Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1938/1939
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
1938/1939 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը հիսունմեկերորդն էր։ Այն վերջինն էր 1939 թ. սեպտեմբերին սկսված Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ։ Մինչ պատերազմի ավարտը Բրիտանիայում դադարեցվեցին բոլոր մարզական միջոցառումները։ Ըստ այդմ, սա մի շարք աստղային ֆուտբոլիստների համար իրենց դրսևորելու վերջին հնարավորությունն էր։
Մեկնարկում առավելությունը շատլանդացիներն ու ուելսցիներինն էր, որոնք հաղթանակներ տարան համապատասխանաբար իռլանդացիների և անգլիացիների նկատմամբ։ Հաջորդ փուլում շոտլանդացիները հաղթեցին ուելսցիներին, իսկ անգլիացիները, յոթ գնդակի առավելությամբ ջախջախելով իռլանդացիներին, կրկին միացան չեմպիոնության համար պայքարին։ Այդ խաղում հինգ գնդակ խփեց Ուիլյամ Հոլը, ինչը Անգլիայի հավաքականի ռեկորդն է ցայսօր։ Վերջին փուլում ուելսցիները հաղթեցին իռլանդացիներին, ինչը նշանակում էր, որ Շոտլանդիա-Անգլիա խաղում շոտլանդացիներին բավարարում էր ոչ-ոքին։ Սակայն 2։1 հաշվով արտագնա հաղթանակ տարան անգլիացիները և կիսեցին չեմպիոնությունը շոտլանդացիների և ուելսցիների հետ։
Մրցաշարային աղյուսակ
խմբագրելԴ | Թիմ | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ | |
1. | Անգլիա | 3 | 3 | 0 | 0 | 11 | 5 | +6 | 4 | |
2. | Ուելս | 3 | 2 | 0 | 1 | 9 | 6 | +3 | 4 | |
3. | Շոտլանդիա | 3 | 2 | 0 | 1 | 6 | 4 | +2 | 4 | |
4. | Իռլանդիա | 3 | 0 | 0 | 1 | 1 | 12 | -11 | 0 |
Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.
Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։
Արդյունքներ
խմբագրելՀոկտեմբերի 8, 1938 |
Իռլանդիա | 0 - 2 | Շոտլանդիա | Վինձոր պարկ, Բելֆաստ |
---|---|---|---|---|
Ջեյմս Դիլեյնի Թոմաս Ուոլքեր |
Հոկտեմբերի 22, 1938 |
Ուելս | 4 – 2 | Անգլիա | Նինիան պարկ, Կարդիֆ |
---|---|---|---|---|
Դևիդ Էսթլի Բարրի Ջոնս Իդրիս Հոպկինս | Սթենլի Մեթյուզ Թոմաս Լոութոն 11մ' |
Նոյեմբերի 9, 1938 |
Շոտլանդիա | 3 - 2 | Ուելս | Թայնքեսթլ պարկ, Էդինբուրգ |
---|---|---|---|---|
Թոմաս Ուոլքեր Թորենս Գիլիկ | Դևիդ Էսթլի Լեսլի Ջոնս |
Նոյեմբերի 16, 1938 |
Անգլիա | 7 - 0 | Իռլանդիա | Մանչեսթեր |
---|---|---|---|---|
Ուիլյամ Հոլ Սթենլի Մեթյուզ Թոմաս Լոութոն |
Մարտի 15, 1939 |
Ուելս | 3 - 1 | Իռլանդիա | Ռեյսկուրս գրաունդ, Ռեքսհեմ |
---|---|---|---|---|
Հորեյս Կամներ Պատ Գլովեր Լես Բուլտեր | Դադլի Միլիգան |
Ապրիլի 15, 1939 |
Շոտլանդիա | 1 – 2 | Անգլիա | Հեմփդեն պարկ, Գլազգո |
---|---|---|---|---|
Ջեյմս Դուգալ | Ալբերտ Բիսլի Թոմաս Լոութոն |
Հաղթող
խմբագրելՄեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1938/1939 |
---|
Անգլիա/Շոտլանդիա/Ուելս |