Ֆուտբոլի Միացյալ Թագավորության տնային առաջնություն

Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը (հայտնի է նաև որպես Տնային միջազգային առաջնություն կամ Բրիտանական առաջնություն) առաջին պաշտոնական միջազգային ֆուտբոլային մրցաշարն էր, որը խաղարկվում էր Մեծ Բրիտանիայի գլխավոր ժողովուրդների հավաքականների՝ Անգլիա Անգլիա, Շոտլանդիա Շոտլանդիա, Ուելս Ուելս և Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա (մինչև բաժանումը՝  Իռլանդիա) ազգային հավաքականների միջև։ Մեկնարկելով 1883/1884 մրցաշրջանում, այն խաղարկվեց 100 տարի և 1983/1984 մրցաշրջասնից հետո այլևս չխաղարկվեց։

Նախապատմությունը և ընդհանուր նկարագիրը

խմբագրել

Միջազգային հանդիպումները մեկնարկել էին դեռ 1872 թ. Անգլիայի և Շոտլանդիայի հավաքականների միջև հանդիպմամբ, որոնք սկսեցին անցկացվել ամեն տարի։ 1876 թ. դրանց սկսեցին մասնակցել Ուելսի, իսկ 1882 թ. ՝ Իռլանդիայի հավաքականները։ Այդ տարիների նշված 4 ֆուտբոլային միություններից յուրաքանչյուրը կիրառում էր խաղի իր կանոնները, որոնք էապես տարբերվում էին միմյանցից և մրցախաղերի ժամանակ կիրառվում էին հյուրընկալող երկրի կանոնները։ Խնդրին լուծում տալու համար 1882 թ. դեկտեմբերի 6-ին Մանչեսթերում այդ չորս երկրների ֆուտբոլային ղեկավար մարմինները գումարեցին համաժողով, որում վճռվեց միասնականացնել խաղի կանոնները և համաձայնեցրին հիմնարար կանոնների պլատֆորմը։ Ստեղծվեց Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը, որի նպատակն է կանոնների հաստատումը և փոփոխումը և որը գործում է ցայսօր։

Նոր կանոնների ընդունումը նշանակում էր, որ հեշտանում է միջազգային հանդիպումների կազմակերպումը։ Այդպիսով, նույն համաժողովում որոշվեց ամենամյա ընկերական հանդիպումներին որոշվեց տալ պաշտոնական կարգավիճակ և հիմնադրել նշված չորս հավաքականների մասնակցությամբ ամենամյա մրցաշար՝ առաջին պաշտոնական մրցաշարն աշխարհում ազգային հավաքականների մակարդակով։ Այս մրցաշարը շատերի կողմից համարվում է առաջիկա 46 տարիների համար գլխավոր միջազգային մրցաշարը։

Մրցաշարն անցկացվում էր յուրաքանչյուր մրցաշրջանում, սկսյալ 1883-84 մրցաշրջանից (առաջին խաղում 1884 թ. հունվարի 24-ին մրցեցին Շոտլանդիայի և Իռլանդիայի հավաքականները և 5։0 հաշվով հաղթեցին շոտլանդացիները)։ Խաղերի անցկացման օրերը տարբեր էին, բայց, որպես կանոն, մրցաշարն անց էր կացվում մրցաշրջանի ավարտին՝ մի քանի օրվա ընթացքում։ Անշուշտ, հետագայում աշխարհի և Եվրոպայի գավաթների ի հայտ գալուց հետո առաջնության համբավը որոշակիորեն ընկավ։ Մասնավորապես 1949-1950 և 1953-1954 մրցաշրջանների մրցաշարերը հանդիսանում էին աշխարհի առաջնության ընտրական մրցաշար, իսկ 1966-67 և 1967-68 մրցաշրջանների առաջնությունները՝ 1968 թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշար։

Մեծ Բրիտանիայի տնային առաջնության անցկացումը դադարեցվեց 1983-84 մրցաշրջանի մրցաշարից հետո։ Դրա համար առկա էին մի շարք պատճառներ՝ այն կորցրել էր իր նշանակությունը աշխարհի և Եվրոպայի գավաթների լույսի ներքո, նվազել էր խաղերի հաճախելիությունը բոլոր խաղերին, բացի Անգլիա-Շոտլանդիա մրցավեճերից, աճել էին խուլիգանության դեպքերը, հուզումները Հյուսիսային Իռլանդիայում ( 1980-81 թվականների քաղաքացիական անհնազանդության պատճառով առաջնությունը մնաց անավարտ), խաղացանկի գերծանրաբեռնվածությունը և «ավելի ուժեղ» հավաքականների հետ մրցելու Անգլիայի հավաքականի ձգտումը։ 1983 թ. Անգլիայի և ապա Շոտլանդիայի ֆուտբոլային ասոցիացիաները հայտարարեցին, որ իրենց հավաքականներն այլևս առաջնությանը չեն մասնակցելու։ 1983-84 թթ. առաջնությունում հաղթեց   Հյուսիսային Իռլանդիայի հավաքականը և գավաթը հանձնվեց Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլային ասոցիացիային։

Այնուհետև սկսվեց խաղարկվել Ռոուզի գավաթը՝   Անգլիայի,   Շոտլանդիայի, իսկ այնուհետև նաև մեկ հարավամերիկյան հավաքականների մասնակցությամբ։ Այն խաղարկվեց հինգ տարի։

Այդ ժամանակներից ի վեր ներկայացվել են Մեծ Բրիտանիայի տնային առաջնության վերսկսման բազմաթիվ առաջարկներ, որոնց պաշտպանները մատնանշում են հանդիսականների թվի աճը և ֆուտբոլային խուլիգանության էական նվազումը։ Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլային ասոցիացիաները սատարում են այդ գաղափարին, սակայն Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան պակաս լավատես է, նշելով, որ սկզբունքորեն չի առարկում, սակայն խաղացանկի գերծանրաբեռնվածությունը մրցաշարի վերսկսումը դարձնում է ոչ պրակտիկ։

Այդ պատճառով 2011 թվականին Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլային ասոցիացիաները Իռլանդիայի Հանրապետության ֆուտբոլային ասոցիացիայի հետ մեկտեղ կազմակերպեցին համանման մրցաշար՝ «4 ազգերի մրցաշար» անվամբ։

Ձևաչափը և կանոնները

խմբագրել

Թիմերը պետք է խաղային իրար հետ մեկական անգամ՝ շրջանաձև մրցակարգով։ Թիմերից յուրաքանչյուրն անց է կացնում երկու խաղ սեփական հարկի տակ և մեկը՝ հյուրընկալվելիս կամ հակառակը, իսկ հաջորդ տարի տվյալ մրցախաղի դաշտի տերը փոխվում է։ Հաղթանակի համար թիմին շնորհվում է երկու միավոր, ոչ-ոքիի համար՝ 1 միավոր, պարտության համար միավոր չի տրվում։ Ամենաշատ միավորները հավաքած թիմը հռչակվում է հաղթող։ Երկու և ավելի թիմերի վաստակած միավորների քանակի հավասարության դեպքում տեղերը կիսվում են այդ թիմերի միջև։ 1978-1979 թթ. առաջնությունից սկսյալ նման դեպքերում սկսվեց կիրառվել գնդակների տարբերության կանոնը, վերջինիս հավասարության դեպքում՝ ավելի շատ գոլ խփած թիմին առավելություն տալու կանոնը։

Հայտնի դրվագներ

խմբագրել

1902: Ողբերգություն «Այբրոքս պարկ» մարզադաշտում

խմբագրել

1902 թ. առաջնության   Շոտլանդիա -   Անգլիա մրցախաղը անցկացվեց Գլազգոյի «Այբրոքս պարկ» մարզադաշտում։ Առաջին խաղակեսի ընթացքում փլուզվեց գերբեռնված Արևմտյան տրիբունայի տեռասը։ Զոհվեց 26, մարմնական վնասվածքներ ստացավ շուրջ 500 հանդիսական։ Խաղը դադարեցվեց և վերսկսվեց 20 րոպե անց։ Խաղը հետագայում չեղյալ հայտարարվեց և վերախաղարկվեց Բիրմինհեմի «Վիլլա պարկ» մարզադաշտում։

1950: Աշխարհի առաջնության ընտրական մրցաշար

խմբագրել

1950 թ. Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը միաժամանակ 1950 թ. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշար էր։ Եզրափակիչ մրցաշարում խաղալու իրավունքը տրվում էր առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերին։ Վերջին խաղից առաջ   Անգլիայի և   Շոտլանդիայի հավաքականները ապահովեցին առաջին երկու տեղերը, սակայն Շոտլանդիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարեց, որ կմասնակցի աշխարհի առաջնությանը միայն Բրիտանիայի չեմպիոն դառնալու դեպքում։ 1950 թ. ապրիլի 15-ին Գլազգոյի «Հեմպդեն պարկ» մարզադաշտում կայացած հանդիպումը 1։0 հաշվով շահեց   Անգլիայի հավաքականը, իսկ շոտլանդացիների առաջին մասնակցությունն աշխարհի առաջնությանը հետաձգվեց 4 տարով։

1967: Շոտլանդիայի հավաքականը դարձավ աշխարհի ոչ պաշտոնական չեմպիոն

խմբագրել

1966-67 թվականների Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը առաջինն էր 1966 թ. աշխարհի առաջնությունում   Անգլիայի հավաքականի հաղթանակից հետո։ Մրցաշարի ելքը որոշվեց վերջին՝   Անգլիա -   Շոտլանդիա խաղում, որը կայացավ 1967 թ. ապրիլի 15-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։ Անգլիայի հավաքականին բավարարում էր նույնիսկ ոչ-ոքին, սակայն շոտլանդացիները հաղթեցին 3։2 հաշվով և դարձան Մեծ Բրիտանիայի չեմպիոն։ Դրանից հետո շոտլանդացի երկրպագուները կատակով իրենց թիմին հռչակեցին «Աշխարհի չեմպիոն», քանզի դա աշխարհի չեմպիոնի կարգավիճակում անգլիացիների առաջին պարտությունն էր։ Դա հանգեցրեց Ֆուտբոլի աշխարհի ոչ պաշտոնական առաջնության գաղափարի ի հայտ գալուն։

1981: Անավարտ առաջնություն

խմբագրել

Հուզումները Հյուսիսային Իռլանդիայում ազդում էին առաջնության վրա նաև նախկինում, և   Հյուսիսային Իռլանդիայի հավաքականը հաճախ իր տնային խաղերն անց էր կացնում Լիվերպուլում կամ Գլազգոյում։ 1980-81 թվականների առաջնությունը կայացավ 1981 թ. մայիսին և ուղեկցվում էր քաղաքացիական անհնազանդության ակցիաներով Հյուսիսային Իռլանդիայում և Մեյզ բանտում ընթացող հացադուլով։ Անգլիայի և Ուելսի հավաքականները հրաժարվեցին մեկնել Հյուսիսային Իռլանդիա։ Քանի որ ոչ բոլոր խաղերն էին անցկացվել, այդ առաջնության հաղթողը չորոշվեց։

Հաղթողները

խմբագրել
Մրցաշրջանը Հաղթողը Երկրորդ տեղ Երրորդ տեղ Չորրորդ տեղ
1883-1884   Շոտլանդիա   Անգլիա   Ուելս   Իռլանդիա
1884-1885   Շոտլանդիա   Անգլիա   Ուելս   Իռլանդիա
1885-1886   Շոտլանդիա /   Անգլիա   Ուելս   Իռլանդիա
1886-1887   Շոտլանդիա   Անգլիա   Իռլանդիա   Ուելս
1887-1888   Անգլիա   Շոտլանդիա   Ուելս   Իռլանդիա
1888-1889   Շոտլանդիա   Անգլիա   Ուելս   Իռլանդիա
1889-1890   Անգլիա /   Շոտլանդիա   Ուելս   Իռլանդիա
1890-1891   Անգլիա   Շոտլանդիա   Իռլանդիա   Ուելս
1891-1892   Անգլիա   Շոտլանդիա   Իռլանդիա /   Ուելս
1892-1893   Անգլիա   Շոտլանդիա   Իռլանդիա   Ուելս
1893-1894   Շոտլանդիա   Անգլիա   Ուելս   Իռլանդիա
1894-1895   Անգլիա   Ուելս /   Շոտլանդիա   Իռլանդիա
1895-1896   Շոտլանդիա   Անգլիա   Ուելս   Իռլանդիա
1896-1897   Շոտլանդիա   Անգլիա   Իռլանդիա   Ուելս
1897-1898   Անգլիա   Շոտլանդիա   Իռլանդիա   Ուելս
1898-1899   Անգլիա   Շոտլանդիա   Իռլանդիա   Ուելս
1899-1900   Շոտլանդիա   Ուելս /   Անգլիա   Իռլանդիա
1900-1901   Անգլիա   Շոտլանդիա   Ուելս   Իռլանդիա
1901-1902   Շոտլանդիա   Անգլիա   Իռլանդիա   Ուելս
1902-1903   Անգլիա /   Իռլանդիա /   Շոտլանդիա   Ուելս
1903-1904   Անգլիա   Իռլանդիա   Շոտլանդիա /   Ուելս
1904-1905   Անգլիա   Ուելս   Շոտլանդիա /   Իռլանդիա
1905-1906   Անգլիա /   Շոտլանդիա   Ուելս   Իռլանդիա
1906-1907   Ուելս   Անգլիա   Շոտլանդիա   Իռլանդիա
1907-1908   Անգլիա /   Շոտլանդիա   Իռլանդիա   Ուելս
1908-1909   Անգլիա   Ուելս   Շոտլանդիա   Իռլանդիա
1909-1910   Շոտլանդիա   Անգլիա /   Իռլանդիա   Ուելս
1910-1911   Անգլիա   Շոտլանդիա   Ուելս   Իռլանդիա
1911-1912   Անգլիա /   Շոտլանդիա   Իռլանդիա   Ուելս
1912-1913   Անգլիա   Շոտլանդիա /   Ուելս   Իռլանդիա
1913-1914   Իռլանդիա   Շոտլանդիա   Անգլիա   Ուելս
1914–15 Չի անցկացվել Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով
1915–16
1916–17
1917–18
1918–19
1919-1920   Ուելս   Շոտլանդիա /   Անգլիա   Իռլանդիա
1920-1921   Շոտլանդիա   Ուելս/  Անգլիա   Իռլանդիա
1921-1922   Շոտլանդիա   Ուելս/  Անգլիա   Իռլանդիա
1922-1923   Շոտլանդիա   Անգլիա   Իռլանդիա   Ուելս
1923-1924   Ուելս   Շոտլանդիա   Իռլանդիա   Անգլիա
1924-1925   Շոտլանդիա   Անգլիա   Ուելս/  Իռլանդիա
1925-1926   Շոտլանդիա   Իռլանդիա   Ուելս   Անգլիա
1926-1927   Շոտլանդիա/|  Անգլիա   Ուելս/  Իռլանդիա
1927-1928   Ուելս   Իռլանդիա   Շոտլանդիա   Անգլիա
1928-1929   Շոտլանդիա   Անգլիա   Ուելս/  Իռլանդիա
1929-1930   Անգլիա   Շոտլանդիա   Իռլանդիա   Ուելս
1930-1931   Անգլիա/  Շոտլանդիա   Ուելս   Իռլանդիա
1931-1932   Անգլիա   Շոտլանդիա   Իռլանդիա   Ուելս
1932-1933   Ուելս   Շոտլանդիա   Անգլիա   Իռլանդիա
1933-1934   Ուելս   Անգլիա   Իռլանդիա   Շոտլանդիա
1934-1935   Շոտլանդիա /   Անգլիա   Ուելս /   Իռլանդիա
1935-1936   Շոտլանդիա   Անգլիա /   Ուելս   Իռլանդիա
1936-1937   Ուելս   Շոտլանդիա   Անգլիա   Իռլանդիա
1937-1938   Անգլիա   Շոտլանդիա /   Իռլանդիա   Ուելս
1938-1939   Անգլիա /   Ուելս /   Շոտլանդիա   Իռլանդիա
1939–40 Չի անցկացվել Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով
1940–41
1941–42
1942–43
1943–44
1944-45

Ընդամենը հաղթանակներ

խմբագրել
Տեղը Հավաքականը Տիտղոսների քանակը
1.   Անգլիա 54 (ներառյալ 20 համատեղ)
2.   Շոտլանդիա 41 (ներառյալ 17 համատեղ)
3.   Ուելս 12 (ներառյալ 5 համատեղ)
4.   Հյուսիսային Իռլանդիա/  Իռլանդիա 8 (ներառյալ 5 համատեղ)

Ռմբարկուներ

խմբագրել

2 կամ 3 գոլ

խմբագրել

2 ինքնագոլ

խմբագրել

1 ինքնագոլ

խմբագրել