Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1889/1890

1889/1890 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը յոթերորդն էր։ Երկրորդ անգամ հաղթողի տիտղոսը նվաճեցին երկու թիմեր, և կրկին դրանք Անգլիա Անգլիայի և Շոտլանդիա Շոտլանդիայի հավաքականներն էին։ Առաջնությունը նշանավորվեց նաև այն հանգամանքով, որ Ուելս Ուելսի և  Իռլանդիայի հավաքականների դեմ իր խաղերը Անգլիա Անգլիայի հավաքականն անցկացրեց նույն օրը՝ 1890 թ. մարտի 15-ին, երկու տարբեր կազմերով, ինչը պայմանավորված էր հագեցած ներքին օրացույցով։

Մրցաշարը մեկնարկեց Ուելս Ուելս- Իռլանդիա խաղով, որում ուելսցիները հեշտությամբ հաղթեցին 5։2 հաշվով։ Ապա այս թիմերի հետ պետք է խաղար Անգլիա Անգլիայի հավաքականը, սակայն ներքին մրցաշարերի հագեցած օրացույցի պայմաններում դժվար էր գտնել հարմար օր։ Ի վերջո, Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան վճռեց երկու հանդիպումներն էլ անցկացնել նույն օրը՝ կազմավորելով երկու տարբեր հավաքական։ Երկրի հյուսիսի ակումբների խաղացողներից կազմված արհեստավարժ խաղացողների հավաքականը խաղում էր իռլանդացիների, իսկ արհեստավարժ և սիրողական ֆուտբոլիստներից կազմված խառը հավաքականը՝ ուելսցիների դեմ։ Երկու հավաքականներն էլ վստահորեն հաղթեցին 12։2 ընդհանուր հաշվով։ Շոտլանդիա Շոտլանդիայի հավաքականը ևս վստահորեն հաղթեց ուելսցիներին և իռլանդացիներին և միավորներով հասավ անգլիացիներին։

Ավանդույթի համաձայն, մրցաշարի ելքը վճռվեց Անգլիա Անգլիա-Շոտլանդիա Շոտլանդիա խաղում որտեղ արձանագրվեց հաճախելիության նոր համաշխարհային ռեկորդ՝ խաղին ներկա էր 26379 հանդիսական։ Լարված պայքարում արձանագրվեց 1։1 հաշիվը և երկու հավաքականներն էլ նվաճեցին չեմպիոնի տիտղոսը։

Մրցաշարային աղյուսակ խմբագրել

Դ Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1.   Անգլիա 3 2 1 0 13 3 +10 5
2.   Շոտլանդիա 3 2 1 0 10 2 +8 5
3.   Ուելս 3 1 0 2 6 10 -4 2
4.   Իռլանդիա 3 0 0 3 4 18 -14 0

Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.


Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։

Արդյունքներ խմբագրել

Փետրվարի 8, 1890
  Ուելս 5 – 2   Իռլանդիա Օլդ ռեյսկորս, Շրուսբերի
Մրցավար՝ Ջեյմս Է. Մակինլոպ
Ուիլյամ Օուեն   6' Դիկ Ուիլքոք   27' Դևիդ Լյուիս   Ուիլյամ Փրայս-Ջոնս   56'   90' Ուիլյամ Դալթոն   11'   46'
Մարտի 15, 1890
  Ուելս 1 – 3   Անգլիա Ռեյսկուրս գրաունդ, Ռեքսհեմ
Մրցավար՝ Ջեյմս Բ. Ուոքեր
Ուիլյամ Լյուիս   40' Էդմունդ Քերի   42'   Թինսլի Լինդլի  
Մարտի 15, 1890
  Իռլանդիա 1 – 9   Անգլիա Ուլստեր կրիկետ գրաունդ, Բելֆաստ
Մրցավար՝ Ջեյմս Է. Մակինլոպ
Ջեք Ռեյնոլդս   70' Ֆրեդ Գիրի   15'   60'   80' Ուիլյամ Թաունլի   16'   84' Ջո Լոֆթհաուս   40' Քեննի Դևենփորթ   46'   75' Ջոն Բարթոն   88'
Մարտի 22, 1890
  Շոտլանդիա 5 –0   Ուելս Անդերվուդ պարկ, Փեյսլի
Մրցավար՝ Ուիլյամ Ֆինլի
Հյուի Ուիլսոն   20' Ուիլյամ Պոլ   36'   43'   60'   70'
Մարտի 29, 1890
  Իռլանդիա 1 – 4   Շոտլանդիա Ուլստեր կրիկետ գրաունդ, Բելֆաստ
Մրցավար՝ Ուիլյամ Գ. Սթեյսի
Ջեք Պեդեն   25' Գիլբերտ Ռենկին   10'   80' Թոմաս Ուայլի   50' Ջոն ՄաքՖերսոն   70'
Ապրիլի 5, 1890
  Շոտլանդիա 1 – 1   Անգլիա Կետկին պարկ, Գլազգո
Մրցավար՝ Ջոն Ռիդ
Ջոն ՄաքՖերսոն   37' Հարրի Վուդ   17'

Ռմբարկուներ խմբագրել