Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1919/1920

1919/1920 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը երեսուներկուերորդն էր։ Ընդամենը մեկ միավորի առավելությամբ միանձնյա հաղթող դարձավ Ուելս Ուելսի հավաքականը։ Այն առաջինն էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո, որի ընթացքում զոհվեցին և վիրավորվեցին բազմաթիվ բրիտանացի ֆուտբոլիստներ։

Հետպատերազմյան առաջին միջազգային՝  Իռլանդիա-Անգլիա Անգլիա խաղում կողմերը բաժանվեցին խաղաղությամբ՝ փոխանակելով մեկական գնդակ։ Ոչ-ոքիների շքերթը շարունակեց Ուելս Ուելսի հավաքականը՝ միավորները կիսելով նախ իռլանդացիների, ապա շոտլանդացիների հետ։ Հաջորդ խաղում շոտլանդացիները խոշոր հաշվով հաղթեցին իռլանդացիներին և դարձան առաջատար։ Անգլիա Անգլիա-Ուելս Ուելս խաղում ուելսցիները տարան արտագնա հաղթանակ և շրջանցեցին շոտլանդացիներին։

Մրցաշարի ելքը ավանդաբար վճռվեց Անգլիա Անգլիա-Շոտլանդիա Շոտլանդիա խաղում, ուր շոտլանդացիներին տիտղոսը միանձնյա նվաճելու համար պետք էր հաղթանակ, իսկ ոչ-ոքիի դեպքում նրանք կկիսեին տիտղոսը ուելսցիների հետ։ Սակայն դրամատիկ խաղում 5։4 հաշվով հաղթեցին անգլիացիները, ինչը միանձնյա տիտղոս պարգևեց ուելսցիներին։

Մրցաշարային աղյուսակ

խմբագրել
Դ Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1.   Ուելս 3 1 2 0 5 4 +1 4
2.   Շոտլանդիա 3 1 1 1 8 6 +2 3
3.   Անգլիա 3 1 1 1 7 7 0 3
4.   Իռլանդիա 3 0 2 1 3 6 -3 2

Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.


Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։

Արդյունքներ

խմբագրել
Հոկտեմբերի 25, 1919
  Իռլանդիա 1 – 1   Անգլիա Վինձոր պարկ, Բելֆաստ
Ջեյմս Ֆերին   Ջոն Կոկ  
Փետրվարի 14, 1920
  Իռլանդիա 2 - 2   Ուելս Օվալ, Բելֆաստ
Ջեք ՄաքՔենդլնես   Ուիլյամ Էմերսոն   Սթենլի Դևիս    
Փետրվարի 26, 1920
  Ուելս 1 – 1   Շոտլանդիա Նինիան պարկ, Կարդիֆ
Ջոն Էվանս (ֆուտբոլիստ)   Թոմի Քեյրնս  
Մարտի 13, 1920
  Շոտլանդիա 3 – 0   Իռլանդիա Սելթիկ պարկ, Գլազգո
Էնդրյու Նեսբիթ Ուիլսոն   Ալան Մորտոն   Էնդրյու Կանինգհեմ  
Մարտի 15, 1920
  Անգլիա 1 – 2   Ուելս Հայբերի, Լոնդոն
Չարլզ Բուչան   Սթենլի Դևիս   Ռիչարդ Ռիչարդս  
Ապրիլի 10, 1920
  Անգլիա 5 – 4   Շոտլանդիա Հիլսբորո, Շեֆիլդ
Ռոբերտ Քելլի     Ջեք Կոկ   Ալֆրեդ Քուանթրիլ   Ֆրեդերիկ Մորրիս   Թոմ Միլլեր     Ալեքսանդեր Դոնալդսոն   Էնդրյու Նեսբիթ Ուիլսոն  

Հաղթող

խմբագրել
 Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1919/1920 
Ուելս


Ռմբարկուներ

խմբագրել