Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1902/1903

1902/1903 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը քսաներորդն էր։ Առաջին անգամ հաղթող դարձան հավասար միավորներ վաստակած միանգամից երեք Անգլիա Անգլիայի, Շոտլանդիա Շոտլանդիայի և  Իռլանդիայի հավաքականներ, քանի որ գնդակների տարբերությունը այդ ժամանակ հաշվի չէր առնվում։ Իր առաջին տիտղոսը նվաճեց  Իռլանդիայի հավաքականը։

Մրցաշարը մեկնարկեց Անգլիա Անգլիա- Իռլանդիա խաղով, որում անգլիացիները հեշտությամբ հաղթեցին՝ խփելով չորս անպատասխան գնդակ։ Ապա անգլիացիներն ամրապնդեցին առաջատարի իրենց դիրքերը՝ 2։1 հաշվով հաղթելով Ուելս Ուելսի հավաքականին։ Դրանից հետո մրցաշարում մեկնարկած Շոտլանդիա Շոտլանդիայի հավաքականը տարավ արտագնա հաղթանակ ուելսցիների նկատմամբ, սակայն իռլանդացիների հետ տնային խաղում կրեց անակնկալ պարտություն, թեև ընդամենը երկու տարի առաջ նույն մարզադաշտում նույն մրցակցին հաղթել էր 11։0 հաշվով։ Իռլանդացիները հաղթեցին նաև ուելսցիներին և վերջիններս եզրափակեցին մրցաշարը առանց գեթ մեկ միավոր վաստակելու։

Մրցաշարի ելքը ավանդաբար վճռվեց Շեֆիլդում կայացած Անգլիա Անգլիա-Շոտլանդիա Շոտլանդիա խաղում։ Անգլիացիներին բավարարում էր նաև ոչ-ոքին, սակայն շոտլանդացիները հաղթեցին 2։1 հաշվով և կիսեցին հաղթողի տիտղոսը անգլիացիների և իռլանդացիների հետ։

Մրցաշարային աղյուսակ խմբագրել

Դ Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1.   Անգլիա 3 2 0 1 7 3 +4 4
2.   Իռլանդիա 3 2 0 1 4 4 0 4
3.   Շոտլանդիա 3 2 0 1 3 3 0 4
4.   Ուելս 3 0 0 3 1 5 -4 0

Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.


Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։

Արդյունքներ խմբագրել

Փետրվարի 14, 1903
  Անգլիա 4 – 0   Իռլանդիա Մոլինյո, Վուլվերհեմփթոն
Վիվիան Վուդվարդ     Հարրի Դևիս    
Մարտի 2, 1903
  Անգլիա 2 – 1   Ուելս Ֆրեթոն պարկ, Պորտսմութ
Ջո Բեչ   Վիվիան Վուդվարդ   Ուոլթեր Ուոթկինս  
Մարտի 9, 1903
  Ուելս 0 – 1   Շոտլանդիա Կարդիֆ Արմս պարկ, Կարդիֆ
Ֆինլի Սպիդի  
Մարտի 21, 1903
  Շոտլանդիա 0 – 2   Իռլանդիա Սելթիկ պարկ, Գլազգո
Ջո Քոնոր   Ջեք Կիրուան  
Մարտի 28, 1903
  Իռլանդիա 2 - 0   Ուելս Սոլիթյուդ, Բելֆաստ
Արչի Գուդալ   Ջեյմս Շերիդան  
Ապրիլի 4, 1903
  Անգլիա 1 – 2   Շոտլանդիա Բրամոլ լեյն, Շեֆիլդ
Վիվիան Վուդվարդ   Ֆինլի Սպիդի   Բոբբի Ուոլքեր  

Հաղթող խմբագրել

 Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1902/1903 
Անգլիա
Առաջին տեղ


Ռմբարկուներ խմբագրել