Ռոբերտ Էվանս (իսկական ազգանունը Շապիրա, հունիսի 29, 1930(1930-06-29)[1] կամ հունիսի 19, 1929(1929-06-19)[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 26, 2019(2019-10-26)[3], Բևերլի Հիլզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոպրոդյուսեր, որը 1967-1974 թվականներին կառավարել է Paramount Pictures կինոարտադրական ստուդիան։ Եղել է Ռ. Պոլանսկու և Ֆ.Ֆ.Կոպոլայի ֆիլմերի պրոդյուսեր, որոնցից են «Ռոզմարիի երեխան», «Չինական թաղամաս» և «Կնքահայրը»։

Picto infobox cinema.png
Ռոբերտ Էվանս
անգլ.՝ Robert Evans
RobertEvansHWOFJul2012.jpg
Ծնվել էհունիսի 29, 1930(1930-06-29)[1] կամ հունիսի 19, 1929(1929-06-19)[2]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 26, 2019(2019-10-26)[3]
Մահվան վայրԲևերլի Հիլզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտացումդերասան, կինոպրոդյուսեր, հաղորդավար, պրոդյուսեր, գործադիր պրոդյուսեր, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, սցենարիստ, գրող և հնչյունավորող
ԱմուսինՔամիլա Սպարվ, Էլի Մաքգրաու, Ֆիլլիս Ջորջ, Քեթրին Օքսենբերգ, Շերոն Հագենի և Քեթրին Օքսենբերգ
ՊարգևներՈսկե գլոբուս և Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ
IMDbID ID 0263172

ԳործունեությունԽմբագրել

Հարլեմ քաղաքից ատամնաբույժի որդուն՝ 26-ամյա Ռոբերտ Շապիրային, Նորմա Շիրերը նկատել է Բևեռլի Հիլզի լողավազանում և «Հազար դեմքով մարդը» (1957 թվական) ֆիլմում առաջարկել իր հանգուցյալ ամուսնու՝ Իրվինգ Թալբերգի դերը։ Մեկ տարի անց Դերիլ Զանուկը պնդել է, որ Էվանսին դեր տան Հեմինգուեյի «Եվ ծագում է արևը» վեպի հիման վրա նկարահանված կինոնկարում՝ չնայած գրողի ընդդիմությանը։ Էվանսի դերասանական վերջին նշանավոր աշխատանքը եղել 1959 թվականին նկարահանված մելոդրաման՝ «Ամեն ինչի լավագույնը»։

1966 թվականին Էվանսը գնել է Ռ. Տորպի «Դետեկտիվ» գրքի էկրանավորման իրավունքը։ Վեպի նկարահանման հաջողված աշխատանքը Ֆրենկ Սինատրայի հետ տպավորել է կինոարտադրության դիլերներին, որոնք հենց այդ պահին աշխատանքից հեռացրել էին Paramount Pictures կինոընկերության նախկին ղեկավարությանը։ Քիչ հայտնի Էվանսը ստացել է կինոարտադրության ղեկավարի աթոռը։ Նրա վերահսկողության ներքո Ամերիկայի ամենամեծ 9-րդ ստուդիան վերածվել է Հոլիվուդի ամենահաջողված ձեռնարկության։ 1969 թվականին նա ամուսնացել է Էլի Մակգրոուի՝ իր նկարահանած «Սիրո պատմություն» ֆիլմի աստղի հետ։

Ժամանակի ընթացքում Էվանսը ստացել է ստուդիայի սեփականատերերի աննախադեպ թույլտվությունը ՝ աշխատելու նաև որպես անկախ պրոդյուսեր։ Նրա առաջին ինքնուրույն պրոդյուսերական աշխատանքը՝ «Չինական թաղամաս», ստացել է բազմաթիվ կինոմրցանակներ և մեծ հաջողություն է ունեցել։

Տասնամյակի երկրորդ կեսին Էվանսի գործելաձևն ու արտադրողականությունը թուլացել են, և դա եղել է հատկապես թմրանյութերի հետ կապված խնդիրների պատճառով:1980 թվականին Էվանսն ու նրա եղբայրը մեղադրվել են կոկաինի վաճառքի մեջ. որպեսզի ապացուցեր դատարանում, որ զղջացել է իր արարքի համար, Էվանսը նույնիսկ նկարահանել է հեռուստատեսային գովազդ թմրանյութի վնասակարության մասին[4]։ 1983 թվականին բռնկվել է նոր սկանդալ՝ Ռոյ Ռեդինի պատվիրված սպանությունը, ում հետ Էվանսը աշխատել է «Կոտոն ակումբ» ֆիլմում։ Էվանսը հայտնվել է կասկածյալների ցուցակում, բայց կտրականապես հրաժարվել է ցուցմունք տալ այդ գործի հետ կապված[5]։

2010-ական թվականներին Էվանսը վարել է թոք-շոու «Sirius Satellite Radio» ռադիոընկերությունում։ 1994 թվականին հրատարակել է իր ինքնակենսագրությունը՝ «The Kid Stays in the Picture վերնագրով։

Ռոբերտ Էվանսը մահացել է 2019 թվականի հոկտեմբերի 26-ին[6]։

Անձնական կյանքԽմբագրել

Էվանսն ամուսնացել է յոթ անգամ, այդ թվում՝ Քամիլա Սպարվի հետ 1965 թվականին, իր հովանավոր Էլի Մաքգրոուի հետ՝ 1969-1973 թվականներին, «միսս Ամերիկա» Ֆիլիս Ջորջի հետ՝ 1977-1978 թվականներին, և Քեթրին Օքսենբերգի հետ՝ 1998 թվականին։ Մաքգրոուի և իր որդին՝ Ջոշ Էվանսը (ծնված 1971 թվականին), հայտնի է «Հուլիսի չորսին ծնվածը» ֆիլմում իր խաղացած դերով։

Էվանսի էքսցենտրիկ և տարբերվող պահվածքը հաճախ է գրավել ստեղծագործող մարդկանց ուշադրությունը։ Նա Օրսոն Ուելսի «Քամու հակառակ կողմը»[7] ֆիլմում եղել է անսկզբունքային կինոգործչի, «Խաբեբայություն» ֆիլմի հերոս Դասթին Հոֆմանի և «Անտուրաժ» հեռուստասերիալի[8] հերոս Մարտին Լանդաուի նախատիպը։

Եղբայրը՝ Չարլզ Էվանսը, եղել է ձեռնարկատեր(1926—2007 թվականներ)։

ԾանոթագրություններԽմբագրել