թ․ ընկերությունն ստացավ իր առաջին պատվերը՝ արտադրել MR-73 գնացքներ Société de transport de Montréal-ի համար, որոնք պետք է օգտագործվեն Մոնրեալի մետրոպոլիտենում։

1975 թ․ ընկերությունը ձեռք բերեց Montreal Locomotive Works-ը։ 1988 թ․ այն վաճառվեց General Electric-ին։

1982 թ․ ընկերությունը շահեց Նյու Յորքի Metropolitan Transportation Authority-ի պայմանագիրը, որով պարտավորվում էր 663 միլիոն դոլլարի դիմաց արտադրել 825 մետրոյի վագոններ[19][40]։

1985 թ․ ընկերությունը դադարեցրեց շոգեքարշների արտադրությունն ու կենտրոնացավ մարդատար օդանավերի շարժական կազմի արտադրության վրա։ 1986 թ․ այն ձեռք բերեց Բրյուգգեում գտնվող La Brugeoise et Nivelles (նախկինում՝ BN Constructions Ferroviaires et Métalliques) ընկերության ակցիաները, 1987 թ․՝ ռելսերի արտադրությամբ զբաղվող ամերիկյան Budd Company և Pullman Company ընկերությունները, իսկ 1989 թ․՝ Ֆրանսիայի Կրեսպին քաղաքում գտնվող ANF Industrie ընկերությունը։ Հետագայում մի շարք ընկերությունների ձեռքբերումը Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Կանադայում և Մեքսիկայում մեծացրեց ընկերության աշխատանքի ծավալը։

1996 թ․ 710 միլիոն դոլլար պայմանագրով ընկերությունն ընտրվեց Հյուսիսային Ամերիկայում ամենաարագընթաց գնացքների՝ Acela Express-ի, առաջատար արտադրող։ Գնացքների հետ խնդիրները հանգեցրին դատական գործընթացների Bombardier-ի և Amtrak-ի միջև[41]։

2001 թ․ Bombardier-ն ձեռք բերեց Adtranz (DaimlerChrysler Rail Systems) ընկերությունը, որը զբաղվում էր Գերմանիայում և Միացյալ Թագավորությունում լայնորեն կիրառվող գնացքների արտադրությամբ՝ դառնալով աշխարհում շարժական կազմ արտադրող ամենամեծ ընկերություններից մեկը[42][43]։

2005 թ․ այն թողարկեց 200-380 կմ/ժ արագությամբ Bombardier Zefiro արագընթաց ռելսերը Չինաստանի երկաթուղու նախարարության համար։

2020 թ․ փետրվարի 13-ին Alstom-ը համաձայնվեց գնել Bombardier Transportation բաժինը 3 միլիարդ դոլլարով[44]։

Նախկին արտադրանքի գծերԽմբագրել

Bombardier CapitalԽմբագրել

1973 թվականից, երբ ընկերությունը գտնվում էր Քոլչեսթեր քաղաքում, Bombardier Capital-ն առաջարկում էր ֆինանսական ծառայություններ, ինչպես, օրինակ, վարկավորում և լիզինգ։

1997 թ․ ընկերությունը սկսեց տեղափոխել որոշ ծառայություններ դեպի Ջեքսոնվիլ[45]։

2001 թ․ Bombardier-ն դադարեց վերցնել նոր սպառողական վարկեր[46]։

2005 թ․ Bombardier-ն վաճառեց իր ֆինանսական բաժինը GE Commercial Finance ընկերությանը[47]։

ՌազմարդյունաբերությունԽմբագրել

1981 թ․ ընկերությունը ձեռք է բերել Volkswagen Iltis-ի իրավունքները։ Արտադրությունը դադարեց 1989 թ․[48]։

2003 թ․ ընկերությունը վաճառեց իր ռազմական արդյունաբերությունը Կանադային։ Military Aviation Services-ը վաճառվեց SPAR Aerospace-ին։ Urban Transportation Development Corporation-ի կողմից ցամաքային զինամթերքների արտադրությունը դադարեց[49][50]։

Հանրային տրանսպորտի ավտոբուսները ԻռլանդիայումԽմբագրել

1970-ականների վերջերին Իռլանդիայում գործող CIÉ-ը (այժմ՝ Bus Éireann և Dublin Bus) պատվիրեց մեկհարկանի և երկհարկանի ավտոբուսների մշակում ու արտադրություն։ Սկզբնական օրինակները պատրաստվեցին Գերմանիայում, իսկ 51 արագընթաց վագոններն (KE տեսակի) ու 366 երկհարկանի ավտոբուսները (KD տեսակի) պատրաստվեցին 1980-1983 թթ․՝ Շաննոն քաղաքում։ Դրանք գործարկվեցին մինչև 1997 և 2000 թվականները համապատասխանաբար։ Որոշ օրինակներ ցուցադրվում են Իռլանդիայի տրանսպորտի ազգային թանգարանում[51]։

ԹանգարանԽմբագրել

 
1951 Bombardier B12 ձնագնաց

Ջոզեֆ Արմանդ Բոմբարդիեի հնարամտության թանգարանը գտնվում է Քվեբեկի Վալքորթ քաղաքում և նվիրված է Ջոզեֆ Արմանդ Բոմբարդիեի կյանքին և ձնագնացներ արտադրությանը։ Թանգարանը բացվել է 1971 թ․, վերանորոգվել 1990 թ․։ Այստեղ ցուցադրվում են Ski-Doo ձնագնացներ, գրքեր, գրքույկներ և ձնագնացների սիրահարներին հետաքրքրող այլ առարկաներ[52]։

Թանգարանը ներառում է սկզբնական ավտոտնակ-գործարանը, որտեղ կառուցվել է առաջին ձնագնացը։ Ավտոտնակը զգուշորեն ապամոնտաժվել է Վալքորթում իր սկզբնական վայրից և տեղափոխվել թանգարանի ներկայիս տարածք, որը Bombardier Recreational Products-ից գտնվում է մի քանի թաղամաս հեռավորության վրա[52]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://bombardier.com/fr/investisseurs/rapports-financiers
  2. 20th Century Press Archives — 1908.
  3. http://web.tmxmoney.com/quote.php?qm_symbol=BBD.A
  4. http://web.tmxmoney.com/quote.php?qm_symbol=BBD.B
  5. 5,0 5,1 Skorupa Joe (January 1992)։ «Ski-doo: 50 years on snow»։ Popular Mechanics (Hearst Communications) 169 (1): 94, 95։ ISSN 0032-4558 
  6. 6,0 6,1 «Bombardier: The Snowmobile Legacy»։ Canadian Broadcasting Corporation 
  7. SMITH SCOTT S. (October 10, 2014)։ «Bombardier Conquered Winter With Snowmobile»։ Investor's Business Daily 
  8. 8,0 8,1 8,2 «The Bombardier winter workhorse is born»։ Canadian Broadcasting Corporation։ January 1, 1950 
  9. 9,0 9,1 «Aerospace company Bombardier: A timeline»։ CTV News։ February 17, 2016 
  10. «Rescue by snowmobile»։ Canadian Broadcasting Corporation 
  11. «Snowmobiling just for the fun of it»։ Canadian Broadcasting Corporation։ March 15, 1962 
  12. 12,0 12,1 «Younger generation takes over Bombardier»։ Canadian Broadcasting Corporation։ April 12, 1967 
  13. «Look What's Behind the Snowmobile King»։ Montreal Gazette։ March 29, 1969 
  14. «Inuit embrace the snowmobile»։ Canadian Broadcasting Corporation։ August 7, 1967 
  15. 15,0 15,1 15,2 «Guided Enterprise»։ Manawatu Standard։ November 20, 2007 
  16. Pinz Les (March 6, 2009)։ «1971 Moto-Ski Bullet»։ American Snowmobiler 
  17. «Ski-Doo backlash»։ Canadian Broadcasting Corporation։ January 9, 1972 
  18. Chipello Christopher J. (August 27, 2003)։ «Bombardier to Sell Subsidiary To Group Led by Bain Capital»։ The Wall Street Journal 
  19. 19,0 19,1 SALPUKAS AGIS (August 19, 1986)։ «COMPANY NEWS; Canadair to Be Sold To Bombardier Inc.»։ The New York Times 
  20. «Government Announces Sale of Short Brothers to Canada's Bombardier»։ Associated Press։ June 7, 1989 
  21. Farnsworth Clyde (January 12, 1992)։ «COMPANY NEWS; Bombardier Agrees to Buy De Havilland From Boeing»։ The New York Times 
  22. Lynch Kerry (December 5, 2013)։ «Bombardier Completes Flexjet Sale»։ Aviation Week & Space Technology։ Արխիվացված է օրիգինալից October 28, 2020-ին։ Վերցված է October 25, 2020 
  23. «Air Canada finalizes $3.8B order for 45 Bombardier CSeries jets»։ Toronto Star։ June 28, 2016 
  24. «Delta Orders State-of-the-Art, Fuel-Efficient Bombardier C Series» (Press release)։ PR Newswire։ April 28, 2016 
  25. Evans Pete (April 28, 2016)։ «Delta buying 75 Bombardier CSeries jets, with options for 50 more»։ CBC News 
  26. Zhang Benjamin (September 26, 2017)։ «Boeing scored a big victory against its Canadian rival, but it may start a nasty trade war»։ Business Insider 
  27. «Fallon warns Boeing over defence contracts»։ BBC News։ 27 September 2017 
  28. «Amid spat with Bombardier, Boeing won't be considered for future fighter jet replacements, Sajjan suggests»։ National Post։ 28 September 2017 
  29. Elliott Larry (September 28, 2017)։ «Theresa May hints at Boeing boycott in Bombardier US tariff row»։ The Guardian 
  30. «Bombardier wins bid to overturn 292% tariffs at U.S. trade body»։ CBC News։ January 26, 2018 
  31. «Boeing will not appeal tariff ruling in Bombardier's favour»։ CBC News։ March 23, 2018 
  32. «Airbus' majority stake in C Series partnership with Bombardier and Investissement Québec comes into effect» (Press release)։ Airbus։ July 1, 2018 
  33. Luft Amy (October 16, 2017)։ «Europe's Airbus to buy majority stake in Bombardier CSeries program»։ CTV News 
  34. Zhang Benjamin (February 2, 2019)։ «Check out the $600 million Alabama factory where Airbus builds jets for American, Delta, and JetBlue»։ Business Insider 
  35. «Canada's Bombardier says it will cut 5,000 jobs»։ Associated Press։ November 8, 2018 
  36. «CAE concludes acquisition of Bombardier's Business Aircraft Training business» (Press release)։ GlobeNewswire։ March 14, 2019 
  37. «Mitsubishi Heavy Industries to Acquire Canadair Regional Jet Program from Bombardier Inc.» (Press release)։ Mitsubishi Heavy Industries։ 25 June 2019 
  38. «Mitsubishi, Bombardier reach agreement to acquire CRJ program»։ Leeham News and Analysis։ 25 June 2019 
  39. «Bombardier exits the commercial plane business, sells remaining A220 stake to Airbus»։ Canadian Broadcasting Corporation։ February 13, 2020 
  40. «COMPANY NEWS; Bombardier Inc.»։ The New York Times։ December 18, 1982 
  41. «Bombardier blames Amtrak for train problems»։ CBC News։ August 7, 2002 
  42. Wootliff Benjamin (August 5, 2000)։ «Daimler sells rail business to Bombardier of Canada»։ The Daily Telegraph 
  43. «History of Bombardier – Planes and Trains»։ Bombardier 
  44. Fockenbrock Dieter (February 12, 2020)։ «Alstom Buys Bombardier Transportation for Seven Billion Euros (US$7 Billion - CDN$10 Billion) - FliegerFaust»։ Flieger Faust։ Արխիվացված է օրիգինալից November 26, 2020-ին։ Վերցված է October 25, 2020 
  45. «Bombardier Capital opens retail financing divisions»։ American City Business Journals։ May 7, 1997 
  46. Bennett Jane (October 4, 2002)։ «Bombardier reduces space»։ American City Business Journals 
  47. «GE Commercial Finance Completes Acquisition of Bombardier Capital's Inventory Finance Division» (Press release)։ Business Wire։ June 1, 2005 
  48. Waldie Paul (October 3, 2003)։ «Vehicle's history considered controversial»։ The Globe and Mail 
  49. «Bombardier Announces Sale of its Military Aviation Services Unit» (Press release)։ Bombardier։ June 10, 2003։ Արխիվացված է օրիգինալից October 28, 2020-ին։ Վերցված է October 25, 2020 
  50. «Bombardier selling military aviation unit for $90M»։ American City Business Journals։ June 10, 2003 
  51. Conway Shane։ «The Bombardier buses and coaches of CIE»։ The Classic Irish Buses website 
  52. 52,0 52,1 «Museum of Ingenuity J. Armand Bombardier»։ Museum of Ingenuity J. Armand Bombardier։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-26-ին։ Վերցված է 2020-10-25 

Արտաքին հղումներԽմբագրել