Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1929-1930

1929-30 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը քառասուներկուերորդն էր։ 1930 թվականին առաջնությունը ունեցավ արժանի մրցակից ի դեմս ՖԻՖԱ աշխարհի գավաթի, որի առաջին խաղարկությունը տեղի ունեցավ 1930 թվականին Ուրուգվայում։ Բրիտանական ֆուտբոլային ասոցիացիաներից և ոչ մեկն այդ տարիներին չէր հանդիսանում ՖԻՖԱ-ի անդամ եվրոպական և հարավամերիկյան ֆուտբոլում աճ ապրող արհեստավարժության հետ կապված վիճաբանությունների պատճառով։ Ըստ այդմ, ՖԻՖԱ-ի անդամ չհանդիսանալու պատճառով բրիտանական հավաքականներից և ոչ մեկն իրավասու չէր մասնակցելու առաջնությանը, ավելին՝ ասոցիացիաները հայտարարեցին, որ անգամ եթե իրենք հրավիրվեին մասնակցելու, ապա հետաքրքրություն չէին ցուցաբերի, քանզի, իրենց պնդմամբ, այլ հավաքականները չափազանց թույլ էին լուրջ մրցակցություն ցուցաբերելու համար։ Նկատենք, որ Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը, որը հարյուր տոկոսանոց արդյունքով հաղթեց առաջնությունում, նախորդ տարի պարտություն էր կրել իսպանացիներից, ինչը հավաքականի առաջին պարտությունն էր ոչ բրիտանական հավաքականից, նույն թվականին այն մրցեց նաև Գերմանիայի ու Ավստրիայի հավաքականների հետ՝ ստիպված լինելով բավարարվել ոչ-ոքիներով։ Շոտլանդացիները, հաղթելով նախորդ տասնամյակի առաջնությունների գերակշիռ մասը, իրենց առաջին հանդիպումները բրիտանական կղզիներից դուրս անցկացրին 1929 թվականին, իսկ 1931 թվականին ծանր պարտություններ կրեցին Ավստրիայի և Իտալիայի հավաքականներից։

Մրցաշարն աչքի ընկավ հզոր հարձակողական խաղաոճով, որն այդ տարիներին տարածված էր Մեծ Բրիտանիայում, և բոլոր խաղերը գոլառատ էին։ Մասնավորապես, մրցաշարի վեց խաղերից 4-ում խփվեց 6-7 գնդակ։ Միանձնյա հաղթող դարձավ Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը, որը հաղթեց բոլոր հանդիպումներում՝ խփելով 14 գնդակ։ Շոտլանդացիները շահեցին երկու հանդիպում, և մրցաշարի ելքը վճռվեց «Ուեմբլի» մարզադաշտում, որտեղ անգլիացիները 5։2 հաշվով հաղթեցին շոտլանդացիներին և նվաճեցին չեմպիոնի կոչումը։ Իռլանդացիները Բելֆաստում յոթ անպատասխան գնդակ ուղարկեցին ուելսցիների դարպասը՝ ապահովելով երրորդ հորիզոնականը։

Մրցաշարային աղյուսակ խմբագրել

Դ Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1.   Անգլիա 3 3 0 0 14 2 +12 6
2.   Շոտլանդիա 3 2 0 1 9 8 +1 4
3.   Իռլանդիա 3 1 0 2 8 6 +2 2
4.   Ուելս 3 0 0 3 2 17 -7 0

Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.


Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։

Արդյունքներ խմբագրել

Հոկտեմբերի 19, 1929
  Իռլանդիա 0 - 3   Անգլիա Վինձոր պարկ, Բելֆաստ
Ջորջ Քեմսել     Էրնի Հայն   11մ'
Հոկտեմբերի 26, 1929
  Ուելս 2 – 4   Շոտլանդիա Նինիան պարկ, Կարդիֆ
Յուջին Օ՛Քելլահեն   Լեոնարդ Դևիս   Հյու Գալահեր     Ալեքս Ջեյմս   Ջեյմս Գիբսոն  
Նոյեմբերի 22, 1929
  Անգլիա 6 – 0   Ուելս Ուեմբլի, Լոնդոն
Ջորջ Քեմսել       Թոմաս Ջոնսոն     Հյու Էդքոք   Վիլֆրեդ Լյուիս     ինքնագոլ'
Փետրվարի 1, 1930
  Իռլանդիա 7 - 0   Ուելս Սելթիկ պարկ, Բելֆաստ
Ջո Բեմբրիք             Էնդի ՄաքՔլեգիջ  
Փետրվարի 22, 1930
  Շոտլանդիա 3 – 1   Իռլանդիա Սելթիկ պարկ, Գլազգո
Հյու Գալահեր     Ջորջ Սթիվենսոն   Հարոլդ ՄաքՔոու  
Ապրիլի 5, 1930
  Անգլիա 5 – 2   Շոտլանդիա Ուեմբլի, Լոնդոն
Էլիս Ռիմեր     Վիկ Ուոթսոն     Դևիդ Ջեք   Ջեյմս Ֆլեմինգ    

Հաղթող խմբագրել

 Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1929/1930 
Անգլիա


Ռմբարկուներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  • British Home Championship 1919-20 to 1938-1939 - dates, results, tables and top scorers at RSSSF
  • Guy Oliver (1992). The Guinness Record of World Soccer. Guinness. ISBN 0-85112-954-4.