Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքներ
Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով սկսվեց նոր ժամանակաշրջան, որը բնորոշվում է Եվրոպական բոլոր գաղութատիրական կայսրությունների անկմամբ և երկու գերտերությունների (ԽՍՀՄ և ԱՄՆ) հզորացմամբ։ Լինելով դաշնակիցներ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը դարձան մրցակիցներ համաշխարհային բեմում և ներքաշվեցին Սառը պատերազմ։ Այսպես էր կոչվում, քանի որ ուղղակի պատերազմի մեջ երկու երկրները չմտան, սակայն այն բնորոշվում էր լրտեսական, քաղաքական և անուղղակի պատերազմ։ Արևմտյան Եվրոպան և Ճապոնիան վերակառուցվեցին համաձայն ամերիկյան Մարշալի պլանի, մինչդեռ կենտրոնական և արևելյան Եվրոպան ընկան ԽՍՀՄ-ի ազդեցության տակ և հիմնականում «Երկաթե վարագույրի» հետևում։ Եվրոպան մասնատվեց ԱՄՆ ղեկավարությամբ Արևմտյան ճամբարի և ԽՍՀՄ-ի ղեկավարությամբ Արևելյան ճամբարի։ Միջազգային հարթակում դաշնակցությունը այս երկու ճամբարներին փոփոխվում էր արագոերն, որոշ երկրներ փորձեցին զերծ մնալ Սառը պատերազմից Չմիացած երկրների շարժման միջոցով։ Պատերազմի ընթացքում տեղի ունեցավ նաև միջուկային սպառազինությունների մրցավազք այս երկու գերտերությունների միջև, սա մասամբ պատճառ դարձավ, որպեսզի Սառը պատերազմը երբեք չվերածվի «տաք» պատերազմի, քանի որ ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ն ունեին մեծ քանակությամբ սպառազինություն։
Որպես Երկորդ համաշխարհային պատերազմի արդյունք Դաշնակիցները ձևավորեցին Միավորված ազգերի կազմակերպությունը, որը նման էր Ազգերի լիգային։ Անդամ պետությունները համաձայնվեցին անօրինական համարել պատերազմի ագրեսիան և խուսափեն Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկվելուց։ Թուլացած Արևմտյան Եվրոպայի տերությունները որոշեցին ձևավորել Եվրոպական ածուխի և երկաթի միությունը, որը հետագայում վերածվեց Եվրոպական տնտեսական համագործակցության և վերջապես ներկայիս Եվրոպական միության։ Այս մտահղացման սկզբնական նպատակն էր խուսափել ևս մեկ պատերազմից Գերմանիայի և Ֆրանսիայի միջև` ստեղծելով կարևորագույն բնական պաշարների միասնական շուկա։
Պատերազմի վերջում նաև մեծացավ ապագաղութայնացման աստիճանը։ Մեծ տերություններից անկախություն ստացան Հնդկաստանը (Միացյալ Թագավորությունից), Ինդոնեզիան (Նիդերլանդներից), Ֆիլիպինները (ԱՄՆ-ից) և մեծ թվով արաբական երկրներ, սկզբում հատուկ կարգավիճակով և շնորվեցին Ազգերի լիգայի անդամի կարգավիճակ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, սակայն որոշները դե ֆակտո անկախ էին նաև դրանից առաջ։ Ենթասահարայի երկրներն անկախացան ավելի դանդաղ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով մեծացավ կոմունիստների ազդեցությունը հարավ արևելյան Ասիայում։ Չինաստանում կոմունիստական կուսակցությունը հաղթանակեց 1949 թվականի Չինաստանի քաղաքացիական պատերազմում։
Անմիջական հետևանքներ
խմբագրելՊատերազմի վերջի դրությամբ միլիոնավոր մարդիկ զոհվեցին և միլիոնավորները մնացին անտուն։ Եվրոպայի տնտեսությունը կործանված էր և Եվրոպայի արդյունաբերական համակարգի մեծ մասն ավերված։ ԽՍՀՄ-ը նույնպես ահռելի վնասներ էր կրել։ 1947 թվականին ԱՄՆ-ի պետական քարտուղար Ջորջ Մարշալը առաջարկեց «Եվրոպայի վերակառուցման ծրագիրը», որը հայտնի դարձավ Մարշալի պլան։ Ծրագրով 1948-1952 թվականների ընթացքում ԱՄՆ-ի կառավարությունը հատկացնում էր 13 միլիարդ ԱՄՆ դոլար Արևմտյան Եվրոպայի վերակառուցման համար։
Միացյալ Թագավորություն
խմբագրելՊատերազմի ավարտի դրությամբ Միացյալ Թագավորության տնտեսությունը ամենաշատ կորուստ կրածներից մեկն էր։ Ազգային հարստության քառորդ մասը ծախսված էր։ Մինչև 1941 թվականի ԱՄՆ-ի կողմից օգնության Լենդ-լիզ նախագծի իրագործումը, Միացյալ Թագավորությունը ծասխել էր իր միջոցները ԱՄՆ-ից սպառազինություն գնելու նպատակաով, ներառյալ օդանավեր և նավեր։ Միայն օդանավերի վրա ծախսվել էր ավելի քան £437 միլիոն ֆունտ։ Լանդ-լիզը եկավ երբ արդեն նրանց պահուստները վերջանում էին։ Բրիտանիայում աշխատուժի 55%-ը ներգրավված էր ռազմաարդյունաբերությունում։
1945 թվականին Ազատական կուսակցությունը դուրս եկավ պատերազմի ժամանակ ձևավորված դաշինքից, ինչին հետևեց Ուինսթոն Չերչիլի պաշտոնանկություն և կազմակերպվեցին նոր ընտրություններ։ Ազատականները հաղթեցին ընտրություններում և ստացան ներկայացուցիչների պալատում 60%-ից ավել նստատեղ և ձևավորեցին ներ կառավարություն 1945 թվականի հուլիսին Կլեմենտ Էթլիի գլխավորությամբ։
Բրիտանիայի արտաքին պարտքը որոշ ամերիկացի կառավարիչների կողմից բնորոշվում էր որպես «Բրիտանիայի տնտեսության վզին փաթաթված ճոպան»։ Չնայած քննարկվում էր միջազգային փոխօգնության նոր ծրագրի մասին, 1945 թվականի օգոստոսին ԱՄՆ-ին անսպասելի հայտարարեց Լենդ-լիզի ծրագրի ավարտի մասին։
Ամերիկյան Լանդ-լիզի հանկարծակի փակումը ծանր հետևանք ունեցավ նոր կառավարության տնտեսական ծրագրերի վրա։ Միայն Անգլո-Ամերիկյան վարկի ստորագրումից հետո 1946 թվականի հուլիսի 15-ին Բրիտանիայի տնտեսության կայությունը վերադարձավ։ Սակայն վարկը նախատեսված էր օգնելու Բրիտանիայի անդրծովյան տարածքներին պատերազմից անմիջապես հետո և չէր նախատեսված բավարարելու Ազատական կուսակցության կառավարության քաղաքականությունը։ 1946-1948 թվականներին Միացյալ Թագավորությունում մտցվեց հացի նորմավորում, ինչը չէր արվել անգամ պատերազմի ժամանակ[1][2][3][4]։
Խորհրդային Միություն
խմբագրելԽորհրդային Միությունը ահռելի վնասներ կրեց Գերմանիայի դեմ պատերազմում։ ԽՍՀՄ-ի բնակչությունը նվազեց 27 միլիոնով պատերազմի ընթացքում, որից 8,7 միլիոնը ռազմական կորուստներ էին։ 19 միլիոն ոչ ռազմական մահերը ունեին տարբեր պատճառներ, ներառյալ Լենինգրադի շրջափակման հետևանքով զոհեր, համակենտրոնացման ճամբարներում ռազմագերիների սպանություններ, զանգվածային գնդակահարություններ, սով ու համաճարակ և գերմանական կողմից կռվող ԽՍՀՄ բնակչության կորուստներ[5]։ Բնակչությունը հասավ նախապատերազմական մակարդակին միայն 30 տարի անց[6]։
ԽՍՀՄ-ի նախկին ռազմագերիները և արտասահմանից հայրենիք վերադարձած քաղաքացիների մեծ մասը մեղադրվեցին Նացիստների հետ համագործակցության մեջ և նրանցից 226.127 ուղարկվեցին ստիպողաբար աշխատանքի համակենտրոնացման ճամբարներ։ Շատ նախկին ռազմագերիներ և երիտասարդ քաղաքացիներ նաև զորակոչվեցին Կարմիր բանակ։ Մյուսները աշխատեցին աշխատավորական գնդերում, որպեսզի վերականգնեն պատերազմի արդյունքում վնասված ենթակառուցվածները[7][8]։
Տնտեսությունը անմխիթար վիճակում էր։ ԽՍՀՄ-ի կապիտալ ռեսուրսների քառորդ մասը ծախսված էր և արդյունաբերությունն ու գյուղատնեսությունը նվազել էր նախապատերազմական մակարդակներից։ Երկրի վերակառուցման համար Խորհրդային կառավարությունը ստացած սահմանափակ վարկեր Բրիտանիայից և Շվեդիայից։ ԽՍՀՄ-ը հրաժարվեց ԱՄՆ-ի օգնությունից Մարշալի պլանի շրջանակներում։ Փոխարենը ԽՍՀՄ-ը պահեց օկուպացված Արևելյան Եվրոպայի տարածքները։ Գերմանիան և նախկին Նացիստական երկրները ռազմատուգանքներ վճարեցին ԽՍՀՄ-ին։ Վրեակառուցման ծրագիրը կենտրոնացավ ծանր արդյունաբերության վրա։ 1953 թվականին երկաթի արդյունաբերությունը երկու անգամ ավել էր 1940 թվականի մակարդակից, սակայն սպառողական շատ ապրանքների և սննդամթերքի արտադրությունը ավելի ցածր էր 1920-ական թվականների վերջի մակարդակից[9]։
Պատերազմից անմիջապես հետո Եվրոպայում ԽՍՀՄ-ը սկսեց անէքսացիայի գործընթացը կամ նոր Խորհրդային Սոցիալիստական հանրապետությունների ստեղծումը[10][11][12]։ Բոլոր երկրները նվաճվեցին կցվեցին Կարմիր բանակի կողմից` դուրս մղելով գերմանացիներին կենտրոնական և արևելյան Եվրոպայից։ Նոր սատիլետ պետություններ ստեղծվեցին ԽՍՀՄ-ի կողմից, ներառյալ Լեհաստանը, Բուլղարիան, Հունգարիան[13], Չեխոսլովակիան[14], Ռումինիան[15][16], Ալբանիան[17] և Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունը։ Վերջինը ստեղծվեց ԽՍՀՄ-ի կողմից օկուպացված Գերմանիայի տարածքում[18]։ Հարավսլավիան դաշինք կնքեց ԽՍՀՄ-ի հետ որպես անկախ պետություն, սակայն ոչ կախյալ, քանի որ այն ազատագրել էին հարավսլավ պարտիզանները Իոսիպ Տիտոյի գլխավորությամբ։ Դաշնակիցները հիմնադրեցին Հեռավոր արևելյան հանձնաժողով և Դաշնակիցների խորհուրդ Ճապոնիայում, որպեսզի կառավարեին իրենց կողմից օկուպացված տարաքները մինչ Դաշնակիցների վերահսկողության խորհուրդը կառավարում էր օկուպացված Գերմանիան։ Համաձայն Պոտսդամի կոնֆերանսի համաձայնագրերի ԽՍՀՄ-ին անցավ մարտավարական Սախալին կղզին;.
Գերմիանիա
խմբագրելԱրևելքում Էլզաս-Լոթարինգիան վերադարձվեց Ֆրանսիային։ Սուդետենլանդը վերադարձվեց Չեխոսլովակիային։ Նախապատերազմական (1937) շրջանի Գերմանիայի քառորդ մասը դե ֆակտո կցվեց Դաժնակիցներին։ Այս տարածքներից մոտ 10 միլիոն գերմանացիներ, որոնք բնակություն էին հատատել պատերազմի ընթացքում, արտաքսվեցին։ Գերմանիայի մնացած տարածքը բաժանվեց չորս օկուպացիոն գոտիներին, որը կոորդինացնում էր Դաշնակիցների վերահսկողության խորհուրդը։ Սաարը առանձնացվեց և տնտեսական միության կարգով կցվեց Ֆրանսիային 1947 թվականին։ 1949 թվականին արևմտյան օկուպացիոն գոտում հիմնադրվեց Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունը, իկս ԽՍՀՄ-ի գոտում` Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունը։
Գերմանիան վճարեց ռազմատուգանք Միացյալ Թագավորությանը, Ֆրանսիային և ԽՍՀՄ-ին հիմնականում գործարանները կազմալուծելով, աշխատուժի տեսքով և ածուխով։ Գերմանիայի բնակչության կենսամակարդակը ընկավ 1932 թվականի մակարդակին[19]։ Գերմանիայի կապիտուլացիան շարունակվեց 1945 թվականից մինչև 1947 թվականը, որի ընթացքում ԱՄՆ-ն և Միացյալ Թագավորությունը իրագործեցին «մտավորականների բռնաճնշումներ» նախագիծը, որի ընթացքում հավաքեցին Գերմանիայի ամբողջ տեխնիկական և գիտական ներուժը։ Այս վնասի չափը հաշվվում է մոտ $10 միլիարդ ԱՄՆ դոլար։ Համաձայն Փարիզի հաշտության պայմանագրեր 1947-ի, բռնաճնշումներ իրագործվեցին նաև Իտալիայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում և Ֆինլանդիայում։
ԱՄՆ քաղաքականությունը հետպատերազմյան Գերմանիայի հանդեմ 1945 թվականի ապրիլից մինչև 1947 թվականի հուլիսը եղել է ոչ մի օգնություն գերմանացիներին վերակառուցելու իրենց երկիրը, և նվազագույն միջոցներ գործադրել ճգնաժամը հաղթահարելու համար։ Դաշնակիցները պատերազմից անմիջապես հետո սկսեցին իրագործել արդյունաբերության զինաթափման գործընթացը, որպեսզի շարրքից հանեն Գերմանիայի ռազմական արդյունաբերությունը։ Գերմանիայի առաջին արդյունաբերական պլանը ստորագրվեց 1946 թվականին, որով նախատեսվում էր ապամոնտաժել 1.500 արտադրական միություն, որը կհասցներ 1938 թվականի մակարդակի 50%-ին։ Արևմտյան Գերմանիայի ապաինդուստրիան ավարտվեց 1951 թվականին։ 1950 թվականի դրությամբ ապամոնտաժվել էր 706 արտադրական միավորում և երկաթի արդյունաբերությունը հասել էր 6.7 միլիոն տոննայի[20]։ Միավորված Գլխավոր շտաբների պետերի և գեներալներ Լուսիուս Կլեյի ու Ջորջ Մարշալի առաջարկով, Թրումանի ադմինիստրացիան համաձայնվեց, որ Եվրոպայի վերականգնումը անհնար կլինի առանց Գերմանիայի արդյունաբերության վերականգնման, որից Եվրոպան կախված էր[21]։ 1947 թվականի հուլիսին նախագահ Թրումանը չեղարկեց «ազգային անվտագության պարգևավճարները»[22] և հրամայեց ԱՄՆ օկուպացիոն զորքերին թույլ տալ Գերմանիայի տնտեսության վերականգնումը։ Նոր հրամանագրով ճանաչվում էր, որ «Եվրոպայի տնտեսական զարգացումը կախված է Գերմանիայի տնտեսությունից։»[23]։ 1946 թվականի կեսերից Գերմանիան ստացավ ԱՄՆ կառավարության օգնությունը համաձայն GARIOA ծրագրի։ 1948 թվականից Արևմտյան Գերմանիան նաև դարձավ Մարշալյան պլանի փոքր շահառուն։ Կամավորական ընկերություններին սկբում արգելված էր սնունդ ուղարկել, սակայն 1946 թվականի սկզբին հիմնադրվեց «Ռելիեֆային գործակալությունների խորհուրդը բախատեսված գործել Գերմանիայում» կազմակերպությունը։ 1946 թվականի հունիսից նաև թուլատրվեց անհատներին ուղարկել ուգնություն Գերմանիայի բնակչությանը։
Գերմանիայի կապիտուլացիայից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեին արգելվեց օգնություն ցուցաբերել սննդամթերքի տեսքով կամ այցելել առմագերի գերմանացիներին Գերմանիայի ներսում։ Այնուամենայնիվ ճնշումներին ներքո 1945 թվականի ամռանը թույլատրվեց այցելել Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Գերմանիայի օկուպացիոն գոտիների ռազմագերիների ճամբարներ և օգնություն ցույց տալ նրանց։ 1946 թվականի փետրվարի 4-ին Կարմիր խաչին թույլատրվեց այցելել ռազմագերիներին նաև Գերմանիայի ԱՄՆ օկուպացիոն զոնայում, չնայած ույլատրվում էր տրամադրել փոքր քանակությամբ սննդամթերք։
Ֆրանսիա
խմբագրելՔանի որ Ֆիանսիան ազատագրվել էր Գերմանիայի օկուպացիայից, պատերազմից հետո սկսվեց նացիստական օկուպանտների զտման գործընթացը։ Առաջին ճնշումները սկսվեցին Ֆրանսիայի վերածննդի գաղափարախոսության ներքո։ Ֆրանսիացի կանայք, ովքեր ռոմանտիկ հարաբերություններ էին ունեցել գերմանացի զինվորների հետ, հրապարակայնորեն անարգվեցին և գլուխները սափրեցին։ Եղավ նաև սպանությունների մեծ ալիզ, սպանվեցին մոտ 10.000 մարդ։
Երբ Ֆրանսիայի հանրապետության ժամանակավոր կառավարությունը հիմնադրվեց, սկսվեցին «օրինական բռնաճնշումները» (Épuration légale): Չեղավ միջազգային դատավճիռներ Ֆրանսիայի օկուպանտների համար, որոնք դատապարտվեցին ներքին դատարաններում։ Հետաքննվեցին մոտ 300.000 հանցագործություն, 120.000 մարդ դատապարտվեցին, որոնցից 6.763-ը մահվան (որոնցից 791-ը իրագործվեցին)։ Շատերին ներում շնորհվեց մի քանի տարի անց։
Իտալիա
խմբագրել1947 թվականի Իտալիայի հետ հաշտության պայմանագրով վերջ դրվեց Իտալական գաղութատիրական կայսրությանը, բացի դրանից տեղի ունեցան սահմանների այլ փոփոխություններ։ 1947 թվականի Փարիզի հաշության պայմանաֆրերով Իտալիան պարտավոր էր վճարել $360 միլիոն ԱՄՆ դոլար որպես ռազմատուգանք, որից $125 միլիոնը` Հարավսլավիային, $105 միլիոն` Հունաստանին, $100 միլիոն ԽՍՀՄ-ին, $25 միլիոն` Եթովպիային և $5 միլիոն` Ալբանիային։ 1946 թվականի Իտալիայի սահմանադրական հանրաքվեի արդյունքով Իտալիայի թագավորությունը դադարեց գոյություն ունենալ, որը ասոցացվում էր պատերազմի ընթացում ֆաշիստական ռեժիմի հետ։
Ի տարբերություն Գերմանիայի և Ճապոնիայի, Իստալիայի ռազմական և քաղաքական առաջնորդների նկատմաբ պատերազմական հանցագործությունների համար դատավարություն չունեցան, չնայած Իտալական վերածննդի շարժման անդամները սպանեցին նրանցից մի քանիսին (ինչպիսին էր Մուսոլինին) պատերազմի վերջում։
Ավստրիա
խմբագրելԱվստրիայի դաշնային պետությունը կցվել էր Գերմանիային 1938 թվականին (Անշլյուս, ինչը արգելված էր Վերսալյան պայմանագրով)։ Ավստրիան (Գերմանացիներն անվանում էին Օսմարկ) առանձնացվեց Գերմանիային և բաժանվեց չորս օկուպացիոն գոտիների։ Ավստրիայի անկախության հռչակագրով այս գոտիները վերադարձվեցին 1955 թվականին և ձևավորվեց Ավստրիայի հանրապետությունը։
Ճապոնիա
խմբագրելՊատերազմից հետո Դաշնակիցները վերաբաժանեցին Ճապոնիայի նախապատերազմական շրջանում անէքսավորած տարածքները, ինչպիսիք են Մանջուրիան և Կորեան, որոնք դարձան անկախ։ Ֆիլիպինները և Գուամը վերադարձվեցին ԱՄՆ-ին:։ Բիրման, Մալայան և Սինգապուրը վերադարձվեցին Բրիտանիային, իսկ ֆրանսիական Հնդկաչինը` Ֆրանսիային։ Հոլանդական Իստ Ինդիան վերադարձվեց հոլանդացիներին, սակայն Ինդոնեզիայի անկախության պատերազմից հետո այն դարձավ անկախ։ Յալթայի կոնֆերանսում ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտը գաղտնիորեն Ճապոնական Կուրլյան կղզիները և հարավային Սախալինը խոստացել էր ԽՍՀՄ-ին, փոխարենը ԽՍՀՄ-ը պատերազմի մեջ պետք է մտներ Ճապոնիայի դեմ[24]։ ԽՍՀՄ-ին կցվեցին Կուրիլյան կղզիները, ինչը բերեց Հարավային Կուրիլյան կղզիների պատկանելիության հիմնախնդրին, ինչը շարունակվում է մինչ այժմ։
Հարյուր հազարավոր ճապոնացիներ ստիպված էին վերաբնակվել Ճապոնիայի հիմնական կղզիներում։ Օկինավան դարձավ ԱՄՆ-ի հիմնական մարտավարական կետը։ ԱՄՆ-ն սկսեց վերահսկել լայնամասշտաբ տարածաշրջաններ իր ռազմական բազաներով և շարունակեց օկուպացիան մինչև 1972 թվականը։ Ռազմական բազաները դեռ մնում են։ Ժնևյան կոնվենցիան շրջանցելու համար ճապոնացի զինվորների մեծ մասը դասակարգվեցին որպես Ճապոնիայի հանձնված անձնակազմ ռազմագերիների փոխարեն և օգտագործվեցին որպես աշխատուժ մինչև 1947 թվականը։ Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան և Նիդերլանդները ճապոնացի զինվորներին օգտագործեցին գաղութատիրական պատերազմներում Ասիայում։
Ճապոնիային որպես ապագա ռազմական վտանգ դառնալու հնարավորությունից զրկելու համար Դաշնակիցները որոշեցին ապաարդյունաբերացնել Ճապոնիան` նպատակ ունենալով նվազեցնել Ճապոնիայի բնակչության կենսամակարդակը[25][26]։ Արդյունքում Ճապոնիայի ապաարդյունաբերության մակարդակը ավելի քիչ կազմեց քան Գերմանիայինը[25]։ Ճապոնիան առաջնային օգնություն ստացավ GARIOA-ից ինչպես Գերմանիան։
Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումներից փրկվածները, որոնց կոչում էին հիբակուշա (被爆者), մեկուսացվեցին ճապոնական հասարակությունից։ Ճապոնիայի կառավարությունը չուներ այս մարդկանց օգնելու հատուկ ծրագիր մինչև 1952 թվականը[27]։ Ռմբակոծության 65-րդ տարելիցին Հիրոսիմայում ընդհանուր մարդկային կորուստների քանակը հաշվվում էր մոտ 270,000 մարդ[28], 150.000 մարդ` Նագասակիում[29]։ 2010 թվականի դրությամբ դեռ ողջ էին 230.000 հիբակուշա[28] և մոտ 2.000 մարդ ունեին ռադիացիայի հետ կապված հիվանդություններ 2007 թվականի դրությամբ[30]։
Ֆինլանդիա
խմբագրել1939-1940 թվականների Խորհրդա-ֆիննական պատերազմից հետո ԽՍՀՄ-ին կցվեցին Ֆինլանդիայի որոշ տարածքներ։ 1941-ից 1944 թվականներին Ֆինլանդիան դաշինք կնքեց Նացիստական Գերմանիայի հետ, սակայն չհաջողվեց վերադարձնել կորցրած տարածքները։ Ֆինլանդիան պահպանեց իր անկախությունը, սակայն մնացին քննարկման շատ հարցեր ԽՍՀՄ-ի հետ։
Մերձբալթյան երկրներ
խմբագրել1940 թվականին ԽՍՀՄ-ը ներխուժեց և բռնակցեց չեզոք Մերձբալթյան երկրները, այդ թվում Էստոնիան, Լատվիան և Լիտվան։ 1941 թվականի հունիսին ԽՍՀՄ-ի կառավարությունը Մերձբալթյան երկրներում իրականացրեց զանգվածային արտաքսում այսպես կոչված «ժողովրդի թշնամիներին», արդյունքում շատերը մեկ շաբաթ անց ներխուժած նացիստական զորքերին համարեցին ազատագրողներ։
Ատլանտյան խարտիան խոստացավ ինքնորոշում տրամադրել պատերազմի ընթացքում հյուծված ժողովուրդներին։ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը քննադատեց խարտիային թուլության համար, որը զիջեց Մերձբալթյան երկրները ԽՍՀՄ-ին[31]։ 1944 թվականի մարտին ԱՄՆ-ն համաձայնվեց Չերչիլի տեսակետի հետ, որ խարտիան չի կարողանա պահել Մերձբալթյան երկրները[32]։
Երբ պատերազմի վերջում ԽՍՀՄ զինվորները վերադարձան, Անտառային եղբայրությունը կազմակերպեց պարտիզանական պայքար նրանց դեմ։ Այն շարունակվեց մինչև 1950-ական թվականների կեսերը։
Ֆիլիպիններ
խմբագրելԸստ հաշվարկների մոտ մոկ միլիոն զինվորական խաղաղ բնակիչ ֆիլիպինցիներ զոհվեցին պատերազմի արդյունքում, որից 131.028 համարվում է սպանված պատերազմական հանցագործությունների արդյունքում։ Համաձայն ԱՄՆ-ում կատարված վերլուծությունների Ֆիլիպիններում սպանվել է 10,380 ամերիկացի և 36,550 վիրավոր։ Ճապոնացիներից սպանվել է 255,795 մարդ[33]։
Բնակչության վերաբնակեցում
խմբագրելՆոր սահմանների արդյունքում մեծ թվով բնակիչներ հանկարծակի հայտնվեցին այլ երկրի տարածքում։ ԽՍՀՄ-ին անցան նախկինում Գերմանիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի և Ճապոնիայի տարածքներ։ Լեհաստանը կորցրեց Կրեսի տարածաշրջանը (նախապատերազմական Լեհաստանը մոտ կեսը) և փոխարենը ստացավ Գերմանիայի արևելքի մեծ մասը Օդեր-Նեյսե սահմանագծով, ներառյալ Սիլեզիայի արդյունաբերական տարածաշրջանները։ Գերմանիայի Սաար մարզը ժամանակավորապես դարձավ Ֆրանսիայի պրոտեկտորատ, սակայն հետագայում վերադարձվեց Գերմանիային։ Պոտսդամի որոշմամբ մոտ 12 միլիոն մարդ արտաքսվեց Գերմանիայից, ներառյալ յոթ միլիոնը բուն Գերմանիայից և երեք միլիոնը` Սուդետենլանդից։
Պատերազմի ընթացքում ԱՄՆ կառավարությունը հսկողություն իրականացրեց մոտ 110,000 ճապոնացիների նկատմամբ, որոնք ապրում էին Խաղաղ օվկիանոսի ափերին[34][35]։ Կանադան հսկողություն իրականացրեց մոտ 22.000 ճապոնացիների նկատմամբ, որոնցից 14.000-ը ծնվել էին Կանադայում։ Պատերազմի ընթացքում այս ճապոնացիները կարող էին ընտրել վերադառնալ Ճապոնիա, սակայն մեծ մասը մնացին Հյուսիսային Ամերիկայում։
Լեհաստան
խմբագրելԽՍՀՄ-ը արտաքսեց մոտ 2 միլոին լեհերի երևելքից դեպի նոր սահման, որն անցնում էր Քերզոնի գծով։ Այս տեղահանման քանակի մասին ԽՍՀՄ-ի և Լեհաստանի կառավարության տեսակետները տարբեր են։ Ըստ լեհերի մինչև պատերազմը Կրեսի տարածաշրջանում ապրել է մոտ 13 միլիոն լեհ։ Լեհերը, որոնք սպավել են այս տարածքում պատերազմի ժամանակ (նացիստների կամ ԽՍՀՄ-ի կողիմց) ԽՍՀՄ-ի պատմագրության կողմից համարվում են ռուս, ուկրաինացի կամ բելառուսներ։ Այս փթաստերը հավելյալ դժվարություն են ստեղծում հաշվելու արտաքսված լեհերի թիվը պատերազմից հետո[36]։ Սահամանային փոփոխությունը նաև չեղյալացրեց 1919-20 թվականների Խորհրդա-լեհական պատերազմի արդյունքները։ Նախկին լեհական քաղաքները, ինչպիսիք էր Լվովը, անցան Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական հանրապետության հսկողության տակ։ Բացի այդ ԽՍՀՄ-ը վերաբնակեցրեց մոտ երկու միլիոն մարդու սեփական սահմանների ներսում, այդ թվում գերմանացիների, ֆիների, Ղրիմի թաթարների և չեչենների։
Բռնություններ օկուպացիայի ժամանակ
խմբագրելԵվրոպա
խմբագրելԽորհրդային զինվորներն անցնելով Բալկաններով իրականացրեցին մեծ թվով բռնություններ և թալան Ռումինիայում, Հունգարիայում, Չեխոսլովակիայում և Հարավսլավիայում[37]։ Բուլղարիայի բնակչությունը համեմատաբար շատ տուժեց հնարավոր էթնիկ պատճառներով կամ Մարշել Ֆեոդոր Տոլբուխինի անգործության պատճառով[37]։ Գերմանիայի բնակչությունը անհամեմատ ավելի շատ տուժեց[38]։ Քաղաքական ծառայողները դրդում էին ԽՍՀՄ զինվորականների վրեժ լուծել գերմանիայի բնակչությունից[39]։ Ըստ հաշվարկների մոտ 1,9 միլիոն գերմանացի կին բռնաբարվել է Կարմիր բանակի զինվորների կողմից պատերազմի վերջում[40][41][42]։ Բեռլինի կանանց մոտ մեկ երրորդը բռնաբարվել է Խորհրդային զորքի կողմից[40]։ Փոքրամասնությունը բռնաբարվել է մեկից ավելի անգամ[42][43]։ Բեռլինում ըստ հիվանդանոցների գրությունների 95.000-130.000 կին բռնաբարվել է ԽՍՀՄ զինվորների կողմից[42]։ Մոտ 10,000-ը մահացել են, հիմնականում ինքնասպանություն գործելով[40][42]։ Ավելի քան 4,5 միլիոն գերմանացի փախավ արևմուտքի կողմ[44]։ ԽՍՀՄ-ը սկզբում որևէ կանոն չուներ, որպեսզի հեռու պահեր իր զինվորներին գերմանացի կանանցից, սակայն 1947 թվականից նրանք սկսեցին մեկուսացնել իրենց զինվորներին Գերմանիայի բնակչությունից` փորձելով կանգնեցնել բռնաբարությունները և թալանը[45]։ ԽՍՀՄ-ի զինվորներից ոչ բոլորն են մասնակցել այս գործողություններին[46]։
Միջազգային հաշվետվությունները ԽՍՀՄ-ը պաշտոնապես մերժում էր[47]։ Բռնությունները, թալանը և սպանությունները հանցագրվում էին գերմանացի ավազակների վրա` արդարացնելով ԽՍՀՄ զինվորներին[48]։ Որոշ զինվորականներ այսպիսով վրեժ էին լուծում գերմանացիներից, քանի որ նախկինում նացիստները այսպես էին վարվել ռուսների նկատմամբ[49]։ Միչև Գերմանիայի վերամիավորումը, Արևելյան Գերմանիայի պատմաբանները անընդհատ մհերքում էին ԽՍՀՄ զինվորների գործողությունները, որոշ դեպքերում այն համարելով հակակոմունիստական քարոզ, ռուս պատմաբանները հերքում են մինչ օրս[50]։
Բռնաբարություններ նաև իրականացրել են այլ օկուպացիոն զորքեր[43]։ Ֆրանսիայի մարոկկացի զինվորները նույնպես օրինակ վերցրեցին ԽՍՀՄ զինվորներից, որբ հերթը հասավ բռնաբարություններին, հատկապես Բադենի և Վյուրթեմբերգի օկուպացիաների ընթացքում[51]։
Ճապոնիայում
խմբագրելԱմերիկայի Միացյալ Նահանգների կողմից Ճապոնիայի ռազմական օկուպացիայի առաջին մի քանի շաբաթվա ընթացքում բռնաբարությունները և այլ տեսակի բռնությունները մեծ թափ ստացան նավահանգստային քաղաքներում, ինչպիսիք էին Յոկոհաման և Յոկոսուկան, սակայն մարեցին շատ արագ։ Ըստ հաշվեվտությունների Կանագավայի պրեֆեկտուրայում 10 օրում գրանցվել է 1336 բռնաբարություն[52]։ Պատմաբան Տոշիյուկի Տանական գտնում է, որ Յոկոհամայում 1945 թվականի սեպտեմբերին իրականացվել է 119 հայտնի բռնաբարություն[53]։
Հետպատերազմական հարաբերություններ
խմբագրելԵվրոպա
խմբագրելԱմևմտյան դաշնակիցների և ԽՍՀՄ-ի միջև դաշնությունը սկսեց երերալ դեռևս պատերազմի ավարտից առաջ[54], երբ Ստալինը, Ռուզվելտը և Չերչիլը քննարկում էին Լեհաստանի կառավարության հարցը, Ռուզվելտը և Չերչիլը ցանկանում էին վերադարձնել Լեհաստանի արտաքսված կառավարությունը, իսկ Ստալինեը կողմ էր Ժամանակավոր կառավարությունը։ Այս հարցում հաղթեց Ստալինը[55]։
Դաշնակիցների ղեկավարների մեծ մասը զգում էր, որ մոտ է պատերազմը ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև։ 1945 թվականի մայիսի 19-ին ԱՄՆ պետքարտուղար Ժոզեֆ Գրյուն պնդում էր, որ պատերազմն անխուսափելի է[56][57]։
1946 թվականի մարտի 5-ին Չերչիլը Միսուրիում իր ելույթում ասաց, որ Եվրոպայի վրա վարագույր է կախվել։ Նա բացատրեց, որ ստալինը «Երկաթե վարագույր» է կախել Արևմուտքի և Արևելքի միջև։ Ստալինը գտնում էր, որ համատեղ կյանքը կոմունիստական և Արևմտյան երկրների միջև անհնար է[58]։ 1948 թվականի կեսից ԽՍՀՄ-ը սկսեց բլոկադայի ենթարկել Բեռլինի արևմտյան հատվածը։
Լարվածության աճի և ԽՍՀՄ-ի հետագա ընդարձակումը կանխելու նպատակով ԱՄՆ-ն նախագծեց հակընդեմ պլան Dropshot գործողություն կոդային անվամբ 1949 թվականին։ Այն նախատեսում էր հնարավոր միջուկային պատերազմ ԽՍՀՄ-ի և նրա դաշնակիցների հետ, երբ ԽՍՀՄ-ը փորձի նվաճել Արևմտյան Եվրոպան, Մերձավոր Արևելքը և նրանք կանխատեսում էին, որ կսկսվի մոտավոր 1957 թվականին։ Որպես պատասխան ԱՄՆ-ն պետք է ԽՍՀՄ-ին դիմակայեր ատոմային ռումբերով և այլ բարձր պայթունավտանգ ռումբերով, որից հետո կներխուժեր և կնվաճեր երկիրը[59]։ Հետագա տարիներին ռազմական ծախսերը նվազեցնելու նպատակով և ԽՍՀՄ-ի հզրոացող ռազմական ներուժը կանխարգելելու նպատակով ԱՄՆ-ի նախագահ Դուայթ Էյզենհաուեր հաստատեց զանգվածային վրեժխնդրություն մարտավարությունը, որով սպառնում էր միջուկային զենքով, եթե ԽՍՀՄ-ը որոշի հարձակվել Եվրոպայի կամ այլ երկրի վրա։ Արդյունքում մեծացավ ԱՄՆ-ի միջուկային զորքերը` փոխարենը կրճատելով ոչ միջուկային ռազմական ուժերը ցամաքում և նավատորմում[60][61]։ ԽՍՀՄ-ը դիտեց այս զարգացումները որպես «ատոմային շանտաժ»[62]։
Հունաստանում 1946 թվականին սկսվեց քաղաքացիական պատերազմ անգլո-ամերիկյան հովանավորչությամբ ռոյալիստ ուժերի և կումունիստների կողմից սատարվող ուժերի միջև և հաղթանակ տարան ռոյալիստները[63]։ ԱՄՆ-ը սկսեց զնագվածային ռազմական և տնտեսական օգնության ծրագիր Հունաստանին և հարևան Թուրքիային, որպեսզի թույլ չտա ԽՍՀՄ-ի մուտքը նավթով հարուստ Միջին Արևելք։ 1947 թվականի մարտի 12-ին, որպեսզի ստանա Կոնգրեսի համաձայնությունը, Նախագահ Տրումանը օգնությունը որակեց որպես պաշտպանություն ազատ աշխարհին, այս նախագիծը հայտնի դարձավ որպես Թրումենի դոկտրինա[64]։
Միացյալ Նահանգները ձեռնամուխ եղավ զարգացնել տնտեսապես ուժեղ և քաղաքականապես միավորված Արևմտյան Եվրոպա, որպեսզի հակազդի ԽՍՀՄ-ին։ ԱՄՆ-ը դա արեց բացիբաց` օգտագործելով գործիքներ, ինչպիսիք էր Եվրոպայի վերականգնման ծրագիրը, որը բերեց Եվրոպայի տնտեսական ինտեգրացիայի։ Ստեղծվեց նաև Եվրոպական ածուխի և երկաթի համագործակցությունը, որը հող հանդիսացավ Եվրոպական միության կազմավորման համար։ Միացյալ Նահանգները նաև աշխատում էր արագացնել Եվրոպայի ինտեգրացիան, օրինակ օգտագործելով Միացյալ Եվրոպայի Ամերիկյան կոմիտեն որպես Եվրոպայի դաշնային շարժումների հովանավոր։ Խորհրդային սպառնալիքին դիմակայելու համար 1948 թվականին հիմնադրվեց Արևմտաեվրոպական միությունը և ՆԱՏՕ-ն 1949 թվականին։ ՆԱՏՕ-ի առաջին գլխավոր քարտուղար Լորդ Իսմեյը նշեց որ կազմակերպության նպատակն էր «պահել ռուսներին դրսում, ամերիկացիներին ներսում և գերմանացիներին ներքևում»։ Այնուամնեայնիվ առանց մարդկային ուժի և արդյունաբերական ներուժի Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունը չէր կարող որևէ հաջողության հույս փայփփայել ընդդեմ Արևեմտյան Եվրոպայի։ Սա հասկանալով` 1950 թվականին ԱՄՆ-ը ստորագրեց Եվրոպական պաշտպանական համագործակցությունը, որում ներառվեց նաև Արևմտյան Գերմանիան։ Փորձը ձախողվեց, երբ այն մերժեց Ֆրանսիայի խորհրդարանը։ 1955 թվականի մայիսի 9-ին Արևմտյան Գերմանիան անդամագրվեց ՆԱՏՕ-ին, ինչի կտրուկ արձագանք եղավ Վարշավյան դաշինքի ձևավորումը հինգ օր անց։
Ասիա
խմբագրելԱսիայում ճապոնական զորքի հետ քաշումից հետո սկսվեց բաժանումը Արևելքի և Արևմուտքի միջև, ինչպես նաև եվրոպական գաղութների անկախացումը։
Չինաստան
խմբագրելԻնչպես համաձայնեցված էր Ղրիմի կոնֆերանսում, ԽՍՀՄ-ը պատերազմի մեջ մտավ Ճապոնիայի դեմ Գերմանիային հաղթելուց երեք ամիս անց։ Խորհրդային զորքերը ներխուժեցին Մանջուրիա։ Սրանով ավարտվեց Մանջոու-Գո խամաճիկային պետության գոյությունը և ճապոնացիները ստիպված էին լքել Չինաստանը։ ԽՍՀՄ-ը ապամոնտաժեց ճապոնացիների կողմից նախորդ տարիներին կառուցված արդյունաբերական բազաները Մանջուրիայում։ Մանջուրիան նաև չինացի կոմունիստների տեղակայման վայր։
Պատերազմից հետո Գոմինդան կուսակցությունը (Գեներալիսիմո Չան Կայշիի գլխավորությամբ) և Չինաստանի կոմունիստական զորքերը շարունակեցին քաղաքացիական պատերազմը, ինչը ժամանակավոր դադարել էր, երբ նրանք միասին պայքարում էին Ճապոնիայի դեմ։ Ճապոնացիների դեմ պայքարը մեծ հարային աջակցություն բերեց Չինաստանի կոմունիստների պարտիզանական ուժերին, մինչդեռ թուլացրեց Գոմիդանը, որը մեծ ուժերով ճակատային պայքար էր մղում։ Քաղաքացիական պատերազմի լայնածավալ ռազմական գործողությունները սկսվեցին 1946 թվականի հունիսին։ Չնայած ԱՄՆ-ը օգնում եր Գոմիդանին, կոմունիստները հաղթանակ տարան և հիմնադրեցին Չինաստանի ժողովրդական հանրապետությունը (ՉԺՀ)։ Գոմիդան ուժերը տեղափոխվեցին Թայվան կղզի։ Բախումները շարունակվեցին մինչև 1950 թվականը։
Քանի որ կոմունիստները հաղթեցին քաղաքացիական պատերազմում, ԽՍՀՄ-ը ռազմաբազաները կառուցեց Չինաստանում, չնայած դրա իրավունքը խոստացվել էր Արևմտյան դաշնակիցներին Երկրորդ աշխարհամարտի ընթացքում։ ԱՄՆ-ի կողմից հովանավորվող Գոմիդանի պարտությունը դարձավ ԱՄՆ-ում քննարկումների առարկա, շատերը ԱՄՆ-ի կառավարությանը մեղադրեցին պարտության մեջ։
Կորեական պատերազմի բռնկմամբ ուշադրությունը քչացավ ՉԺՀ-ի հանդեպ, միևնույն ժամանակ ԱՄՆ-ը մեծացրեց աջակցությունը Չան Կայշին։ Այս երկու գործոնների պատճառով ՉԺՀ-տ չներխուժեց Թայվան։ Ժամանակ առ ժամանակ ռազմական բախումներ եղան ՉԺՀ-ի և Թայվանի միջև 1950-ից 1979 թվականներին։ Թայվանը 1991 թվականին միակողմանիորեն հայտարարեց, որ քաղաքացիական պատերազմն ավարտված է, սակայն մինչ օրս չկա պաշտոնական հաշտության պայմանագիր Թայվանի և ՉԺՀ-ի միջև, և ՉԺՀ-ը պաշտոնապես Թայվանը համարում է իր տարած և չի համակերպվում Թայվանի անկախության հետ։ Երկու պետությունների միջև հարաբերությունները գնալով մարում են։
Ամերիկա-չինական հարաբերությունները (ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի միջև) հիմնականում մնում էին թշնամական մինչև ԱՄՆ նախագահ Նիքսոնը ժամանեց Չինաստան 1972 թվականին։ Այս կետից սկսած երկու երկրների միջև հարաբերությունները լավացան, անգամ դարձան բարեկամական Սառը պատերազմից հետ և ՉԺՀ-ն հրաժարվեց որոշ կոմունիստական գաղափարախոսություններից։
Կորեա
խմբագրելՅալթայի կոնֆերանսում դաշնակիցները որոշեցին հետպատերազմյան չբաժանված Կորեան դնել չորս տերությունների ազդեցության տակ։ Ճապոնիայի կապիտուլացիայից հետո համաձայնությունը փոխվեց Կորեայի Խորհրդա-ամերիկյան միացյալ օկուպացիայով[65]։ Համաձայնություն ձեռք բերվեց, որ Կորեան պետք է բաժանվի և հյուսիսը օկուպացվի ԽՍՀՄ-ի կողմից իսկ հարավը` ԱՄՆ-ի կողմից[66]։
Կորեան, որը գտնվում էր Ճապոնիայի տիրապետության տակ մասնակի օկուպացվեց Կարմիր բանակի կողմից, ԽՍՀՄ-ի Ճապոնիայի դեմ պատերազմի սկզբին և բաժանվեց 38-րդ հորիզոնականով ԱՄՆ-ի առաջարկով[65][67]։ ԱՄՆ-ի զինվորական կառավարությունը հիմնադրվեց Կորեայի հարավում մայրաքաղաք Սեուլում[68][69]։ ԱՄՆ զինվորական հրամանառար գեներալ լեյտենանտ Ջոն Ռիդ Հոդջը շատ նախկին ճապոնացի կառավարիչներին առաջարկեց ծառայել իր կառավարությունում[70]։ Հյուսիսում ԽՍՀՄ-ը զինաթափեց ազգային պարտիզանակ ջոկատներին, որոնք չինացի ազգայնականների հետ կռվում էին Ճապոնիայի դեմ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Նույն ընթացքում ԽՍՀՄ-ը կառուցեց հզոր կոմունիստամետ զորքեր հյուսիսում[71]։ Ռազմական գոտին դարձավ քաղաքական գոտի 1948 թվականին, երբ հիմնադրվեցին երկու հանրապետություն 38 հորիզոնականի երկու կողմերում, որոնցից յուրաքանչյուրը իրեն համարում էր միակ օրինական պետությունը Կորեայում։ Իրավիճակը կիզակետին հասավ երբ հյուսիսը ներխուժեց հարավ և սկսվեց Կորեական պատերազմը 1950 թվականին։
Մալայա
խմբագրել1946 թվականից Բրիտանական Մալայայում սկսվեց զանգվածային քաղաքացիական անհնազանդության։ Երկրում հայտարարվեց արտակարգ իրավիճակ գաղութատիրության ղեկավարության կողմից և 1948 թվականից շատացան ահաբեկչական գործողությունները։ Հակագաղութատիրական ընդվզումները իրավիճակը դարձրին անկայուն և վերածվեց հակաբրիտանական ազատագրական պայքարի, որը ղեկավարում էր Մալայայի կոմունիստական կուսակցությունը Մալայայի ազգային ազատագրական բանակով[72]։ Մալայայում արտակարգ իրավիճակը շարունակվեց 12 տարի` ավարտվելով 1960 թվականին։ 1967 թվականին կոմունիստների առաջնորդ Չին Պենը վերսկսեց ռազմական գործողությունները և երկրորդ արտագարգ իրավիճակը տևեց մինչև 1989 թվականը։
Ֆրանսիական Հնդկաչին
խմբագրելԵրկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆրանսիական Հնդկաչինում (ներառում էր ներկայիս Վիետնամը, Լաոսը և Կամբոջան) տեղի ունեցած իրադարձությունները լայնորեն անվանում են Առաջին հնդկաչինական պատերազմ, որը հետագայում վերածվեց Վիետնամի պատերազմի։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Վիշի Ֆրանսիան իր գաղութատիրական գործողությունները համաձայնեցնում էր ճապոնացիների հետ։ Կոմունիստների կողմից վերահսկվող Վիետմինը (սատարվում էր դաշնակիցների կողմից), ձևավորվեց Վիետնամ գաղութում 1941 թվականին և պայքարում էր անկախության համար Ճապոնիայի և Ֆրանսիայի դեմ։ 1945 թվականի վիետնամական սովից հետո Վիետմինի օգնությունը մեծացավ և ռազմաճակատում սկսցեց ապստամվություն` ավերելով բրնձի ցանքավայրերը և ստիպելով վիետնամցիներին հրաժարվել հարկ վճարելուց։ Քանի որ Ֆրանսիայի գաղութատիրական կառավարիչները սկսեցին գաղտնի քննարկումներ Ազատ Ֆրանսիայի հետ, Ճապոնիան ներխուժեց տարածք 1945 թվականի մայիսի 9-ին։ Երբ Ճապոնիան անձնատուր եղավ օգոստոսին, ձևավորվեց իշանության վակում և Վիետմինը վերցրեց իշխանությունը` հռչակելով անգախ Վիետնամի ժողովրդավարական հանրապետությունը։ Այնուամենայնիվ դաշնակիցները (ներառյալ ԽՍՀՄ-ը) համարում էին, որ տարածքը պատկանում է Ֆրանսիային։ Չինաստանի ազգայնական ուժերը ներխուժեցին հյուսիսից, բրիտանացիները` հարավից (քանի որ ՖՐանսիան ի վիճակի չէր ինքնուրույն հարցը լուծել) և փոխանցեցին իշխանությունը Ֆրանսիային, գործընթացն ավարտվեց 1946 թվականի մայիսին։ Փորձերը ներքաշել Վիետնամի ժողովրդավարական հանրապետությանը Ֆրանսիայի վերահսկողության ներքո չհաջողվեցին և Վիետմինը սկսեց ապստամբել ընդդեմ Ֆրանսիայի` սկսելով Առաջին հնդկաչինական պատերազմը։
Պատերազմն ավարտվեց 1954 թվականին Ֆրանսիայի նահանջով և Վիետնամի բաժանմամբ։ Վիետնամի ժողովրդական հանրապետությանը բաժին ընկավ հյուիսիսը, իսկ հարավտ Հարավային Վիետնամում ձևավորվեց այլ հանրապետություն Նգո Դին Զիեմի գլխավորությամբ։ Հարավում կոմունիստական կուսակցությունը ձևավորեց միասնական ճակատ, որպեսզի միավորի հարավը Վիետնամի ժողովրդական հանրապետությանը և այդպիսով սկսվեց Վիետնամի պատերազմը, որը ավարտցեց Վիետնամի ժողովրդական հանրապետության հաղթանակով և հարավի նվաճմամբ 1975 թվականին։
Հոլանդական Օստ Ինդիաներ
խմբագրելՃապոնիան ներխուժեց և օկուպացրեց Ինդոնեզիան պատերազմի ընթացքում և փոխարինեց Հոլանդիային որպես գաղութատեր։ Չնայած օկուպացված Ինդոնեզիայում բարձրագույն պաշտոնները պատկանում էին ճապոնացիներին, ինդոնեզացիները նույնպես ներգրավվեցին կառավարման ոլորտում։ Երբ Ճապոնիան հայտարարեց կապիտուլացիայի մասին 1945 թվականի օգոստոսին ազգայնականների առաջնորդներ Սուկառնոն և Մոհամմադ Հատտան հայտարարեցին Ինդոնեզիայի անկախության մասին։ Չորս և կես տարի զինված հակամարտությունը հաջորդեց դրան, քանի որ հոլանդացիները փորձում էին վերահիմնադնել իրենց գաղութը` օգտագործելով Մարշալյան պլանով նախատեսված գումարի մեծ մասը[73]։ Հոլանդացիներին օգնում էին Միացյալ Թագավորության ուժերը, որոնք ցանկանում էին վերականգնել գաղութները Ասիայում։ Միացյալ Թագավորությունը նաև օգտագործեց 35.000 ճապոնացի ռազմագերիների, որպեսզի կռվեն ինդոնեզացիների դեմ։
Չնայած հոլանդացիները վերանվաճեցին Ինդոնեզիայի մեծ մասը, թեժ պարտիզանական պայքար սկսվեց և միջազգային ճնշման ներքո 1949 թվականի դեկտեմբերին Նիդերլանդները պաշտոնապես ճանաչեց Ինդոնեզիայի անկախությունը։
Գաղտնի գործողություններ և լրտեսություն
խմբագրելԲրիտանիան երձբալթյան երկրներում գաղտնի գործողություններ սկսեց 1944 թվականից ընդդեմ նացիստների և զարգացրեց պատերազմից հետո։ Ջունգլի գործողության ժամանակ Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայությունը (հայտնի որպես Մի6) վերափոխեց և վարժեցրեց էստոնացիների, լատվիացիների և լիտվացիների գաղտնի աշխատանքների համար երձբալթյան երկրներում 1948-ից 1955 թվականներին։ Գործողության ղեկավարներն էին Ալֆոնս Ռեբանը, Ստասիս Ժիանտասը և Ռուդոլֆս Սիլարիսը։ Գործակալները տեղափոխվեցին որպես բրիտանա-բալթյան ձկնորսական ծառայության աշխատակիցներ։ Նրանք ուղարկվեցին Բրիտանիայի կողից օկուպացված Գերանիայից՝ օգտագործելով Երկրորդ աշխարհաարտի սուզանավով, որի անձնակազը Գերանիայի ռազածովային ուժերից էին[74]։ Բրտանացի գործակալները նաև վարժեցնում էին հակակոմունիստական գործակալների և ուղարկում Ռուսաստան Ֆինլանդիայի սահմանով Խորհրդային պաշտոնյաներին սպանելու նպատակով[75]։ Հետագայում հակընդեմ գործողություններով հանդես եկավ ԿԳԲ-ն, որի նպատակն էր վերահսկողություն սահմանել ՄԻ6-ի նկատմամբ Մերձբալթյան երկրներում[76]։
Նախկին թշնամու գիտնականների հավաքագրում
խմբագրելԵրբ սկսվեցին հետպատերազմյան Եվրոպայի բաժանումները, պատերազմական հանցագործություններ բացահայտման և ապանացիստական գործընթացները թուլացան և Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ը սկսեցին գերմանացի գիտնականների, հատկապես միջուկային և հեռահար հրթիռային մասով մասնագիտաված գիտնականների հավաքագրման գործընթացը[77]։ Նրանցից շատերը մինչև Արևմուտքի ձեռքն ընկնելը աշխատել էին գերմանական V-2 հեռահար հրթիռների ուսումնասիրությամբ և շահագործմամբ։ Արևմուտքի դաշնակիցների օկուպացիոն զորքի սպաներին հրամայվել էր չկիսվել առգրավված զենքերի մասին տեղեկատվությամբ ԽՍՀՄ-ի հետ[78]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ The Dominance of England, Dorothy Crisp, Holborn Publishing, London 1960, pages 22-26,
- ↑ The World at War, Mark Arnold-Foster, BCA London, 1974, pages 286-7,
- ↑ Sunday Times Sept 6, 2009 by Max Hastings
- ↑ A History of the American People, Paul Johnson, Weidenfeld & Nicolson, London, 1997, pages 647-8
- ↑ Michael Ellman and S. Maksudov, "Soviet Deaths in the Great Patriotic War: A Note", Europe-Asia Studies, Vol. 46, No. 4, pp. 671-680
- ↑ "20m Soviet war dead may be underestimate", Guardian, 30 April 1994 quoting Professor John Erickson of Edinburgh University, Defence Studies.
- ↑ Edwin Bacon, "Glasnost and the Gulag: New Information on Soviet Forced Labour around World War II", Soviet Studies, Vol. 44, No. 6 (1992), pp. 1069-1086.
- ↑ Michael Ellman, "Soviet Repression Statistics: Some Comments", Europe-Asia Studies, Vol. 54, No. 7 (Nov., 2002), pp. 1151-1172
- ↑ Glenn E. Curtis, ed. Russia: A Country Study, Washington: Library of Congress, 1996
- ↑ Senn, Alfred Erich, Lithuania 1940 : revolution from above, Amsterdam, New York, Rodopi, 2007 978-90-420-2225-6
- ↑ Roberts, 2006, էջ 43
- ↑ Wettig, Gerhard (2008). Stalin and the Cold War in Europe. Rowman & Littlefield. էջեր 20–21. ISBN 0-7425-5542-9.
- ↑ Granville, 2004
- ↑ Grenville, 2005, էջեր 370–371
- ↑ Crampton, 1997, էջեր 216–7
- ↑ Eastern bloc, The American Heritage New Dictionary of Cultural Literacy, Third Edition. Houghton Mifflin Company, 2005.
- ↑ Cook, 2001, էջ 17
- ↑ Wettig, 2008, էջեր 96–100
- ↑ Cost of Defeat Արխիվացված 2007-03-11 Wayback Machine Time Magazine Monday, 8 April 1946
- ↑ Frederick H. Gareau "Morgenthau's Plan for Industrial Disarmament in Germany" The Western Political Quarterly, Vol. 14, No. 2 (Jun., 1961), pp. 517-534
- ↑ Ray Salvatore Jennings "The Road Ahead: Lessons in Nation Building from Japan, Germany, and Afghanistan for Postwar Iraq Արխիվացված 2013-02-01 Wayback Machine" May 2003, Peaceworks No. 49 pg.15
- ↑ Ray Salvatore Jennings "The Road Ahead: Lessons in Nation Building from Japan, Germany, and Afghanistan for Postwar Iraq Արխիվացված 2013-02-01 Wayback Machine May 2003, Peaceworks No. 49 p.15
- ↑ Pas de Pagaille! Արխիվացված 2013-08-28 Wayback Machine Time 28 July 1947.
- ↑ Time Magazine, FOREIGN RELATIONS: Secret of the Kurils, Monday, 11 February 1946 URL Արխիվացված 2012-11-12 Wayback Machine
- ↑ 25,0 25,1 Frederick H. Gareau "Morgenthau's Plan for Industrial Disarmament in Germany" The Western Political Quarterly, Vol. 14, No. 2 (Jun., 1961), pp. 531
- ↑ (Note: A footnote in Gareau also states: "For a text of this decision, see Activities of the Far Eastern Commission. Report of the Secretary General, February 1946 to July 10, 1947, Appendix 30, p. 85.")
- ↑ "Japan and North America: First contacts to the Pacific War", Ellis S. Krauss, Benjamin Nyblade, 2004, pg. 351
- ↑ 28,0 28,1 «Yomiuri Shimbun». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Montreal Gazette». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Japan Times». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Roger S. Whitcomb, "The Cold War in retrospect: the formative years," p. 18 "Churchill suggested that the principles of the Atlantic Charter ought not be construed so as to deny Russia the frontier occupied when Germany attacked in 1941." Google Books
- ↑ Roger S. Whitcomb, "The Cold War in retrospect: the formative years," p. 18
- ↑ Rottman, Gordon L. (2002). World War 2 Pacific island guide. Greenwood Publishing Group. էջ 318. ISBN 978-0-313-31395-0. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
- ↑ National Park Service. Manzanar National Historic Site
- ↑ Various primary and secondary sources list counts between persons.
- ↑ Norman Davies, God's Playground, a History of Poland, Columbia University Press, 1982, 0231053525, p.558
- ↑ 37,0 37,1 Naimark, 1995, էջեր 70-71
- ↑ Naimark, 1995, էջ 71
- ↑ "Werwolf!: the history of the National Socialist guerrilla movement, 1944-1946", Perry Biddiscombe, University of Toronto Press, 1998, p.260
- ↑ 40,0 40,1 40,2 West Germany Under Construction: Politics, Society, and Culture in the Adenauer Era, Robert G. Moeller, Univ. of Michigan Press, 1997, p.35
- ↑ "What difference does a husband make? Women and marital status in Nazi and postwar Germany", Elizabeth Heineman, Univ. of California Press, 2003, p.81
- ↑ 42,0 42,1 42,2 42,3 "Berlin: the downfall, 1945", Antony Beevor, Viking, 2002, p.410
- ↑ 43,0 43,1 West Germany under construction: politics, society, and culture in the Adenauer era", Robert G. Moeller, Univ. of Michigan Press, 1997, p.34 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
թեգ. «Robert G. Moeller 1997, p.34» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: - ↑ The Miracle Years: A Cultural History of West Germany, 1949-1968 Hanna Schissler, Princeton University Press, 2001, p.27
- ↑ Naimark, 1995, էջ 92
- ↑ Naimark, 1995, էջ 83
- ↑ Naimark, 1995, էջ 102
- ↑ Naimark, 1995, էջ 104
- ↑ Naimark, 1995, էջ 108
- ↑ Naimark, 1995, էջ 2
- ↑ Naimark, 1995, էջ 106
- ↑ Molasky, Michael S; Rabson, Steve (2000), Southern Exposure: Modern Japanese Literature from Okinawa, University of Hawaii Press, p. 16,22,121 978-0-8248-2300-9
- ↑ Tanaka, Yuki; Tanaka, Toshiyuki (2003), Japan's Comfort Women: Sexual Slavery and Prostitution During World War II, Routledge, 0-203-30275-3
- ↑ Kantowicz, Edward R (2000). Coming Apart, Coming Together. Wm. B. Eerdmans Publishing. էջ 6. ISBN 0-8028-4456-1.
- ↑ Stewart Richardson, Secret History of World War II, New York: Richardson & Steirman, 1986, p.vi. 0-931933-05-6
- ↑ Yefim Chernyak and Vic Schneierson, Ambient Conflicts: History of Relations between Countries with Different Social Systems, 0-8285-3757-7, Moscow: Progress Publishers, 1987, p. 360
- ↑ Challener, R. D.; Grew, J. C.; Johnson, W.; Hooker, N. H. (1953). «Career Diplomat: the Record of Joseph C. Grew». World Politics. 5 (2): 263–279. doi:10.2307/2008984. JSTOR 2008984.
- ↑ Anthony Cave Brown, Dropshot: The United States Plan for War with the Soviet Union in 1957, New York: Dial Press, 1978, p.3
- ↑ Cave Brown, op cit, p. 169
- ↑ John Lewis Gaddis, Strategies of Continment, New York: Oxford University Press, pp.127-9
- ↑ Walter LaFeber, America, Russia and the Cold War 1945-1966, New York: John Wiley, 1968, pp.123-200
- ↑ Chernyak, op cit, p.359
- ↑ Christopher M Woodhouse, The Struggle for Greece 1941-1949, London: Hart-Davis 1976, pp.3-34, 76-7
- ↑ Lawrence S Wittner, "How Presidents Use the Term ‘Democracy’ as a Marketing Tool", Retrieved October 29, 2010
- ↑ 65,0 65,1 Dennis Wainstock, Truman, McArthur and the Korean War, Greenwood, 1999, p.3
- ↑ Dennis Wainstock, Truman, McArthur and the Korean War, Greenwood, 1999, pp.3, 5
- ↑ Jon Halliday and Bruce Cumings, Korea: The unknown war, London: Viking, 1988, pp. 10, 16, 0-670-81903-4
- ↑ Edward Grant Meade, American military government in Korea,: King's Crown Press 1951, p.78
- ↑ A. Wigfall Green, The Epic of Korea, Washington: Public Affairs Press, 1950, p. 54
- ↑ Walter G Hermes, Truce Tent and Fighting Front, Washington, D.C.: US Army Center of Military History, 1992, p. 6
- ↑ James M Minnich, The North Korean People's Army: origins and current tactics, Naval Institute Press, 2005 pp.4-10
- ↑ Mohamed Amin and Malcolm Caldwell (eds.), The Making of a Neo Colony, London: Spokesman Books, 1977, footnote, p. 216
- ↑ Nationalism and revolution in Indonesia — Google Books. Books.google.com. ISBN 978-0-87727-734-7. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Sigured Hess, "The British Baltic Fishery Protection Service (BBFPS) and the Clandestine Operations of Hans Helmut Klose 1949-1956." Journal of Intelligence History vol. 1, no. 2 (Winter 2001)
- ↑ Tom Bower, The Red Web: MI6 and the KGB, London: Aurum, 1989, pp. 19, 22-3 1-85410-080-7
- ↑ Bower, (1989) pp. 38, 49, 79
- ↑ Tom Bower, The Paperclip Conspiracy: Battle for the spoils and secrets of Nazi Germany, London: Michael Joseph, 1987, pp.75-8, 0-7181-2744-7
- ↑ Bower, op cit, pp.95-6