1928/1929 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը քառասունմեկերորդն էր։ Հարյուր տոկոսանոց արդյունքով առաջնությունում հաղթեց Շոտլանդիայի հավաքականը՝ հիմնականում հարձակման գծի արդյունավետ խաղի շնորհիվ, որի առաջնորդ Հյու Գալահերը խփեց 7 գոլ։
Մրցաշարում ուժեղ մեկնարկեցին անգլիացիներն ու շոտլանդացիները։ Անգլիացիները տանը հաղթեցին իռլանդացիներին, իսկ շոտլանդացիները՝ ուելսցիներին։ Հաջորդ խաղում տանելով արտագնա հաղթանակ ուելսցիների նկատմամբ՝ անգլիացիները դարձան միանձնյա առաջատար, իսկ Ուելս-Իռլանդիա խաղում արձանագրված ոչ-ոքին երկու դիմերին էլ զրկեց չեմպիոնի տիտղոսի համար պայքարելու հնարավորությունից։ Բելաֆստում կայացած խաղը վերածվեց գոլային հրավառության՝ շոտլանդացիները տանտերերի դարպասն անցկացրին յոթ գնդակ, սեփականն ընդունելով միայն երեքը։
Մրցաշարի ելքը վճռվեց Շոտլանդիա- Անգլիա խաղում, որում երկու թիմերին էլ հարկավոր էր հաղթանակ, բայց նպատակին հասան շոտլանդացիները՝ Ալեքսանդեր Չեյնի խփած միակ գոլի շնորհիվ։
Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.
Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։
Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1928/1929
|
Շոտլանդիա
|