IX բանակ (Օսմանյան կայսրություն)
IX բանակը (թուրքերեն՝ Dokuzuncu Ordu, «Դոքուզունջու օրդու»), Օսմանյան կայսրության զինված ուժերի մեծ ռազմական կազմավորում էր՝ զորամիավորում, դաշտային բանակ Օսմանյան ցամաքային զորքերի կազմում։ Այն ունեցավ բավական կարճ պատմություն։ Իններորդ բանակը կազմավորվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ավելի որոշակի՝ հունիսի 7, 1918[1]՝ Օսմանյան կայսրության կողմից Արևելյան Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի ժամանակաշրջանում՝ Հայ ժողովրդի 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերից հետո, երբ Օսմանյան կայսրությունը, որը նպատակադրվել էր ցեղասպանության միջոցով վերջնականապես լուծել Հայկական հարցը, Արարատյան դաշտում, Ապարանում և Փամբակի ձորում հանդիպելով հայկական բանակային կորպուսի զորքերի հերոսական դիմադրությանը՝ ստիպված եղավ դառնալ աշխարհի առաջին պետությունը, որը ճանաչեց Հայկական անկախ պետականության վերականգնումը (1918 թվականի հունիսի 4, Բաթումի պայմանագիր)[4]։ Օսմանյան իններորդ դաշտային բանակը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի ռազմագործողություններին, մասնավորապես՝ Կովկասի ռազմաճակատում, այսինքն՝ փաստացի՝ Արևմտյան Հայաստանում, իսկ ապա՝ Արևելյան Հայաստանում։ Օսմանյան Զինված ուժերի՝ իններորդ բանակային կորպուսը լուծարվել է Առաջին համաշխարհային պատերազմի փաստացի ավարտը հանդիսացող Մուդրոսի զինադադրից գրեթե հինգ ամիս հետո՝ 1919 թվականի ապրիլի 3-ին[2]։
IX բանակ (Օսմանյան կայսրություն) թուրքերեն՝ Dokuzuncu Ordu, անգլ.՝ Ninth Army (Ottoman Empire), ռուս.՝ 9-я армия (Османская империя), արաբ․՝ (الجيش التاسع (الإمبراطورية العثمانية, գերմ.՝ Neunte Armee (Osmanisches Reich) | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական կազմավորում, մշտական օպերատիվ-մարտավարական զորամիավորում (բանակ, դաշտային բանակ) ցամաքային զորքերի կազմում |
Զորքերի տեսակ | ցամաքային զորքեր |
Երկիր | ![]() |
Ենթարկոում | Օսմանյան կայսրության Սուլթան |
Գործառույթ | ռազմական պաշտպանություն և անվտանգություն |
. | |
Տեղաբաշխում | Կարս, Կարին՝ Էրզրում |
Շրաբ | Կարս, Թուրքիա |
Պատմություն | |
Ստեղծվեց | հունիսի 7, 1918[1] |
Ճակատամարտեր | Առաջին համաշխարհային պատերազմ Կովկասյան ռազմաճակատ՝ Կովկասյան պատերազմաշրջան |
Լուծարվեց | Ապրիլի 3, 1919[2] |
Հրամանատարներ | |
Հայտնի հրամանատարներ | Յաղուբ Շևքի Սուբաշը՝ Yakup Şevki Pasha (հունիս 8, 1918[3] – ապրիլ 3, 1919[2]) |

Առաջին աշխարհամարտ
խմբագրելՄարտակազմը 1918-ի հունիսին
խմբագրել1918 թվականի հունիսին օսմանյան իններորդ բանակն ուներ հետևյալ մարտակազմը[5].
- Իններորդ բանակի վարչակազմ, (Բրիգադի գեներալ կամ Գեներալ-մայոր Յաղուբ Շևքի փաշա՝ Mirliva Yakup Şevki Pasha),
- I Կովկասյան կորպուս (Բրիգադի գեներալ կամ Գեներալ-մայոր Քյազիմ Կարաբեքիր փաշա՝ Mirliva Kâzım Karabekir Pasha),
- IV բանակային կորպուս (Բրիգադի գեներալ կամ Գեներալ-մայոր Ալի Իհսան Սաբիս փաշա՝ Mirliva Ali İhsan Pasha)
- Առանձին հեծելազորային բրիգադ։
Մարտակազմը 1918-ի սեպտեմբերին
խմբագրել1918 թվականի սեպտեմբերին Օսմանյան կայսրության իններորդ դաշտային բանակն ուներ հետևյալ կառուցվածքը[6].
- Իններորդ բանակի վարչակազմ, (Բրիգադի գեներալ կամ Գեներալ-մայոր Յաղուբ Շևքի փաշա՝ Mirliva Yakup Şevki Pasha),
- Առանձին հեծելազորային բրիգադ։
Մարտակարգը 1918-ի նոյեմբերին
խմբագրել1918 թվականի նոյեմբերին Իններորդ օսմանյան դաշտային բանակն ուներ հետևյալ կառուցվածքը[7].
- Իններորդ բանակի վարչակազմ (Բրիգադի գեներալ կամ Գեներալ-մայոր Յաղուբ Շևքի փաշա՝ Mirliva Yakup Şevki Pasha),
- III Կովկասյան հետևակային դիվիզիա (Ախալցխա),
- IX Կովկասյան հետևակային դիվիզիա, տեղակայված էր Էրզրումի հարավում,
- X Կովկասյան հետևակային դիվիզիա, տեղակայված էր Բաթումում, տեղափոխվում է դեպի Կոստանդնուպոլիս,
- XI Կովկասյան հետևակային դիվիզիա, տեղակայված էր Խոյ կամ Հեր քաղաքում,
- XXXVI Կովկասյան հետևակային դիվիզիա (III դաշտային բանակ, Կումայրի՝ Ալեքսանդրապոլ),
- XII Կովկասյան հետևակային դիվիզիա (տեղակայված էր Սարդարապատ բնակավայրում՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում),
- Առանձին հեծելազորային բրիգադ։
- III Կովկասյան հետևակային դիվիզիա (Ախալցխա),
Տես նաև
խմբագրել- I բանակ (Օսմանյան կայսրություն)
- II բանակ (Օսմանյան կայսրություն)
- III բանակ (Օսմանյան կայսրություն)
- IV բանակ (Օսմանյան կայսրություն)
- V բանակ (Օսմանյան կայսրություն)
- VI բանակ (Օսմանյան կայսրություն)
- VII բանակ (Օսմանյան կայսրություն)
- VIII բանակ (Օսմանյան կայսրություն)
- IX բանակ (Օսմանյան կայսրություն)
- Կովկասյան բանակախումբ (Օսմանյան կայսրություն)
- «Յըլդըրըմ» բանակախումբ
- Արևելյան բանակախումբ (Օսմանյան կայսրություն)
- I բանակային կորպուս
- II բանակային կորպուս
- III բանակային կորպուս
- IV բանակային կորպուս
- V բանակային կորպուս
- VI բանակային կորպուս
- VII բանակային կորպուս
- VIII բանակային կորպուս
- IX բանակային կորպուս
- XI բանակային կորպուս
- XII բանակային կորպուս
- XIII բանակային կորպուս
- XIV բանակային կորպուս
- XV բանակային կորպուս
- XVI բանակային կորպուս
- XVII բանակային կորպուս
- XVIII բանակային կորպուս
- XIX բանակային կորպուս
- XX բանակային կորպուս
- XXI բանակային կորպուս
- XXII բանակային կորպուս
- XXV բանակային կորպուս
- Յաղուբ Շևքի փաշա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Edward J. Erickson, Edward J. Erickson, Order to Die: A History of the Ottoman Army in the First World War, Greenwood Press, 2001, ISBN 0-313-31516-7, p. 187.
- ↑ 2,0 2,1 2,2 Zekeriya Türkmen, Mütareke Döneminde Ordunun Durumu ve Yeniden Yapılanması (1918-1920), Türk Tarih Kurumu Basımevi, 2001, ISBN 975-16-1372-8, p. 39. (թուրքերեն)
- ↑ T.C. Genelkurmay Harp Tarihi Başkanlığı Yayınları, Türk İstiklâl Harbine Katılan Tümen ve Daha Üst Kademlerdeki Komutanların Biyografileri, Genkurmay Başkanlığı Basımevi, Ankara, 1972, p. 23. (թուրքերեն)
- ↑ Տե՛ս Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրյան, Հայաստանի ռազմական պատմություն։ Երևան, 2013 (անտիպ)։
- ↑ Edward J. Erickson, Order to Die: A History of the Ottoman Army in the First World War, Greenwood Press, 2001, ISBN 0-313-31516-7, p. 188.
- ↑ Edward J. Erickson, Order to Die: A History of the Ottoman Army in the First World War, Greenwood Press, 2001, ISBN 0-313-31516-7, p. 197.
- ↑ Edward J. Erickson, Order to Die: A History of the Ottoman Army in the First World War, Greenwood Press, 2001, ISBN 0-313-31516-7, p. 202.
Գրականություն
խմբագրել- Erickson E. J. Ordered to Die։ A History of the Ottoman Army in the First World War. — 1. — Westport, CT։ Greenwood Publishing Group, 2001. — 265 p.
- Erickson E. J. Ottoman Army Effectiveness in World War I։ A Comparative Study. — 1. — New York, NY։ Taylor & Francis, 2007. — 236 p. — (Cass Series։ Military History and Policy).
- И. Г. Дроговоз «Турецкий марш. Турция в огне сражений» — Минск։ «Харвест», 2007.
- David Nicolle, colour plates by Rafaelle Ruggeri, The Ottoman Army 1914-18, Men-at-Arms 269, Ospray Publishing Ltd., 1994.
- Zekeriya Türkmen, Mütareke Döneminde Ordunun Durumu ve Yeniden Yapılanması (1918-1920), Türk Tarih Kurumu Basımevi, 2001. (թուրքերեն)
- T.C. Genelkurmay Harp Tarihi Başkanlığı Yayınları, Türk İstiklâl Harbine Katılan Tümen ve Daha Üst Kademlerdeki Komutanların Biyografileri, Genkurmay Başkanlığı Basımevi, Ankara, 1972, p. 23. (թուրքերեն)