Բացել գլխավոր ցանկը
Ասպիրակ
Illustration Spiraea salicifolia0.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ցեղ Ասպիրակ (Spiraea)
L., 1753

Ասպիրակ (լատ.՝ Spiraea), թագուհի մարգաց, մարգուդշխո, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի տերևաթափ թփերի ցեղ։ Հայտնի է 20 (այլ տվյալներով՝ 40), ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ ասպիրակ աղեղնաեզր (S. crenata) և ասպիրակ արևքուրիկատերև (S. hypericifolia)։ Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է սաղարթավոր անտառների բացատներում։

ՁևաբանությունԽմբագրել

Ցողունը կլոր է, բարձրությունը՝ 1-1, 5 մ։ Տերևները հերթադիր են, ատամնաեզր կամ սղոցաեզր։ Ծաղկաբույլը վահանաևման է, հովաևոցանման կամ հուրանանման, ծաղիկը՝ երկսեռ, սպիտակ, կարմիր, ծիրանագույն և այլն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը տերևապտուղ է, սերմերը՝ մանր, թևավոր։

Բուժիչ նշանակությունԽմբագրել

Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են ծաղկաբույլերը, արմատները և վերգետնյա մասը։ Հավաքում են ծաղկելու շրջանում, իսկ արմատները՝ աշնանը։ Բացի աղաղանյութերից, այս բույսի մեջ կան ֆլավանոնիդներ, եթերային յուղ, լորձ, սալիցիլաթթու և այլն։ Ժողովրդական բժշկության մեջ այս բույսով բուժում են կոկորդը, աղեստամոքսային հիվանդությունները, արնալուծը և սակավարյունությունը։ Չորացած ծաղիկների փոշին շնչում են հարբուխի ժամանակ։ Ծաղիկները և արմատներն օգտագործում են ռևմատիզմի, արնալուծի, արյան բարձր ճնշման բուժման և թարախային վերքերի, խոցերի ժամանակ։ Խոտը և արմատները երբեմն օգտագործում են չարորակ ուռուցքների ժամանակ։ Գտել են, որ 20% խոսքի թրմօղին ունի հակաբակտերիալ ազդեցություն և նպաստում է վերքերի, խոցերի, նաև այրվածքների ապաքինմանը և մաշկի վերականգնմանը։ Ծաղիկների պատրաստուկներն ունեն հանգստացնող հակակծկային ազդեցություն կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Իջեցնում է մազանոթների պատերի անցանելիությունը և կանխարգելում ստամոքսի խոցի և էրոզայի առաջացումը։ Բուժում է ռևմատիզմը և մրսածությունը։ Նույն ազդեցությունն ունեն նաև դրա արմատները։ Խոտի եփուկն ունի հակաշաքարախտային ազդեցություն և կանխարգելում է տրոմբների գոյացումը։ Կոճղերն օգտագործում են սպիտակարյունության ժամանակ։ Արմատը և դրանցից պատրաստած եփուկն օգտագործում են կենդանիների և օձերի խայթոցի ժամանակ։ Այս բույսն ունի ոչ միայն հանգստացնող, այլև հակակծկային ազդեցություն և կարգավորում է քունը։ Ասպիրակը կարելի է ազատ օգտագործել, քանի որ չունի ոչ մի հակացուցում[1]։

Կիրառական նշանակությունըԽմբագրել

Դեղաբույս է պարունակում է C վիտամին։ Մեղրատու է և գեղազարդիչ։ Օգտագործվում է կանաչ շինարարության մեջ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Բնությունը՝ հարուստ դեղատուն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։