Ջեմալ փաշա (թուրքերեն՝ Cemal Paşa, օսմանյան արաբերեն՝ جمال پاشا, մայիսի 6, 1872հուլիսի 21, 1922), ծնված որպես Ահմեդ Ջեմալ (օսմանյան արաբերեն՝ احمد جمال, Ahmet Cemal), թուրք պետական և ռազմական գործիչ, «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխներից, երիտթուրքերի ղեկավար «եռյակի» (Թալեաթ և Էնվեր փաշաների հետ) անդամ, հայերի ցեղասպանութան գլխավոր կազմակերպիչներից։

Ահմեդ Ջեմալ փաշա
Ahmet Cemal Paşa
Դիմանկար
Ծնվել էմայիսի 6, 1872(1872-05-06)[1][2][3][…]
ԾննդավայրՄիտիլինի, Commune of Mytilini[4]
Մահացել էհուլիսի 21, 1922(1922-07-21)[1][2][3] (50 տարեկան)
Մահվան վայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ[4]
ԳերեզմանԿարին
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԱզգությունԹուրք
Կրոնիսլամ
ԿրթությունՕսմանյան ռազմական քոլեջ և Կուլետի ռազմական լիցեյ
Ազդվել էՕսմանիզմ
Պանթյուրքիզմ
Պանիսլամիզմ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, սպա և զինվոր
Զբաղեցրած պաշտոններBeylerbey of Damascus?
ԿուսակցությունՄիության և Առաջադիմության Կոմիտե
Պարգևներ և
մրցանակներ
Արժանիքների շքանշան
 Djemal Pasha Վիքիպահեստում

1914 թվականին նշանակվել է ծովային նախարար։ Եղել է օսմանիզմի, պանիսլամիզմի և պանթյուրքիզմի ջատագով, այդ գաղափարների իրագործումը կապել Գերմանիային դաշնակցելու հետ։

Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) տարիներին եղել է Սիրիայում գործող թուրքական 4-րդ բանակի հրամանատարը։ Գործուն մասնակցություն է ունեցել Արևմտյան Հայաստանից և Կիլիկյան Հայաստանից հայերի զանգվածային տեղահանմանն ու կոտորածին, արյան մեջ խեղդել Ուրֆայի հայերի ինքնապաշտպանությունը։ Ճնշել է արաբների ազգային-ազատագրական շարժումները Սիրիայում, Լիբանանում և Պաղեստինում։ Պատերազմում Թուրքիայի պարտությունից (1918) հետո փախել է Գերմանիա։

1919 թվականին Կոստանդնուպոլսի ռազմական ատյանը հեռակա կարգով մահվան է դատապարտել Ջեմալին։

Իր հուշերում փորձել է արդարացնել իր և գործընկերների հանցագործութունը, հայ-թուրքական հարաբերությունների վատացման մեջ մեղադրել Ռուսաստանին։

1922 թվականին հուլիսի 25-ին, «Նեմեսիս» գործողության շրջանակներում Թիֆլիսում սպանվել է հայ վրիժառուներ Պետրոս Տեր-Պողոսյանի և Արտաշես Գևորգյանի կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #119311798 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։