Ուիլյամ Գիբսոն
Ուիլյամ Գիբսոն (անգլ.՝ William Gibson, նոյեմբերի 13, 1914[2][3][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 25, 2008[5][2][3][…], Սթոքբրիջ, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի դրամատուրգ, «Թոնի» մրցանակաբաշխության դափնեկիր՝ «Լավագույն պիես» անվանակարգում «Հրաշագործ կինը» դրամայի համար։ 1962 թվականին Գիբսոնը այդ պիեսը ձևափոխել է համանուն ֆիլմի նկարահանման համար, ինչի համար էլ ներկայացվել է Օսկարի[8]։
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 13, 1914[2][3][4][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանվել է | նոյեմբերի 25, 2008[5][2][3][…] (94 տարեկան) |
Վախճանի վայր | Սթոքբրիջ, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Մասնագիտություն | սցենարիստ, գրող, դրամատուրգ, բանաստեղծ և վիպասան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Նյու Յորք քաղաքի քոլեջ |
Ժանրեր | դրամա |
Պարգևներ | |
Ամուսին | Margaret Brenman-Gibson? |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Ուիլյամ Գիբսոնը ծնվել է իռլանդական, ֆրանսիական, գերմանական և ռուսական արմատներ ունեցող ընտանիքում[9]։ Նրա հայրը՝ Իրվը, բողոքական էր, մայրը՝ Ֆլորենսը՝ կաթոլիկ[9]։ 1938 թվականին Գիբսոնը ավարտել է տեղի քաղաքային քոլեջը։ 1940 թվականին ամուսնացել է հոգեբույժ Մարգրեթ Բրեմնանի հետ (մահացած՝ 2004թվականին)։ Այդ ամուսնությունից ունեցել է 2 որդի՝ Թոմասը և Դանիելը[10]։
1940–ականներին Գիբսոնը սկսել է զբաղվել գրականությամբ, գրել է բանաստեղծություններ և պիեսներ։ 1954 թվականին նա հրապարկել է «Սարդոստայն» վեպը։ Այնուամենայնիվ, գրականության մեջ առաջին լուրջ հաջողությունն ունեցել է 1958 թվականին՝ «Երկու հոգով՝ կարուսելին» պիեսի բեմադրությունից հետո։ Վերջինս առաջադրվել է «Թոնի» մրցանակաբաշխությանը[9]։
Գիբսոնի «Հրաշագործ կինը» պիեսն առաջին անգամ բեմադրվել է 1959 թվականին, որը Գիբսոնը գրել է Հելեն Քելլերի «Իմ կյանքի պատմությունը» ինքնակենսագրականի հիման վրա։ Պիեսը դրականորեն է ընդունվել քննադատների կողմից և ստացել է «Թոնի» մրցանակ։ 1962 թվականին Գիբսոնը այդ պիեսի սցենարը ձևափոխել է էկրանավորման համար, որի համար էլ առաջադրվել է «Օսկար» մրցանակաբաշխության[9]։
Հետագայում Գիբսոնը գրել է ևս մի քանի պիես,բայց նրանցից ոչ մեկը չի ունեցել «Հրաշագործ կինը» պիեսի հաջողությունը [9][10]։ Նա գրել է դրամատուրգ Շեքսպիրի և նրա կնոջ՝ Էնն Հեթուենի մասին,ինչպես նաև՝ պուրիտանուհի Էնն Հաթչինսոնի մասին պոեմ։ 2003 թվականին բեմադրվել է Գոլդա Մեիրի մասին Golda's Balcony ներկայացումը,որը հետագայում դարձել է ամենաերկարակյացը այն ներկայացումների մեջ, որտեղ խաղում էին միայն կանայք [11]։
Գիբսոնը մահացել է 2008 թվականի նոյեմբերի 25–ին՝ իր տանը[12]։
Մատենագիտություն Խմբագրել
- Վեպեր
- 1954: The Cobweb («Սարդոստայնը»)
- Պիեսներ
- 1948: Dinny and the Witches «Դեննին և Վիչին»
- 1958: Two for the Seesaw («Երկու հոգով՝ կարուսելին»)
- 1959: The Miracle Worker ( «Հրաշագործ կինը»)
- 1964: Golden Boy («Ոսկե տղան»)
- 1968: A Cry of Players(«Խաղացողների ձայնը»)
- 1969: American Primitive («Ամերիկյան պարզունակություն»)
- 1977: Golda(«Գոլդա»)
- 1980: Goodly Creatures («Գեղեցիկ ստեղծագործություններ»)
- 1982: Monday After the Miracle («Երկուշաբթին հրաշքից հետո»)
- 1984: Handy Dandy («Սպիտակ վարդեր, վարդագույն փղեր...»)
- 2003: Golda's Balcony («Գոլդայի պատշգամբը»)
- Այլ գրականություն
- 1962: The Seesaw Log
- 1968:A Mass for the Dead
- 1973: A Season in Heaven
Էկրանավորումներ Խմբագրել
- 1955 թվականին էկրանավորվում է ամերիկյան ռեժիսոր Վինսենտա Մինելլիի «Սարդոստայն» կինոնկարը՝ Գիբսոնի համանուն վեպի հիման վրա։ Գլխավոր դերերը կատարում էին Ռիչարդ Ուիդմարքը, Լորեն Բեքոլը և Շառլ Բուայեն[8]։
- 1962 թվականին բրոդվեյան «Հրաշագործ կինը» պիեսը բեմադրած Արթուր Փենը, սկսեց էկրանավորել պիեսը։ Համանուն ֆիլմը, որում գլխավոր դերերը կատարում էին Էնն Բեքվորդը և Փեթթի Դյուկը, 2 անվանակարգում «Օսկար» ստացավ[8]։
- 1962 թվականին Ռոբերտ Ուեյզը Գիբսոնի համանուն պիեսի հիման վրա նկարահանեց «Երկու հոգով՝ կարուսելին» ֆիլմը, որն առաջադրվեց «Օսկարի» երկու անվանակարգում (գլխավոր դերերում ՝ (Ռոբերտ Միտչեմ,Շիռլի Մակլեյն)[13]։
- 1979 թվականին Պոլ Աարոնը վերաէկրանավորվեց համանուն ֆիլմը(գլխավորր դերերում՝ Մելիսա Գիլբերտը, Փեթթի Դյուկը) [14]։
- 1987 թվականին ԽՍՀՄ-ում կենտրոնական հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվեց «Սպիտակ վարդեր, վարդագույն փղեր...» հեռուստաներկայացումը (Գիբսոնի համանուն պիեսի հիման վրա)։ Գլխավոր դերերում էին Լյուդմիլա Չուրսինան և Անդրեյ Միրոնովը (վերջին դերը հեռուստաեթերում)[15]։
- 1998 թվականին հեռարձակվեց Դանիել Պետրիի «Երկուշաբթին հրաշքից հետո» ֆիլմը՝նկարահանված Գիբսոնի համանուն պիեսի հիման վրա (գլխավոր դերերում՝ Ռոմա Դաունի և Մոիրա Քելլի)[16]։
- Փենի երկրորդ վերաէկրանավորումը, որը նույնպես անվանվեց «Հրաշագործ կինը», հեռարձակվեց 2000 թվականին (ռեժիսոր՝ Նադյա Տեսս)։ Գլխավոր դերերում էին Էլիսոն Էլիոթը, Հելլի Քեյթ Այզենբերգը[17]։
Մրցանակներ և անվանակարգեր Խմբագրել
Մրցանակներ և անվանակարգեր | ||||
---|---|---|---|---|
Մրցանակ | Տարի | Կատեգորիա | Արդյունք | |
Օսկար | 1963 | Լավագույն հարմարեցված սցենար՝ «Հրաշագործ կինը» ֆիլմի համար | Առաջադրված | |
Թոնի | 1958 | Լավագույն պիես
«Երկու հոգով՝ կարուսելին» ֆիլմի համար |
Առաջադրված | |
1960 | Լավագույն պիես
«Հրաշագործ կինը» ֆիլմի համար |
հաղթնակ | ||
Պրայմ-թայմ «Էմմի» | 1958 | Լավագույն սցենար՝ մեկ ժամից ավել տևողությամբ բեմադրության համար(«Հրաշագործ կինը») | Առաջադրված | |
Ամերիկյան սցենարիստների Գիլդա մրցանակաբաշխություն | 1963 | Ամերիկյան դրամայի լավագույն սցենար՝
«Հրաշագործ կինը» ֆիլմի համար |
Առաջադրված |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #122161262 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 5,0 5,1 5,2 http://artsbeat.blogs.nytimes.com/2008/11/27/miracle-worker-playwright-dies/?hp
- ↑ LIBRIS
- ↑ https://www.afb.org/about-afb/events-and-awards/migel-medal-awards/previous-honorees
- ↑ 8,0 8,1 8,2 Carr D. William Gibson, Playwright, Dies at 94(անգլ.) // The New York Times : газета. —N. Y., 2008.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Hawtree C. (2009-02-11)։ «William Gibson» (անգլերեն)։ The Guardian։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-19
- ↑ 10,0 10,1 Simonson R. (2008-11-27)։ «William Gibson, Author of The Miracle Worker and Two for the Seesaw, Dies at 94» (անգլերեն)։ Playbill։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-23
- ↑ Kuchwara M. (2003-10-15)։ «Golda Meir, Public and Private, On Stage» (անգլերեն)։ Associated Press։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-23
- ↑ Bernstein A. (2008-11-28)։ «Broadway Playwright William Gibson; Won Tony for 'The Miracle Worker'» (անգլերեն)։ Washington Post։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-23
- ↑ Erickson H.։ «Two For the Seesaw» (անգլերեն)։ The New York Times։ Վերցված է 2013-06-23
- ↑ Berg S., Archibald G., McKay L., Stirling D. Character Education Connections: For School, Home and Community. — 3rd Rev edition. — Natl Professional Resources, 2000. — P. 40. — 312 p. — ISBN 978-1887943284
- ↑ "Белые розы, розовые слоны...": Информация о фильме-спектакле // kino-teatr.ru/teatr/movie/15843/annot/
- ↑ Ehren C. (13 .11.1998)։ «TV Adaptation of Gibson's "Monday After The Miracle" to Air on CBS Nov. 15» (անգլերեն)։ Playbill։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-23
- ↑ Robertson J. Encyclopedia of Television Film Directors. — Scarecrow Press, 2009. — P. 584. — 862 p. — ISBN 0810861380
Արտաքին հղումներ Խմբագրել
- Ուիլյամ Գիբսոն (անգլ.) Internet Movie Database կայքում
- Ուիլյամ Գիբսոն (անգլ.) Internet Broadway Database կայքում