Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1922/1923

1922/1923 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը երեսունհինգերորդն էր։ Այն երկրորդն էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Կրկին միանձնյա հաղթող դարձավ Շոտլանդիա Շոտլանդիայի հավաքականը, որի համար սա երրորդ հաղթանակն էր տվյալ տասնամյակում։ Անգլիայի հավաքականը միակն էր, որին հաջողվեց միավորներ կորզել շոտլանդացիներից, ինչն անգլիացիներին դուրս բերեց երկրորդ հորիզոնական։

Մրցաշարը մեկնարկեց 1922 թ. հոկտեմբերին Անգլիա Անգլիա- Իռլանդիա խաղով, որում անգլիացիները վստահ հաղթանակ տարան 2։0 հաշվով։ Մրցաշարը շարունակվեց 1923 թ. մարտին՝ շոտլանդացիները հաղթանակներ տարան իռլանդացիների, ապա և ուելսցիների նկատմամբ։ Շոտլանդացիներին հասնելու համար Ուելս Ուելս-Անգլիա Անգլիա խաղում անգլիացիներին հարկավոր էր հաղթանակ, սակայն խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։ Սա նշանակում էր, որ չեմպիոնի կոչումն ապահովելու համար եզրափակիչ խաղում շոտլանդացիներին բավարարում էր ոչ-ոքին, որին և նրանք հասան՝ արձանագրվեց 2։2 հաշիվը։ Զուգահեռաբար ընթացող խաղում իռլանդացիների խոշոր հաշվով հաղթեցին ուելսցիներին՝ ապահովելով 3-րդ տեղը։

Մրցաշարային աղյուսակ խմբագրել

Դ Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1.   Շոտլանդիա 3 2 1 0 5 2 +3 5
2.   Անգլիա 3 1 2 0 6 4 +2 4
3.   Իռլանդիա 3 1 0 2 3 3 0 2
4.   Ուելս 3 0 1 2 2 7 -5 1

Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.


Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։

Արդյունքներ խմբագրել

Հոկտեմբերի 21, 1922
  Անգլիա 2 – 0   Իռլանդիա Հոթորն, Վեսթ Բրոմվիչ
Հենրի Չեմբերս    
Մարտի 3, 1923
  Իռլանդիա 0 – 1   Շոտլանդիա Վինձոր պարկ, Բելֆաստ
Էնդրյու Նեսբիթ Ուիլսոն  
Մարտի 5, 1923
  Ուելս 2 – 2   Անգլիա Նինիան պարկ, Կարդիֆ
Ֆրեդ Կինոր   Այվոր Ջոնս   Հենրի Չեմբերս   Վիկտոր Ուոթսոն  
Մարտի 17, 1923
  Շոտլանդիա 2 – 0   Ուելս Լավ սթրիթ, Փեյսլի
Էնդրյու Նեսբիթ Ուիլսոն    
Ապրիլի 14, 1923
  Ուելս 0 - 3   Իռլանդիա Ռեյսկուրս գրաունդ, Ռեքսհեմ
Ռոբերտ Իրվայն     Ուիլյամ Գիլեսպի  
Ապրիլի 14, 1923
  Շոտլանդիա 2 – 2   Անգլիա Հեմփդեն պարկ, Գլազգո
Էնդրյու Կանինգհեմ   Էնդրյու Նեսբիթ Ուիլսոն   Ռոբերտ Քելլի   Վիկտոր Ուոթսոն  

Հաղթող խմբագրել

 Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1922/1923 
Շոտլանդիա


Ռմբարկուներ խմբագրել