Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1893/1894
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
1893/1894 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը տասնմեկերորդն էր։ Յոթերորդ անգամ հաղթողի տիտղոսը նվաճեց Շոտլանդիայի հավաքականը՝ մեկ միավորով գերազանցելով անգլիացիներին։
Մրցաշարը մեկնարկեց Ուելս- Իռլանդիա խաղով, որում գրանցվեց ոչ-ոքի 1։1 հաշվով։ Ապա իռլանդացիների հետ հանդիպեց Անգլիայի հավաքականը և համառ պայքարում գրանցվեց սենսացիոն ոչ-ոքի՝ 2։2։ Ապա անգլիացիներն ու շոտլանդացիները խոշոր հաշվով հաղթեցին ուելսցիներին։ Շոտլանդացիները հաղթեցին նաև իռլանդացիներին (2։1), թեև վերջիններս մոտ էին երկրորդ սենսացիան արարելուն։
Ավանդույթի համաձայն, մրցաշարի ելքը վճռվեց Շոտլանդիա- Անգլիա խաղում, ուր շատլանդացիներին բավարարում էր նաև ոչ-ոքի արդյունքը, և նրանք հասան իրենց նպատակաին՝ գրանցվեց 2։2 հաշիվը և Շոտլանդիայի հավաքականը միանձնյա նվաճեց չեմպիոնի տիտղոսը։
Մրցաշարային աղյուսակ
խմբագրելԴ | Թիմ | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ | |
1. | Շոտլանդիա | 3 | 2 | 1 | 0 | 9 | 5 | +4 | 5 | |
2. | Անգլիա | 3 | 1 | 2 | 0 | 9 | 5 | +4 | 4 | |
3. | Իռլանդիա | 3 | 0 | 2 | 1 | 4 | 8 | -4 | 2 | |
4. | Ուելս | 3 | 0 | 1 | 2 | 7 | 11 | -4 | 1 |
Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.
Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։
Արդյունքներ
խմբագրելՓետրվարի 24, 1894 |
Ուելս | 1 – 1 | Իռլանդիա | Սենթ Հելենս ռեգբի գրաունդ, Սուոնսի |
---|---|---|---|---|
Ուիլյամ Լյուիս Էդվին Ջեյմս | Օլֆի Սթենֆիլդ |
Մարտի 3, 1894 |
Իռլանդիա | 2 – 2 | Անգլիա | Սոլիթյուդ, Բելֆաստ |
---|---|---|---|---|
Օլֆի Սթենֆիլդ Ուիլյամ Գիբսոն | Ջոն Դևի Ֆրեդ Սփայքսլի |
Մարտի 12, 1892 |
Ուելս | 1 – 5 | Անգլիա | Ռեյսկուրս գրաունդ, Ռեքսհեմ |
---|---|---|---|---|
Ջեք Բոուդլեր | Ջոն Վիտչ 15' Ռոբերտ Գոսլինգ 87' Ինքնագոլ |
Մարտի 24, 1894 |
Շոտլանդիա | 5 – 2 | Ուելս | Ռեգբի պարկ, Կիլմառնոկ |
---|---|---|---|---|
Դևիդսոն Բերրի Ջոն Բարկեր Թոմաս Չեմբերս Դևիդ Ալեքսանդեր Ջոն Ջոնսթոն | Հյու Մորրիս |
Մարտի 31, 1894 |
Իռլանդիա | 1 – 2 | Շոտլանդիա | Սոլիթյուդ, Բելֆաստ |
---|---|---|---|---|
Օլֆի Սթենֆիլդ | Ջոն Թեյլոր Սեմ Թորանս (ինքնագոլ) |
Ապրիլի 7, 1894 |
Շոտլանդիա | 2 – 2 | Անգլիա | Սելթիկ պարկ, Գլազգո |
---|---|---|---|---|
Ուիլյամ Լեմբի Սենդի ՄաքՄահոն | Ջոն Գուդոլ Ջեք Ռեյնոլդս |