Ուիլյամ Թոմսոն, 1-ին Բարոն Կելվին (անգլ.՝ William Thomson, 1st Baron Kelvin, հունիսի 26, 1824(1824-06-26)[1][2][3][…], Բելֆասթ[4] - դեկտեմբերի 17, 1907(1907-12-17)[1][2][3][…], Լարգս, Largs, Այրշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), անգլիացի ֆիզիկոս։ Բացառիկ ընդունակությունների համար 10 տարեկանում ընդունվել է Գլազգոյի համալսարան[10], այնուհետո, 1843 թ․՝ Քեմբրիջի համալսարանը, որն ավարտելուց հետո, 22 տարեկանում, դարձել է Գլազգոյի համալսարանի բնափիլիսոփայության ամբիոնի ղեկավար[11] (1846 - 1899 թթ.), 1904 թ.՝ նաև այդ համալսարանի նախագահը։ 1851 թ. ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, 1890 - 1895 թթ. եղել է այդ ընկերության նախագահը։ Գիտության մեջ ունեցած իր ակնառու վաստակի համար 1892 թ. Թոմսոնն ստացել է լորդի տիտղոս և կոչվել լորդ Կելվին։

Ուիլյամ Թոմսոն
William Thomson
Kelvin-1200-scale1000.jpg
Ծնվել էհունիսի 26, 1824(1824-06-26)[1][2][3][…]
Բելֆասթ[4]
Մահացել էդեկտեմբերի 17, 1907(1907-12-17)[1][2][3][…] (83 տարեկան)
Լարգս, Largs, Այրշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
ԳերեզմանՎեստմինստերյան աբբայություն
Բնակության վայր(եր)Բելֆասթ
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Դավանանքքրիստոնեություն
Մասնագիտությունֆիզիկոս, աստղագետ, մաթեմատիկոս, համալսարանի պրոֆեսոր և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)Գլազգոյի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա
Պաշտոն(ներ)Մեծ Բրիտանիայի գաղտնի խորհրդի անդամ[5], Թագավորական միության նախագահ և Լորդերի պալատի անդամ[6]
ԱնդամակցությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Լոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Էդինբուրգի թագավորական ընկերություն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Նիդեռլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԳլազգոյի համալսարան, Փիթերհաուս և Քեմբրիջի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Գիտական ղեկավարՈւիլյամ Հոփկինս
Հայտնի աշակերտներWilliam Edward Ayrton?
ՊարգևներԱրվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան[7] Լոնդոնի թագավորական ընկերության անդամ[5] Թագավորական Վիկտորիական շքանշանի Մեծ Խաչի ասպետ Կոպլիի մեդալ[8] Թագավորական մեդալ Ջոն Ֆրիցի մեդալ Պոնսելեյի պարգև Հելմհոլցի մեդալ Մատեուչի մեդալ Վարդի շքանշան Ալբերտի մեդալ Սմիթի մրցանակ Keith Medal? Բեյքերյան լեկցիա Վաստակի շքանշան[5] Սուրբ գանձի շքանշան պատվո անդամ և Ասպետ-բակալավր
Ամուսին(ներ)Margaret Crum? և Frances Anna Blandy?
ՀայրՋեյմս Թոմսոն[5]
ՄայրMargaret Gardiner?[9][5]
Ստորագրություն
Lord Kelvin Signature.svg
William Thomson, 1st Baron Kelvin Վիքիպահեստում

ԱշխատանքներըԽմբագրել

Թոմսոնը մշակել է մեթոդ, որը թույլ տվեց լուծել էլեկտրատեխնիկայի, մագնիսաստիկայի, ջերմահաղորդակցության տեսության մի շարք բարդ խնդիրներ։ Թոմսոնին է պատկանում թերմոդինամիկայի երկրորդ սկզբունքի ձևակերպումներից մեկը, որի հիման վրա ապացուցվել է, որ երկրորդ սեռի հավերժական շարժիչ (մեքենա, որը էներգիան ամբողջությամբ վերածում է աշխատանքի) չի կարող գոյություն ունենալ։

Ջեյմս Պրեսկոտ Ջոուլի հետ բացահայտել է, որ ծակոտկեն միջնորմով իրական գազերի դանդաղ հոսույթի ժամանակ դրանց ջերմաստիճանը փոխվում է, որը գիտության մեջ հայտնի է «Ջոուլ-Թոմսոնի էֆեկտ» անունով։ Նա ուսումնասիրել է նաև բյուրեղների մագնիսական հատկությունները, բացահայտել ֆեռոմագնիսների տեսակարար ջերմահաղորդականության կախումը դրանց մագնիսացումից (Թոմսոնի էֆեկտ), ստեղծել մի շարք գերզգայուն էլեկտրաչափեր, համապիտանի կողմնացույց և այլ սարքեր։

Միավորների միջազգային համակարգում 1 Կ ջրի եռակի կետի թերմոդինամիկական ջերմաստիճանի 1/273,16 մասն է։ 1 Կ = 1C

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Архив по истории математики Мактьютор
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Томсон Уильям // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  6. The London Gazette, London gazette // The London GazetteUK: Office of Public Sector Information, 1892. — Iss. 26260. — P. 991. — ISSN 0374-3721
  7. William Lord Kelvin of Largs ThomsonPour le Mérite for Sciences and Arts.
  8. Award winners : Copley MedalRoyal Society.
  9. Lundy D. R. The Peerage
  10. П. Эткинс, Порядок и беспорядок в природе, М, Мир, 1987, ст. 15.
  11. П. Эткинс, Порядок и беспорядок в природе, М, Мир, 1987, ст. 16.

ԱղբյուրներԽմբագրել

  • Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2008, էջ 323