Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1883-1884

1883-1884 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը առաջին միջազգային ֆուտբոլային մրցաշարն էր, որը խաղարկվում էր Մեծ Բրիտանիայի գլխավոր ժողովուրդների հավաքականների՝ Անգլիա Անգլիայի, Շոտլանդիա Շոտլանդիայի, Ուելս Ուելսի և  Իռլանդիայի հավաքականների միջև։ Միջազգային հանդիպումները մեկնարկել էին դեռ 1872 թ. Անգլիայի և Շոտլանդիայի հավաքականների միջև հանդիպմամբ, որոնք սկսեցին անցկացվել ամեն տարի։ 1876 թ. դրանց սկսեցին մասնակցել Ուելսի, իսկ 1882 թ. ՝ Իռլանդիայի հավաքականները։ 1883 թ. այդ չորս երկրների ֆուտբոլային ղեկավար մարմինները գումարեցին համաժողով, որում վճռվեց միասնականացնել խաղի կանոնները (մինչ այդ չորս ասոցիացիաներից յուրաքանչյուրը կիրառում էր իր կանոնները) և ստեղծվեց Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը և հիմնադրել նշված չորս հավաքականների մասնակցությամբ ամենամյա մրցաշար։ Ըստ այդմ, թիմերը պետք է խաղային իրար հետ մեկական անգամ՝ շրջանաձև մրցակարգով։ Այս մրցաշարը շատերի կողմից համարվում է առաջիկա 46 տարիների համար գլխավոր միջազգային մրցաշարը։

Մրցաշարն անց էր կացվում անսովոր ձևաչափով՝ նախ  Իռլանդիայի հավաքականն անցկացրեց իր բոլոր երեք խաղերը՝ բոլորում էլ պարտվելով խոշոր հաշիվներով։ Ապա տեղի ունեցավ Անգլիայի և Շոտլանդիայի հավաքականների միջև վճռորոշ խաղը, որում համառ պայքարում նվազագույն հաշվով հաղթեցին շոտլանդացիները։ Ապա իր մնացած երկու հանդիպումներն անցկացրեց Ուելսի հավաքականը՝ երկուսում էլ պարտվելով խոշոր հաշիվներով։ Շոտլանդիայի հավաքականը դարձավ Մեծ Բրիտանիայի առաջին տնային առաջնության հաղթողը։

Մրցաշարային աղյուսակ խմբագրել

Դ Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1.   Շոտլանդիա 3 3 0 0 10 1 +9 6
2.   Անգլիա 3 2 0 1 12 2 +10 4
3.   Ուելս 3 1 0 2 7 8 -1 2
4.   Իռլանդիա 3 0 0 3 1 19 -18 0

Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.


Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։

Արդյունքներ խմբագրել

Հունվարի 26, 1884
  Իռլանդիա 0 – 5   Շոտլանդիա Ուլստեր կրիկետ գրաունդ, Բելֆաստ
Մրցավար՝ Թոմաս Հինդլ
Ուիլյամ Հարոուեր   12'   86', Ջեյմս Գոսլենդ   35'   80', Ջոն Գուդի   60'
Փետրվարի 9, 1884
  Ուելս 6 – 0   Իռլանդիա Ռեյսկուրս գրաունդ, Ռեքսհեմ
Մրցավար՝ Ռոբերտ Մ. Սլոուն
Էդվարդ Շոու   20'   68', Ուիլյամ Պիրս Օուեն   55'   70', Արթուր Էյթոն-Ջոնս  , Ռոբերտ Ալբերտ Ջոնս   59'
Փետրվարի 23, 1884
  Իռլանդիա 1 – 8   Անգլիա Ուլստեր կրիկետ գրաունդ, Բելֆաստ
Մրցավար՝ Թոմաս Լորի
Ուիլյամ ՄակՈւո   88' Հենրի Կուրշեմ      , Էդվարդ Ջոնսոն    , Չարլզ Բեմբրիջ    , Արթուր Բեմբրիջ   76'
Մարտի 23, 1884
  Շոտլանդիա 1 – 0   Անգլիա Կետկին պարկ, Գլազգո
Մրցավար՝ Ջոն Սինկլեր
Ջոն Սմիթ   7'
Մարտի 17, 1884
  Ուելս 0 – 4   Անգլիա Ռեյսկուրս գրաունդ, Ռեքսհեմ
Մրցավար՝ Սիդնի Բրոդֆուտ
Ուիլյամ Բրոմլի-Դևենպորտ   7'   85', Բիլլի Գանն   75', Նորման Բեյլի   90'
Մարտի 29, 1884
  Շոտլանդիա 4 – 1   Ուելս Կետկին պարկ, Գլազգո
Մրցավար՝ Ռոբերտ Մ. Սլոուն
Ջոզեֆ Լինդսեյ   22' Ֆրենսիս Շոու   49', Ջոն Քեյ   65'   87', Ռոբերտ Ռոբերտս   15'

Ռմբարկուներ խմբագրել