Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1892/1893

1892/1893 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը տասներորդն էր։ Վեցերորդ անգամ հաղթող դարձավ Անգլիա Անգլիայի հավաքականը՝ տիտղոսների քանակով հավասարվելով շոտլանդացիներին։ Իռլանդացիները երրորդն էին, իսկ Ուելս Ուելսի հավաքականը եզրափակեց մրցաշարային աղյուսակը։

Մրցաշարը մեկնարկեց Անգլիա Անգլիա- Իռլանդիա խաղով, որում անգլիացիները հաղթեցին 6։1 հաշվով, ընդ որում, հարձակվող Ուոլթեր Գիլիատը դարձավ երեք գոլի հեղինակ։ Ապա անգլիացիները 6։0 հաշվով ջախջախեցին ուելսցիներին։ Հաջորդ խաղերում ուելսցիները և իռլանդացիները չկարողացան ոչինչ հակադրել նաև Շոտլանդիա Շոտլանդիայի հավաքականին՝ պարտվելով 1։14 ընդհանուր հաշվով։ Մրցաշարի ելքը, ինչպես և նախորդ տարիներին, վճռվեց Լոնդոնում կայացած Անգլիա Անգլիա-Շոտլանդիա Շոտլանդիա խաղում, որին ներկա էր 16000 հանդիսական, որոնց մի մասը նստած էր անգամ լրագրողների առջևում՝ փակելով նրանց տեսադաշտը, ինչի հետևանքով հնարավոր չէր արձանագրել ողջ խաղը։ Որոշ աղբյուրների համաձայն, անգլիացի հարձակվող Ֆրեդ Սպայքսլին դարձավ հեթ-թրիկի հեղինակ, սակայն պաշտոնապես նրա հաշվին գրանցվել է երկու գոլ։ Ինչևէ, անգլիացիները հաղթանակ տարան 5։2 հաշվով և վեցերորդ անգամ նվաճեցին տիտղոսը։

Մրցաշարն ավարտվեց  Իռլանդիա-Ուելս Ուելս խաղով, որն անցավ դրամատիկ պայքարում։ Իռլանդացիները հաղթեցին 4։3 հաշվով և զբաղեցրին երրորդ տեղը։

Մրցաշարային աղյուսակ խմբագրել

Դ Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1.   Անգլիա 3 3 3 0 17 3 +14 6
2.   Շոտլանդիա 3 2 0 1 16 6 +10 4
3.   Իռլանդիա 3 1 0 2 6 15 -9 2
4.   Ուելս 3 0 0 3 3 18 -15 0

Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.


Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։

Արդյունքներ խմբագրել

Փետրվարի 25, 1893
  Անգլիա 6 – 1   Իռլանդիա Փերրի Բար, Բիրմինհեմ
Հանդիսական՝ 10000
Մրցավար՝ Թոմաս Ռ. Պարկ
Ուոլթեր Գիլիատ   10'   18'   30' Գիլբերտ Սմիթ   43' Ուիլյամ Ուինկվորտ   60' Ռուպերտ Սենդիլենդս   75' Ջորջ Գեֆկին   12'
Մարտի 13, 1893
  Անգլիա 6 – 0   Ուելս Վիկտորիա գրաունդ, Սթոք-օն-տրենտ
Հանդիսական՝ 10000
Մրցավար՝ Ջեյմս Քեմփբել
Ֆրեդ Սպայքսլի   25'   43' Բիլլի Բասեթ   47' Ջոն Գուդոլ   49' Ջեք Ռեյնոլդս   75' Ջո Սքոֆիլդ   88'
Մարտի 18, 1893
  Ուելս 0 – 8   Շոտլանդիա Ռեյսկուրս գրաունդ, Ռեքսհեմ
Հանդիսական՝ 4000
Մրցավար՝ Ուիլյամ Գ. Սթեյսի
Ջեյք Մեդեն   4'   20'   47'   89' Ջոն Բարկեր   25'   30'   40' Ուիլյամ Լեմբի   65'
Մարտի 25, 1893
  Շոտլանդիա 6 – 1   Իռլանդիա Սելթիկ պարկ, Գլազգո
Հանդիսական՝ 12000
Մրցավար՝ Ջոն Թեյլոր
Սենդի ՄաքՄահոն   5' Ջեյմս Հեմիլթոն   15' Սեմ Թորանս   20' (ինքնագոլ) Ուիլյամ Սելար   28'   80' Ջեյմս Քելլի   50' Ջորջ Գեֆկին   43'
Ապրիլի 1, 1893
  Անգլիա 5 – 2   Շոտլանդիա Ռիչմոնդ աթլետիկ գրաունդ, Լոնդոն
Հանդիսական՝ 16000
Մրցավար՝ Ջոն Չարլզ Քլեգ
Ռոբերտ Գոսլինգ   10' Ջորջ Կոտերիլ   58' Ֆրեդ Սպայքսլի   65'   66' Ջեք Ռեյնոլդս   75' Թոմաս Ուադել   25' Ուիլյամ Սելար   47'
Ապրիլի 8, 1893
  Իռլանդիա 4 - 3   Ուելս Սոլիթյուդ, Բելֆաստ
Հանդիսական՝ 3000
Մրցավար՝ Ջեյմս Քեմփբել
Ջեք Պեդեն   5'   50'   58' Ջեյմս Ուիլթոն   82' Ուիլյամ Օուեն   8' Ջորջ Օուեն   34'   80'

Ռմբարկուներ խմբագրել

4 գոլ խմբագրել

3 գոլ խմբագրել

2 գոլ խմբագրել

1 գոլ խմբագրել

Ինքնագոլ խմբագրել