Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1920/1921
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
1920/1921 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը երեսուներեքերորդն էր։ Այն երկրորդն էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Միանձնյա հաղթող դարձավ Շոտլանդիայի հավաքականը, որի համար սա առաջին հաղթանակն էր վերջին տասնամյակում։ Անգլիայի և Ուելսի հավաքականները բաժանեցին երկրորդ-երրորդ տեղերը։
Մրցաշարը մեկնարկեց 1920 թ. հոկտեմբերին Անգլիա- Իռլանդիա խաղով, որում անգլիացիները վստահ հաղթանակ տարան 2։0 հաշվով։ Մրցաշարը շարունակվեց 1921 թ. փետրվարին՝ շոտլանդացիները հաղթանակներ տարան գործող չեմպիոն ուելսցիների, ապա և իռլանդացիների նկատմամբ։ Շոտլանդացիներին հասնելու համար Ուելս- Անգլիա խաղում կողմերից յուրաքանչյուրին հարկավոր էր հաղթանակ, սակայն խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։ Սա նշանակում էր, որ չեմպիոնի կոչումն ապահովելու համար եզրափակիչ խաղում անգլիացիները պետք է հաղթեին շոտլանդացիներին։ Սակայն խաղն ավարտվեց շոտլանդացիների խոշոր հաշվով հաղթանակով, ինչը նրանց պարգևեց չեմպիոնի կոչում։ Զուգահեռաբար ընթացող խաղում ուելսցիներն առավելության հասան իռլանդացիների նկատմամբ և, հասնելով անգլիացիներին, նրանց հետ բաժանեցին 2-3-րդ տեղերը։
Մրցաշարային աղյուսակ
խմբագրելԴ | Թիմ | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ | |
1. | Շոտլանդիա | 3 | 3 | 0 | 0 | 7 | 1 | +6 | 6 | |
2. | Ուելս | 3 | 1 | 1 | 1 | 3 | 3 | 0 | 3 | |
3. | Անգլիա | 3 | 1 | 1 | 1 | 2 | 3 | -1 | 3 | |
4. | Իռլանդիա | 3 | 0 | 0 | 3 | 1 | 6 | -5 | 2 |
Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.
Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։
Արդյունքներ
խմբագրելՀոկտեմբերի 23, 1920 |
Անգլիա | 2 – 0 | Իռլանդիա | Ռոկեր պարկ, Սանդերլենդ |
---|---|---|---|---|
Ռոբերտ Քելլի , Ուիլյամ Ուոլքեր |
Փետրվարի 12, 1921 |
Շոտլանդիա | 2 – 1 | Ուելս | Պիտոդրի, Աբերդին |
---|---|---|---|---|
Էնդրյու Ուիլսոն | Դայ Կոլյեր |
Փետրվարի 26, 1921 |
Իռլանդիա | 0 – 2 | Շոտլանդիա | Վինձոր պարկ, Բելֆաստ |
---|---|---|---|---|
Էնդրյու Նեսբիթ Ուիլսոն 11մ' Ջո Քեսիդի |
Մարտի 14, 1921 |
Ուելս | 0 – 0 | Անգլիա | Նինիան պարկ, Կարդիֆ |
---|---|---|---|---|
Ապրիլի 9, 1921 |
Ուելս | 2 - 1 | Իռլանդիա | Վետչ ֆիլդ, Սուոնսի |
---|---|---|---|---|
Ուիլյամ Հոուլ Սթենլի Դևիս | Ջիմի Չեմբերս |
Ապրիլի 9, 1921 |
Շոտլանդիա | 3 – 0 | Անգլիա | Հեմփդեն պարկ, Գլազգո |
---|---|---|---|---|
Էնդրյու Նեսբիթ Ուիլսոն Էնդրյու Կանինգհեմ Ալան Մորտոն |
Հաղթող
խմբագրելՄեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1920/1921 |
---|
Շոտլանդիա |