2-րդ հազարամյակ
2-րդ հազարամյակ, 1001 թվականի հունվարի 1-ից մինչև մեր դարաշրջանի 2000 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակամիջոցը։
Մարդկության համար այն բնութագրվում էր տեխնիկական և սոցիալական զարգացման ամենախոշոր ցատկով՝ նախորդ բոլոր հազարամյակների համեմատ։ Դրան զուգահեռ մարդկության բնակչությունը դուրս է եկել շատ հազարամյակների հարաբերական հավասարակշռությունից և տեղի է ունեցել ժողովրդագրական պայթյուն[1][2], որը շարունակվում է առ այսօր։
2-րդ հազարամյակի պատմական շրջափուլերԽմբագրել
- 1001-1300՝ Բարձր միջնադար
- 1300-1500՝ Ուշ միջնադար (Ամերիկայի հայտնաբերում)
- 1500-1640՝ Ժամանակակից պատմության առաջին շրջափուլ
- 1640-1918՝ Ժամանակակից պատմության երկրորդ շրջափուլ (Առաջին համաշխարհային պատերազմի ավարտ)
- 1918-1945՝ Նորագույն շրջանի առաջին շրջափուլ (Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտ)
- 1945 թվականից՝ Նորագույն շրջանի երկրորդ շրջափուլ
Հիմնական իրադարձություններԽմբագրել
Ժամսլաքի ուղղությամբ ձախից աջ՝ 1492, Քրիստափոր Կոլումբոս, Ամերիկյան հեղափոխություն, Ֆրանսիական հեղափոխություն, միջուկային զենք Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, լույսի այլընտրանքային աղբյուր՝ շիկացման լամպ, 1969 թվականին մարդն առաջին անգամ ոտք դրեց Լուսնի մակերեսին Ապոլոն 11-ի արշավի ժամանակ, Ինքնաթիռները դարձան ամենագործածական փոխադրամիջոցը երկնքում, Նապոլեոն Ա Բոնապարտը 19-րդ դարի սկզբին ազդեցություն է ունեցել Ֆրանսիայի և Եվրոպայի վրա՝ զավթողագործության և արդիականացման միջոցով, Ալեքսանդր Բելլի հեռախոսը, 1348 թվականին սև մահը երկու տարվա ընթացքում սպանեց ամբողջ աշխարհի ավելի քան 100 միլիոն մարդու և եվրոպացիների կեսին։ (Ետին պլան. հատված Գութենբերգի Աստվածաշնչից, որը 1450-ականներին առաջին տպագիր գիրքն էր)
- 1054 թվական - Մեծ պառակտում
- 1066 թվական- Անգլիայի նորմանդական նվաճում[3]
- 1096-1291 թվականներ - Խաչակրաց արշավանքներ[4]
- 1206-1260 թվականներ - Մոնղոլական նվաճում[5]
- 1400-1500 թվականներ - կենտրոնացված պետությունների առաջացում Եվրոպայում,
- 1420-1580 թվականներ - Վերածնունդ
- 1453 թվական - Կոստանդնուպոլսի անկում[6]
- 1492 թվական - Ամերիկայի հայտնագործում, գաղութատիրության դարաշրջանի սկիզբ
- 1517-1648 թվականներ - Ռեֆորմացիա
- 1640-1649 թվականներ - Անգլիական բուրժուական հեղափոխություն
- 1750-1900 թվականներ - Արդյունաբերական հեղափոխություն
- 1775-1783 թվականներ - Անկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում
- 1789-1799 թվականներ - Ֆրանսիական հեղափոխություն
- 1914-1918 թվականներ - Առաջին համաշխարհային պատերազմ
- 1917 թվական - Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխություններ
- 1922 թվական - ԽՍՀՄ-ի կազմավորում,
- 1939-1945 թվականներ - Երկրորդ համաշխարհային պատերազմ
- 1961 թվական - մարդու՝ առաջին անգամ տիեզերքում հայտնվելը
- 1962 թվական - Կարիբյան ճգնաժամ
- 1991 թվական - ԽՍՀՄ փլուզում
Կարևոր անձինքԽմբագրել
- Վիլհելմ I՝ Անգլիայի նվաճող
- Սալահ ադ-Դին՝ Եգիպտոսի և Սիրիայի սուլթան, որը Խաչակրաց երկրորդ արշավանքի ժամանակ հաղթել է խաչակիրներին
- Չինգիզ խան՝ Մոնղոլական կայսրության հիմնադիր, որը գրավել է Ասիայի մեծ մասը
- Լենկթեմուր
- Դմիտրի Իվանովիչ Դոնսկոյ՝ Վլադիմիրյան և Մոսկովյան մեծ իշխան, որը հաղթանակ է տարել Կուլիկովոյի ճակատամարտում
- Ժաննա դ'Արկ
- Յոհան Գուտենբերգ՝ գրատպության գյուտարար
- Մարտին Լյութեր՝ կրոնական գործիչ, լյութերականության հիմնադիր
- Քրիստափոր Կոլումբոս՝ իսպանացի ծովագնաց, Ամերիկայի հայտնագործող
- Լեոնարդո դա Վինչի՝ իտալացի ինժեներ և Վերածննդի դարաշրջանի նկարիչ
- Օլիվեր Կրոմվել
- Իսահակ Նյուտոն՝ ֆիզիկոս, ձգողականության հայտնագործող
- Պետրոս I՝ բարենորոգիչ և Ռուսական կայսրության առաջին կայսր
- Ջորջ Վաշինգտոն՝ ԱՄՆ-ի հիմնադիր և առաջին նախագահ
- Նապոլեոն Բոնապարտ՝ 1804-1815 թվականներին՝ Ֆրանսիայի կայսր
- Աբրահամ Լինքոլն ՝ ԱՄՆ-ի 16-րդ նախագահ
- Վլադիմիր Լենին՝ հեղափոխական, ԽՍՀՄ-ի հիմնադիր
- Իոսիֆ Ստալին՝ ռուս հեղափոխական, խորհրդային քաղաքական, պետական, զինվորական և կուսակցական գործիչ[7]
- Ալբերտ Այնշտայն՝ ֆիզիկոս-տեսաբան, ժամանակակից տեսական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը[8]
- Ուինսթոն Չերչիլ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ, 20-րդ դարի առաջին կեսի համաշխարհային իրադարձությունների գլխավոր կերպարներից մեկը
- Ֆրանկլին Ռուզվելտ՝ ԱՄՆ-ի 32-րդ նախագահ, 20-րդ դարի առաջին կեսի համաշխարհային իրադարձությունների գլխավոր կերպարներից մեկը
- Ադոլֆ Հիտլեր՝ նացիոնալ-սոցիալիզմի հիմնադիր և գլխավոր կերպար, Նացիստական Գերմանիայի ամբողջատիրական բռնատիրության հիմնադիր, Գերմանիայի ֆյուրեր
- Մաո Ցզե Դուն՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահ
- Յուրի Գագարին՝ պատմության մեջ առաջին մարդը, որն իրականացրել է տիեզերական թռիչք
- Ջոն Քենեդի՝ ԱՄՆ-ի 35-րդ նախագահ
- Նեյլ Արմսթրոնգ՝ Լուսնի վրա ոտք դրած առաջին մարդը
2-րդ հազարամյակի կլիմայական ժամանակաշրջաններԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Paul Ehrlich The Population Bomb (revised) (eng) // Riversity Press, USA : pdf. — 1975. — Т. Ch. 1. — С. 5.
- ↑ «Мировой демографический взрыв и антропогенное давление на климат»։ demoscope.ru։ Վերցված է 2016-09-23
- ↑ Харперская энциклопедия военной истории Дюпюи Р. Э. и Дюпюи Т. Н. Все войны мировой истории. Книга 2. 1000-1500 гг. — М.: АСТ, 2004. — С. 15-22.
- ↑ Книга:Жозеф Франсуа Мишо:История Крестовых походов|12-17
- ↑ Монгольские завоевания в 13 в. // БСЭ
- ↑ Византийские историки Дука, Сфрандизи, Лаоник Халкондил о взятии Константинополя турками. // ВВ. Т. 7. 1953.
- ↑ Conquest, Robert Victims of Stalinism: A Comment(անգլ.) // Europe՝Asia Studies : journal. — 1997. — Т. 49. — № 7. — С. 1317՝1319. —
- ↑ Oppenheimer I. R. Einstein, a Centennial Volume. — Boston: Harvard Univ. Press, 1979. — P. 44.