Բացել գլխավոր ցանկը

Սեմ Ջոնսոն

անգլիացի ֆուտբոլիստ

Սեմուել Լյուկ Ջոնսոն (անգլ.՝ Samuel Luke Johnstone, մարտի 25, 1993, Պրեստոն, Անգլիա), առավել հայտնի է որպես Սեմ Ջոնսոն, անգլիացի ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի սան և թիմի դարպասապահ։

Football pictogram.svg
Սեմ Ջոնսոն
Sam Johnstone.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սեմուել Լյուկ Ջոնսոն
Ազգությունը Անգլիացի
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 25, 1993 (26 տարեկան)
Ծննդավայր Պրեստոն, Անգլիա
Հասակ 190 սմ[1]
Քաշ 85 կգ[1]
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Համար 50
Պատանեկան կարիերա
2009-2011 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011- Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 0 (0)
2011  Անգլիա Օլդեմ Ատլետիկ 0 (0)
2011-2012  Անգլիա Սկանտորպ Յունայթեդ 12 (0)
2013  Անգլիա Ուոլսոլ 7 (0)
2013  Անգլիա Յովիլ Թաուն 1 (0)
2014  Անգլիա Դոնկաստեր Ռովերս 18 (0)
2014-2015  Անգլիա Դոնկաստեր Ռովերս 9 (0)
2015  Անգլիա Պրեստոն Նորթ Էնդ 22 (0)
Ազգային հավաքական
2008 Անգլիա Անգլիա (Մ16) 1 (0)
2009-2010 Անգլիա Անգլիա (Մ17) 14 (0)
2010-2012 Անգլիա Անգլիա (Մ19) 13 (0)
2013 Անգլիա Անգլիա (Մ20) 4 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

ԿարիերաԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Ջոնսոնը սկսել է կարիերան «Մանչեսթեր Յունայթեդի» պատանեկան թիմում։ 2010/11 թվականի մրցաշրջանում եղել է «Յունայթեդի» երիտասարդական թիմի հիմնական դարպասապահը։ 2011 թվականի հուլիսի 26-ին վարձավճարով տեղափոխվել է «Օլդեմ Ատլետիկ»[2]։ Այդ թիմում նա անցկացրեց 2 ընկերական խաղ։ «Յունայթեդ» վերադառնալուց հետո նա վարձավճարով տեղափոխվեց «Սկանտորպ Յունայթեդ»[3]։ Թիմի կազմում նորամուտը նշեց «Շեֆիլդի» դեմ խաղում։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով[4]։ Պայմանագրի ավարտից հետո նա վերադարաձավ հարազատ թիմ և խաղաց «Աստոն Վիլլա»-ի դեմ խաղում։ Նա կարողացավ ետ մղել 11 մետրանոցը և օգնեց թիմի հաղթանակին։

ՀավաքականումԽմբագրել

Ջոնսոնը խաղացել է Անգլիայի մինչև 16, 17 և 19 տարեկանների հավաքականում։ Իսկ 2010 թվականին հրավիրվել է մինչև 21 տարեկանների հավաքական։ 2010 թվականին հաղթել է մինչև 17 տարեկանների ԵԱ-ում։

ՆվաճումներԽմբագրել

  Անգլիա մինչև 17

  • Մինչև 17 տարեկանների ԵԱ-ի հաղթող

Անձնական կյանքԽմբագրել

Ջոնսոնի հայրը՝ Գլեն Ջոնսոնը, Անգլիայի ֆուտբոլի լիգայի «Պրեստոն Նորթ Էնդի» նախկին ֆուտբոլիստ է[5][6]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Player Profile. Sam Johnstone» (անգլերեն)։ PremierLeague.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-13-ին 
  2. «SAM'S THE MAN FOR LATICS» (անգլերեն)։ Oldham Athletic։ հուլիսի 26, 2011 
  3. «Iron sign Man Utd keeper» (անգլերեն)։ Sky Sports։ սեպտեմբերի 9, 2011 
  4. «Scunthorpe 1–1 Sheffield Utd» (անգլերեն)։ BBC Sport։ սեպտեմբերի 10, 2011 
  5. Marshall Adam (հունվարի 12, 2015)։ «Johnstone signs for Preston on loan»։ ManUtd.com (Manchester United)։ Վերցված է հունվարի 12, 2015 
  6. «PRESTON NORTH END : 1946/47 - 2013/14»։ Post War English & Scottish Football League A - Z Player's Database։ Վերցված է հունվարի 12, 2015 

Արտաքին հղումներԽմբագրել