Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1895/1896

1895/1896 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը տասներեքերորդն էր։ Ութերորդ անգամ հաղթողի տիտղոսը նվաճեց Շոտլանդիա Շոտլանդիայի հավաքականը՝ մեկ միավորով գերազանցելով անգլիացիներին, որոնց նույնիսկ ռեկորդային 9։1 հաշվով ուելսցիների նկատմամբ տարած հաղթանակը չօգնեց։

Մրցաշարը մեկնարկեց Ուելս Ուելս- Իռլանդիա խաղով, որում ուելսցիները հեշտությամբ հաղթեցին 6։1 հաշվով։ Ապա իռլանդացիների հետ հանդիպեց Անգլիա Անգլիա հավաքականը և հաղթեց 2։0 հաշվով, իսկ ուելսցիների հետ խաղում Սթիվ Բլումերը դարձավ 5 գոլի հեղինակ, այս ցուցանիշը Անգլիա Անգլիա հավաքականի որևէ ֆուտբոլիստ դեռևս չի կարողացել գերազանցել։ Ապա շոտլանդացիները 4։0 հաղթեցին ուելսցիներին, սակայն իռլանդացիների հետ խաղում հանդիպեցին համառ դիմադրության ու խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 3։3 հաշվով։

Ավանդույթի համաձայն, մրցաշարի ելքը վճռվեց Շոտլանդիա Շոտլանդիա-Անգլիա Անգլիա խաղում, ուր շատլանդացիներին պետք էր միայն հաղթանակ, և նրանք հասան իրենց նպատակաին՝ գրանցվեց 2։1 հաշիվը և Շոտլանդիա Շոտլանդիայի հավաքականը միանձնյա նվաճեց չեմպիոնի տիտղոսը։

Մրցաշարային աղյուսակ խմբագրել

Դ Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1.   Շոտլանդիա 3 2 1 0 9 4 +5 5
2.   Անգլիա 3 2 0 1 12 3 +9 4
3.   Ուելս 3 1 0 2 7 14 -7 2
4.   Իռլանդիա 3 0 1 2 4 11 -7 1

Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.

Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։

Արդյունքներ խմբագրել

Փետրվարի 29, 1896
  Ուելս 6 – 1   Իռլանդիա Ռեյսկուրս գրաունդ, Ռեքսհեմ
Ուիլյամ Լյուիս     Բիլլի Մերեդիթ     Դևիդ Պյու   Գրենվիլ Մորրիս   Ադամ Տարներ  
Մարտի 7, 1896
  Իռլանդիա 0 – 2   Անգլիա Սոլիթյուդ, Բելֆաստ
Գիլբերտ Սմիթ   Սթիվ Բլումեր  
Մարտի 16, 1896
  Ուելս 1 – 9   Անգլիա Արմս պարկ, Կարդիֆ
Թոմաս Չեպմեն   Սթիվ Բլումեր           Գիլբերտ Սմիթ     Բիլլի Բասեթ   Ջոն Գուդոլ  
Մարտի 21, 1896
  Շոտլանդիա 4 – 0   Ուելս Կարոլինա պորտ, Դանդի
Ռոբերտ Նեյլ     Ալեքսանդեր Կեյլոր   Դենիել Փաթոն  
Մարտի 28, 1896
  Իռլանդիա 3 – 3   Շոտլանդիա Սոլիթյուդ, Բելֆաստ
Ջեյմս Բարրոն     Ռոբերտ Մայն   (11մ) Բոբ ՄաքՔոլլ     Պատրիկ Մյուրրեյ  
Ապրիլի 4, 1896
  Շոտլանդիա 2 – 1   Անգլիա Սելթիկ պարկ, Գլազգո
Ուիլյամ Լեմբի   Ջեք Բելլ   Բիլլի Բասեթ  

Ռմբարկուներ խմբագրել