Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1906/1907

1906/1907 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը քսանչորսերորդն էր։ Առաջին անգամ միանձնյա հաղթող դարձավ Ուելս Ուելսի հավաքականը։ Մրցաշարային աղյուսակը եզրափակեցին իռլանդացիները՝ չվաստակելով և ոչ մի միավոր։

Ավանդույթի համաձայն, մրցաշարը մեկնարկեց Անգլիա Անգլիա- Իռլանդիա խաղով, որում անգլիացիները հաղթեցին նվազագույն հաշվով։ Հաջորդ խաղում ուելսցիները հաղթեցին իռլանդացիներին 3-2 հաշվով և անգլիացիների հետ մեկտեղ դարձան առաջատար։ Ուելսցիները թիմի վետերան Գրենվիլ Մորրիսի խփած գնդակի շնորհիվ հաղթեցին նաև շոտլանդացիներին, իսկ վերջիններս խոշոր հաշվով հաղթանակը իռլանդացիների նկատմամբ թույլ տվեց պահպանել մրցաշարում հաղթելու հնարավորությունները։ Անգլիա Անգլիա-Ուելս Ուելս խաղում ուելսցիների հաղթանակի դեպքում վերջիններս 100 տոկոսանոց արդյունքով կնվաճեին չեմպիոնի տիտղոսը, սակայն խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 և մրցաշարի ելքը ավանդաբար վճռվեց Նյուքասլում կայացած Անգլիա Անգլիա-Շոտլանդիա Շոտլանդիա խաղում, ուր անգլիացիներին չեմպիոնի տիտղոսը ուելսցիների հետ համատեղ նվաճելու համար պետք էր հաղթանակ։ Մրցաշարի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Սթիվ Բլումերը խփեց իր 28-րդ և վերջին գոլն Անգլիայի հավաքականում (ռեկորդ, որը պահպանվեց մինչև 1911 թ.), սակայն շոտլանդացիները հավասարեցրին հաշիվը, ինչը միանձնյա չեմպիոնություն ապահովեց Ուելս Ուելսի հավաքականի համար։

Մրցաշարային աղյուսակ խմբագրել

Դ Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1.   Ուելս 3 2 1 0 5 3 +2 5
2.   Անգլիա 3 1 2 0 3 2 +1 4
3.   Շոտլանդիա 3 1 1 1 4 2 +2 3
4.   Իռլանդիա 3 0 0 3 2 7 -5 0

Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.


Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։

Արդյունքներ խմբագրել

Փետրվարի 16, 1907
  Անգլիա 1 – 0   Իռլանդիա Գուդիսոն պարկ, Լիվերպուլ
Հարոլդ Հարդմեն  
Փետրվարի 23, 1907
  Իռլանդիա 2 - 3   Ուելս Սոլիթյուդ, Բելֆաստ
Չառլի Օ՛Հեգան   Հարոլդ Սլոան   Ռիչարդ Մորրիս   Բիլլի Մերեդիթ   Ուիլյամ Ջոնս  
Մարտի 4, 1907
  Ուելս 1 – 0   Շոտլանդիա Ռեյսկուրս գրաունդ, Ռեքսհեմ
Գրենվիլ Մորրիս  
Մարտի 16, 1905
  Շոտլանդիա 3 – 0   Իռլանդիա Սելթիկ պարկ, Գլազգո
Ֆրենսիս Օ՛Ռուրկ   Մայքլ Օ՛Քոննոր   Չառլզ Բելլանի Թոմսոն   11 մ'
Մարտի 18, 1907
  Անգլիա 1 – 1   Ուելս Քրեյվեն քոթեջ, Լոնդոն
Ջեյմս Սթյուարտ   Ուիլյամ Ջոնս  
Ապրիլի 6, 1907
  Անգլիա 1 – 1   Շոտլանդիա Սենտ Ջեյմս պարկ, Նյուքասլ
Սթիվ Բլումեր   Ռոբերտ Քրոմփթոն  

Հաղթող խմբագրել

 Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1906/1907 
Ուելս


Ռմբարկուներ խմբագրել