Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1901/1902

1901/1902 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը տասնիններորդն էր։ Այն նշանավորվեց արհեստավարժ ֆուտբոլի անցումով, քանի որ առաջին անգամ թե Շոտլանդիա Շոտլանդիայի և թե Անգլիա Անգլիայի հավաքականները կազմված էին բացառապես արհեստավարժ ֆուտբոլիստներից։

Մրցաշարը մեկնարկեց  Իռլանդիա - Ուելս Ուելս խաղով, որում իռլանդացիները Էնդի Գարայի հեթ-տրիկի շնորհիվ հաղթանակ տարան 3։0 հաշվով։ Սակայն նրանց հաղթարշավը չշարունակվեց՝ հաջորդ խաղում իռլանդացիները 1։5 հաշվով ջախջախիչ պարտություն կրեցին շոտլանդացիներից։ Նույն հաշվով հաղթելով ուելսցիներին, շոտլանդացիները դարձան մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդ, քանզի իրենց գլխավոր մրցակցի՝ Անգլիա Անգլիայի հավաքականի ելույթներն ամենևին էլ տպավորիչ չէին։ Անգլիացիները գոլազուրկ ոչ-ոքի գրանցեցին ուելսցիների դեմ խաղում և դժվարությամբ նվազագույն հաշվով հաղթեցին իռլանդացիներին։ Ավանդույթի համաձայն, մրցաշարի ելքը պիտի վճռվեր Շոտլանդիա Շոտլանդիա-Անգլիա Անգլիա խաղում, ուր շոտլանդացիներին բավարարում էր նաև ոչ-ոքին։

Վճռորոշ խաղը և ողջ մրցաշարը մթագնվեցին 68000 տեղանոց «Այբրոքս պարկ» մարզադաշտում տեղի ունեցած ողբերգությամբ։ Խաղասկզբից 6 րոպե անց փայտից կառուցված Արևմտյան տրիբունայի մի հատվածը հանկարծակի փլվեց, ինչը նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրևի հետևանք էր։ Զոհվեց 25, վիրավորվեց ավելի քան 500 հանդիսական։ Թեև խաղն անմիջապես դադարեցվեց, քանի որ խաղացողները, ոստիկանները և սպասարկող անձնակազմը նետվեցին տուժածներին օգնելու, այն ավելի ուշ շարունակվեց և ավարտվեց 1։1 հաշվով։ Դա տեղի ունեցավ ի հեճուկս խաղացողների՝ խաղը շարունակելու չկամությանը և չնայած այն հանգամանքին, որ խաղը բազմիցս ընդհատվում էր՝ ոստիկաններին և վիրավորներին խաղադաշտը հատելու հնարավորություն ընձեռելու նպատակով։ Խաղից հետո Անգլիայի և Շոտլանդիայի ֆուտբոլային ասոցիացիաները կայացրին խաղի արդյունքը չեղյալ հայտարարելու և այն վերախաղարկելու համատեղ որոշում։ Քանի որ աղետի հետ կապված Շոտլանդիայի ասոցիացիայում տիրում էր խառնաշփոթ, որոշվեց խաղը վերախաղարկել Անգլիայում։ Խաղը կայացավ Բիրմինհեմի «Վիլլա պարկ» մարզադաշտում, իսկ խաղից գոյացած ողջ հասույթը փոխանցվեց աղետից տուժածների աջակցության հիմնադրամին։ Խաղն անցավ կատաղի պայքարում և ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով, ինչը բավարարում էր Շոտլանդիա Շոտլանդիայի հավաքականին, որը և նվաճեց տիտղոսը՝ տասներորդն իր պատմության մեջ։

Մրցաշարային աղյուսակ

խմբագրել
Դ Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1.   Շոտլանդիա 3 2 1 0 12 4 +8 5
2.   Անգլիա 3 1 2 0 3 2 +1 4
3.   Իռլանդիա 3 1 0 2 4 6 -2 2
4.   Ուելս 3 0 1 2 1 8 -7 1

Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.

Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։

Արդյունքներ

խմբագրել
Փետրվարի 22, 1902
  Ուելս 0 – 3   Իռլանդիա Նինիան պարկ, Կարդիֆ
Էնդի Գարա      
Մարտի 1, 1902
  Իռլանդիա 1 – 5   Շոտլանդիա Գրոսվենոր պարկ, Բելֆաստ
Ռոբերտ Միլն   Ռոբերտ Հեմիլթոն       Ռոբերտ Ուոլքեր   Ալբերտ Բյուիք  
Մարտի 3, 1902
  Ուելս 0 – 0   Անգլիա Ռեյսկուրս գրաունդ, Ռեքսհեմ
Մարտի 15, 1902
  Շոտլանդիա 5 – 1   Ուելս Կեպիելոու պարկ, Գրինոկ
Ալեքսանդեր Սմիթ       Ջոք Դրամոնդ   Ալբերտ Բյուիք   Հյու Մորգան-Օուեն  
Մարտի 22, 1902
  Իռլանդիա 0 – 1   Անգլիա Բալմորալ շոուգրաունդս, Բելֆաստ
Ջեյմս Սեթլ  
Ապրիլի 5, 1902
  Շոտլանդիա 1 – 1 (արդյունքը չեղյալ է հայտարարվել)   Անգլիա Այբրոքս պարկ, Գլազգո
Ալեքսանդեր Բրաուն   Ջեյմս Սեթլ  

Վերախաղարկում

Մայիսի 3, 1902
  Անգլիա 2 – 2   Շոտլանդիա Վիլլա պարկ, Բիրմինհեմ
Ալբերտ Ուայլքս   Ջեյմս Սեթլ   Ռոբերտ Թեմպլտոն   Ռոնալդ Օրր  

Ռմբարկուներ

խմբագրել