Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձան (Երևան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու սկզբնամասում՝ «Ռոսիա» կինոթատրոնի դիմաց, տեղադրվել է 1974 թվականին[1]։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձան | |
---|---|
Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանը | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Կարգավիճակ | ՀՀ պետական հուշարձան ID 1.6/117 |
Համայնք | Կենտրոն |
Առաջին հիշատակում | 1969 |
Գտնվում է | Օղակաձև զբոսայգի |
Բարձրություն | 6,7 մ |
Քանդակագործ(ներ) | Հովհաննես Բեջանյան |
Ճարտարապետ(ներ) | Սպարտակ Կնտեղցյան |
Նյութ | բրոնզ, բազալտ |
Շինարարության սկիզբ | 1974 |
Շինարարության ավարտ | հունիսի 14, 1974 |
Ներկա վիճակ | կանգուն
|
ՀեղինակներԽմբագրել
ՏվյալներԽմբագրել
Հուշարձանը կառուցված է բրոնզից և բազալտից, բարձրությունը 6,7 մետր է։
Արձանի պղծումԽմբագրել
2019 թվականի դեկտեմբերին Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանը պղծվել էր․ նրա վրա կարմիր ներկ էին լցրել։ Արարքը կատարել էր ակտիվիստ Շահեն Հարությունյանը։ Ըստ նրա՝ գործողությունը կատարվել էր ի պատասխան Ռուսաստանում Գարեգին Նժդեհի հուշատախտակի պղծման[3]։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանը»։ armenpress.am։ Արմենպրես
- ↑ Պողոսյան Ժաննա։ «Գրիբոյեդովը և հայ-ռուսական բարեկամությունը. հոբելյանական տարի`մեծ գրողի և նրա արձանի համար»։ Sputnik Armenia (հայերեն)։ Վերցված է 2020-07-15
- ↑ «Գրիբոյեդովի արձանին ներկ են լցրել. Սանդիկովը դատապարտում է, նյութեր են պատրաստվում»։ Sputnik Armenia (հայերեն)։ Վերցված է 2020-07-15
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձան (Երևան) կատեգորիայում։ |