Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1905/1906

1905/1906 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը բրիտանական ազգային հավաքականների միջև անցկացված քսաներեքերորդ մրցաշարն էր։

Մրցաշարը մեկնարկեց Անգլիա Անգլիա- Իռլանդիա խաղով, որում, անգլիացիները խփեցին հինգ անպատասխան գնդակ։ Արտագնա խաղում 0։2 հաշվով հաղթելով շոտլանդացիներին, անգլիացիներին հավասարվեցին ուելսցիները։ Ապա շոտլանդացիները նվազագույն հաշվով հաղթեցին իռլանդացիներին, իսկ անգլիացիները՝ ուելսցիներին։ Նախավերձին խաղում իռլանդացիները վաստակեցին իրենց միակ միավորը՝ ոչ-ոքի խաղալով ուելսցիների հետ, ինչը, ինչպես հետո պարզվեց, վերջիններիս զրկեց մրցաշարում հաղթանակը կիսելու հնարավորությունից։

Ավանդույթի համաձայն, մրցաշարի ելքը պիտի վճռվեր Շոտլանդիա Շոտլանդիա-Անգլիա Անգլիա խաղում, ուր անգլիացիներին հաղթողի ավարը միանձնյա նվաճելու համար բավարարում էր նաև ոչ-ոքին։ Սակայն Ջոն Հոուիի երկու գնդակների շնորհիվ շոտլանդացիները հաղթանակ տարան և կիսեցին առաջնության հաղթողի տիտղոսը աբգլիացիների հետ։

Ուելս Ուելս- Իռլանդիա խաղի որոշ հատվածներ նկարահանվեցին Բլեքբեռնի «Միթչել և Քենյոն» ընկերության կողմից և այժմ դրանք միջազգային ֆուտբոլային հանդիպման պահպանված նկարահանումներից հնագույնն են։

Մրցաշարային աղյուսակ խմբագրել

Դ Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1.   Անգլիա 3 2 1 0 7 2 +5 4
2.   Շոտլանդիա 3 2 1 0 3 0 0 4
3.   Ուելս 3 1 1 1 6 5 +1 3
4.   Իռլանդիա 3 0 1 2 4 10 -6 1

Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.

Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։

Արդյունքներ խմբագրել

Փետրվարի 17, 1906
  Իռլանդիա 0 - 5   Անգլիա Սոլիթյուդ, Բելֆաստ
Դիքի Բոնդ     Արթուր Բրաուն   Սթենլի Հարիս   Սեմյուել Դեյ  
Մարտի 3, 1906
  Շոտլանդիա 0 – 2   Ուելս Թայնքեսթլ պարկ, Էդինբուրգ
Լոտ Ջոնս   Ջոն Լավ Ջոնս  
Մարտի 17, 1906
  Իռլանդիա 0 – 1   Շոտլանդիա Դալիմաունթ պարկ, Դուբլին
Թոմաս Ֆիթչի  
Մարտի 19, 1906
  Ուելս 0 – 1   Անգլիա Կարդիֆ արմս պարկ, Կարդիֆ
Սեմյուել Դեյ  
Ապրիլի 2, 1906
  Ուելս 4 – 4   Իռլանդիա Ռեյսկուրս գրաունդ, Ռեքսհեմ
Ուիլյամ Գրին       Ջիմի Մաքսվել     Հարոլդ Սլոան    
Ապրիլի 7, 1906
  Շոտլանդիա 2 – 1   Անգլիա Հեմպդեն պարկ, Գլազգո
Ջեյմս Հոուի     Ալբերտ Շեպերդ  

Ռմբարկուներ խմբագրել