Ալի Իհսան Սաբիս

օսմանյան և թուրքական ռազմական գործիչ

Ալի Իհսան Սաբիս (Ալի Իհսան փաշա, թուրքերեն՝ Ali İhsan Sabis (Ali İhsan Paşa), օգոստոսի 30, 1882(1882-08-30) կամ 1882, Կոստանդնուպոլիս - դեկտեմբերի 9, 1957(1957-12-09) կամ 1957, Ստամբուլ, Թուրքիա), օսմանյան և թուրքական ռազմական գործիչ։ Թուրքիայի անկախության, Բալկանյան և Առաջին համաշխարհային պատերազմների մասնակից։ Եղել է օսմանյան 6-րդ բանակի հրամանատարը[1], մասնակցել է Օսմանյան Իրաքի կռիվներին։ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում որպես պատգամավոր՝ ներկայացրել է Դեմոկրատական կուսակցությունը։ Հայոց ցեղասպանության անմիջական իրականացնողներից մեկն էր։

Ալի Իհսան Սաբիս
թուրքերեն՝ Ali İhsan Sabis
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 30, 1882(1882-08-30) կամ 1882
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էդեկտեմբերի 9, 1957(1957-12-09) կամ 1957
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանԶինջիրլիքույու գերեզմանատուն
Քաղաքացիություն Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
ԿրթությունՕսմանյան ռազմական քոլեջ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԹուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
 Ali İhsan Sâbis Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ալի Իհսանը ծնվել է Օսմանյան կայսրության մայրաքաղաք Ստամբուլում։ Ստացել է զինվորական կրթություն և 1902 թվականից ծառայության անցել օսմանյան բանակում։ Մասնակցել է Բալկանյան պատերազմներին։ Երբ Օսմանյան կայսրությունը ընդգրկվել է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ՝ Ալի Իհսանը մասնակցել է Միջագետքյան պատերազմին և Կովկասյան արշավանքին։ Ղեկավարել է 1-ին, 9-րդ, 13-րդ և 4-րդ բանակային կորպուսները։ Մասնակցել է Սարիղամիշի, Վանի, Թորթումի և Դիլմանի ճակատամարտերին։ 1916 թվականին, Միջագետքում մասնակցել է Էլ-Քութի պաշարմանը։

1918 թվականին նշանակվել է 6-րդ բանակի հրամանատար։ Նույն թվականի աշնանը, Էշ-Շարքատի ճակատամարտում, նրա ղեկավարած բանակը բրիտանա-հնդկական զորքերի կողմից պարտության է մատնվել։ Մուդրոսի զինադադարի կնքվելուց և Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, նա մնացել է 6-րդ բանակի հրամանատար մինչև 1919 թվականի փետրվարի 9[2]։ 1919 թվականի մարտի 29-ին, օսմանյան բանակի քրիստոնյա անզեն զինվորների զանգվածային սպանությունների, ինչպես նաև պարսկա-թուրքական սահմանային շրջաններում քրիստոնյա քաղաքացիական բնակչության կոտորածների համար, Ալի Իհսանը բրիտանական իշխանությունների կողմից աքսորվել է Մալթա (տես՝ Մալթայի աքսորականներ

1921 թվականի հոկտեմբերի 9-ին, աքսորավայրից վերադարձել է Թուրքիա և նշանակվել 1-ին բանակի հրամանատար՝ մասնակցելով Թուրքիայի անկախության պատերազմին։ Մինչ Դումլուփընարի ճակատամարտը, Ալի Իհսանը Իսմեթ Ինյոնյուի հետ ունեցած տարաձայնության պատճառով անցել է թոշակի[3]։ Նրան փոխարինել է Նուրեդդին փաշան։

Միջռազմական ժամանակաշրջանում Ալի Իհսանը, ով վերցրել էր Սաբիս ազգանունը, հայտնի էր իր պրոգերմանական հայացքներով։ 1944 թվականին ձերբակալվել է նախագահ Իսմեթ Ինյոնյուին քննադատելու համար և 15 ամսով դատապարտվել բանտային կալանքի[3]։ 1954 թվականին եղել է թուրքական խորհրդարանի անդամ՝ Դեմոկրատական կուսակցության կողմից։

Ալի Իհսանը մահացել է 1957 թվականի դեկտեմբերի 9-ին՝ Ստամբուլում։ Թաղված է Զինջիրլիքույու գերեզմանատանը։

Մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը խմբագրել

Ալի Իհսանը հայտնի է Հայոց ցեղասպանությանը իր անմիջական մասնակցությամբ։ Լինելով 51-րդ դիվիզիայի հրամանատար, նշված զորամիավորումներում ծառայող հայերը՝ նրա հրամանով ենթարկվել են զանգվածային սպանության[4]։ Լինելով 4-րդ բանակի հրամանատար, նա վճռորոշ դերակատարում է ունեցել հայերին սովամահության և խոշտանգումների ենթարկելու գործում, որի արդյունքում մահվան են դատապարտվել տասնյակ հազարավոր մարդիկ[4]։ Համաձայն Գերմանիայի արտաքին գործերի նախարարության՝ «Գեներալ Ալի Իհսանը բազմիցս և նպատակաուղղված կերպով գերմանացիներին որպես ի գիտություն հայտնել է, որ իր հրամանատարական գոտում թույլ չի տալու ոչ մի հայի՝ ողջ մնալ։ Նա գերմանացի սպաների մոտ հայտարարել է, որ հայերին սպանել է իր ձեռքերով» (rühmte sich mit eigener Hand Armenier getötet zu haben)[4][5]:

Երբ Ալի Իհսանը նշանակվել է 6-րդ բանակի հրամանատար, նրան հրամայվել է մտնել Իրան, որտեղ նա պաշարման է ենթարկել Անդրանիկ Օզանյանի հրամանատարության ներքո գտնվող հայկական զորամիավորումներին[6]։ Նա զգուշացրել էր տեղացի առաջնորդներին, որ եթե նրանք հանդգնեն թաքցնել հայ փախստականներին, ապա կսպանվեն իր կողմից[7]։ Շարունակելով տեղի հայ բնակչության զանգվածային սպանությունները, օգոստոսի 11-ին Ալի Իհսանը հայ պատվիրակների առջև խոստովանել է.

«Ես շնորհակալ եմ ձեզանից, որ դուրս եք եկել ինձ ողջունելու, բայց լսեք թե ինչ եմ ուզում ձեզ ասել։ Առաջին հերթին ապացուցեք ձեր խոսքերի ճշմարտացիությունը՝ ձեր իսկ գործերով։ Դուք չգիտեք այն բոլոր տանջանքների մասին, որոնք Ուրմիայի, Սալմաստի և Խոյի հայերը պատճառել են մուսուլմաններին... Վրիժառությունից դրդված մենք կոտորել ենք Խոյի հայերին, ես հրաման եմ տվել կոտորել նաև Մակուի հայերին։ Եթե դուք ցանկանում եք լավ վիճակում գտնվել, ուրեմն պահպանեք ձեր խոստումը, որը դուք այժմ տվեցիք։ Եթե դուք դա չանեք, ես չեմ կարող ձեզ որևէ երաշխիք առաջարկել»[6]։

Այդ հայտարարությունը հաստատվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության արխիվային փաստաթղթերում, որտեղ մասնավորապես ասվում է. «Ալի Իհսան փաշան, ով նախկինում ղեկավարել է Վանում տեղակայված բանակային կորպուսը, 1918 թվականի հունիսի վերջերին, որպես Ադրբեջանում օսմանյան զորքերի զորահրամանատար, մտել է Թավրիզ... Դիմելով հայերի պատվիրակությանը, նա մոտավորապես ասել է հետևյալը. ՛՛Թող հայտնի լինի, որ Խոյ մտնելիս, ես կոտորել եմ շրջանի հայերին, առանց հաշվի առնելու նրանց տարիքն ու սեռը...՛՛»[4]:

Ընդունելով հայ կաթոլիկ պրելատ (եպիսկոպոս) Ներսեսին, Ալի Իհսանը նրան ասել է. «Իմ տրամադրության տակ կար կես միլիոնի հասնող ձեր հավատակիցներից, ովքեր սպանվել են... Ձեզ կարող եմ մի բաժակ թեյ առաջարկել...»[4][7]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mango, Andrew. Ataturk: The Biography of the Founder of Modern Turkey. — New York: The Overlook Press, 1999. — P. 191. — ISBN 1-58567-011-1 (անգլ.)
  2. Zekeriya Türkmen. Mütareke Döneminde Ordunun Durumu ve Yeniden Yapılanması (1918-1920). — Türk Tarih Kurumu Basımevi, 1972. — P. 44. — ISBN 975-16-1372-8 (թուրքերեն)
  3. 3,0 3,1 Altay Atlı. (26.06.2006). «Ali İhsan Paşa (Sabis)» (անգլերեն). Turkey in the First World War. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 27 марта 2013-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Dadrian, Vahakn N. (1995). The history of the Armenian genocide : ethnic conflict from the Balkans to Anatolia to the Caucasus (3rd rev. ed.). Providence, RI: Berghahn. ISBN 1571810161.
  5. Akçam, Taner (2007). A shameful act : the Armenian genocide and the question of Turkish responsibility (1st Holt pbk. ed.). New York, NY: Metropolitan Books/Holt. ISBN 080508665X.
  6. 6,0 6,1 Kévorkian, Raymond H. (2010). The Armenian genocide : a complete history (Reprinted. ed.). London: I. B. Tauris. ISBN 1848855613.
  7. 7,0 7,1 Kévorkian, Raymond H. (2006). Le génocide des Arméniens (French). Paris: Jacob. էջեր 870–1. ISBN 2738118305.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալի Իհսան Սաբիս» հոդվածին։