Բացել գլխավոր ցանկը

Օսմանյան բանակի մասնակցությունը հայոց ցեղասպանությանը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ

Թուրքական հեծելազորային ստորաբաժանումներից մեկը: Ապրիլ, 1917թ.:
Օսմանյան բանակի զինանշանը:
Օսմանյան կայսրության զորամասերից մեկը:
Օսմանյան կայսրության ռազմական նախարար, երիտթուրքական եռապետ, պատերազմական հանացագործ և Հայոց ցեղասպանության գլխավոր ոճրագործներից մեկը՝ Իսմայիլ Էնվեր փաշան մարշալական համազգեստով:
Օսմանյան բանակի հետևակային ստորաբաժանումներից մեկը: 1914թ.:
Արևմտյան և Արևելյան Հայաստանի հայ խաղաղ բնակչության և հայ զինվորականության նկատմամբ պատերազմական հանցագործություններ իրականացրած Օսմանյան կայսրության III դաշտային բանակի զորահրամանատարը՝ գեներալ-լեյտենանտ Մեհմեդ Վեհիբ փաշան՝ կենտրոնում և նրա շտաբի սպաները՝ դոկտոր Սալիմ բեյը՝ Salim Bey, աջ թևից, շտաբս գնդապետ Խուսրև բեյը՝ Husrev Bey ձախ թևից:[1]
Լուսանկարում՝ Օսմանյան ռազմական տրիբունալի 1919թ. ապրիլի 8-ի նիստը:
Լուսանկարում՝ Օսմանյան ռազմական տրիբունալի 1919թ. ապրիլի 3-ի նիստը:
Լուսանկարում՝ Օսմանյան կայսրության գնդապետ Քյազիմ Օրբայը՝ Էնվեր փաշայի աներձագը:

Օսմանյան բանակի մասնակցությունը հայոց ցեղասպանությանը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914-1918)՝ Հայոց ցեղասպանության իրականացման գործում օսմանյան պետության, իշխանության տարբեր ճյուղերի ու բոլոր պետական հաստատությունների, թուրք ժողովրդի և նրա բոլոր խավերի մասնակցության և պատասխանատվության կարևորագույն գործոններից մեկն է։ Չպետք է աչքաթող անել հետևյալ կարևոր հանգամանքը: Կայսրությունում իշխանության եկած երիտթուրքերը օսմանյան կայսրության ռազմա-սպայական կաստայի ներկայացուցիչներն էին: Եվ այդ մասին շատ հստակ նշում է հետագայում Թուրքիային փրկած և նրան դաշնակից դարձած բոլշևիկյան կուսակցության վերնախավը, իր տպագիր մամուլում[2]: Բացի այդ, Օսմանյան կայսրությունը իր էությամբ ռազմա-ֆեոդալական պետություն էր:

Բովանդակություն

Հայոց ցեղասպանությունԽմբագրել

Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի բնաջնջման փորձն էր, որը ծրագրվել, կազմակերպվել և իրականացվել է Օսմանյան կայսրության պետական ղեկավարության կողմից, իսկ ապա՝ շարունակվել հանրապետական Թուրքիայի կառավարողների կողմից: Արդյունքում հայ ժողովուրդը հայրենազրկվեց, Արևմտյան Հայաստանը հայաթափվեց, իսկ Արևելյան Հայաստանի հայության գլխին կախվեց եղեռնի սպառնալիքը: Երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» (թուրք.՝ Ittihat ve Terrakki, Իթթիհաթ վե թերաքքը) կուսակցությունը, անցնելով իշխանության գլուխ, ամրագրեց համաթուրանականության ազգայնամոլ քաղաքականությունը[3]: Այն ուղղված էր Օսմանյան կայսրության ազգային փոքրամասնությունների, առաջին հերթին՝ հայերի դեմ[3]: Հայաստանը և հայ ժողովուրդը խոչընդոտ էին «Մեծ Թուրան» երևակայական պետության ստեղծման երիտթուրքական զառանցական երազանքների համար[3]: Երիտթուրքերը ցանկանում էին զավթել Հարավային Կովկասը, Հյուսիսային Կովկասը, Ղրիմը, Մերձվոլգան, Միջին Ասիան, և այն տարածքները, որտեղ բանկվում էին թյուրքալեզու ժողովուրդներ[3]: Միաժամանակ վերացվելու էր Հայկական հարցը, որն օգտագործվում էր մեծ տերությունների կողմից Օսմանյան կայսրության ներքին գործերին միջամտելու համար[3]:

Հայոց ցեղասպանության ծրագրի գործադրման սկիզբԽմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմը հարմար առիթ դարձավ Օսմանյան կայսրության կառավարող շրջանակների համար՝ գործադրելու իրենց հայատյաց ծրագրերը[3]: Օգտագործելով պատերազմական իրադրությունը՝ երիտթուրքերը հնարավորություն էին ստանում իրականացնելու արևմտահայերի ոչնչացման իրենց հակամարդկային ծրագիրը[3]: Միաժամանակ օսմանյան իշխանությունները ձգտում էին տիրելու հայերի ունեցվածքին, վերացնելու իրենց համար անցանկալի տնտեսական մրցակիցներին[3]:

Հայերի ոչնչացման ծրագրի հեղինակներն ու իրագործողներն էին ներքին գործոց նախարար և մեծ վեզիր (1917-1918), այսինքն՝ Օսմանյան կայսրության վարչապետ Թալեաթ, ռազմական նախարար Էնվեր, ծովային նախարար և Պաղեստինյան ռազմաճակատի հրամանատար Ջեմալ փաշաները, ֆինանսների նախարար Ջավիդ բեյը, երիտթուրքական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներ Բեհաէդդին Շաքիր և Նազըմ բեյերը և ուրիշներ[3]:

Առաջին համաշխարհային պատերազմի օսմանյան ռազմական հանցագործների պատժի փորձԽմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմից հետո փորձ արվեց կամ որոշակի ջանքեր գործադրվեցին պատժելու Առաջին համաշխարհային պատերազմի օսմանյան ռազմական հանցագործներին։

Անտանտի տերությունների արձագանքը Հայոց ցեղասպանությանը, 1915–1917Խմբագրել

Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Վաշինգտոն ուղարկված զեկույցներից հետո Անտանտի գլխավոր երեք տերությունները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսական կայսրությունը 1915 թվականի մայիսի 24-ին պաշտոնապես զգուշացում տվեցին Օսմանյան կայսրությանը։ Այն ուղարկվեց հեռագրի տեսքով՝ ԱՄՆ-ի միջոցով։

  • Հեռագիր Վաշինգտոնից՝ 1915 Թ. ՄԱՅԻՍԻ 24։ ԱՄՆ դեսպանություն, Կոստանդնուպոլիս։ «Ֆրանսիայի արտաքին գործոց նախարարությունը պահանջել է Թուրքական կառավարությանը հանձնել հետևյալ նոտան.

Մեջբերման սկզիբը. «Մայիս 24, 1915. Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի քուրդ և թուրք բնակչությունը ներգրավված է եղել հայերի կոտորածներում Օսմանյան իշխանությունների թողտվությամբ և հաճախ նաև օգնությամբ: Ապրիլի կեսերին նման կոտորածներ են տեղի ունեցել Էրզրումում, Դերջանում, Էգինում, Բիթլիսում, Սասունում, Մուշում, Զեյթունում և ողջ Կիլիկիայում: Վանի շրջակա շուրջ 100 գյուղերի բնակիչներ սպանվել են: Քաղաքի հայկական թաղամասը պաշարված է քրդերի կողմից: Միևնույն ժամանակ Կ. Պոլսում Օսմանյան կառավարությունն իր կատաղությունն է թափում անպաշտպան հայ բնակչության վրա: Հաշվի առնելով Թուրքիայի կողմից իրականացված այս նոր հանցագործությունները` դաշնակից կառավարությունները հրապարակայնորեն հայտարարում են Բ. Դռանը, որ պատասխանատվության են ենթարկելու ինչպես Օսմանյան կառավարության բոլոր անդամներին, այնպես էլ նրա այն գործակալներին, ովքեր ներգրավված են հայերի կոտորածներում»[4][4][5][6][7]:

Պատմական այս փաստաթղթի հրապարակումից երեք ու կես տարի անց լիովին հյուծված Օսմանյան կայսրությունը ջախջախվեց Անտանտի կողմից և կապիտուլացվեց 1918 թ. հոկտեմբերի 30-ի Մուդրոսի զինադադարով[8]:

Օսմանյան Թուրքիայի ռազմական տրիբունալներ, 1919–1920Խմբագրել

Կոստանդնուպոլսի դատավարության վրիպումներից և բացթողումներից ամենախոշորըԽմբագրել

Օսմանյան բանակի, և հատկապես նրա բարձր և միջին հրամանատարական կազմի մասնակցությունը Հայոց ցեղասպանության իրականացմանը և, հետևաբար, պատասխանատվությունը մարդկուայն դեմ գործած հանցագործության համար անժամկետանցելի պատասխանատվությունը Օսմանյան ռազմական տրիբունալների և, մասնավորապես, Կոստանդնուպոլսի դատավարության առավել խոշոր վրիպումն է։

Ընդ որում, ըստ հարցն ուսումնասիրած մասնագետների, այդ վրիպումը միտումնավոր էր կատարված։ Դրանով իսկ արդարադատության պատժից, այսինքն՝ հարված տակից դուրս էր բերված Օսմանյան կայսրության ամենակարևոր կառույցը՝ բանակը, որն այդ պետության հիմքն է եղել դարեր շարունակ։

Օսմանյան բանակի մասնակցությունը Հայոց Մեծ եղեռնինԽմբագրել

Թուրքական բանակի անմիջական մասնակցությունը հայ ժողովրդի եղեռնին անհերքելի իրողություն է։ Դեռ սկսած Աբդուլ Համիդ II սուլթանի կազմակերպած հայկական զանգվածային ջարդերի ժամանակներից, հայտնի են բազմաթիվ փաստեր է, որ թուրքական բանակը եղել է հայերի ոչնչացման կարևորագույն ուժը[9]:

Հայտնի են շատ մեծ թվով փաստեր, որ թե՛ մերձճակատային գոտում, թե՛ Օսմանյան կայսրության տարածքի խորքում թուրքական զորամասերը և ստորաբաժանումները ոստիկանության, ժանդարմերիայի և քրդական հրոսակախմբերի հետ սերտ համագործակցությամբ անմիջականորեն իրականացրել են ջարդեր[10]: Ընդ որում, դա հավասարապես վերաբերել է թուրքական բանակի բոլոր զորատեսակներին։

Արևմտյան ՀայաստանԽմբագրել

Դեռ 1915 թ. փետրվարի 21-ին Վանի դաշնակցական ղեկավարներից մեկը` Արշակ Վռամյանը, նույն ինքը՝ Օննիկ Դերձակյանը, նամակ է հղում Օսմանյան կայսրության ներքին գործոց նախարարությանը՝ բողոքելով Բիթլիսի (Բաղեշի) նահանգում կատարվող անօրինականությունների դեմ: Նա նշում է, որ անընդմեջ հարձակումներից փրկվելու նպատակով երկու հազար կանայք և երեխաներ հարկադրված են լքել օջախները և ապաստանել Մոկսում և Գավաշում: Մարտի 11-ի հեռագրում Վռամյանն ընդգծում է, որ Վանի նահանգում օրեցօր աճում են հարձակումները հայկական բնակավայրերի վրա, որոնց մասնակցում են տեղական իշխանությունները՝ օգտագործելով նույնիսկ հրետանի: Հրկիզվել է երեք հայկական գյուղ և սպանվել է 15 հոգի[11][12][13]: Հրետանու կիրառումը պարզորոշ ցույց է տալիս Օսմանյան բանակի անմիջական ներգրավվածությունը Հայոց ցեղասպանությանը, քանզի հրետանիով սպառազինված էր միայն Օսմանյան բանակը[14]:

Օսմանյան բանակի հայ զինծառայողների ոչնչացումԽմբագրել

Օսմանյան կայսրության հայ բնակչության բնաջնջումը դյուրացնելու նպատակով մեկուսացվում, ապա ոչնչացվում է հայ տղամարդկանց մեծ մասը: Զորահավաքի ընթացքում օսմանյան բանակ է զորակոչվում 18-45 տարեկան ավելի քան 60 հազար հայ[15][16]: Ըստ այլ տվյալների՝ միայն 1914—1915 թթ. Թուրքիայում բնակվող շուրջ 3 միլիոն հայերից բանակ զորակոչվեցին ավելի թան 300 հազար հայ երիտասարդներ, որոնք նախ` օգտագործվեցին աշխատանքային գումարտակներում, ապա` համարյա ամբողջովին ոչնչացվեցին թուրքերի կողմից[17][18]: Հայ զինվորների այդ հսկայական թվաքանակը բաժանված էր կայսրության ամբողջ տարածքով մեկ: Օսմանյան կայսրության տարբեր ռազմաճակատներում նրանք մասնակցում էին մարտական գործողությունների: Ավելին, հայ զինվորներն իրենց բնածին մարտական հմտություններով և խիզախությամբ ու խելացիությամբ աչքի էին ընկնում օսմանյան բանակում: Հայ զինծառայողները արժանանում էին թուրքական հրամանատարության դրվատանքին և նույնիսկ շնորհավորական հեռագիր է հղվում Վանի նահանգապետ Ջևդեթ բեյին՝ նահանգից զորակոչված հայերի սխրագործությունների համար[16][19]:

1915 թվականի փետրվարի 25-ի հրամանագրով Օսմանյան կայսրության զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը արգելում է հայ զինվորականներին նշանակել հրամանատարական պաշտոններում և ծառայել զորամասերի շտաբներում[16][20][21]:

Ինչպես, շատ ճիշտ նկատում են «Հայոց պատմություն» նոր ակադեմիական բազմահատորյակ հեղինակները՝ փաստորեն, այս հրամանը հիմք է դառնում, որպեսզի սկսվի հայ զինվորների գերակշիռ մեծամասնության զինաթափումը: Նրանք ընդգրկվում են աշխատանքային գումարտակներում՝ այսպես կոչված թիկունքային աշխատանքներ կատարելու համար[22]:

Արևելյան ՀայաստանԽմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան բանակը ռազմական գործողություններ է վարել ոչ միայն Օսմանյան կայսրության տարածքում, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում, այսինքն՝ Թուրքահայաստանում կամ այսպես կոչված Տաճկահայաստանում, այլև՝ կայսրության սահմանից դուրս, այդ թվում՝ Արևելյան Հայաստանում, որն այն ժամանակ բաժանված էր երկու մասի՝ Ռուսահայաստան և Պարսկահայաստան։ Բնականաբար, Օսմանյան կայսրության սահմաններից դուրս օսմանյան բանակը արդեն իսկ, ինքըստինքյան, հանդես էր գալիս ոչ թե հայկական ջարդերի մասնակից, այլ դրանց գլխավոր իրականացնող[10]:

Ասվածը մասնավորապես վերաբերվում է Օսմանյան կայսրության III դաշտային բանակին, որի միավորումները և զորամասերը դեպի Արևելյան Հայաստան և Հարավային Կովկաս 1918 թ. կատարած ռազմարշավի ընթացքում իրականացրեցին զանգվածային ջարդեր և անասելի գազանություններ Շիրակում, Լոռիում, Ջավախքում, Կուր գետի ձախափնյա հայաշատ վայրերում, Բաքվում և այլուր[10]: Չնայած այդ անուրանալի հանգամանքին, III դաշտային բանակի զորահրամանատարը՝ գեներալ-լեյտենանտ Վեհիբ փաշան Կոստանդնուպոլսի դատավարությունում հանդես էր գալիս ոչ թե որպես մեղադրյալ, այլ որպես վկա[10]: Նա ցուցմունք էր տալիս երիտթուրքական պարագլուխներից Բեհաէդդին Շաքիրի դեմ[10]:

Հայ բնակչության նկատմամբ բռնություններ ուժեղանում են Օսմանյան կայսրության՝ Առաջին համաշխարհային պատերազմում ընդգրկվելուց հետո։ 1914 թ. նոյեմբերին Ռուսաական կայսրության Կովկասյան բանակի նահանջը Բաթումի նահանգի և Կարսի մարզի իսլամադավան բնակչության մի մասի համար ապստամբելու ազդանշան է ծառայում[23]: Ռուսական տարածք մտած թուրքական զորքը զինում է նրանց և ընդգրկում իր կազմում[23]: Տեղի բնակչությունը՝ հիմնականում հայեր , ինչպես նաև հույներ, մասամբ՝ մոլոկան ռուսներ, ենթարկվում են կողոպուտի և ջարդի[23]: Սպանություններին անմիջական մասնակցություն են ունենում «Թեշքիլաթը մահսուսեի» ջոկատները՝ Բեհաէդդին Շաքիրի գլխավորությամբ[23][24]:

1915 թ. փետրվարի 23-ին Դիլման մտած ռուսական զորամասերի և հայ կամավորների առջև բացվում է ահավոր մի պատկեր։ Ամենուրեք թափված էին կացնահարված և գլխատված հայերի դիակներ[23]: Տեղացի պարսիկների վկայությամբ՝ մինչև փետրվարի 14-ը հայերը ոչ մի զոհ չէին տվել, քանզի նրանք և ասորիները թաքնվել էին պարսիկների տներում։ Թուրք զինվորներն ու քրդերը զենքի ուժով դուրս են բերել թաքնվածներին և հաշվեհարդար տեսել[23][25]:

Գիտական բժշկական հանցագործություններԽմբագրել

Ռազմական հանցագործությունների և հայոց ցեղասպանության համար բանտարկված և Օսմանյան ռազմական դատարանի վճռով դատապարտված օսմանյան զինվորականներԽմբագրել

Չնայած Առաջին համաշխարհային պատերազմում պարտություն կրած Օսմանյան կայսրության նոր կառավարության բոլոր ջանքերին՝ հարվածի տակից հանելու օսմանյան բանակը, այնուամենայնիվ, որոշ օսմանյան զինվորականներ, այդ թվում՝ բարձրաստիճան, բանտարկվեցին Անգլիայի կողմից՝ Մալթա կղզում (տե՛ս Առաջին համաշխարհային պատերազմի օսմանյան ռազմական հանցագործների պատժի փորձ), իսկ ոմանք ստացան տարբեր պատժաչափեր: Հասկանալի է, որ Մալթա աքսորված մոտ չորս տասնյակ զինվորականների թիվը չնչին էր, համեմատած այն ահռելի քանակաությամբ (մոտ 40.000-50.000) ռազմական հանցագործների հետ, որոնք պետք է պատասխանատվության կանչվեին և ամենածանր պատիժները ստանային իրենց վայրագությունների և մարդկության հանդեպ գործած ոճրագործությունների համար: և, այնուամենայնիվ, նույնիսկ մեկ ու կես հարյուրյակի չհասնող Մալթայի աքսորականները,ա յդ թվում՝ չորս տասնյակի չհասնող օսմանյան բանակի աքսորված զինվորականները, ոչ երկար ժամանակից հետո ազատ արձակվեցին և վերադարձվեցին Թուրքիա, որտեղ նրանցից շատերը մեծ կարիերա արեցին, երբեմն նույնիսկ հասնելով թուրքական նոր պետության ամենաբարձր ռազմական ու քաղաքական պաշտոններին[26]: Սա ծաղր ու ծանակ էր թե՛ հայ ժողովրդի, թե՛ միջազգային իրավունքի ու առհասարակ արդարադատության հասցեին:

  Օսմանյան կայսրությունից Մալթա աքսորված 145 ռազմական հանցագործների շարքում էին հետևյալ 37 զինվորականները.

Հ/հ Անունը հայերեն Անունը թուրքերեն Անձի
լուսանկար
և
լուսանկարի
աղբյուր
Բանտարկման տարեթիվ Բանտային անհատական թվահամար Ռազմական կոչումը և պաշտոնը Օսմանյան կայսրությունում Հետագա կարիերան Թուրքիայի Հանրապետությունում
1. Ջևաթ փաշա Cevat Paşa
   Օսմանյան կայսրություն
Լուսանկարի աղբյուրը՝ 1. http://www.geliboluyuanlamak.com/resimler/haberler/218.jpg.[27]{{Information |Description=(անգլերեն) |Source=Turkey's War |Author=Ottoman Army |Date=1918 |Permission=PD-Ottoma[28]
Մարտ 22, 1920 27 73 կամ 27 74 (?) Օսմանյան կայսրության գեներալ-լեյտենանտ, նախկին ռազմական գլխավոր շտաբի պետ՝ tr:Ferik, Eski tr:Erkân-ı Harbiye-i Umumiye Reisi
2. Քյազիմ Օրբայ՝ tr:Kâzım Orbay
   Օսմանյան կայսրություն
Լուսանկարի աղբյուրը՝ NA - Axis History[29]
28 08 Օսմանյան կայսրության Գնդապետ, Էնվեր փաշայի աներձագը
3. Ալի Իհսան փաշա՝ Ali İhsan Paşa
   Օսմանյան կայսրություն
Լուսանկարի աղբյուրը՝ NA - Axis History.[30]
29 մարտի 1919 26 67 Օսմանյան կայսրության գեներալ-մայոր՝ tr:Mirliva, նախկին VI դաշտային բանակի զորահրամանատար
4. Իբրահիմ Ահմեդ՝ tr:İbrahim Ahmed   Օսմանյան կայսրություն 29 մարտի 1919 26 68 Օսմանյան կայսրության նախկին VI դաշտային բանակի զորահրամանատարի՝ Ալի Իհսան փաշայի՝ համհարզը[31]
5. Աբդուլղանի բեյ՝ tr:Abdülgani Bey   Օսմանյան կայսրություն 28 մայիսի 1919 26 95 Օսմանյան կայսրության Փոխգնդապետ
6. Ահմեթ Ջևաթ բեյ՝ tr:Ahmet Cevat Bey   Օսմանյան կայսրություն 28 մայիսի 1919 27 00 Օսմանյան կայսրության գեներալ-մայոր, Կոստանդնուպոլիս քաղաքի ռազմական օկրուգի պետ՝ tr:İstanbul Merkez Komutanı
7. Ահմեթ Հայդար բեյ՝ tr:Ahmet Haydar Bey   Օսմանյան կայսրություն 28 մայիսի 1919 27 08 Օսմանյան կայսրության Հազարապետ (մայոր)՝ բինբաշը
8. Ահմեթ Թևֆիկ բեյ՝ tr:Ahmet Tevfik Bey   Օսմանյան կայսրություն 28 մայիս 1919 26 80 Օսմանյան կայսրության Գնդապետ՝ tr:Miralay
9. Ջելալ բեյ՝ tr:Celal Bey   Օսմանյան կայսրություն 28 մայիս 1919 26 76 Օսմանյան կայսրության Գնդապետ՝ Miralay
10. Ջեմալ էֆենդի՝ tr:Cemal Efendi   Օսմանյան կայսրություն 28 մայիս 1919 26 94 Օսմանյան կայսրության Կապիտան (հարյուրապետtr:Yüzbaşı
11. Բժիշկ Խալիլ բեյ՝ tr:Doktor Halil Bey   Օսմանյան կայսրություն 28 մայիս 1919 26 99 Օսմանյան կայսրության Հարյուրապետ՝ Yüzbaşı
12. Հազըմ բեյ՝ tr:Hazım Bey
   Օսմանյան կայսրություն
Լուսանկարի աղբյուրը՝ Album of the Grand National Assembly of Turkey, Vol. 1, p. 349.[32]
28 մայիս 1919 26 78 Օսմանյան կայսրության հազարապետ (մայոր)` բինբաշի (tr:Binbaşı) Անմարդկային դաժանության բժշկական փորձեր է կատարել օսմանյան կայսրության զինված ուժեր զորակոչված և դավադրաբար զինաթափված հայ զինվորականների, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի խաղաղ քաղաքացիական բնակչության նկատմամբ։
13. Իբրահիմ Հաքքը բեյ` tr:İbrahim Hakkı Bey   Օսմանյան կայսրություն 28 մայիս 1919 27 10 Օսմանյան կայսրության հազարապետ՝ Binbaşı
14. Մազլում բեյ՝ tr:Mazlum Bey   Օսմանյան կայսրություն 28 մայիս 1919 27 07 հազարապետ՝ Binbaşı
15. Մեհմեթ Թևֆիք բեյ tr:Mehmet Tevfik Bey   Օսմանյան կայսրություն 28 Mayıs 1919 26 79 Փոխգնդապետ՝ tr:Yarbay, Kaymakam
16. Մյումթազ բեյ tr:Mümtaz Bey   Օսմանյան կայսրություն 28 մայիսի 1919 26 97 Օսմանյան կայսրության պաշտոնաթող փոխգնդապետ՝ tr:Emekli Yarbay
17. Նևզաթ բեյ tr:Nevzat Bey   Օսմանյան կայսրություն 28 մայիս 1919 26 96 Օսմանյան կայսրության հարյուրապետ (կապիտան)՝ tr:Yüzbaşı
18. Էոմեր բեյ tr:Ömer Bey   Օսմանյան կայսրություն 28 մայիս 1919 26 81 Օսմանյան կայսրութության հազարապետ (մայոր)՝ tr:Binbaşı
19. Սամի բեյ tr:Sami Bey   Օսմանյան կայսրություն 28 մայիս 1919 27 09 Օսմանյան զինված ուժերի նախկին գնդապետ՝ Miralay
20. Սուլեյման Նուման փաշա tr:Süleyman Numan Paşa   Օսմանյան կայսրություն 28 մայիս 1919 27 32 Օսմանյան կայսրության բանակի բժշկական ծառայության տեսուչ՝ tr:Müfettişi՝ tr:Ordu tr:Sıhhiye tr:Müfettişi Անմարդկային դաժանության բժշկական փորձեր է կատարել օսմանյան կայսրության զինված ուժեր զորակոչված և դավադրաբար զինաթափված հայ զինվորականների, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի խաղաղ քաղաքացիական բնակչության նկատմամբ։
21. Շերաֆէդդին էֆենդի tr:Şerafettin Efendi   Օսմանյան կայսրություն 28 մայիս 1919 26 77 Օսմանյան կայսրության հարյուրապետ՝ Yüzbaşı
22. Յուսուֆ Զիյա բեյ tr:Yusuf Ziya Bey   Օսմանյան կայսրություն 28 մայիս 1919 26 84 Օսմանյան կայսրության զինված ուժերի նախկին հազարապետ, Միություն և առաջադիմություն կուսակցության նախագահ՝ tr:Emekli Binbaşı, tr:İttihat ve Terakki tr:Azası
23. Ջհանգիրզադե Հասան խան tr:Cihangirzade Hasan Han   Օսմանյան կայսրություն 2 հունիս 1919 27 18 Օսմանյան կայսրության կողմից Արևելյան Հայաստանի Կարսի մարզի տարածքում ստեղծված այսպես կոչված Հարավարևմտյան Կովկասի հանրապետություն խամաճիկային պետության պաշտպանության նախարար՝ tr:Güneybatı Kafkasya Cumhuriyeti tr:Savunma Bakanı
24. Մահմուդ Քեմալ փաշա tr:Mahmud Kamil Paşa   Օսմանյան կայսրություն 21 սեպտեմբեր 1919 27 58 Օսմանյան կայսրության V դաշտային բանակի զորահրամանատար
25. Մեհմեթ Արիֆ բեյ tr:Mehmet Arif Bey   Օսմանյան կայսրություն 28 հունվար 1920 27 60 Օսմանյան կայսրության զինված ուժերի Հազարապետ՝ tr:Binbaşı
26. Նուրի Բիթլիսի tr:Nuri Bitlisi   Օսմանյան կայսրություն 28 հունվար 1920 27 61 Օսմանյան կայսրության զինված ուժերի ենթասպա՝ չավուշ՝ tr:Çavuş
27. Ահմեդ Շևքեթ բեյ tr:Ahmed Şevket Bey   Օսմանյան կայսրություն 22 մարտ 1920 27 81 Օսմանյան կայսրության Կոստանդնուպոլիս քաղաքի ամրացված շրջանի նախկին հրամանատար՝ tr:İstanbul tr:Müstahkem tr:Mevki tr:Komutanı
28. Ջեմալ Մերսինլի tr:Cemal Mersinli    Օսմանյան կայսրություն
Լուսանկարի աղբյուրը՝ NA - Turkey in the First World War.[33]  Օսմանյան կայսրություն
22 մարտ 1920 27 72 Օսմանյան կայսրության գեներալ-մայոր, ապա՝ գեներալ-լեյտենանտ, նախկին II դաշտային բանակի շտաբի պետ, ապա՝ Արևմտյան բանակի շտաբի պետ, օսմանյան բանակի XLII հետևակային դիվիզիայի հրամանատար, X հետևակային դիվիզիայի հրամանատար, I դաշտային բանակի տեսչության շտաբի պետ, Ադրիանապոլսի ամրացված շրջանի զորահրամանատարի տեղակալ, VIII բանակային կորպուսի զորահրամանատար, IV դաշտային բանակի զորահրամանատար, «Յըլդըրըմ» բանակախմբի տեսչության պետ, II բանակային կորպուսի զորահրամանատար, Ռազմական դպրոցների ընդհանուր տնօրեն, Ռազմական նախարար։ Հայտնի էր կրտսեր Ջեմալ (թուրք.՝ Küçük Cemal Paşa) անունով՝ եռապետ Ջեմալից տարբերելու համար։ 1923-ից՝ Թուրքական հանրապետության Ազգային մեծ ժողովի պատգամավոր և թուրքական բանակի գեներալ[34]։
29. Չյուրյուքսուլու Մահմուդ փաշա tr:Çürüksulu Mahmud Paşa   Օսմանյան կայսրություն 22 մարտ 1920 27 71 Օսմանյան կայսրության զինված ուժերի գեներալ-մայոր՝ Mirliva
30. Մեհմեդ Էսադ բեյ Mehmed Esad Bey   Օսմանյան կայսրություն 22 մարտ 1920 27 75 Օսմանյան կայսրության Ռազմական բժիշկ՝ tr:Askeri Tabip Անմարդկային դաժանության բժշկական փորձեր է կատարել օսմանյան կայսրության զինված ուժեր զորակոչված և դավադրաբար զինաթափված հայ զինվորականների, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի խաղաղ քաղաքացիական բնակչության նկատմամբ։
31. Ալի Չեթինքայա tr:Ali Çetinkaya   Օսմանյան կայսրություն 27 մարտ 1920 27 89 Օսմանյան կայսրության նախկին Գեներալ-մայոր, խորհրդարանի պատգամավոր Ափիոնից՝ Miralay, Eski Afyon Mebusu
32. Ալի Սաիթ փաշա Ali Sait Paşa   Օսմանյան կայսրություն 27 Mart 1920 27 82 Օսմանյան կայսրության գեներալ-մայոր՝ Mirliva
33. Դոկտոր Աբդյուսելամի փաշա tr:Doktor Abdüsselami Paşa   Օսմանյան կայսրություն մայիս 20 1920 27 90 Գեներալ-մայոր, նախկին Եմենի զորահրամանատար
34. Բասրի բեյ tr:Basri Bey   Օսմանյան կայսրություն 7 Haziran 1920 27 92 Փոխգնդապետ՝ Yarbay, Ջևադ փաշայի՝ tr:Cevat Paşa'nın փեսան՝ Damadı
35. Յաղուբ Շևքի Սուբաշը Yakup Şevki Paşa
   Օսմանյան կայսրություն 13 հունիս 1920 27 97 Օսմանյան կայսրության զինված ուժերի գեներալ-մայոր, IX դաշտային բանակի զորահրամանատար՝ tr:Mirliva, Eski tr:9. Ordu Komutanı
36. Մյուրսել բեյ Mürsel Bey   Օսմանյան կայսրություն 28 09 Գնդապետ՝ Miralay
37. Գալաթալը Շևքեթ բեյ Galatalı Şevket Bey   Օսմանյան կայսրություն 28 10 Գնդապետ՝ Miralay, Karakol Cemiyeti Reisi

Կոստանդնուպոլսի օսմանյան դատավարության և Նյուրնբերգյան դատավարության սկզբունքային տարբերությունԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Հայոց պատմություն։ Հատոր III, գիրք 2-րդ։ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիա։ Երևան, 2015։
  • Ռուբէն Սահակյան, Կոստանդին Խուդավերդյան: Հայերի ցեղասպանությունը տասնամյակների լույսի ներքո: Երևան, 1995:
  • Ռաֆայել Թադևոսյան, Հայոց Մեծ եղեռն. տասը հարց և ինը պատասխան։ Երևան, 2015։
  • Դավիթ Մարտիրոսյան: Բաթումի հայերի ողբերգությունը. պարզապես «կոտորա՞ծ», թե՞ Հայոց ցեղասպանության գուժկանը: (ռուսերեն) Давид Мартиросян. Трагедия батумских армян: просто «резня» или предвестник армянского геноцида?
  • Կոսոյեան Հ.: Վան բերդաքաղաքի հերոսապատումը: Թեհրան, 1966:
  • William S. Allen, The Nazi Seizure of Power։ The Experience of a Single German Town 1922–1945, Franklin Watts; Revised edition (1984). Also see։ William A. Schabas, Genocide in International Law։ The Crimes of Crimes, Cambridge University Press, 2000.
  • Ussher C.D., Knapp G.H., An American Physician in Turkey. A Narrative of Adventures in Peace and War. New York, Boston, 1917.

ՎավերագրերԽմբագրել

  • Britain FO 371/5091, E 16080/27/44; 371/6509, E 5141 f.130; E 8562 f.13; E 10662 f.159; 371/7882, E 4425 f.182; as a source to reach their judgements
  • Public Record Office, Foreign Office, 371/4174/136069 էջ 342. ISBN 1-57181-666-6.
  • German Consul Walter Rössler quoted by Akcam, Taner. A Shameful Act. 2006.
  • Հայաստանի ազգային արխիվ՝ ՀԱԱ, ֆոնդ 28, ցուցակ 1, գործ 117, թերթ 25-30:
  • Геноцид армян в Османской империи. Сборник доку­ментов и материалов под редакцией М. Г. Нерснсяна, второе дополненное издание, составители: М. Г. Нерсисян, Р. Г. Саакян. Ереван, издательство «Айастан», 1982

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Լուսանկարի աղբյուրը՝ NA - Axis History
  2. Տե՛ս «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» փաստաթղթերի և վավերագրական նյութերի հավաքածուն. «О нечеловеческом отношении к нетурецким народам -писала и боль­шевистская «Правда» в июньских номерах 1912 г. В одной из статей газета указыва­ла, что младотурки с первых же шагов «обнаружили все пороки и слабости либе­ральной буржуазии, а с другой стороны — весь деспотизм военно-офицерской касты, ставшей у власти. Либеральничая на словах, на деле они полны были черносотенным национализмом самой крепкой марки и черствым буржуазным эгоизмом... Их стрем­ление отуречить славян, армян, евреев, греков и т. д., населяющих Оттоманскую им­перию, приняло еще более грубый и настойчивый характер, чем при Абдул-Гамиде» (с. 249).» Геноцид армян в Османской империи. Сборник доку­ментов и материалов под редакцией М. Г. Нерснсяна, второе дополненное издание, составители: М. Г. Нерсисян, Р. Г. Саакян. Ереван, издательство «Айастан», 1982
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Տե՛ս Հայոց պատմություն։ Հատոր III, գիրք 2-րդ։ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիա։ Երևան, 2015։
  4. 4,0 4,1 Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայք
  5. William S. Allen, The Nazi Seizure of Power: The Experience of a Single German Town 1922–1945, Franklin Watts; Revised edition (1984). Also see: William A. Schabas, Genocide in International Law: The Crimes of Crimes, Cambridge University Press, 2000, pp. 16–17
  6. [FROM FOREIGN PRESS OFFICE FOR PUBLICATION IN MONDAY MORNING PAPERS (23 MAY 1915)]. H.M. GOVERNMENT, IN COMMON WITH THE GOVERNMENTS OF FRANCE AND RUSSIA, MAKE THE FOLLOWING PUBLIC DECLARATION :- “For about the last month Kurds and the Turkish population of Armenia have been engaged in massacring Armenians with connivance and often with help of Ottoman authorities. Such massacres took place about the middle of April, at Erzerum, Dertchan, Egin, Bitlis, Sassoun, Moush, Zeitun, and in all Cilicia. Inhabitants of about 100 villages near Van were all assassinated. In town itself Armenians’ quarter is besieged by Kurds. At the same time Ottoman government at Constantinople is raging against inoffensive Armenian population. In face of these fresh crimes committed by Turkey the Allied Governments announce publicly to the Sublime Port that they will hold all the members of the Ottoman Government, as well as such of their agents as are implicated, personally responsible for Armenian massacres.” PRO, FO371/2488/63095. - See more at: [1]
  7. William S. Allen, The Nazi Seizure of Power: The Experience of a Single German Town 1922–1945, Franklin Watts; Revised edition (1984). Also see: William A. Schabas, Genocide in International Law: The Crimes of Crimes, Cambridge University Press, 2000, pp. 16–17.»
  8. Ռաֆայել Թադևոսյան, Հայոց Մեծ եղեռն. տասը հարց և ինը պատասխան: Երևան, 2015:
  9. «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» փաստաթղթերի և վավերագրական նյութերի ժողովածուն փաստաթղթավորցված, վավերացված կերպով ցույց է տալիս այդ իրողությունը: - Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան: Մասնավորապես՝ «Все документы солидарны и в том, что повсюду резня армян сопровождалась разрушением их сел и что во всех этих ужасных событиях участвова­ ли не только «темные силы общества», но в первую очередь турецкие власти, их войска н курдская знать (док. 28, 37 и др.).»: Տե՛ս Геноцид армян в Османской империи. Сборник доку­ментов и материалов под редакцией М. Г. Нерснсяна, второе дополненное издание, составители: М. Г. Нерсисян, Р. Г. Саакян. Ереван, издательство «Айастан», 1982, 686 страниц.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Տե՛ս Ռաֆայել Թադևոսյան, Հայոց Մեծ եղեռն. տասը հարց և ինը պատասխան: Երևան, 2015:
  11. Հայոց պատմություն։ Հատոր III, գիրք 2-րդ։ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիա։ Երևան, 2015։
  12. Հայաստանի ազգային արխիվ՝ ՀԱԱ, ֆոնդ 227, ցուցակ 1, գործ 415, թերթ 7:
  13. Կոսոյեան Հ.: Վան բերդաքաղաքի հերոսապատումը: Թեհրան, 1966:
  14. «Հրետանու կիրառումը պարզորոշ ցույց է տալիս Օսմանյան բանակի անմիջական ներգրավվածությունը Հայոց ցեղասպանությանը, քանզի հրետանիով սպառազինված էր միայն Օսմանյան բանակը»: Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան:
  15. Տես՛ Ռուբէն Սահակյան, Կոստանդին Խուդավերդյան: Հայերի ցեղասպանությունը տասնամյակների լույսի ներքո: Երևան, 1995:
  16. 16,0 16,1 16,2 Հայոց պատմություն։ Հատոր III, գիրք 2-րդ։ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիա։ Երևան, 2015։
  17. Геноцид армян в Османской империи. Сборник доку­ментов и материалов под редакцией М. Г. Нерснсяна, второе дополненное издание, составители: М. Г. Нерсисян, Р. Г. Саакян. Ереван, издательство «Айастан», 1982, 686 страниц.
  18. Տե՛ս նաև՝ Պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյան, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ 1916 — 1920 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ: «Պատմա-բանասիրական հանդես», 1992 թ., թիվ 2-3 (101): [2]
  19. Տե՛ս Ussher C.D., Knapp G.H., An American Physician in Turkey. A Narrative of Adventures in Peace and War. New York, Boston, 1917.
  20. Ընդ որում, այդ մասին վկայում են հենց թուրքական աղբյուրները, մասնավորապես՝ թուրք հետազոտող Է. Յավուզը, որը հաստատապես օգտվել է թուրքական հենց այն արխիվային փաստաթղթերից, որոնց հայերին մոտ չեն թողնում: - Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան: Տե՛ս Yavuz E., Armenian Claims in the Light of the Historical Documents. «Turkish Review», Ankara, Spring 1986. Vol. 1, No 3.
  21. Ի դեպ, օսմանյան ռազմական նավատորմում ծառայած գերմանացի սպա Հ.Լորեյը նշում է, թե ռազմական թարգմանիչների մեծ մասը հայեր էին, և նրանց գերմաներենից թարգմանած հրամանները թուրք ծովային սպաները հրաժարվում էին կատարել: Տե՛ս Г.Лорей. Операции германо-турецких морских силв 1914-1918 гг., перевод с немецкого Е.Шведе, с предисловием Е.Лудри, с примечаниями Н.Новикова. Москва, 1934.
  22. Տե՛ս Հայոց պատմություն։ Հատոր III, գիրք 2-րդ։ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիա։ Երևան, 2015։
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 23,5 Տե՛ս Հայոց պատմություն: Հատոր III, գիրք 2-րդ: Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիա: Երևան, 2015:
  24. Տե՛ս Դավիթ Մարտիրոսյան: Բաթումի հայերի ողբերգությունը. պարզապես «կոտորա՞ծ», թե՞ Հայոց ցեղասպանության գուժկանը: (ռուսերեն) Давид Мартиросян. Трагедия батумских армян: просто «резня» или предвестник армянского геноцида? Հայաստանի ազգային արխիվ՝ ՀԱԱ, ֆոնդ 28, ցուցակ 1, գործ 117, թերթ 25-30:[3]
  25. Հայաստանի ազգային արխիվ՝ ՀԱԱ, ֆոնդ 1267, ցուցակ 2, գործ 153, թերթ 1-4:
  26. Գնդապետ Մնացական Ռ.Խաչատրեան, ռազմական պատմաբան:
  27. http://www.geliboluyuanlamak.com/resimler/haberler/218.jpg
  28. {{Information |Description=(անգլերեն) |Source=Turkey's War |Author=Ottoman Army |Date=1918 |Permission=PD-Ottoma
  29. NA - Axis History
  30. NA - Axis History
  31. Tutuklanan komutanından ayrılmayıp gönüllü sürgüne gitmiştir.
  32. Album of the Grand National Assembly of Turkey, Vol. 1, p. 349.
  33. NA - Turkey in the First World War
  34. Türk Parlamento Tarihi Araştırma Grubu, Türk Parlamento Tarihi, Millî Mücadele ve T.B.M.B. I. Dönem 1919-1923 - III. Cilt: I. Dönem Milletvekillerin Özgeçmişleri, Türkiye Büyük Millet Meclisi Vakfı Yayınları, Ankara, 1995, ISBN 975-7291-06-4, pp. 472-474. (թուրքերեն)
  35. Staatsbibliothek zu Berlin - Preußischer Kulturbesitz

Արտաքին հղումներԽմբագրել

  • Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի պաշտոնական կայք։ [4]

ԱղբյուրներԽմբագրել